Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԱՂ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՍԱՑԵԱԼ
Մաքուր պատկերով նըման հրեշտակի,
Անգին մարգարիտ յեռեալ ընդ ոսկի.
Սէթ ւ Արիսողոմ, Յովսէփ սըխրալի,
Անձամբ վայելուչ ի մէջ ամենի:
է՜ ղօնճայ տըհան, ծաղիկ նըռնենի,
Պըտղով բարունակ և դալար ոտի:
Դու քաղցըրհայեաց փըթթեալ վարդենի,
Արմաւ և շուշան և նըշդարենի:
Ուներդ է քաշած քան ըզթափած թուր,
Թարթափդ է քո թեք քան ըզնշտար սուր,
Սպանանես, գերես յօրըն հազար բիւր,
Զե՜հ հուսնա սարաթ ու զեհէ՜ սամպուլ[1]:
Դու նազուք տալուս և մըրդի թութակ,
Կարկաչող կաքաւ, գարնան ծիծեռնակ.
Պուլպուլ ու ղումրի՝ լատիֆ ա զիրաք,
Հօտհօտի սաբայ և փէքար մալաք[2]:
Ոսկի ի Հընդկաց, ակըն պատուական,
Շուրջ գամ ու փընտրեմ ըզքեզ անխափան.
|
|
- ↑ Ի՜նչ բարի երես ու ի՜նչ սմբուլ (պ.):
- ↑ Սոխակ ու տատրակ՝ քնքուշ ու ճարպիկ,
Այգաբացի հոպոպ և պատկեր հրեշտակի (պ.):