Այս էջը սրբագրված է
ՊԶՏԻԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԸ
— Աբրահամ էֆենտի, ուրիշ գործ մը գտա՞ք։
— Ի՞նչ ըսել կ՛ուզեք։
— Այսինքն, դեռ պարապ կը պտըտիք կոր, չէ նե գործի մը սկսած եք։
— Տեր ողորմյա, ես գործ չունի՞մ։
— Ներեցե՛ք, իմացա, որ Պատրիարքարանը ավելորդ պաշտոնյաները պիտի ճանբե եղեր, անոր համար հարցուցի։
— Չէ՛, ես գործիս գլուխն եմ։
— Ինչ որ է, բայց կարծեմ, որ այսօր Թատրոնի խմբագրատունը մեկը երթալով հայտներ է, թե երկու հարյուր հիսուն ղուրուշ ամսականավ ձեր պաշտոնը ձեզի չափ կատարելու պատրաստ է։