այդ օրերը մասնակցել ինստիտուտի պարապմունքներին։ Խնդրում եմ օրը փոխել։
<1925>
33. <Ս. ՆԱԶԱՆՅԱՆ «ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ»>
Սրանք պարզապես ֆելիետոններ և очерк-ներ են, որ քիչ կապ ունեն գեղարվեստական գրականության հետ։ Մի քանիսը կարելի է հրատարակել Քաղգլխհրատի գծով, որպես ագիտ պատմվածքներ։
1928, 8 X
34. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Պետհրատի խմբագրական կոլեգիան ամսիս 13-ի իր ունեցած նիստում, քննելով Ձեր «Գույների կռիվը» ժողովածուի հրատարակության հարցը, որոշեց՝ տպագրել միմիայն անտիպները։
Քանի որ Ձեր ներկայացրած նյութերից անտիպ է միմիայն «Հեքազ բաջին», ուստի խնդրում ենք հայտնել Ձեր համաձայնությունը այդ գրվածքը առանձին գրքույկով հրատարակելու մասին։
17 հոկտեմբերի, 1928 թ.
35. <Ն. ՋԱՐՅԱՆ «ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՌՈԻՑՄԱՆ ԷՊՈՊԵԱ»>
Դնել հրատ. կոլեգիայի քննության։
Հանել «Կառուցողները» և «Վարդան Վարագյանը», ավելացնել անտիպ նյութեր։