Հիշատակարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեռելահարցուկ Հիշատակարան

Միքայել Նալբանդյան

Երկու տող
[ 205 ]

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 1858-1860

Ա

Ապրիլի 20։ Այսօր շատ վաստակած եմ և բավական թույլ բայց տկարությունս բավական թեթև է և տանելի։ Այսօրյան օրագրությունս հարուստ է այն խոսակցությամբ, որ պատահեցավ իմ և պ. Խ... մեջ, որ ընդդեմ ամենայն քաղաքավարության եկել էր իմ մոտ գիշերազգեստով (խալաթով)։

Բարեկամական կերպով իրյար ողջունելուց հետո, իմ հյուրի առաջին խոսքը այն եղավ, որ հարցանե ինձանից զանազան նորութենների մասին, ես որ մի այնպիսի ուշադրության արժանի բան չգիտեի։ Պ. Խ. սկսեց յուր խոսակցությունը իմ հետ այսպես.

— Կարդացե՞լ ես Հայաստանի Մեղուի[1] 16-րդ համարը։ [ 206 ] — Չէ. չեմ կարդացել, — պատասխանեցի ես, — որովհետև չեմ ստանում։

— Ափսոս, որ չես կարդացել. նորա հրատարակողը, Մանդինյանց Ստեփանոս քահանան. այնպես տղամարդի պես հանդես է եկել և խայտառակում է Նազարյանցին և Նալբանդյանցին, որ ասել չէ կարելի։ Հավատա՛ ինձ, այն օրն է ձգել նորանց, որ կարծեմ թե այդ հրկուքը ևես զղջացած լինին յուրյանց գրածների վերա. մանավանդ այսպիսի հզոր և գիտնական հակառակորդի պատահելով։

-Ես հիմարութենների կարդացող չեմ, և ժամանակ չունիմ ևս ուշադիր լինելու տգետ մարդերի ցնորամիտ վայրախոսության, և չեմ կարծում, որ Նազարյանցը և նալբանդյանցը զղջացած լինեին յուրյանց մինչև այժմ գրածների վերա, ինչպես դու ասում ես, «հանդիպելով մի այդպիսի Հզոր և գիտնական հակառակորդի»։ Ձեր աչքումը, ճշմարիտ, գուցե մի անկիրթ և բյուր տեսակ նախապաշարմունքով լցված մարդ ունի մի հարդ ու արժանավորություն և գուցե կարող էիք դուք այդպիսի մի մարդ գիտնական անվանել, իսկ իմ կարծիքը Մեղոփ հրատարակողի մասին շատ անշահ է։

—Մանդինյանց տեր Ստեփանի՞ մասին...

—ինչո՞ւ ես զարմանում, ի՜նչ մի երևելի մարդ է դա։

—Մանդինյանց տեր Ստեփա՞նը...

—Այո, նա. ի՞նչ պատճառով այդքան շատ հարցանում ես։

—Նորա համար, որ նա ուսումնական, խելոք և եվրոպացի մարդ է, և նորա հրատարակած Մեղուն ուսումնական լրագիր է, որով հույս ունի նա լուսավորել հայոց ազգը։

Այստեղ չկարողացա ես ծածկել իմ ծիծաղը, որ առատությամբ դուրս թռավ կուրծքիցս։ Պ. Խ. անորոշ կերպով նայելով իմ վերա, թթվեցուց յուր երեսը և մեծ տհաճությամբ շարունակեց. «Պարո՜ն, ներիր ինձ ասել քեզ, որ դու ոչինչ հասկացողություն չունիս ուսումնական բաների մեջ» Մանդինյաց տեր Ստեփանը քանի տարի գրագիր էր Ներսես կաթողիկոսի մոտ. եթե նա ուսումնական, խելացի և եվրոպացի մարդ չլիներ, կաթողիկոսը կպահե՞ր նորան յուր մոտ։ Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ քո մասին. հառաջ կարծում էի, որ դու փոքր ի շատե բան գիտես, [ 207 ] այժմ, ների՛ր համարձակությանս, տեսանում եմ, որ շատ բոբիկ ես եղած ուսումնականութենից»։

— Բոլորովին ներում եմ քեզ,— պատասխանեցի ես,— կարող ես ինչ կամիս խոսել, որովհետև հիվանդին և խելագարին ամենայն ինչ ներելի է. օրենքի և պատշաճի խստությունը թուլանում է այս երկու դիպվածներումը, դու լինելով և մինը և մյուսը, ազատապես կարող ես խոսել. բայց այսքան խնդրում եմ հասկանալ, որ Մեղուի հրատարակողի գրագիր լինելը կաթողիկոսի մոտ ոչինչ ապացույց չէ նորա գիտնական, Ուսումնական և եվրոպացի մարդ լինելուն. ինչ կոնդակ, որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյանց տեր Ստեփանոսը մատյան էր անցուցանում»[2] ։

Հազիվ թե ավարտել էի խոսքս, պ. Խ. գանչեց, «չարախոսություն է, որ առնում ես կաթողիկոսի վերա, ի՞նչպես համարձակվում ես...»։

— Ես ճշմարիտ բան եմ ասում և սուտ չկա խոսածիս մեջ, ո՛վ կարող է արգելուլ ճշմարտության ճանապարհը։

— Ճշմարտություն, ճշմարտություն, բայց մոռանում ես, որ այդ ճշմարտությունը ասելով, մերկացնում ես ազգի պակասությունքը և ամոթը։ Եթե մի ճշմարտություն հրապարակելու հետ կապակից է ազգային ամոթի հանդիմանությունը, չի՛ք լինի այդպիսի ճշմարտությունը, այդպիսի դիպվածում լավ է սուտը, որ վարագուրում էր ազգի պակասությունը։ Բան եք շինել ձեր համար, ճշմարտություն հա՛ ճշմարտություն. ի՛նչ օգուտ կա մի այնպիսի ճշմարտութենից, որ կտրատում էր ազգի սիրտը։

— Պարոն, քո խելքի բանը չէ դատել և հասկանալ ճշմարտության հարդը և արժանավորությունը։ Ինքը Քրիստոսը ճշմարտություն էր և ճշմարտության համար խաչի մահը հանձն առավ. իհարկե այդ բաները քո համար անհասկանալի են, միայն պիտո է ինձ այսքան ասել քեզ, որ ոչ դու և ոչ քո գիշերասեր դարանամուտ ընկերքը չեն կարող փակել իմ բերանը, որ չխոսեր նա ճշմարտության, ձեր շատ և անխորտակելի կամակորությունը ոչինչ այլ բանի պատճառ չէ լինելու, եթե ոչ հար- կագրելու ինձ, որ այժմյան հայոց ազգի դրությանը հրատարակեմ բովանդակ աշխարհի մեջ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսիարեն և լատիներեն, հրավիրելով այդ ազգերի ուսամնականքը, հասկանալ մեր այժմյան ազգային պիտույքը կամ լուսավորության մասին բարձրացած խնդիրները և անաչառապես դատաստան կատարել։ Ինչո՛ւ փախչենք լուսի տակ քննելուց մեր ազգային գործերը, ինչո՞ւ սիրենք խավարի վարադոլրով [ 208 ] ծածկել մեր վերքերը, որոնք այսքան տարիներ թաքուն մնալով բժիշկներից, կարոտ են այժմ մեծամեծ վիրաբուժական հնարների, Այնպես է, մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնար է փտած և ճարակած խոցը առողջ մասներից բաժանելու և հեռացնելու համար։ Ես ճշմարտություն քարոզելով, ասում ես դու, թե հայտնում էի ազգի պակասոթյունքը. եթե այդպես ևս լինի, մի ուրիշ խորհրդով չէ դա, թեոչ, որ ազգի սրտացավ անդամքը փոքր առ փոքր հասկանալով բանի զորությունը, բժշկության հնար որոնելու ընկնեին. ես, ոչ թե մի սևահոգի մարդու պես, այն խորհրդով եմ մերկացնում այդ պակասությունքը, որ ծիծաղեմ դոցա վերա, կամ պախարակելով անցանեմ հարևանցի նոցա մոտով. ոչ, այդ պակասությունքը ծակում են իմ սիրտը, և շատ արտասուքի պատճառ են դառնում։ Ես դիտավորություն չունիմ մի մարդ կամ մի ազգ անարգելու. քա՞վ լիցի. բայց ինչ որ խոսում եմ, խոսում եմ որպես պաշտոնյա ճշմարտության, ճշմարտությունը ավելի մեծ հարգ ունի իմ աչքումը, քան թե աշխարհի բոլոր թանկագին գոհարները և հարստությունքը:

Այս խոսքերի վերա պ. Խ. մի փոքր հանդարտեց և բոլորովին այլ ընթացք տալով խոսքին, շարունակեց.

— Մի՛ բարկանար, լավ է. մի՛ բարկանար, մեք շատ խոր մտանք, իմ խոսքը Մանդինյանց տեր Ստեփանոսի վերա էր, որ յուր ուսումնական, Մեղու անունով թերթի 16 համարում խայտառակել էր Նազարյանցին և Նալբանդյանցին,— դու ի՞նչ ես ասում այս մասին։

— Ի՞նչպես է խայտառակել, և այդ քահանան ինչ մի զորեղ մարդ է, որ այդպես ջարդել ու փշրել է Նազարյանցին և Նալբանդյանցին։ Հավատա ինձ, եթե սոքա արժան համարեին դյուխ դնել, այն ժամանակ Մեղուի և նորա հրատարակողի շնչառությանը շատ կծանրանար, մինչև այն աստիճան, որ հարկավոր կլինի սպանիական ճանճի գործադրությունը Մեղուի կարծիքի վերա, որ դուրս քաշվելով ապականյալ հյութերը ճանապարհ տային շնչելու.

