Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես եմ քեզ խընդրող և վաճառական,
Ի բազում մըտաց ծածուկ ւ անկուման:
Նայեաց մէկ ընդ իս աչօքըդ մէստան,
Կամ քաղցրիկ խօսիր կամ տուը պատասխան,
Ճիկարում քէպապ, կօզում եաշի ղան,
Կէճայ ու կունտուղ ղըլարըմ ֆըդան[1]:
Սըբհ ու սահարսան, ուզուն նուր ու նար.
Թօքար աղզընտան նօպաթ ու շաքար[2],
Յով ոը դու նայիս և առնես նատար
Լինի քան ըզմոմ՝ պողպատ է թէ քար:
Սիրով լափեցիր ւ արիր զսիրտըս խոց,
Կու տապիմ ւ այրիմ որպէս ի հընոց.
Սըրտէս կու թափի յոլով հուր ու բոց,
Զայդ աստուածագիծ պատկերդ քո ինձ ցոյց:
Քո մէջքդ է բարակ քան գուռի վարոց,
Սպիտակ ատամունք՝ մարգարտէ շարոց,
Դու քաղցրատեսիլ և պըտուղ ծառոց,
Յայդ շիրին լեզուէդ տուր երկու զըրոյց:
Քան զշամբ եղեգան ելեր ես շիտակ,
Ուներդ է կամար որպէս զաղեղնակ.
|
|
- ↑ Սիրտն իմ այրված, արցունքս է հոսում,
Գիշեր ու ցերեկ ողբում եմ ես (թ.)։
- ↑ Առավոտ ու այգաբաց ես, դեմքդ հուրհրան.
Թափվում է բերանիցդ նաբաթ ու շաքար (թ.)։