գադրե, մեկ-երկու գանձապետներու քով մնացած դրամն ուզե...
— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ, եղբայր...
— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ... երկու օրվան մեջ
գանձապետին մեկը թաղականին ամբողջ ստակը պարպեց...
շիշ մը օղի բեր ծո, ինձի մի՛ բարկացներ, Աստվածդ սիրես.
քիչ մալ մեզե բեր։
— Ես ալ համակարծիք եմ բարեկամիս... շիշ մալ ինձի
ղրկե, Հակոբիկ։
— Թաղին մեջ քանի խաղաղություն ըլլա, վարժարանները
շտկվին կըսենք նե՝ միշտ բան մը կելլա... ազգերնիս
անոր համար ետետ կերթա կոր ա՛...— օխա մը ճերմակ գինիեն
ղրկե ինձ, վարպետ... սեր և միություն ըլլա նե՝ գեշ
կըլլա... գինիի հետ քիչ մալ ձուկ ղրկե...— Որո՞ւ պիտի
հասկցնես, ամեն մարդ մեկ կողմ կը քաշե, կենդանությո՜ւն...
ի՜նչ պատվական գինի... փոխենք, եղբա՛յր, փոխենք սա
Թաղական Խորհուրդը և տեղը մեր ծանոթներեն քանի մը
հոգի դնենք...
— Սա Տ... աղան դնենք, մոտերս շատ ինկած է խեղճը,
տունը օխա մը ածուխ առնելու համար դրամ չունի. ան ալ
մեր ազգն է, թո՛ղ քանի մը ղուրուշ ալ ան վաստկի։
— Սա շիշը լեցո՛ւր, ծո... չեմ ըսեր որ Տ... աղան չվաստկի,
բայց մեր ալ վիճակն աղեկ չէ, եղբա՛յր... գործերը
շատ դադրած են։
— Իմ կարծիքս ալ սա է, որ Սահմանադրութենեն դռնե
մեր ածուխին ու փայտին ստակը հանենք... բայց Սահմանադրությունն ալ գործադրվելու է... Սահմանադրության դեմ
եղողն իմ առաջին թշնամիս է... մեղք է Սահմանադրության,
թեպետև Տ... աղային ալ մեղք է։
— Ելե՛ք, ազգային դեղարանը երթանք և հոն լուծենք
խնդիրնիս։
— Շատ աղեկ։
Տեսարանն է ազգային դեղարանին մեջ։
— Բարև, էֆենտի։