Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բյուզանդական զորքին և փախավ նրա աոջևից։ Իսկ Նրանք հետապնդեցին մինչև ուշ երեկս, գետինը ծածկեցին դիակներով, շատերին էլ բռնեցին բերեցին Խոսրովի մոտ։ Այդ օրը մեծացավ Խոսրովի զորությունը։ Իսկ Վահրամը փախավ գնաց թագավորանիստ Բալհ [քաղաք], որտեղ նա հետագայում սպանվեց Խոսրովի հրամանով։

Խոսրովը հաստատվեց թագավորական գահին և կատարեց կայսեր տված իր խոստումը՝ Նրան տալով ամբողջ Արվաստանը, մինչև Մծուրն, Հայոց երկիրը՝ մինչև Հբազդան գետը և Կոտայք գավառից, Գառնի ավանից մինչև Բգնունյաց ծովի եզերքը՝ Առեստ ավան, Կոգովիտ գավառից մինչև Հացյուն, Մակու։ եվ հաստատվեց մեծ բարեկամություն ու դաշինք Պարսկաստանի ու Բյուզանդիայի թագավորների միջև:

Խոսրովի թագավորության 14-րդ և Մորիկի 20-րդ տարում Թրակիայի կողմերի բյուգանդական զորքն ապստամբեց կայսեր դեմ ե գահին բազմեցրեց ինչ-որ մեկին, Փոկաս անունով։ Ապա միատեղ շարժվեցին Կոստանդնոապոլսի վրա, սպանեցին Մորիկ կայսեր և կայսերական գահին նստեցրին Փոկասին։

երբ Խոսրով արքան լսեց այս մասին, հույժ բարկացավ և [վճռեց] առնել Մորիկի արյան վրեժը։ Նա մեծ զորք հավաքեց և բազմաթիվ վնասներ հասցրեց բյուգանդական բաժնում։ Երբ լրացավ Փոկասի [գահակալելու] ութերորդ տարին, նրան սպանեց Հերակլեսը, որը գավեց նրա դեմ և խլեց թագավորությունը, ապա Խոսրովի մոտ ուղարկեց պատգամավորներ, մեծ գանձերով ու հրովարտակով։ Նա արքայից խնդրեց խաղաղություն և ասաց. «Մորիկի արյան վրեժն առա իր թշնամիներից։ Ուրեմն դու պետք է հաստատես ինձ հետ խաղաղություն և արգելես քո երկրի պատերազմներն իմ դեմ»։ Բայց Խոսրովը լսել չկամեցավ և ասաց. «Այդ կայսրությունն իմն է, և ես Մորիկի որդուն եմ նստեցրել գահին, բայց սա գնաց և թագավորեց առանց մեր հրամանի և ընծա է մատուցում մեզ մեր գանձը, չգիտենալով, որ հաշիվ եմ պահանջելու այս գանձերի համար և չեմ հանգստանա, մինչև որ նրան իմ ձեռքը չգցեմ»։ Եվ առնելով գանձերը, հրամայեց սպանել ընծայաբերներին, իսկ Հերակլեսի խոսքերին

- 107 -