ԱՍԿԵ ԱՆԿԵ
1882, 1884
Քահանա մը ժամանակավ գետը կը մտնե լվացվելու համար, սակայն լողալ չդիանալուն ջուրերեն կը մղվի և կը խեղդվի։
Սույն դժբախտությունը կերթան անոր կնոջը ծանուցանելու, որ կըսե, արդյոք մեկը չկա՞ր որ ազատեր.
— Մեկը կը պատասխանե, թե շատ աշխատեցա և ձեռքս երկնցուցի, որ բռնե, սակայն տերպապան ձեռքը բոլորովին քաշեց.
— Թե որ հարուրնոց մը ցուցունեիր նե կըսե կինը, ձեռքը կերկնցուներ և կը փրկվեր։
⁂
Ինչո՞ւ տունդ թերս շինել տվեր ես կը հարցներ տանտիրոջ բարեկամներեն մին.
— Անոր համար, որ կինս եթե օր մը տակնու վրա ընե, շտկելու դժվարության մեջ չգտնվիմ։
⁂
Տիկին Ս. ի կըսեր պ. Հ., «Տիկի՞ն, կը տեսնեմ, որ ձեր ամուսինն զձեզ շատ կը սիրե».
— Ի՛նչեն գիտցաք.
— Օ՜, ատոր տարակույս կա՞, ահավասիկ ձեզի տհաճություն չի պատճառելու համար յուր ճամբորդությունն առանձին կը կատարե։