Մեղուի հրատարակողը խայտառակել է Նազարյանցին նորանով, որ սորա վարդապետությունը անվավեր է համարում և նորա կարծիքները սխալական, որոնց գլխավորը հայոց լեզվի մասին. Նազարյանցը ասել է, թե հայոց լեզուն հառաջանում է սանսկրիտյան լեզվի մի ճյուղից, մինչդեռ Չամչյանը, Ավադյանը և Ինճիճյանը ապացուցանում են հայոց լեզվի առաջնությունը և Ադամի լեզու լինելը։ Նալբանդյանցին խայտառակել է նորա համար, որ սա հայոց մի քանի երևելի ուսումնականներին [ 209 ] սխոլաստիկ էր կոչել։ Այժմ հասկացա՞ք թե ինչո՞ւ համար կամ ի՞նչպես է խայտառակել։

— Եղբայր, Նազարյանցի վարդապետությունը երևակայական չէ, ինչպես մի ուրիշ մագիստրոսություն, մի բարձրաստիճան մասնավոր մարդու ձեռքից ստացված[3]: Նազարյանցի վարդապետությունը հաստատված է տերութենական օրենքների վերա. բայց գուցե Մեղոփ հրատարակողը այն պատճառով անվավեր է համարում, որ Նազարյանցը ևս չէր ստացել մի այդպիսի մասնավոր մարդուց յուր ուսումնական վարդապետությունը։ Այս ևս հարկավոր է իմանալ, որ Նազարյանցը չէր համաձայնելու ընդունել ևս մի այդպիսի պատվանուն, այնպիսի մարդուց որ չուներ տալու իրավունքը. և մի բարձրաստիճան անձն համալսարա՞ն է, ակադեմիա՞ է թե ի՞նչ է, որ կարող էր մագիստրոսություն և վարդապետություն բաժանել, այդ արտոնությունքը ստացվում են շատ մեծ և ուսումնական քննութեններով և համալսարանական և ակադեմիկական հաստատութեններով, և Նազարյանցը այս ճանապարհով է հասել վարդապետական աստիճանին, որ ոչ ոք չէ կարող խլել նորանից, և եթե ստուգապես, ինչպես դու ասում ես, Մեղուի հրատարակողը համարձակվել է ձեռնամերձ լինել նորա վարդապետությանը, ապա հավատացած կաց, որ դորա համար պատասխանատու կլինի նա տերության դատաստանի առաջև։ Ինչ որ դու ասում ես հայոց լեզվի համար, ես ամաչում եմ պատասխանել, ամաչում եմ խոստովանել, որ այժմ ևս կան հայերի մեջ մարդիկ, որ մոլորվելով կարծում էին բոլորովին երեխայական սուտ պարծանքով, թե հայոց լեզուն Ադամի լեզուն է։ Իսկ Նալբանդյանցը երբեք չէ մեղանչել սխոլաստիկ կոչելով հայոց այն կիսագրագետ մարզիկը, որ ինչպես ինքը, Մեղուի հրատարակողը ևս, պարսավը կրիտիկայի տեղ են գործ ածում, արագիլը սիրամարգի տեղ, ինչպես ասել էր Նալբանդյանցը[4]Դու առհասարակ լավ կարդա Հյուսիսափայլը և կտեսանես, որ նա ամենայն կերպով նվիրված է հայոց ազգի ճշմարիտ օգտին և դաստիարակությանը։

— Ես շատ խոր չեմ մատնում ուսումնական բաների մեջ,– պատասխանեց իմ հյուրը,— բայց ինչ որ վերաբերվում է վաճառականության և այն գործական վաճառականության, ես առավել լավ գիտեմ քան թե Հյուսիսափայլ հրատարակողը։ Ես Հյասիսափայլի երեք համարի մեջ մի հոդված տեսա վաճառականության մասին, թեև չեմ կարդացել: [ 210 ] բայց գիտեմ, որ հիմար բան պիտո է լինի, պատճառ, չեմ կարծում, որ համաձայն լիներ իմ վաճառական տեսությանը (теория)։

— Դու ի՛նչ անձնասեր մարդ ես, ինչ բան որ համաձայն չէ քոլ տեսությանը, մի՞թե հիմար էր։

— Այն պատճառով, որ վաճառականության մասին իմ տեսությունը հաստատապես օգտակար է։

— Ի՞նչ է քո այդքան օգտակար տեսությունը վաճառականության մեջ։

— Նախ, որ տերության սահմանի ներսումը գործած ապրանքների վերա, Կարոլոս Բոսքոյի ճարտարությամբ, երևի մաքսատան կնիքը... ապացուցանելոլ համար, թե սահմանից դուրս գործված ու ներս բերված էր։ Երկրորդ, որովհետև իմ խանութի գործակատար մարդիկը միշտ անհարազատ լինելով, շատ վնասներ էին հասուցանում, ծածուկ կերպով վատնելով յուրյանց պարոնի արծաթը, այս պատճառով, եթե մի այդպիսի տղամարդ դուրս գնալու լինի իմ ծառայութենից, թող լինի նա տասն տարի ծառայած, թող և օգտակար եղած լինի, այնուամենայնիվ իմ մշտնջենական կանոնը այն է, որ նորա հետ հաշիվ տեսանելու միջոցին ոչ թե միայն ես պարտական չմնամ նորան, այլև մի քանի հարյուր մանեթի մուրհակ առնում նորանից այն արծաթի հանդեպ, որ ցույց էի տալիս իմ իմաստուն հաշվումս, թե նա ստացել էր ավելորդ քան թե պատկանում էր նորան, ահա իմ վաճառականության գլխավոր սյունը, գլխավոր հաստարանը, որի վերա շարժվում են իմ բոլոր խանութները այստեղ... Այնտեղ... Մյաս տեղ... Եվ այլն, և այլն։ Այս կանոնքը եթե արմատանան հայոց ազդի մեջ, կարող են գլխավոր պատճառ դաոնալ ազդի հարստությանը։

— Սիրելի,— պատասխանեցի ես,— քո կանոնների առաջինը խաբեություն է և մաքսանենգություն, երկրորդը զրկողություն. երկուքը միասին դատապարտելի գործ, և՛ աստվածային էլ քաղաքական օրենքներով։ Ի՞նչպես կարելի է գովել մի վաճառականություն, որ հիմնված է այդ ընդդեմ քրիստոնեության կանոնների վերա. ամոթ քեզ, որ այդպիսի գործերով ես պարապում, ո՞վ գիտե, ո՞րքան խեղճ հայ պաաանիք անբախտացած են քո բարբարոսոլթենով և դու այդպիսի կեղտոտ ճանապարհով ձեռք բերելով քո հարստությունը, համարձակվում ես կուլ տալ այն հացի կտորը, որ գնված էր ուրիշների աշխատանքի գնով․․․

— Դու ի՞նչ անհասկանալի մարդ ես, ես փիլիսոփայության վերա չեմ խոսում քո հետ, այստեղ բանը վաճառականության վերա է։

— Մի՞թե վաճառականություն ասացյալը դրականապես մի պիղծ բան է, որ անպատճառ պիտո է հիմնված լիներ սատանայական կանոնների [ 211 ] վերա, ո՛չ, ո՛չ. վաճառականությունը սուրբ բան է, պիտո է արդարությամբ և խղճմտանքով գործակատար լինել և այդ հանդիսում. ինչ որ աստված ստեղծել է, ամենայն ինչ բարի է, և պիտո է զգուշանալ, չմեղանչել արդարության ընդդեմ և չպղծել մի գործի սրբությանը։

— Դու կարծում ես թե աշխարհի երեսին հարստականքը արդարությա՞մբ ճարել են յուրյանը արծաթի կարողությունը, ոչ, սխալվում ես. շատ անգամ արյունի գին է այն, շատ անգամ մեծամեծ զրկողութենների գին. գաղտնիքը որով վարվում են առհասարակ վաճառականը, անմոտենալի են քեզ և քո նման մարդերի, ղուք ձեր բաբոյականությամբը և ճշմարտությամբը երբեք ճարելու չեք աշխարհի երեսին մի երևելի արծաթագլուխ։

— Եթե չճարենք ևս, գոնե մեր խիղճը մաքուր է և հոգին հանդարտ, գոնե չկա մի մարգ որ ասե, թե այս ինչ մարգը իմ արծաթը կերավ, ինձ ղրկեց և ինքը հարստացավ։ Բայց ինչ որ ասում ես դու, թե բոլոր հարուստ մարդիկ յոլրյանց հարստությունը ճարել են արյունով, զրկողութենով և այլ հանցանքներով, ես չեմ ընդունում այդ. կան մարդիկ, որ արդարությամբ վաստակում են և ամենակալ տերը օրհնել է նոցա վաստակը։

Երբ ավարտեցի խոսքս, պ. Խ. վերկացավ տեղից և բարյավ մնա ասելով խնդրում էր ինձանից յուր մոտ հյուր գնալ։ Ես զարմացա գորա անզգամության վերա, որովհետև այդքան կծու խոսակցոլթենից հետո, արդեն ինչ տեղիք կար իրյար հյոլրասիրելու։ Վերջապես գնաց պ. Խ...

Մեր բոլոր խոսակցոլթյունքը նորա հետ այն եղան, ինչ որ գրած է Հիշատակարանիս մեջ։ Այս խոսակցության մին բանի վերա միայն զարմացած եմ, թե ինչպես մի քանի մարդիկ տեղ են տալիս յուրյանը սրտի մեջ մի վայրախոսության և բանի տեղ են դնում Մեղուի ցնորարանությունքը. բայց չէ պիտո մոռանալ Ղազար Փարպերու առածը, «ըստ խոզի հարսնացելը կոյաջուր բաղանիք», այդպիսի տգետ և կամակոր գիշերածին գավակների և այնպիսի լրագիր։

Այսօր երեկոյին մի անստորագիր նամակ ստացա, շատ ծիծաղելի է նորա բովանդակությունը, այս պատճառով արտագրում եմ բառ առ բառ։


Պ. ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ.

