Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հսկա Մասիսի կնճռոտ ճակտին չի թքնեն, այն պիտի մնա դարերով Հայուն արձան և հիշատակ, այն պիտի լա Հայկազն դյուցազանաց դամբաններուն վրա։ Գիտցիր որ Արտաշես երբ իմանա, թե Տիգրան պատերազմի դաշտին վրա հաղթվեր է՝ սուրը պիտի փշրի իր փառաց և հույսերուն վրա։


ՏԻԳՐԱՆ.– Հա՛յր իմ, աշխարհակալութենե դարձած ժամանակդ, թագավորներ կառքդ պիտի վարեն, թագավորներ՝ զորոնք Տիգրան գերի պիտի վարե։ Ես ալ Արտաշեսի նման չեմ երազեր. Արևմուտքը քեզի, հայր իմ, Արևելքն ալ ինձի, ես ալ՝ Արտաշեսի որդին, գրկվինք հայր և որդի, գրկվինք երկու գոռոզ աշխարհակալներ, մա՜հ և կործանո՜ւմն աշխարհի։

ԱՄԵՆՔԸ.– Կեցցե՜ն Հայկազն Աշխարհակալք, կեցցե՜ Ասքանազյան թագավորություն։

ԱՐՏԱՇԵՍ.– Կեցցե՛ս, որդյակ իմ, այո՛, իմ որդիս, իմ արյունս ես, Արտաշես չը գիտե պարտվիլ։ Տիգրան ալ պիտի հաղթե, Արևելք քուկդ, Արևմուտք՝ իմս։

ՎՐՈԻՏՐ.– Ուրեմն թո՛ղ բոլոր Ելլադա մոխիրի վրա նստի, իր Աստվածները օգնության կանչե՛, զոհերու ճենճերով օդը մթագնեցնե՛, լա՛ իր բախտը, դրոշներովը արցունքը սրբե՛, ժանգոտ սուրբ ժայռերու զարնե՛... Հեծե՛, Ելլադա՜, Արտաշես մութ բանակավ դեպի քեզ կը քալե, այս սուրւ կամ քու ավերակացդ և կամ իմ կուրծքիս վրա պիտի փշրի... աշխարհակալ, հրաման տո՛ւր սպարապետիդ, որ զորքերը ժողվե. քալե՛նք, քալե՛նք դեպ ՚ի նախանձոտ Ելլադան։