կան դրվագները, նա ձգտում էր քաջ նախնիների արիության գործերով ոգեշնչել ժամանակակիցներին, նրանք մղել սխրագործության՝ հանուն հայքենիքի ազատության։ Այս տեսակետից ուշագրավ են «ճակատամարտ Ձիրաւայ և քաջակորովն Մուշեղ», «Երգ ու գնացք զօրացն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ ի Շաւարշական դաշին վրէժք» («Բա՜մ, փորոտան...»), «Աշոտ Երկաթի ծովուն Սևանայ» և, մանավանդ, «Պլպուլն Ավարայրի» պոեմը, որի հմայքը մեծ է եղել ժամանակակիցների համար և որը ներշնչել է Պատկանյանին՝ գրելու իր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»։
Ալիշանի սիրած ձևը դիմառնությունն է։ «Պլպուլն Ավարայրի» պոեմում նախ դիմելով լուսնին («Ո՞նց գաս իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ...»), ապա Տղմուտին («Դու այլ, ով Տըղմուտ, տրտում ու արյունոտ...»), և սոխակին («Ո՜հ, դու բարեկամ այրած սրտերու...»), բանաստեղծը խորհրդածում է Ավարայրի հերոսի (Վարդան Մամիկոնյանի) և նրա երգչի (Եղիշեի) մասին, որից հետո սկսում է պոեմը։ Նա նկարագրում է Ավարայրի դաշտը ճակատամարտի նախորդ գիշերը, և ապա՝ ճակատամարտը.
|
Վարդանը և իր զինակիցները թշնամու գերազանց ուժերի դեմ մարտնչում են արիաբար։ Ավարայրի կտրիճներից ոչ ոք թիկունքից հարված չի ընդունում. նրանց կրծքերից բխած վարդագույն արյունը վկայում է քաջերի արիությունը և հայրենյաց սերը։
Վարդան Մամիկոնյանի կերպարը Ալիշանը պատկերել է վառ գույներով, օգտագործելով ժողովրդական ստեղծագործության արտահայտչական միջոցները, հիպերբոլիկ համեմատությունները,
|
Վերջում բանաստեղծը նկարագրում է Ավարայրի դաշտը Վարդանի մահվան հաջորդ գիշերը, երբ Եղիշեն, դիակների մեջ շրջելով, փնտրում է Վար-