Ես լսում եմ, որ դու հիշատակարան ես պահում տանդ և ամենայն օրում պատահած կամ լսած անցքերդ գրում ես այնտեղ, մանավանդ եթե մի արժանի ուշադրության բան պատահի, այս օրերս իմ բարեկամներից մինի հետ պատահեցա ես մի հազվագյուտ քաղաքավարի մարդու։ [ 212 ] Այս քաղաքավարի մարդը երեկոյան ժամանակի խնդրեց ինձ և իմ բարեկամիս, որ թեյ խմելու դնանք յուր մոտ. հոժարություն ցույց տվեցինք և գնացինք։ Երբ որ դռնից ներս մտանք, մեզ հյուրասիրողը անհայտացավ մյուս սենյակներում, և ես իմ բարեկամի հետ մնացինք միայն, սպասելով գործի կատարածին։ Երկար ու ձիգ սպասելուց հետո հանկարծ երևեցավ քաղաքավարի մարդը, բայց ի՞նչ դրության մեջ. զարմանալի բան։ Սորա կինը չիմանալով, որ այրը հյուրեր է կանչելու, ջուր է պատրաստել որ լվանա յուր ամուսինը, իսկ երբ ամուսինը ներս է մտանում, կինը ամեևին ուշադրություն չդարձոլցանելով ներկա հանգամանքի վերա, հարկադրում է ամուսնուն լվացվիլ. ի՞նչ պիտո է առներ, կամա ակամա հոժարում է։ Մեր, իմ բարեկամի հետ առանձնության միջոցին, մյուս սենեկումը բաղանիքի հանդես է կատարվել, և արդարև քաղաքավարի մարդը երևեցավ շեմքի վերա կարմիր, ճերմակ, թաց մազերով, լվացող կինը քամակից։


Բ

Մայիսի 1: Մտածում եմ, թե մինչև ո՞ր աստիճան ողբալի էր կասկածամիտ մարգերի դրությունը, այդ բանի քանի օրինակները տեսած եմ։ Խեղճ ողորմելիքը չէին կարող հաց ուտել հանգիստ, ամեն մի չնչին բան վրդովում էր նոցա փոքրիկ հոգու խաղաղությունը, ծառի տերևների շարժողությունը կայծակնաբեր որոտմունքի նման բան է այդ մարգերի համար։ Ով որ չէ նկատել այս բանը, թող ուշադիր լինի, և տարակույս չունիմ, որ ցավելու էր թե ի՞նչ պատճառով բնությունը այդպես վշտացուցել է այդ մարգերին։ Դոցա մեջ թագավորված է մի ստրկական երկյուղ, երկյուղ օտարից, երկյուղ ազգականից, երկյուղ ընտանիքից, երկյուղ բարեկամից, երկյուղ թշնամոլց, հեռավորից և մերձավորից և ասես թե դոքա ինքյանք մի կերպարանված երկյուղ լինեին, ասես թե երկինքը այն պատճառով հաստատ պահել էր յուր կամարակապ տարածությունը, որ կործանվելով մի այդպիսի մարդու գլխի վերա, չքացներ նորան։ Ցավելի՜ մտածություն, արդյոք կա՞ մի բնական պատճառ, որ այդ մարդիկը ստանում էին այդպիսի ստրկական ուղղության հոգու։ Եվ այդ պատճառը պիտո էր որոնել նոցա կազմվածքի՞ մեջ ֆիզիկաբար, թե լոկ բարոյական պատճառների մեջ. արդյոք ա՞յդպիսի մարդիկ շատ հարստահարված էին, կամ շատ խաբված, որ այժմ մատնվել էին այդ ողորմելի վիճակին, թե չարագործ, նենգավոր և այլ հանցանքների տեր լինելուց, մի խոսքով հոգու անբարոյականութենից հառաջանում էր այդ կասկածամտությունը։ [ 213 ] Մտածությունքս կտրվեցան թղթաբերի ներս մտանելով, և ահա ստացած նամակիս բառացի պատճենը.

Ողորմած պարոն, Կոմս էմմանուել.

Ապրիլի 14, 1858, Րեդուտկալե

«Իմ ձեռքը հասած Հյուսիսափայլ անունով օրագրի՝ մի քանի համարներից տեսանում եմ, որ դուք գործակից եք այդ օրագրին, ուրախ եմ և հոգվով չափ ուրախ, որ ձեր կոչումը և դրությունը աշխարհի երեսին խափան չէ ձեզ մի ազգային և բարի գործի մասնակից լինելու, երանի՜ թե ես ևս կարողանայի մի կերպով օգտակար լինել այդ ընդհանուր ազգային գործի հաոաջադիմոլթյանը. այո՜, ցանկանում էի երբեմն-երբեմն տեղեկությունը տալ այդ պատվական օրադրին, բայց երկբայում եմ, մի գուցե պարսն Հրատարակոդը տեղ չգտան ի յուր օրագրի մեջ իմ գրած բաների համար»: Ես ծանոթություն չունենալով ոչ պ. Հրատշարակողի և ոչ պ, Նալբանդյանցի հետ, որ ինչպես տեսնում եմ, պիտո է գլխավոր աշխատակից լինի պ. Հրատարակողին, գրում եմ ձեզ այս նամակը այն խորհրդով, որ դուք մի նամակով միջնորդ լինիք իմ և Հյուսիսափայլ օրագրի մեջ, որպեսզի ընդունե իմ աջխատությունքը, եթե պատահի ինձ ուղարկել։ Ես կարդում եմ այստեղ Մեղու Հայասոտան անունով լրագիրը և շատ անգամ տեսանում եմ նորա մեջ այնպիսի բաներ, որ արժանի չէին բերանից հանելու, թող թե պղծելով Գուտտենբերգի գյուտը հասարակության հրատարակելու։ Չգիտեմ, արդյոք ստանո՞ւմ եք դուք այդ լրագիրը թե ոչ. բայց եթե չեք ստանում, մի կորուստ չունիք. դորա գործակատարների մեջ չէ երևում մի հաստատ բնավորություն և ինքը լրագիրը չունի յուր համար մի ուխտյալ խորհուրդ, առաջևումը մի նպատակ, որին հասաներ. դա մի աուրյա բան է և ճակատագիրը նույն վիճակով վճռելու է դորա ապագան, որով վճովեցան Կովկասյը[5] և Արարատը[6]։ Ես չեմ կարոդ տեսանել մի գործ, որ ազգային դիմակ ծածկելով երեսին, բայց էապես հիմնված լինելով նյութական շարժառիթների վերա, աշխատում էր հանձն առնուլ ամենայն տեսակ ցածություն, շողոքորթել ազգի թեթևամիտ և կարճատես անդամների անձնասիրությունը և այդ ճանապարհով հաճոյանալով ազգին, տարածել յուր անճոռնի լրագրի [ 214 ] համարները արծաթը ժողովելու աղագավ։ Այսպես անմխիթար է իմ հայացքը Մեղուի վերա. և ես անդադար գրագրություն ունենալով Թիֆլիզի հետ, տեսանում եմ, որ այնտեղ ևս խելացի և բանագետ մարդիկ այդ աչքով նայում են դորա վերա։ Մի քանիքը իմ բարեկամներից, լսելով ինձանից թե կամենում էի երբեմն–երբեմն քննության տակ ձգել դորա թերթերը, ասացին ինձ, թե անպատշաճ էր ուշադրություն դարձուցանել այդպիսի մի չնչին գործողության վերա, և խոսակից շինելով նորա գործակատարների հետ, անպատվել իմ անձը։ Ես բոլորովին համաձայն եմ, և եթե այդ գործը հարաբերություն չունենար մեր ազգի հետ՝, եթե դա հիմար գաղափարներ չտարածեր ազգի մեջ, հավատա՛, որ հետևելով իմ բարեկամների խորհրդին, անունը ևս տալու չէի այդ գործին։

Ուղարկում եմ այժմ իմ մի քանի նկատողությունքը, «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով պ. Իսահակյանցի հոդվածի վերա, որ տպած էր այդ Մեղուի 14 համարում, ապրիլի 5-ից։

Խնդրեմ շուտով ուղարկել ինձ այն երաժշտական նոտերը, որոնց մասին դեռևս գրել էի մարտի մեջ. դուք չգիտեք, թե այսպիսի մի խուլ տեղում մինչև որ աստիճան զգալի է գեղեցիկ ձայների կարոտությունը ականջի համար։ Գարունը բավական շուտ սկսեց այստեղ։ Հյուսիսային արևելյան մրրիկները խռովում են անդադար Սև ծովի տարածությունը:

Ողջ եղիք։

Միշտ պատրաստական խոնարհ ծառա

ՍԵՐՈՎԲԵ ԽԱՉԱՏՈԻՐՅԱՆ ՇԱՀԲԵԳ

P. S. Այս րոպեիս ձեռքս հասավ Մոսկվայում՝ տված Նոր Քնար Հայաստանի[7] անունով տետրակի չորրորդ համարը, թե ի՛նչ տպավորություն կգործե իմ վերա այդ բանը կգրեմ հետևյալ փոստայով։

Ս. Շ.

