Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխ բերելու համար հարկավոր է կազմակերպել կուսակցական ագիտացիային հավասար գեղարվեստական ագիտացիացային զրույցներ, գեղարվեստական երեկոներ, միտինգներ, ցույցեր և այլն25։ Մեր թերթերը ևս պետք է անմասնակից չմնան նման ագիտացիայի գործին — և այն ժամանակ մենք կտեսնենք, որ մեր համեստ ուժերով սկսած այս գործը կտա շատ և շատ ցանկալի պտուղներ։Հարկավոր է միայն խնդիրների ճիշտ ըմբռնում, եռանդ և անկաշառ աշխատանք։

«ԱՊԱԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԻՆՏԵԼԻԳԵՆՏԸ»
ԵՎ ԴԵԿԼԱՐԱՑԻԱՆ
(Պատասխան բոլոր Հախումյաններին)

Այն ինտելիգենտը, որի մասին ես խոսում եմ այս տեղ—«ապադասակարգային» է — գոնե այդպես է անվանում ինքը իրեն։ Նրա համար մի «մարդկություն» գոյություն ունի, մի «ժողովուրդ»— և նա սիրում է ամեն ինչի նայել և քննել այն — «հավիտենության նշանի ներքո»։ Նրա համար նշանակալից և արժեքավոր է միմիայն «աբսոլյուտը»— նա չի սիրում անցողականը և ժամանակավորը։ Այսպես է նա «փիլիսոփայում», երբ խոսքը վերաբերում է այն բոլոր վերացական բաներին, որպիսիք են նրա կարծիքով արվեստը, փիլիսոփայոլթյունը և այլն։ Բայց հենց որ հարցը մի փոքր կոնկրետացավ, պարզ ասած՝ եթե դուր փորձեք դիպչել նրա «ժամանակավոր» բարեկեցությանն ու հանգստությանը—նա կգազազի, կմոռանա «աբսոլյուտը» և պատեհ առիթով ցույց կտա ձեզ իր մանրբուրժուական հոգու նեխած ատամները։