անգամ թարգմանել էր Չիչիկովը10, շատ տափակ էր ստացվել, իջեցրել էր և՛ ոճը, և՛ բովանդակությունը։ Ձեզ մոտ, հուսով եմ, այդպես չի լինի)։
Եթե թվարկված գործերը 400—500 տող չկազմեն, կամ չստացվեն, փորձեցեք թարգմանել նաև իմ վերջին գրրից («Գիրք ճանապարհի»), կարծեմ Դուք ունեք: Այնտեղից խորհուրդ եմ տալիս վերցնել.
|
Ահա Ձեզ մի ամբողջ ծրագիր։
Միայն թե շատ եմ խնդրում, թարգմանությունները ուղարկեք, որ նայեմ։ Եվ ընդհանրապես, ուրախ կլինեմ, եթե ինձ պահեք Ձեր աշխատանքների կուրսի մեջ։
Պատրաստ եմ ծառայելու ինչով կարող եմ։
1934, 2 II, Երևան
50. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Մամիկոն ջան, |
Եթե կարող ես, զբաղված չես — խնդրում եմ մի քանի րոպեով անցնես ինձ մոտ։ Եթե հիմա չես կարող` գրիր, թե երբ կարող ես անցնել, գուցե երեկոյան։
26 II, <19>34, <Երևան>