Պ. Շահբեգի նկատողոլթյունքը պ. Իսահակյանցի «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով հոդվածի վերա, որ տպած էր Մեղուի մեջ, նորա 14 համարում։

Պ. Իսահակյանցը յուր գրությամբը հայտնում է յուր որպիսությունը. տեսանում եմ, որ դա բարեմիտ և աշխույժ երևակայությամբ մի երիտասարդ է, բայց շատ թույլ դաստիարակված, որովհետև նորա գրածի մեջ չէ երևում մի հիմնավոր դաստիարակության հետք։ Շատ տեղ չարչարվում է լոգիկան, և այդ պատճառով պ. Իսահակյանցը ինքն, չէ [ 215 ] իմանում կշռի որ թաթի վերա դնե յուր ծանրության քարը: Այդ պարոնը, ազգի հետ մնալու պատճառ լուսավորության կողմից, դնում է այն բանը որ բուն հնարն էր նորա հաոաջխաղացության. այսինքն այն մեղադրանքը, որ նորերումս լսվում է մի քանի պարոնների գրչի րերանից, ինչպես վկայում է պ. Իսահակյանցը, ազդի անուսումնասիրության վերա: Պ. Իսահակյանցը ասում է, թե այն ժամանակ միայն պատշաճ էր այդ. «եթե ազգայինք աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված և ապականված լինեին, և ազգային գիտության և հառաջադիմության տունը ավազակաց այր շինած լինեին», այս խոսքերից հետո, որ բավական հանդարտությամր հառաջ է տարել, իսկույն վայր է ձգում երեսի դիմակը և ասպարեզ է մտնում, «այս ի՞նչ դատաստան է, որ մեր լեզվագետները գործ են գնում։ Այս ի՞նչ հայրենասիրություն է, որ կացին և մանգաղ վեր առած, լեզուները սրած, ազգը պախարակելու վերա են և վերք վերքի վերա դնելու, ա՞խ, մինչև ե՞րր մեր խեղճ ազգը այս դաժանակիր լծո տակը ծնկի և տառապի, մինչև ե րր պետք է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին նորա վերա, ով պարոններ, ազգը այս տեսակ կրթություն չի ստանալ, ազգը վայ ու վագլախով իրա կորուստը չի գտնիլ. մանկությունը սիրում է գգվանք, սիրում է փափկություն, սիրում է փաղաքշանք...»։

Չենք հասկանում, պ. Իսահակյանց, թե հայոց ազգը ո՞ր տեղում ունի գիտության և հառաջադիմության տուն, որի մասին ասում ենք, թե չէ շինել նա այր ավազակների, ուրեմն և անպատշաճ էր զուր տեղը ազգը մեղադրել, մեք ևս, ինչպես դուք, ազգի որդիք ենք և կցորդ գորա փառքին և անարգանքին, գորա հարստությանը և կարոտությանը, տեղյակ նորա կարողությանը և տկարությանը, բայց չնայելով այս բոլոր բաների վերա, ոչ մի տեղում չենք տեսանում մի րան, որ սեփական լիներ հասարակ ազգին, չենք տեսանում մի ծառ, որ ազգը միաբան գործակցությամբ, տնկած լիներ, և ազգային եղբարց կծու, բայց ճշմարտախոս մեղադրանքը ամենևին հառաջանում է դույն այդ բաների չլինելուց։ Խնդրում ենք ցույց տալ մեզ երկու հայ, որ միասին խորհուրդ կատարած լինեին ազգի հառաջադիմության վերա, հոգ տարած լինեին ազգի զավակների կրթության և լուսավորության վերա, և ի՞նչպես է, որ այս լուսափայլ ճշմարտությունը անտես արած, փորձ եք փորձում հարձակվիլ մի քանի պարոնների վերա, այն պատճառով, որ նոքա ճշմարտություն քարոզելով բամբասանքի տակ էին ձգում յուրյանը անձը հիվանդոտ և կարճատես մարգերի կողմից։ Դուք ասում եք, թե այն ժամանակ արժան էր դնել ազգի վերա այն մեղադրանքը, եթե ազգայինքը աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված ապականված [ 216 ] լինեին: Սիրելիս, աղավնեվաճառությունը և լոմայափոխությունը դատապարտվում է Ավետարանի մեջ որպես անպատշաճ գործ աստուծո տան համար, և այժմյան բաների կարգը չէր թույլ տալու, որ այգ հանդեսը բացվեր եկեղեցու մեջ. բայց եկեղեցուց դուրս, ի՞նչ մի պակաս բան է թռչնավաճառությունը, ձեզ հայտնի չէ՞, որ Անգլիայում ընկերությունը կան և այն, հարուստ ընկերությունը, որ պարապում էին թռչնավաճառությամբ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հետ, և եվրոպացի երևելի բանկերը ի՞նչ մի պակաս արդյունաբեր կամ անբարոյական գործ են, որ եթե մեր հայերը ևս պարապելու լինեին այդ գործերով, արժանի էին դատապարտության։

Մի՞թե ձեր կարծիքով հայերի վաճառականությունը մի երևելի բան է. չէ սիրելիս, այդ վաճառականություն չէ, և այդ ճանապարհով հայոց ազգը երբեք հաոաջանալու չէ վաճառականության մեջ, և մեը դատապարտելու չէինը հայոց ազգը, եթե նա եվրոպական կերպով աղավնեվաճառությամբ և լոմայափոխությամբ պարապեր։

Ընդհանրապես սկսանելով ձեր դրվածքը, խոսում եք ազգի հետ հասարակաբար, բայց հանկարծ տեսանում ենք հետո, որ գործ ունիք մի քանի պարոնների հետ. ցանկալի էր մեզ իմանալ այդ պարոնների անունները, որ այդպես վրդովել էին ձեր հոգու խաղաղությունը և պատճառ էին տվել ձեր այնքան խոսելու, մինչև որ Մուզան հարկադրվեր Մասյաց դարևանդիցը դադարեցնել ձեր գոչյունը...

Եղբայր, սիրական, պարոն (ներեցեք ինձ, որ այսպես ընտանեբար վարվում եմ ձեր հետ), ե՛րբ կամ ո՞ւր տեսաք, որ հայրենասերըը ազդի վերքերի վերա վերք էին հավելացնում. դուք հարցանում եք թե «մինչև ե՞րբ պետը է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին ազդի վերա». Հառաջուց ասացեք ո՞վքեր են այդ մարդիկը որ անարգում էին ազգը և թրում ու մրում էին նորան. ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ, ես տեսանում եմ, որ դուր հայոց ազդի մի ըանի այլ անդամների հետ միասին, ֆանատիկոսությամբ և տենդային ջերմության մեջ խոսում եք, և այդ է պատճառը, որ չեք կարող զանազանել ազգի անմխիթար պակասությունքը բուն ազդիցը և ձեր աչքումը, ինչպես հայտնի ցույց եք տալիս, միևնույն կշիռ ու հարգ ունին թե ազգը և թե նորա պակասությունքը, և, եթե ավելի լավը կամիք, պակասությունքը ավելի նախընտիր են, քան թե բուն ազգը։ Եթե այսպես շլիներ, դուք ուրանալով ազգի ապագա բարօրությունը և լուսավորությունը, որ պիտո է հառաջանար պակասությունքը վերանալուց հետո, խունկ չէիը ծխելու այդ պակասութենների կուռքերին և չէիք ազգացուցանելու նորանց: [ 217 ] Ազգը էապես անարգոզքը չեն նոքա, որոնցից գանգատ ունիք, որովհետև մերկացնում էին ծածուկ պահած ազգի վերքերը, վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղուին լծել են մի սայլի և ինքյանք լցվելով մեջը հարկագրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին. այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարդու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն։ Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը. բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին։ Եթե մեք, որպես անդամ ազգի ճանաչում ենք մեր արժանավորությունը, պիտո է ուրեմն խոստովանենք մեր ունեցած պակասությունքը, որովհետև նա՛ միայն ուղղակի և կտրական կերպով կարող է խոսել յուր պակասութենների վերա, որ գիտակցաբար ճանաչում էր յուր արժանավորությունը։ Առանց որևիցե փոքրոգի կասկածավորության պիտո է հանդես հանել ազգի առաջև նորա խավար կողմերը, ապացուցանելու համար, թե լավության ուժը չէր կարող հաղթահարվիլ չարութենից, այլ դորա հակառակ պիտո է հաղթեր նորան և կանգնեցներ առաքինության դրոշակը ջարդ ու փշուր եղած չարագործության ամրոցի վերա։ Պարոն Իսահակյանց, խնդրում ենք անհանգիստ չլինել, թե Հայաստանի փլատակների տակից լսելու էիք մի իրավացի անմռունչ գանգատանք, թե «ի՞նչ օգուտ, որ ունիմ բյուրավոր գիտնական որդիք և այլն»։ Հայաստանը գիտե յուր ընթացքը, ուստի և չունի ոչինչ ժամանակ գանգատելու իրավունք, դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով չիներ մեծացուցած. թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդարան պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կստանա ասել, թե «գիտնական որդիք ունիմ»։ Հայաստանի որդոց գիտությունը, եթե կան այդպիսի մարդիկ ուր և իցե, այդ հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից յուրաքանչյուր ոք, գերմանական, ֆրանսիական և ռուսիական համալսարաններումը գերվելով [ 218 ] օտարության մեջ, հազարավոր նեղութենների համբերելով, օրը խավարեցնելով, ստացել է մարդկության ընդհանուր լուսից յուր բաժին մի քանի ճառագայթ. եթե գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնե յուր մեծատունների և հոգևոր իշխանների անփույթության վերա, և դուք, պ. Իսահակյանց, տվեցեք այդ խորհուրդը Հայաստանին, մեք ևս կառնեինք այդ գործը և չէինք ծանրաբեռնելու ձեզ, եթե մոտ լինեինք Մասյաց դարևանդին և եթե նորա Մուզան խոսակից լիներ մեր հետ։ Եվ ձեր հետ խոսելու վերա ևս կասկած ունինք, մի՛ գուցե Թիֆլիզի վարձավոր լալականների ձայնը համարած լինիք ձեր վառ երևակայությամբ Մուզայի ձայն Մասյաց դարևանդից. պատճառ, մուզայք չեն բնակվում Արարատի վերա, այդ քնքուշ արարածքը յուրյանց անզգուշությամբ վտանգի մեջ կարող էին ձգել յուրյանց անձը սաստիկ մրսելով և ջլային տենդ (febris nervosa) ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի և Արագածի մեջ խաղացած սառն հողմերը։ Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլև գիտենք մեր ազգային ավանդությունը, որ Մասյաց ոտքումը կա մի փոս, դժոխք անվանված, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ...[8]

