— Ծանր հիվանդ է։
— Գոնե վերջին բարևս տամ իրեն։
— Տերս մեռավ։
— Գոնե ափ մը հող ձգեմ վրանք կըսե Թորոս աղան ու վեր կելնե։
⁂
Լուդովիկոս ԺԴ Գաղիո թագավորը ոտանավոր մը շարադրած ըլլալով` Պուալո բանաստեղծին կը ցցունե։
— Ի՞նչպես է աս գրվածքը։
— Տեր արքա, բան չկա, որ անկարելի ըլլա ձեր վեհափառության, գեշ ոտանավոր մը շինել ուզեր եք ու հաջողեր եք։
⁂
— Եղբա՜յր, ինչո՞ւ համար ծով չեք մտնար։
— Լողալ չիյտեմ։
— Մտիր, որ սորվիս։
— Մինչև որ չսորվիմ, չպիտի մտնամ։
⁂
— Ողջո՜ւյն։
— Օրհնյա՜ տեր հայր։
— Ի՞նչ բանի վրա կը վիճաբանիր կոր։
— Սուրբ գրոց վրա։
— Տղաք, ճշմարիտ քրիստոնյա մը քննելու չէ այն բանը` որուն տալ հրամայված է իրեն. կրոնքը ճիշտ լեղի դեղահատի պես է, ծամելու ըլլաք նե` չեք կրնար կլլել։
⁂
— Ամենեն երջանիկ ամուսինն ո՞վ է։
— Ադամ նախահայրը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև զոքանչ չուներ։
⁂
— Մյուսյու Բոլ, քանի մը շաբաթ է չես երևար կոր։
— Որսի կերթամ կոր։