Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ.– Երդվի՛ք և դուք, ավագանիք Հայաստանյայց։


ԱՄԵՆՔԸ.– Կերդնումք։

ԱՐՏԱՇԵՍ.– Եվ դու որդյակ իմ թագավոր, երդվի՛ր որ պիտի սիրես ազգդ հոգվույդ չափ և պիտի նվիրես արյունդ իր փառացն ու ազատությանը համար։

ՏԻԳՐԱՆ.– Կերդնում յերկինս և Աստվածոց, թագիս և սրույս վրա, որ պիտի սիրեմ ազգս և թագս, և առանց հորս փառքեն նշան մը կորսնցունելու պիտի ջանամ ավելի փայլեցնել, իր արիության ստվերը և իր փառաց արձագանքն ըլլալու պիտի ճգնիմ։

ԱՐՏԱՇԵՍ.– Ո՜վ քաջդ Վարաժ. դու, որ իմ որդիս քաջագործությանց վարժեցուցիր, զքեզ չեմ ուզեր անվարձ թողուլ, արքունի որսապետ կը կարգեմ և կը շնորհեմ քեզ Հրազդանի աննման ափունքը։

ՎԱՐԱԺ.– Երախտապարտ սրտիվ կընդունիմ, վեհափառ տեր։

ԱՐՏԱՇԵՍ.– Որդյակ իմ, ահա կը թողում ես Հայաստանն իր փառացն համար, կը թողում այս գեղեցիկ հայրենիքը, ուր թագավոր ծնա և կերթամ օվկիանոսի կոհակաց հետ մռնչելու, թագը մեկդի ձգելով՝ սաղավարտ կրելու։ Թագը սաղավարտեն ավելի ծանր է և դժվարակիր. գիտցի՛ր որ այս լեռները, ժայռերը, ձորերը և գերեզմանները ձայն ունին թագավորի մը դեմ, որ անիրավություն կը գործե, գահիդ ոտքերը պիտի ըլլան Հայրենիք և Իրավունք, Պատիվ և Արիություն, ասոնցմե զուրկ տեղը անդունդ կա. նայե՛ որ սուրդ չի ժանգոտի իր պատյանին մեջ, թագավոր և միանգամայն զինվոր եղիր, զարկ, մի՛ զարնվիր, մեռի՛ր, մի՛ հաղթվիր, ջանա՛ որ թշնամիք