Պարոն, դուք մեղադրելով ուրիշների դաստիարակելու կերպը, ցույց եք տալիս ձեր վերին աստիճանի թուլությունը պեդագոգիայի մեջ. դուք ասում եք, մանկությունը պիտո է դաստիարակել գգվելով, փաղաքշելով, փափկացնելով և այլն. չգիտեք, որ իսկապես այդ բաները այնպիսի թունավոր տարերք են, որ մտանելով դաստիարակության մեջ կտրում են նորա ընթացքը. և մի մարդ ձեր կերպով դաստիարակություն ստանալով կդառնա շատ անբարոյական մարդ։ Խնդրում ենք, որ դուք մի փոքր աշխատություն հանձն առնուիք ծանոթանալ պեդագոգիայի կանոնների հետ, և առհասարակ վատ չէր լինելու, եթե մի բարեկարգ դպրոցում ստանայիք մի հիմնավոր կրթություն, որովհետև Ներսիսյան դպրոցի շնորհքով շատ հեռի չեք կարող գնալ։ Բայց այս մի խորհուրդ է իստակ սրտից, ինչպես կամիք։

«Ահավասիկ պարոններ», հանդես եք գալիս, պարոն Իսահակյանց, «եթե մեք ազգասեր ենք, եթե հայրենասիրությունը պարծանք ենք համարում, այսպես առնենք կամ այնպես առնենք». ինչ կամիք արեցեք սիրելիս, և մեք հոգով չափ ուրախ կլինինք ձեր հառաջադիմության վերա, եթե հաջողի ձեզ ստանալ. բայց լսելով ձեզ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների ոտքը, ազգի անունով բան խնդրելու [ 219 ] համար, հանձնառու չենք. մեք փորձը առած ենք այդ բաների, և մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները. բայց եթե դուք չեք փորձել, փորձեցեք, և կգա ժամանակ, որ ինքներդ կխոստովանեք այս ճշմարտությունը, թե հայոց մեծատունը կերակրի, հանդերձի, գինու, փառավոր ապրելու, սնոտի և անցավոր փառք ճարելու համար թափում է յուր քսակից վերջին մանեթը, բայց ազգային գործի, մի վերացական առաքինության համար, որի վարձը իսկույն երևելու չէր նորա վերա, նա շատ նեղությամբ կբանա յուր քսակը. նորա ձեռքը սովորած չէ այդպիսի բաների համար արծաթ ձգել ազգի գանձանակը: Այո, պարոն, բան խոսելու ժամանակ չէ պիտո մոռանալ այն շրջապատը, որի մեջ կատարվում էին այն իրոզությունքը, որոնց վերա են մեր խոսք ու զրույցը:

Ճշմարտության պաշտոնյա լինել մի հատիկ խորհուրդն է մի բարոյական մարդու, և վա յ այն մարդուն, որ պիտո է ուրիշի ճշմարտությունը չափեր բարեկամության կամ թշնամության չափով։ Ստույգ ազգասերը պիտո է խոսի ճշմարիտը. այո, ճշմարտությունը շատ անտանելի է լինում այնպիսի մարդերի համար, որ յուրյանց ծնած օրից նվիրել էին յուրյանց անձը ստության սպասավորությանը, բայց ի՛նչ պիտո է առնել, այդ նոր բան չէ աշխարհի երեսին, և մտածող մարդիկ վաղուց ահա փորձով իմացած են, որ ճշմարտությունը հալածվում է միշտ և պատճառ է լինում յուր պաշտոնեի հալածանքին. մի այդպիսի անբախտ պաշտոնեի համար ճշմարտությունը շատ անգամ ճանապարհ է բացել դեպի գլխապարտության սյունը (էշաֆոդ), շատ անգամ հանել է նորան փայտակուտի վերա։ Ի հարկե կարդացած կլինիք Լերմոնտովի Մարգարեն. նա մի տեղ ասում է.

Սկսեցի սեր քարոզել,
Սուրբ ուսումը ճշմարտության,
Եվ իմ բոլոր մերձավորքը,
Կամեին ինձ քարկոծ առնել:


Եվ արդարև ճշմարտությունը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմյանցից հեռանալուն. ինքը ճշմարտության վարդապետը գուշակել էր, որ յուր քարոզությունքը, յուր ճշմարտությունը պիտո է բաժինք հառաջացնեին։ Բայց ծածկել և վարագուրել ճշմարտությունը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի՛ մեզանից, և մեք անպարտ ենք։ Թող բամբասվինք ճշմարտության համար, փույթ չէ, միայն թե աստուծո ձայնը չասե մեր սրտի մեջ թե մեղանչել էինք ընդդեմ ճշմարտության։

Ձեր հոդվածը վերջացնում եք նորանով, որ ազգը վատաբանելը և [ 220 ] ազգի վերա կոծելը և ողբ կատարելը անօգուտ եք համարում ազգին. իբրև ապացույց ձեր խոսքին մեջ եք բերում Խորենացու ողբը հայոց ազգի վերա և ասում եք, թե այդ չորս հազար տարվա ողբը ոչինչ արդյունք հառաջացուցած չէ և այլն. այսքան պիտո է իմանալ, որ ոչ ոք դեռևս ճշմարտախոս հեղինակներից պարսավապետ չէ և այդ պաշտոնը յուր պարծանքով հանդերձ մնացած է հայոց միակողմանի ուսումնականներին, որոնց թիվը բարձրացնում եք մինչև բյուր. դուցե ձեր աչքումը շատ փոքր նշանակություն ունի բյուրը, բայց մենք տասն հազարը համարում ենք մի բյուր։ Նմանապես մեք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ հառաջանում են մեծ մասով հուսահատութենից, մինչ մեք իբրև քրիստոնյա դատապարտվում ենք եթե կորուսանելով մեր հույսը ձգեինք մեր անձը հուսահատության ծովը։ Ասում եք թե Խորենացու ողբից բան չէ հառաջացել. դորա մեղավորը Խորենացին չէ։ Աշխարհիս երեսին ձայն ասացյալը լսողի համար է, ով ականջ ունի լսելու, թող լսե. իսկ հայոց ազգի համար շատ բաներ անցանում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Դուք կամիք արդարացնել Խորենացու անձը, ասելով որ հանգամանքը բռնի խլել էին նորա բերանից այդ ողբը. առաջինը, պարոն, Խորենացին անկարոտ է մեր նման փաստաբանների պաշտպանությանը, մանավանդ որ ոչինչ սուտ չկա նորա ասածի մեջ. երկրորդ, ձեր այդ ընթացքով ցույց եք տալիս ձեր թուլությունը հայկական դպրության մեջ: Խորենացին վերադառնալով Ալեքսանդրիայից, չգտավ Հայաստանը այն վիճակի մեջ, ինչ վիճակում բարյա՛վ մնա էր ասել նորան: Արշակունյաց թագավորությունը և հայրապետությունը Լուսավորչի տնից վերջացել էին, երբ նա մեծամեծ հույսերով ոտք էր կոխում Հայաստան, հունական լուսավորությունը տարածելու, և պատահելով ազգի իշխանների անսիրտ ընդունելությանը և հոգևորների կոպիտ, խավարասեր հալածանքին, ամենայն արդարությամբ պիտո է գրեր, մանավանդ Խորենացու պես երկնաքաղաքացի և տոնելի մարդը: Նա բացի այդ ողբից նզովք ևս գրել է հայոց կաթողիկոսների վերա, որ աբեղաների ձեռքով ոչնչացուցած է երևում, ինչպես և մյուս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով. խնդրեմ կարդացեք Ղազար Փարպեցու նամակը, որ գրում է Մամիկոնյանց տիրոջ Վահանին (տպած Մոսկվա, 1853)։ Դուք կտեսանեք այնտեղ, որ հայոց աբեղայքը մինչև ի մահ հալածելուց հետո և մահից զկնի չեն հաշտվում այն պատկառելի ծերունու հետ, սեղանապիղծ ձեռքով մոտենում են նորա խնկելի ոսկրներին և հանելով գերեզմանից թափում են ջրի մեջ: Այստեղ ավելորդ չէ խնդրել ձեզանից, որ հայտնեք նույնպես, թե դուք ո՞ր ժամանակից սկսանում եք ձեր տարեգրությունը, որ Խորենացուն շինել եք չորս [ 221 ] հազար տարեկան. սովորական տարեգրությանը նայելով, նա դեռևս հազար երեք հարյուրի և հազար չորս հարյուրի մեջ է, որովհետև այդ մեծարգո հիշատակի արժանի մարդը կեցած է 370—489 Քրիստոսից հետո:

Եվ այսպես, պ. Իսահակյանց, մեք ավարտում ենք մեր նկատողությունքը, որ գուցե թե անախորժ թվին ձեզ, և եղբայրական (եթե միայն հաճիք ընդունել) խորհուրդ ենք տալիս ձեզ բան գրելու ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոգով, և հավատարիմ մնալով լոգիկական կանոններին։

Բացի այս նամակակցութենից ուրիշ արժանի ուշադրության բան չէ կարող այսօր զարդարել իմ Հիշատակարանը։ Ներողություն, պիտո էր այստեղ գրել այն խոսակցությունը, որ պատահել է մի շինականի և մի վաճառականի մեջ։

Շինականը. — Պարո՛ն, քաղաք մտանելով տեսանում եմ բարձր տների վերա ձողեր, որոնցից վայր է գնում մինչև գետինը մի երկաթի լար, դոքա՝ ինչացո՞ւ են։

