Jump to content

Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բախտն աշխարհիս»: Փոքր Մասիսի այն հարցին, թե ե՞րթ պիտի վառվեն սրտերը, ե՞րբ պիտի տեսնենք այդ երջանիկ օրերը, Ավագը պատասխանում է.

Երբ հետ դարերու առաջին անգամ
Ես, Ավագ Մասիս, ներսուց որոտամ,
Կանչեմ ու շընչեմ, արձակեմ ծուխ, բոց,
Սասանեցընեմ զԱրարատն հայոց,
Այս ըլնի նըշան հայոց աշխարհին,
Թե գա ժամանակ, որ գան փառքն այլ հին...

Փոքր Մասիսն իր հերթին մյուս սարերին ազդարարում է, թե՝

Երբ շարժի Ավագ, շընչե ծուխ ու բոց,
Նըշան է բարվո Աշխարհին հայոց,

Ուշագրավ են բանաստեղծության եզրափակիչ տողերը, որոնցով Նահապետը շարժման է կոչում Ավագ Մասիսին և հայ երիտասարդությանը.

Շարժի՛ր, հա՛ շարժիր, Ավագըդ Մասիս,
Արձան պարծանաց Հայոց աշխարհիս,
Շբնչե՛, հա՛ շընչե, ծըխիկ ծիրանի,
Որ քո մանկըտյաց հուսո նըշան ըլնի...
Ահա շարժեցավ Ավագըն Մասիո...
Ահա շարժեցան դաշտք Արարատա,
Դուք այլ շարժեցե՛ք, մանկըտիք Հայկա...

Մասիսի հրաբխային ժայթքման բանաստեղծական պատկերի մեջ Ալիշանը, անշուշտ, գրել է ապստամբության, ազատագրական պայքարի գաղափարը, որ, ի՛նչ խոսք, իտալական ազգային-ազատագրական շարժման անմիջական ազդեցության արգասիքն էր։ Այստեղ արտահայտված է բանաստեղծի հավատը ժողովրդի ուժերի նկատմամբ, որ թեև թմրած է, բայց մի օր դուրս է հորդելու՝ ինչպես Մասիսի խորքում թաքնված հրաբխային կրակը։ Սակայն, անհրաժեշտ է նկատել, որ նույնիսկ այս բանաստեղծության մեջ «աբեղայական սևաթույր վերարկուն» իրեն զգալ է տվել։ Ալիշանը Հայաստանին հասած դժբախտությունները բացատրում էր նրանով, որ հայ ժողովուրդը մոռացել էր աստծուն։ Մասիսի շարժման հետ կապելով Հայաստանի վերանորոգությունը, բանաստեղծը, միաժամանակ, քանիցս խորհուրդ է տալիս «հանդարտ ու խելոք» լինել, «սիրով համբերել» և այլն։ Այնուամենայնիվ, «Մասսու սարերն» բանաստեղծությունը ուշագրավ երևույթ է անցյալ դարի 40-ական թվականների մեր պոեզիայի մեջ։

Ալիշանի հայրենասիրական պոեզիան, գրեթե ամբողջությամբ, հյուսված է պատմական հենքի վրա։ Նրա համար պատմությունը ինքնանպատակ չէր. բանաստեղծորեն վերակենդանացնելով հայ ժողովրդի անցյալի հերոսա-