առավոտյան երգով բնության վրա տիրած գիշերային արհավիրքը կը փարատե...
ՇՈՒՇԱՆ.—+ Չեմ կրնար սիրել զքեզ... Խե՜ղճ պատանի, ես յերկինս ուխտեցի միայն Վարդս սիրել, և ի՞նչպես դըրժեմ ուխտ մը. ո՛չ, ո՛չ, չե՛մ կրնար թողուլ իմ սիրելի Վարդս օտարականի մը համար, որ կրնա ուրիշ մր սիրել... երբ իմ Վարդս...
ԳԵՂԱՄ.—+ Ուրեմն մահս վճռեցիր... Ո՛հ, գիտցիր որ ալ այսուհետև չկա ինձի համար երջանկություն, հանգիստ կյանք, և սեր։ Կյանքը ինձի վիշտ պիտի ըլլա, սերն ինձի դահիճ, քու հիշատակդ մինչև գերեզման պիտի հալածե զիս և «Շուշա՜ն, Շուշա՜ն» հառաչած ատենս՝ փուշեր պիտի փթթին սրտիս վրա, և ամեն մեկ հառաչանքիս` մեկ մեկ ոտք գերեզմանին հատակը պիտի իջնեմ։ Վերջապես ցավոք ծնա և ցավոք պիտի մեռնիմ... խանձարուրես մինչև գերեզմանս փշալից ճամբա մը պիտի ունենամ... Ուրեմն ուզեցիր որ ասանկով մեռնի նա, որ զքեզ հոգիեն ավելի կը սիրե... կուզե՞ս որ մեռնիմ ես. Շուշա՛ն։
ՇՈՒՇԱՆ.—+:Չե՛մ կրնար սիրել զքեզ (քովեն կը հեռանա)։
ՎԱՐԴ.— (մտնելով) Երթանք, Շուշա՛ն... Մայրս հոն մեզի
կսպասե։
ՇՈՒՇԱՆ.— Ի՞նչ էր այն օգնության ձայնը...