Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշմարտությամբ առաջնորդեցիր այս մոլորվածին և բերիր դեպի քո անանցանելի ուրախությունը և անմերժելի հանգիստը։ Ահա՝ այս օրը նման է քո սուրբ չարչարանքներին. ինչպես որ մահապարտ ավազակին փրկեցիր երկրորդ մահից և նրանով բաց արիր Ադենի կողպած դուռը, այնպես էլ գտար նաև այս կորուսյալին. սա, որ շատերի մահվան պատճառ էր, այժմ սրան դարձրիր կյանքի պատճառ մեզ և իր անձի համար։ Շնորհակալ ենք քեզանից, աստվա՛ծ, շնորհակալ ենք և ձայնակցում ենք սուրբ մարգարեին. «Ո՛չ թե մեզ։ Տե՛ր, ո՛չ թե մեզ, այլ քո անվանը փառք տուր՝ քո ողորմության և ճշմարտության համար. որպեսզի հեթանոսների մեջ երբեք չասեն, թե ո՞ւր է նրանց աստվածը. ինչպես որ այսօր էլ հայտնի եղավ քո մեծ զորությունը այս անսան՝ խավարասեր ազգի մեջ»[1]։

Իսկ նա, որ ձրի գտավ աստծու տված շնորհները, նա էլ սկսեց ինքն իրեն ասել. «Տերն է իմ լույսն ու կյանքը։ ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի դողամ[2]։ Որովհետև ստույգ գիտեմ, որ այսուհետև իմ թշնամիները բազմաթիվ են և ուզում են մոտենալ ու ուտել իմ մարմինը. բայց ղու, բոլորի Տե՛ր, եկար բոլորին կյանք տալու համար, որպեսզի ետ դառնան և ապրեն քո մարդասիրության առաջ։ Ինձ մի ջոկիր այս սուրբ դառներից, որոնց խառնվեցի, որպեսզի քո փարախից դուրս գալիս չար գազանը նորից չպատառոտի ինձ։ Տե՛ր, մի նայիր իմ բազմամյա ամբարշտություններին, որպեսզի ճշմարիտ կյանքիցդ չմոլորվեմ և կրկին անգամ շատերին կորստյան ճանապարհը սովորեցնեմ, այլ որոնց մահվան պատճառ եղա, նրանց համար էլ կյանքի պատճառ դառնամ։ Սատանան, որ ինձնով խրոխտացած պարծենում էր այս բազմաթիվ կորստյան մատնվածների մեջ, թող ինձնով գլխիկոր ամաչի իր աշակերտների մեջ»։

Այս ասելուց հետո հենց նրան էլ թույլ տվին աղոթքը

  1. Սաղմ. ՃԺԵ 1 Հմմտ Սաղմ. ՀԸ 9-10 և Հովել Բ 17:
  2. Սաղմ. ԻԶ 1: