Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրովարտակով հիմնել հատուկ զորապետի (պաշտոն)[1]… Հայտնի պրովինցիաները, որ են՝ Մեծ Հայաստանը, որ կոչվում է Ներքին, և Ազգությունները– այսինքն Հանձիթ, Անգեղ, Հաշտյանք, Սոֆենա [=Ծոփք], Սոֆանենա, որի մեջ է Մարտիրոսաց քաղաքը, Բալահովիտը– այլև Առաջին և Երկրորդ Հայաստանը և Պոլեմոնական Պոնտոսը ն ր ա ն ց դ ո ւ ք ս ե ր ի հ ե տ մ ի ա ս ի ն հավատում ենք քո հոգացողությանը, ընդորում բոլորովին վերացվում է կոմեսի պաշտոնը»[2]:

Այս հրովարտակից պարզ երևում է, որ նոր հիմնվում է ստրատեգի— զորապետի պաշտոնը, իսկ դ ո ւ ք ս ե ր ի մասին չի ասվում, թե նրանց պաշտոնը նոր է հիմնվում, և ոչ էլ այն, թե «Հուստինիանն առաջին անգամ նշանակում է ե ր ե ք դ ո ւ ք ս ե ր», այլ այն, որ հիշված մարզերն իրենց դուքսերի հետ միասին հավատացվում են նշանակված ստրատեգին, այսինքն դուքսերը ենթադասվում են ստրատեգին: Հրովարտակի մեջ այդ մարզերի դուքսերի մասին խոսվում է իբրև արդեն գոյություն ունեցող պաշտոնատարների մասին, ճիշտ ինչպես կոմեսի մասին։ Պատմաբան Հ. Գելցերն այս նկատմամբ գրում է. «Պարզապես կ ո մ ս կամ դ ո ւ ք ս տիտղոսը կրող՝ Հայաստանի վարիչները Հուստինիանոսի կայսրության ժամանակ ստրատելատի աստիճանին էին բարձրացրած»։ «Հուստինիանոսը… 528-ին Հայաստանի սահմանագլուխների վրայի փոքրիկ հ ր ա մ ա ն ա տ ա ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը վերացրեց և Ծիտաս անունով մարտիկ զորավարին իբրև ստրատելատ Հայաստան ուղարկելով՝ վերջ տվավ մինչև նույն ժամանակ ի գոյության եղող դուքսերի և կոմսերի դրությանը»[3]:

Այսպես՝ Հուստինիանի վերակազմությունից առաջ էլ Հռոմեական Հայաստանն ունեցել է իր դուքսը, dux Armeniae: Նա նստում էր Փոքր Հայաստանի (Փոքր Հայքի) մայրաքաղաք Մելիտինեում (այժմյան Մալաթիա, Երկրորդ Հայաստանում), որ «ռազմական կենտրոնն էր»[4]: Դուքսը զորքերի հրամանատարն էր, զորավարը: Նա կատարում էր «սահմանների պահպանության ծառայությունը»[5], որ դրված էր Հ ա յ ա ս տ ա ն ի դ ո ւ ք ս ի և տեղական իշխանների ուժերի վրա…. Ներքին Հայաստանի և Սատրապությունների զորքերը… չէին հարմարվում խիստ կարգապահության պահանջներին: Նրանց դժվար կլիներ գործել դուքսի կանոնավոր զորքերի հետ միատեղ»[6], և այլն։ Այս ամենը, որ վերաբերում է Հուստինիանից առաջ ընկած ժամանակին, քաղում եմ հենց այն գրքից, որի մեջ հեղինակը պատմագիր Եղիշեին 5-րդ դարից 6-րդի կեսերը քշելու եռանդից մղված, գրում է, թե քանի որ «առաջին անգամ Հուստինիանը նշանակեց Հայաստանի ստրատեգ և սրա իշխանությանը ենթակա երեք դուքսեր», ապա Եղիշեի հիշած «սպարապետ» «անվան տակ ստրատեգ հասկանանք, թև դ ո ւ ք ս ե ր ի ց մ ե կ ը, նրա աշխատությունը չի կարող 529 թվականից առաջ ընկնել»: Անշուշտ, «ստրատեգ» չի կարող հասկացվել, քանի որ այդ պաշտոնը Հուստինիանն է հիմնել. բայց ապաքեն կարելի է և պետք է հասկանալ դուքս, քանի որ «Հայաստանի դուքսը» իբրև հռոմեական զորավար, Հուստինիանից շատ առաջ գոյություն է ունեցել:

Մեր պատմագիրներից միայն Եղիշեն չէ, որ հիշում է հռոմեական իշխանության ենթակա հայկական մարզերի զորավարին իբրև «սպարապետ Հայոց», այսինքն

  1. Proprium magistrum militum… constituere. ռուսերեն թարգմ. учредить… (должность) специального военного начальника.- Հրովարտակի կտորն և այս ռուսերեն թարգմանությունն առնվում է Ն. Ադոնցի հիշված գրքից:
  2. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Էջ 132 և հտն.:
  3. H. Gelzer, Die Genesis der Byzantinischen Themenverfassung, Leipzig, 1899. հայ թարգմ. «Սկզբնաւորութիւն Բիզանդական բանակաթեմերու դրութեան», «Հանդէս ամսօրեայ», 1902, էջ 24, 91, 163 և այլն։ Բերված ցիտատը՝ էջ 91, 92։
  4. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, էջ 139:
  5. Անդ, էջ 118։
  6. Անդ, էջ 131։