Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղարկեց Բագարատի մոտ, որպեսզի առանց կասկածների ու վախի գա իր մոտ։ Նույն թղթում գրում էր, թե Հայաստան աշխարհը վստահում է նրան, քանի որ ինքը մեկնելու է արքունաիք, իբր թե վերահաս ձմեռային եղանակի սաստկությունից և հյուսիսային սառնաշունչ օդի խստությունից, որոնց անընտել էր համարում. իրեն:

Իսկ իշխան Բшգարատը, քանզի չուներ նենգադրուժ կասկածներ թագավորի ու նրա զորքի հանդեպ, անխիղճ համարձակությամբ ու տիրասեր մտածումով ելավ գնաց ժամանած կոչնակների հետ, որպեսզի կատարի զինվորական ծառայությունը ըստ աստվածային պատվիրանի ու թագավորական հրամանի։ Ոչինչ չգիտեր նրա խաբեության մասին, ուստի սխալվեց: Հետը վերցրեց նաև աստվածաշունչ գրքի սուրբ կտակարանները, քահանայական գասի պաշտոնյաների բազմության հետ: [Հովսեփը] բռնեց նրան և իր ամբողջ ազգատոհմը՝ Բագրատունյաց տոհմից, կապեց երկաթյա կապանքներով և ուղարկեց Սամառա: Իսկ ինքը եկավ ձմեռելու Տարոնի Մուլ քաղաքում, ունենալով իր հետ նաև պատանդներ Վասպուրականի Արծրունյաց նախարարներից և նրանց ազատներից։ [Տարոն] գավառի բնակիչներին գերեվարեց, Ասորեստանի և արաբական տերության բոլոր կողմերում վաճառելու համար: Իսկ գերիների կեսին պահեցին իրենց մոտ, քաղաքում, որպեսզի իրենց ջրկիրություն անեն և փայտ կոտրեն։ Աշխատեցնում, չարչարում էին նրանց՝ ձմեռվա դառնաշունչ սառնամանիքին: Իսկ ազատվածները փախան երկրի տարբեր կողմերը։ Ամբողջ գավառն ավերվեց, բացի լեռնակողմից, որի [բնակիչները] մնացին Խութ անվանված լեռների վրա, իրենց ամրոցներում։

Է

ԽՈԻԹԻ ԼԵՌՆՑԻՆԵՐԻՑ ՀՈՎՍԵՓԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ:

ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Երբ ձմեռը կես եղավ, եղանակը խստացավ, դարձավ միգախառն ու մրրկալից։ Թանձր ձյունը հարթ ու հավասար դիզվեց լեռան ստորոտներում, որտեղ կառուցված էր Տարոնի

-135-