Այս էջը հաստատված է
Փողոցի անկյունում ինձ հանդիպում է իմ ընկեր Ավագը։ Ես հարցնում եմ նրան․
− Մնո՞ւմ է այն վարագույրը...
− Մնում է։
− Իսկ մա՞յրը...
− Մայրը դեռ հավատում է...
− Լավ է, որ ոչ ոք չի փշրել այդ առասպելը։
Հետո Ավագն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից։
Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը։
Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր։
1932