Վերադարձնել հեղինակին նորը կազմելու համար; Հանել նաև «Հնոցի մոտը» և ավելացնել «Ռուշանի քարափը» նոր պոեմը։
1930, 22 III, 15 VII
36. <ՋԱՆԱՆ «ԲԱՆՎՈՐ ՔԵՌԻՆ ԱՐԵՎԵԼՔՈԻՄ»>
Դնել քննության։
Ընկ. Զորյանին, խնդրում եմ կարդալ և պատասխանել։
Այս պիեսը ժամանակին մենք ընդունած ենք եղել տպագրության, սակայն Զորյանի գնալով հետաձգվել է և մնացել արխիվում։ Այժմ տպագրության համար հնացել է, սակայն, իմ կարծիքով, քանի որ պիեսի տպագրությունը չի կայացել ոչ հեղինակի պատճառովի անհրաժեշտ է հեղինակին վճարել ամբողջ հոնորարը։
1930, 22 X, 1932, 8 IX
37. <Հ. ՀԱԿՈԲՅԱՆ «ՆՈՐ ԱՌԱՎՈՏ» (ԸՆՏԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ)>
Գտնում եմ անհրաժեշտ հրատարակել անփոփոխ։ Պետք է կազմել նյութերի ցանկ, որից հետո պատրաստ կլինի հրատարակության։ Շարել կորպուս, ֆորմատ 5/8, շապիկը կուղարկվի առանձին։ Պատվիրել պորտրեի կլիշեն։
1930, 10 II