— Տյո՞ւզ:
— Ո՛չ։
— Րո՞մ:
— Ո՛չ:
— Գոնյա՞ք։
— Ո՛չ։
— Ինչո՞ւ կ՝ապրիս կոր ուրեմն, կը պոռա հաճախորդներեն
մին՝ լեցնելով գավաթը։
— Կը խմե, կատակ կ՝ընե կոր, կը պատասխանե
Մարկոս աղան։
— Չեմ խմեր, Մարկոս աղա։
— Ամոթ է, աղբար, չխմել կըլլա՞ լըսված բան է, նստողները
վրանուս խնդացունե՞նք պիտի։
— Սովորություն չունիմ, եղբայր, ինչո՞ւ կստիպեր։
— Կնիկ ես, ի՞նչ ես, պե մարդ, օղին չխմվի՞ր, կըսե
մին։
— Բերնին համը ի՞նչ գիտե անիկա, կը հարե ոմն։
— Պարզ մարդ մէ, կըսե երրորդ մը։
— Ճգնավոր, կը պոռա ուրիշ մը։
— Հա՜ հա՜ հա՜, օղի չխմեր եղեր, վայ ապուշ վայ, կը
թոթովե գինեմոլ մը խնդալով։
— Կը խնդրեմ, Գամիկ աղա, վերջացնենք սա խաղը,
կ’ըսե Մարկոս աղան։
— Ի՞նչ ընեմ։
— Գավաթ մը միայն խմե՛։ Մեզի շիշ մը մասթիքա բերեք։
— Գավաթ մը կը խմեմ խաթերդ համար։
— Շնորհակալ եմ, ժամանակին հարմարելու է, չխմողի
վրա կը խնդան հոս, թող որ չխմելն ալ պազ բան մէ։
— Շատ աղեկ։
— Հրամմեցե՛ք։
— Կենդտնություն։
— Անուշ։
Գամիկ աղան կստիպվի քանի մը գավաթ ևս խմել գայթակղություն չպատճառելու համար հարբեցողաց մեջ։