Վաճառականը.— Այդ շանթապահ գործիք է, որ հնարել է Բենիամին Ֆրանկլինը։

Շին. — Ի՞նչ ասել է շանթապահ գործիք։

Վաճ.— Կայծակից պահպանող, ուր որ կա այդ բանը, այնտեղ կայծակը չէ կարող վնասագործությունք հառաջացնել, որովհետև այն ձողի ծայրին մագնիսացուցած մետալ լինելով, անգործ է կացուցանում կայծակի զորությունը։ Այդ բանի համար փառավորվեցավ Բենիամին Ֆրանկլինը։

Շին.— Այդպիսի ոչինչ բանի համա՞ր, դա ի՛նչ է, որ մարդ փառավորն։ Մեր գեղումը մի դրացի կին կար. նա շատ անգամ վայր էր քարշում կայծակը։

Վաճ.— Ինչպե՞ս։

Շին.— Իսկույն կասեմ. միայն հառաջուց պիտո է իմանալ, որ այդ կինը վայր էր քարշում կայծակը մի մարդու զարկել տալու համար, եթե դա ուներ մի թշնամի։ Եվ ահա այսպես է դորա արարողությունը, ինչ մարգու կամենար, որ նա կայծակից զարկվեր, ստանում էր նա որևիցե ճանապարհով այդ մարդու հասակի (բարձրության) չափը, այդ չափով մոմ էր շինում և վառում էր եկեղեցում, բայց ոչ սովորական կերպով, այլ գլխիվայր. մոմի վերա մի տեղում գրում էր ասեղով և շատ աննըշմարելի այս բառը «ելդըրըմ»։ Մոմը վառվելով մինչ հասանում էր այս խոսքին, որ կայծակ է նշանակում, իսկույն երկինքը մթնում էր, որոտմունքը թնդում էին, փայլակները ջրի պես սկսանում էին վազել և մի [ 222 ] ակնթարթում կայծակը սևացնում էր այն մարդը, որի չափով շինած էր մոմը:

Վաճ.— Դու ի՛նչ հիմար բաներ ես ասում. ի՛նչ հարակցություն կա օդի էլեկտրականության և մի մոմի մեջ, թող գլխիվայր ևս վառեիր, ի՛նչպես կարելի է հավատալ այդպիսի բաների։ Եվ դու տեսա՞ծ ես մի օր, որ այդ կնոջ կամքով կայծակը մի մարդ չքացներ։

Շին.— Ճշմարիտը պիտո է ասել, չեմ տեսած. թեպետև այդ կինը շատ անգամ վառում էր եկեղեցում մի այդպիսի մոմ...

Ահա անկրթության և թեթևամտության պտուղը. աստված իմ, ի՛նչ ողբալի մարդիկ կան աշխարհիս երեսին։

Գ

Մի մարդու առաքինի կամ վատթար լինելու շարժառիթը գտանվում է նույն այդ մարդո՞ւ մեջ, թե՞ նորա շրջակա ընկերության մեջ. մի մարդ որ այժմ առաքինի էր, կարո՞ղ էր դա վատթար մարդ լինել, եթե սնած ու աճած լիներ մի վատթար շրջակայքի մեջ, կամ մի վատթար մարդ առաքինի լիներ՝ գտանվելով առաքինի շրջակայքում. այս խորհրդածութենով պարապված է միտքս այս րոպեիս, մինչ գրում եմ Հիշատակարանիս այս տողերը, մայիսի 30-ին։

Շատ փորձեր և օրինակներ ստորասաբար պատասխանում են այս խնդրին, այո՛ և իմ սեփական նկատողությունքը, ուրիշ շատ մարդերի նկատողութենների հետ, դրականապես հաստատում են այս բանը, թե մարդը ծնանելով չունի յուր մեջ առաքինության կամ վատթարության սկիզբն կամ տարր, և հոգու այդ ունակությունքը հետևանք են նորա լավ կամ վատ շրջակայքի ազդեցութենից։

Արտասվելի՜ բան. մարդը, որ կարող էր առաքինի լինել, լինում է մի վատթար, մի չարագործ էակ, դատապարտության արժանի և մարդկային և աստվածային դատաստանի առաջև։

Արի՛ մի փոքր, ֆիզիկապես և բարոյապես, քննենք այս խնդիրը և տեսանենք, թե կայի՞ն այսպիսի օրենքներ բնական և բարոյական աշխարհներում, որ թույլ տային այսպիսի հեղափոխություն։

Առնունք մի բույս, որ դիցուք թե բուսանում էր Հայաստանում և բերենք տնկենք նորան Ռուսիայի հողի վերա և նկատենք, թե այդ բույսը պահում է՞ր արդյոք յուր բնական որակությունքը, որ ուներ կամ դեռևս պիտո է ստանար մնալով յուր հայրենի հողի վերա։ Այս խնդիրը լուծանելու համար հարկավոր է քննել այն պայմանքը, որոնց ազդեցության տակ պիտո է կերպարանագործվեր այդ բույսը. ի՞նչ պայմաններ են [ 223 ] դոքա. հողը, օդը, ջուրը։ Եթե անտարակույս էր Հայաստանի և Ռուսիայի հողերի, օդերի և ջրերի զանազանությունը, կարելի՞ է ուրեմն թույլ տալ, որ մի բույս, այստեղից այնտեղ տարած, կամ, այնտեղից այստեղ բերած անփոփոխ պահեր յուր բուն հատկությունը, մինչդեռ փոփոխվելու էին նորա վերա ազդող և ներգործող արտաքին պատճառքը, մինչդեռ այդ բուսականի գոյությունը, աճելությունը և կերպարանագործությունը կախվում էր հողից, օդից և ջրից: Մի բուսական կամ մի ծառ առնունք, զոր օրինակ, փշատը, որ Հայաստանում տալիս է քաղցրահամ պտուղ. այդ ծառը տնկվելով հարավային Ռուսիայում, կորուսանում է յուր պտղատու որակությունը, թեև բացում էր հոտավետ ծաղիկներ. դույն այդ ծառը, տնկվելով Մեծ Ռուսիայի մեջ, կորուսանում է և ծաղիկ բանալու որակությունը։ Այս ի՞նչ բան է. ո՞չ ապաքեն այդ ծառը ուներ յուր մեջ պտուղ բերելու ընդունակ գործարանները, ո՞չ ապաքեն ոչինչ բան ավերված ու պակաս չէ նորա ներքին կազմակերպության միջից, ինչո՞ւ ենթարկվում է այսպես զգալի փոփոխության. նորա համար, որ փոխվում էին արտաքին ներգործողքը նորա վերա, և նա բնական և աստվածադիր օրենքով, այն ժամանակ միայն կարող էր պահել յուր բուն հատկությունը, եթե յուր անձնավորության և արտաքին շրջապատի մեջ կար մի ներդաշնակություն, մի համակրություն։ Եթե այսպես ցույց է տալիս փորձը, ուրեմն մարդը, յուր կամեցածի պես որակություն տալու համար մի բույսի, կարող էր նորան պահել այնպիսի շրջապատի մեջ, որի արդյունքը (результат) համաձայն էին նորա մտքին. ամենևին այդպես։

Առնունք այժմ մի կենդանի, որ ծնել էր դիցուք թե Հարավային Ամերիկայում, և բերենք այդ կենդանին Հայաստան, արդյոք կարո՞ղ էր պահել դա յուր բուն հատկությունքը, ասենք թե չէր մեռանում այնտեղ, կարո՞ղ էր պահպանել յուր մարմնի կանոնավոր մեծությունը, ծննդականությունը, բուրդի հատկությունը, գույնը և բնությունը։ Հարկավոր չէր այդքան հեռավոր տեղափոխություն. ավելի մոտը ասեմ. Վան քաղաքից Էջմիածին տարված երկայն բրդով մեծ-մեծ կատուներ, մի քանի պորտ անցանելով, կորուսին յուրյանց բրդի այդ հատկությունը և կամաց-կամաց ընկան տեղական կատուների կարգը, թեթև զանազանությամբ, թեև ոչինչ բնական կապակցություն չէր պատահած այդ օտար երկրացի կատուների հետ։ Այսպես ևս Սիբիրիայից Ռուսիա բերված կատուքը կորուսանում են յուրյանց բրդի հատկությունը։ Շատ կան այսպիսի օրինակներ, բայց մեք այս փոքրից ևս տեսանում ենք ահա, որ բնական աշխարհի օրենքը թույլ է տալիս անհատի մեջ հեղափոխություն, թեև միայն փոխված էր նորա արտաքին շրջակայքը։

Մտանենք այժմ բարոյական աշխարհը և առնունք մի առաքինի [ 224 ] մարդու զավակ, որի բնավորությունը կերպարանգործված չէր դեռևս, և ձգենք այդ մանուկը ավազակների և գողերի ընկերության մեջ, մի քանի տարի վերայովը անցանելուց հետո հանդիպելով նորան, արդյոք տեսանելու չէի՞նք, որ նա ևս դարձել էր մի արյունկզակ գող և ավազակ. կամ սորա հակառակ, եթե մի ավազակի որդի, որի բնավորությունը դեռևս կերպարանագործված չէր, որ դեռևս չուներ գիտակցություն, եթե մի այդպիսի մանուկ առնուինք և տայինք աուսքինի դաստիարակի ձեռք, հետո դնեինք նորան մի բարեկարգ և բարոյական դպրոցի մեջ, այնուհետև շրջապատեին նորան առաքինի մարդիկ, այդ մանուկը չափահաս լինելով կարո՞ղ էր առանց զզվելու նայել յուր հոր կամ եղբայրների դատապարտելի գործի վերա — ամենևին ոչ. պատճառ, նա չէր տեսել յուր շրջապատի մեջ, որ, իբրև մի սովորական բան, գործվեին այդպիսի անօրինությունք. դորա հակառակ, նորա հոգու մեջ տնկել էին առաքինության սերմերը, որ հետզհետե աճում ու զորանում էին, նորան անդադար քարոզել էին, թե ի՞նչ աստիճանի զզվելի և գարշելի բան է մի այդպիսի անօրեն գործողություն, նորան ուսուցել էին ճանաչել յուր անձը, յուր ընկերը, յուր ազգը և մարդկությունը։ Երեխան, որի բնավորությունը կերպարանափոխված չէր դեռևս, մի հայելի է, որի մեջ կցոլանա այն, ինչ որ ցույց կտաս. նա միևնույն է յուրյան շրջապատող արտաքին աշխարհի և ընկերության ձեռքում, ինչպես կավը բրուտի ձեռքում, որին սա կարող էր ամենայն ձև տալ։

Երեխան աճում է, բացվում են նորա հոգեկան ընդունակությունքը, բայց այդ ընդունակությունքը գտանվում են մի անտարբեր վիճակի մեջ. այդ ընդունակությունքը, աճած ու անտարբեր, նման են մի վարած հողի, որ այն կբուսուցանե, ինչ որ սերմանեիր։ Այսպիսի երեխայքը, մանավանդ դոցա միջից նոքա, որ ավելի հոգի ունեին (энергия), երկար չեն մնում անտարբեր վիճակի մեջ. զարթած թե չզարթած նոցա հոգեկան ընդունակությունքը, այնուհետև շատ անգամ, պատահական ուղղությանն են հետևում. եթե գտանվում են առաքինի մարդերի մեջ, ապա սկսանում են ինքյանք ևս օրե օր առաքինանալ, եթե գտանվում են անբարոյական մարդերի մեջ, ամենևին բնականաբար վատթարանալ։ Թեև առաքինության կամ վատթարության կերպարանագործությունը կարոտ է ժամանակի, բայց դոցա նշանքը կերևին իսկույն, իհարկե փոքր դրությամբ, եթե մի բանագետ և հետախույզ մարդ, թեև սակավ միջոց, կենակից լիներ մի այդպիսի մանուկի հետ։

Այսպիսի փորձական քննությունք հավաստում են մեզ, թե մարդու առաքինի կամ վատթար լինելը պատահական բան է և կախված նորա դաստիարակութենից և կրթութենից, նորա ընկերութենից և [ 225 ] շրջապատից, այլապես արդար չէր լինելու աստուծո տնտեսությունը, մինը առաքինի և մյուսը վատթար ստեղծելով, և այնուհետև այդ վատթար մարդը ինքը չէր լինելու մեղավոր յուր վատթարության մասին, որովհետև աստված ստեղծել էր նորան վատթար լինելու համար. քա՛վ լիքի այսպիսի ամբարշտություն։ Առաքինի մարդը ևս կորուսանելու էր յուր արժանավորությունը, ըստ որում նորա առաքինությունը յուր վաստակը չէր, վասնզի աստված առաքինի էր ստեղծել նորան։ Ամենակալ տերը արդա՛ր է և հավասար աչքով նայում է ոչ թե միայն բոլոր մարդկության վերա անխտիր, այլև բոլոր աշխարհների, բոլոր արարածների վերա, որ քարոզում էին նորա ամենակարողությունը և փառքը։

Մարդու առաքինությունը և վատթարությունը կախված է նորա դաստիարակութենից. հնձվում է սերմանվածը։ Մի մարդ որ կամի, թե յուր զավակը առաքինի դառնա, ապա նախ և առաջ թող ինքը առաքինության օրինակ լինի յուր զավակի առաջև, թո՛ղ ոչ թե միայն գիշեր ցերեկ առաքինություն քարոզե յուր զավակներին, այդ շատ փոքր էր, այլև թող յուր գործերը ևս հարմար ընթացուցանե միշտ յուր քարոզությանը. ապա թե ոչ, երեխան իսկույն կնկատե յուր հոր քարոզության և նորա գործերի մեջ գտանված հակառակությունը, և այդ բանը կդառնա նորա համար մի գայթակղության քար։

Ամենայն բանական մարդ, թեև պարտական է միշտ, ճիշտ կերպով պաշտել բարոյականության սուրբ օրենքը, բայց մանավանդ այս խըստությունը պիտո է գործ դնել յուր անձի վերա, եթե կենակից էր երեխաների։ Մի անզգուշություն, մի անտեղի խոսք, մի անպատշաճ գործողություն, որ կատարվում էր երեխայի մոտ, նման է մի կայծի, որ ընկնելով մի դյուրավառ նյութի մեջ հառաջացնում էր մի մեծ հրկեզ ու անթիվ ավերածք։ Ինչ տեսակ կին կարող էին դաոնալ ապագայումը այն աղջիկ թոռները, որ յուրյանց մեծ մորից լսում են հետևյալ խոսքերը.

ՄԵԾ ՄԱՅՐ


Պառավը, մի փոքր հարբած,
Յուր թոռների առաջև,
Թառամ գլուխը շարժելով
Ծեղքերն հայտնեց բացերև:

— Կյանքիս անցած օրերում,
Ո՞րքան մարդ էր ինձ սիրում.
Ես ապրել լավ գիտնի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն,
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

}} [ 226 ]

- Մի՞թե թույլ էիր տալիս,
Մեծ մայր,— թոռները հարց արին:

- Ո՞հ զավակներս, գիտեի
Գեղեցկության իմ գինը,
Մինչ հասակս չէր անցել
Տասն և հինգի մյուս կողմը,
Չէի քնում գիշերներ...

Ես ապրել լավ գիտեի,
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Եվ դու, մեծ մայր, գու նորանց
Սիրո՞ւմ էիր, ինչպես քեզ,
Պաշտում էին սիրողքդ,
Որ պատմում ես այժմ մեզ։–

- Աստված ինձ սիրտ էր տվել
Ապա ի՞նչ բանի համար,
Սիրականիս շուտ գտա,
Նա ևս չըսպասեց ինձ երկար։

Ես ապրել Լավ գիտեի:
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք:

Մեծ մայր, դու քնքո՞ւշ սիրով
Սիրում էիր այն մարդուն:–

- Քնքուշ սիրով նորա հետ
Վարվում էի, բայց հաճախ
Օր անցկացնում առավել,
Ուրիշի հետ քնքշությամբ։

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Ուրիշի հե՞տ, հարազատ,
Ասում ես չամաչելո՞վ։–

[ 227 ]

- Իմ բոլոր սիրականքը
Հիմար չէին, այլ գիտուն,
Բայց ես նոցանից խելոք
Գտանվեցա, հաստատուն,
Եկեղեցու միջումը
Օրենքով պսակվելով։

Ես ապրել չավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։
- Մեծ մայր, զարհուրելի չէր
թեզ, ամուսնուդ հանդիպել:-

- Նորա խելքը թռել էր
Սիրով վաոված իմ վերա,
Շատ բան տեսնել կարող էր...
Չտեսավ. թեև էր ներկա...

Ես ապրել լավ գիտեի.
Ուր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Բայց, մեծ մայր, ձեր ամուսնուն
Չէի՞ք խարում կամ նենգում։–

- Այդ ի՛նչ կարելի բան է,
Որ անմեղ օր անցանե.
Բայց ես իմ քահանայիս,
Խոստովանքի միջոցին,
Բոլոր գործած մեղքերըս
Հազիվ կասեմ պարզ, մեկին։

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Զրկվեցա՞ք վերջապես,
Մեծ մայր, դուք ձեր ամուսնուց:-

- Այո՛, բայց մեծ զրկանք չէր.
Նոր չէր թեև տաճարը,
Բայց շատ ջերմեռանդ զոհեր,
Միշտ ստանում էր կուռքը։

[ 228 ]

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Եմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Մեծ մայր, արդյոք արժա՞ն էր
Եվ մեզ ապրել, ինչպես դուք
Ապրել էիք ձեր կյանքում,–
թոռներն արեցին հարցմունք։

— Ո՛հ, զավակներս, այդ մասն է
Կին մարզերի վիճակվել,
Մեծ մարք գործեցին եթե,
Ձեզ, աստված է հրամայել:

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկության.
Եմ սպիտակ ձեոք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք:


Տարակույս չկա, որ դպրոցների և համալսարանների մեջ ավանդված գիտությունքը և ուսմունքը շատ մեծ խորհուրդ ունին մի աշակերտի կամ մի ուսանողի համար, բայց դորանից եթե մեծ չլինի, գոնե փոքր չէ մի երեխայի սկզբնական, ընտանեկան դաստիարակությունը յուր ծնողքի ձեռքով։ Շատ անգամ, մի զավակ տան մեջ հոգու վատթար ուղղություն ստանալով, արդեն փոքր կերպարանքով յուր հոգին տրամադրած լինելով դեպի չարը, կրթվելով մի օրինավոր դպրոցում կամ համալսարանում, լուսավորությունը կշինե յուր համար մի չարության գործիք, և կաշխատի նորանով ծնուցանել և կերպարանագործել այն չարությունքը, որ վաղուց հղացած էր յուր սրտի մեջ և անծին թողած, որովհետև հնար չուներ այն ժամանակ յուր գաղափարը իրագործելու։ Առտնին, կամ ծնողական դաստիարակությունը ստանում է երեխան գլխավորապես յուր մոր ձեռքով, ուրեմն նախ և հառաջ հարկավոր է մեծ ուշադրություն դարձուցանել աղջիկ զավակների կրթության և դաստիարակության վերա, բանագետ և առաքինի մայրեր պատրաստելու համար։ Առանց այս հոգաբարձության սո՜ւտ է ամենայն կատարյալ և ընդհանուր լուսավորություն մի ազգի։ Զավակ ասացյալը, յուր մոր ձեռքով պիտո է կրթվի և դաստիարակվի աստուծո երկյուղի մեջ. մայրը, կաթից [ 229 ] հետո պիտո է կերակրե յուր զավակը այդ վերին հոգևոր կերակուրներով. դորանից հետո դպրոցական և համալսարանական կրթությունը կարո՛ղ է հառաջացնել մի այդպիսի տղայի մեջ ցանկալի հետևանքը։

