Այս էջը սրբագրված է
— Տիկին, հիվանդնիդ բան մը չունի, քառասուն ղուրուշ վիզիթաս տվեք երթամ։
— Քառասուն ղուրո՞ւշ.․․ բայց, կ՛ըսեք, որ հիվանդը բան մը չունի... անպիտանը գոնե քիչ մը հիվանդ ըլլար նե՝ սիրտս չէր վառեր...։
⁂
Մարդուն մեկը ընկերության մը մեջ տգետ և անմիտ կնկան մը հարգանք կը մատուցաներ։
Շատերը այս անտեղի հարգանաց վրա զարմանալով՝ պատճառը հարցուցած ատեննին, վարսավիրաները, կըսե մարդը, նախ փայտյա գլուխներու վրա կ՛սկսին բերուքաները խոպոպել: