Իմ բալիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ ծաղիկները Իմ բալիկը

Հակոբ Աղաբաբ

Աղո՜ւ


Իմ բալիկը


Լեզվին մատաղ իմ բալիկի՝
Ծիծեռնակ է ծլվլան,
Ուշ ու միտքը խաղալիքի՝
Թիթեռնիկ է թռվռան…
Երգ ու տաղը շրթունքներին
Հա վազի, կխնդա,
Կամ կնստի գիրք կթերթի
Իբրև թե հա՜ կարդա։
Ծաղկի նման միշտ նախշունիկ,
Ուրախ, զվարթ, ծիծաղկոտ,
Ո՞վ կա էսպես Հոկտեմբերիկ՝
Համ խիզախ, համ կրակոտ։