ՍԵԼԱՄՍԸԶ
Ահա վիճաբանելու, հայհոյելու և իրարու գլուխ պատռելու հարմարություն ունեցող թաղ մը, որու մեջ մարդս եթե վայրկյան մը մնա՝ ինքզինքն Ազգային երեսփոխանական ժողովո մեջ կը կարծե և դուրս ելնելու ճար մը կը մտածե։ Հարցուր սա թաղեցվույն, թե ինչ է այս անսպառ վիճաբանություեներու պատճառն, և վստահ եղիր, որ հետևյալ պատասխան պիտի առնես.
«Սահմանադրության գործադրություն»:
Այս թաղին մեջ մտնալուդ պես՝ գինետունն մը հետևյալ
խոսակցությունը պիտի լսես.
— Այս շաբաթ անպատճառ փոխելու է։
— Այո՛, ես ալ ձեր կարծիքեն եմ, վար առնելու է և տեղը
ուրիշ մը դնելու է: Թաղական Խորհուրդ ընտրվողը գործ տեսնելու
է։
— Ասանկ Թաղական խորհուրդություն չըլլար:
— Ներեցե՛ք, բարեկամ, Թաղական Խորհուրդը դեռ երկու
օր է, որ պաշտոնի անցավ... սպասեցեք, նայինք ի՞նչ պիտի
ընե...:
Թանի օր կուզե թող ըլլա. փոխանակադիր ընդունել տալու
չենք, որ օր համրենք։
— Եվ դեռ գործ մը չտեսավ որ...
— Տեսա՞ր խելացի խոսքը... գործ մը տեսած չըլլալուն
համար պետք է որ իյնա, մենք Թաղական Խորհուրդ ընտրեցինք,
որ վարժարանները բարեկարգն, թաղին գործերը կար—