Այս աչքով նայելով այս ծանրակշիռ և մեծախորհուրդ բանի վերա, ո՛րքան ծանր դատապարտության արժանի էին այն ծնողքը, որ յուրյանց ձեռքումը նյութական հնար ունենալով անտես էին առնում յուրյանց զավակների դաստիարակությունը, և կերակրելով, և զգեստավորելով, և վերջապես ամուսնացուցանելով նորանց, համարում էին, թե լիովին ահա կատարած էին յուրյանց ծնողական պարտականությունը։ Այս պարտականությունը մի սուրբ և մեծ պարտականություն է, որ այլապես պիտո էր կատարել. իսկ այնպես կատարել ինչպես հիշեցինք, այդ ծնողական բարբարոսություն ճանաչվում է մեզանում։

Ծնողի գլխավոր խորհուրդը և նպատակը չէ պիտո այն լինի, որ աշխատի, յուր մահից հետո, հետ ձգել յուր ժառանգներին շատ արծաթ, մեծ հարստություն, փայլուն կոչումն և այլն և այլն. դոքա չեն մարդկային առաքինության տարերքը, դոքա խանգարիչք են առաքինության. եթե մի մարդ, ունենալով այդ բոլորը, զուրկ էր ստույգ դաստիարակութենից և կրթութենիը, ծնողի գլխավոր ջանքը և փույթը պիտո է լինի հառաջ հառաջ հոգաբարձու լինել յուր զավակների դաստիարակության մասին, որովհետև այդ դաստիարակության մեջ պարունակվում են նորա զավակի ապագա առաքինության, երջանկության, վատթարության թըշվառության սերմերը։

Նույնպես ստույգ դաստիարակություն և լուսավորություն տալ չէ, եթե մի ծնող դնում է յուր որդին մի օտար ազգի դպրոցի մեջ. նա այն օտար շրջակայքի մեջ կփոխե յուր բուն հատկությունքը, ինչպես բուսականը կամ կենդանին տեղափոխված յուրյանց սեփական շրջակայքից, որի մասին մի քանի տող հառաջ գրեցի Հիշատակարանիս մեջ։ Ստույգ և աստվածադիր դաստիարակությունը այն է, որ ամենայն ծնող կրթե յուր որդին ազգային սեփական դպրոցի մեջ. ամենայն բույս պիտո է աճե յուր հողի վերա, ամենայն կենդանի պիտո է ապրի յուր աշխարհում։ Այդ օտար դպրոցներ ուղարկված զավակներից, շատ փոքր պատահում է, որ նմանեին մեղուի, թույնը թողած և միմիայն մեղրը և մոմը քաղելով հետ դառնային յուրյանց տեղը. այս մի շատ քնքուշ խնդիր է՝ անտես մնացած մեր ազգից մինչև այսօր։

Ի՞նչ է մարդկային կյանքի խորհուրդը, մի՞թե լավ ուտել, լավ խմել, լավ հագնել, փառավոր ապրել, հարստություն ճարել, փառք ու պատիվ ստանալ. մի՞թե մարդը չունի մի բարոյական խորհուրդ յուր կյանքում, մի՞թե այդ բանի համար է ստեղծել մեզ աստված, մի՞թե Քրիստոս [ 230 ] մեռավ, որ հարստություն և փառք պարգևե մարդկության, քա՛վ լիցի. հեռի՜ այսպիսի մոլորություն: Մարդը անմահ է ստեղծված. նա յուր կյանքում պիտո է նմանի աստուծո, որ մահից հետո ժառանգե նորա երկնային արքայությունը։ Աստուծո նմանելու համար պիտո է լինել առաքինի և բարոյական մարդ, որովհետև աստված աղբյուր է և կենտրոն ամենայն առաքինության և բարոյականության. իսկ մարդը հարստություն ճարելով, փառք պատիվ գտանելով չէր կարող առաքինի դառնալ, նորա առաքինության շարժարանը գտանվում է դաստիրակության և կրթության մեջ։ Մարդը պարտական է դաստիարակվել, կրթվիլ, հետո, սոցա ազդեցությամբ առաքինանալով, աստուծո նմանիլ և վայելել մի հոգեկան և հավիտենական երջանկություն։

Ո՛վ չէ ցանկանում վայելել այս երանությունը. բայց ով որ կամի, պիտո է արժանի կացուցանե յուր մարդկությունը այս շնորհին, յութ առաքինական գործերով, ուրեմն, պիտո է լուսավորե և հարստացնե յութ բանականությունը, պիտո է ուսանի ճանաչել աստվածը, յուր ընկերը, յուր անձը, յուր ազգը և առհասարակ բոլոր աստուծո գործերը, նա պիտի սիրե սորանց բոլորին, և այս բաները հնարավոր են միայն դաստիրակության միջնորդությամբ։ Ո՛րքան մեծ պարտականություն կա ամենայն ծնողի վերա հոգաբարձու լինել յուր զավակի դաստիարկության համար, որովհետև գորա մեջ պարունակվում էր նորա մարմնավոր և հոգեկան երջանկության ապահով գրավականը, և որքան մեծ է այս պարտականությունը, ո՛րքան երանելի է մի ծնող լիապես կատարելով այս պարտականությունը, նույն չափով և նույն կշռով թշվառ է մի ծնող և ամենայն դատապարտության արժանի, եթե զանցառու էր այդ սուրբ պարտականության մասին,

Եվ ամենայն ծնող, որ հնար ուներ դասաիարակելու և լուսավորելու յուր զավակը և չէր գործ դնում այդ հնարը կամ անհոգ լինելով յութ զավակի բարոյական կրթության մասին, յուր արծաթը վատնում էր աշխարհային ունայն և անցավոր վայելչութենների համար, և եթե մի այդպիսի զավակ յուր հոր անհոգութենից անկիրթ ու խավար մնալով ապագայումը դառնար մի վատթար մարդ, աստուծո և մարդկության ատելի, այդպիսի մի զավակի մեղքի համար նորա թշվառ ծնողը պիտո է պատասխան տա աստուծո ահեղ դատաստանի առաջև։

Հայազգ՛ ծնողներ, զգուշացեք այս ծանր պատասխանատվութենից. հեր՛ք է, եթե մեզանից յուրաքանչյուր ոք յուր համար միայն կարողանա պատասխան տալ աստուծո արդար դատաստանի առջև, հարէավոր չէ յուր վերա առնուլ և զավակների պատասխանատվությունը: [ 231 ] Այս միջոցներում ստացած նամակներիցս, հետևյալ նամակը կարող եմ մեջ բերել հիշատակարանիս մեջ։

Պարոն ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈԻԵԼ. Մայիսի 17, 1858, Րեդուտկալե։

Վերջին նամակովս, որի հետ ուղարկել էի իմ քանի մի նկատողությունքը պ. Իսահակյանցի գրվածքի վերա «Հրավիրակ հայրենասիրության», խոստացել էի գրել և հասուցանել ձեզ այն տպավորությունը, որ գործել էր իմ վերա պ. Հովհաննիսյանի «Նոր Քնար Հայաստանի» անունով չորրորդ տետրակը (տպած Մոսկվա, 1858)։ Ահավասիկ կատարում եմ իմ խոստմունքս. այս նամակիս հետ ուղարկում եմ մի փոքր տետրակ, որի մեջ գրել եմ իմ դատողությունը պ. Հովհաննիսյանի Նոր քնարի և առհասարակ ազգային երգ անունով աշուղների գրած կամ ասած բաների վերա ընդհանրապես, իսկ դույն այդ Քնարի չորրորդ տետրակի և մանավանդ նորա հառաջաբանի վերա մասնավորապես[9]:

Այստեղ չկան նորությունք, որոնց մասին կարողանայի ծանոթություն տալ ձեզ. վարում եմ մի ձանձրալի և միօրինակ կյանք։ Շատ անգամ սրտիս նեղութենից գնում եմ ծովի ափը և տեսանելով Սև ծովի սպիտակ փրփուրները, որ շատ հեռի տեղերից երևում են ալիքների գագաթի վերա, և որոնք ազատությամբ շարժվում են հետ և հառաջ, ակամա երանի եմ տալիս մինչև անգամ այդ անշունչ էակի անգիտակից ազատությանը։

Սև ծով ասացի, միտքս եկավ. նորերումս այդ ծովի մեջ, մի նավ անցանելով Սինոպի առաջևից նստավ ցամաքի վերա։ Երբ մի այլ նավից օգնություն ստանալով դուրս եկավ այդ վտանգավոր դրութենից, նավապետը նկատեց, որ մագնիսյան սլաքը ընդունեց ամենևին այլ ուղղություն, քան թե սովորականը։ Այս բանը լինելով մի նորանշան երևույթ, նավապետը ծանոթություն տվեց Սինոպի ծովապետին, որ իսկույն մի նավ ուղարկելով հանդերձ բանագետ մարդերով, տեղեկություն ստացավ, թե արդարև նավը մոտենալով այդ տեղին, մագնիսյան սլաքը սկսում է դողդողալով փոխել յուր ուղղությունը և հեռանալ հյուսիսային բևեռից։ Այս բանի մանրամասն քննությունը հանձնվելով գիտնական բնագետների, ստուգվեցավ, որ այդ տեղերում ծովի տակին կան [ 232 ] շատ երկաթահանք, և մագնիսաքար, որ պատճառում էին այգ ազդեցությունը մագնիսյան սլաքի վերա։

Ոչինչ այլ բան չունիմ առ ժամս ձեզ գրելու, մնացեք բարյավ մինչև ցմյուս նամակս։ Ցանկալով ձեզ ողջություն և հաջողություն, մնամ ձեզ միշտ բարյացակամ եղբայր,

Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

Ես շատ շնորհակալ եմ այս պարոնից, դա միշտ կերակուր է տալիս իմ Հիշատակարանին։ Անցյալները գրում էր մի պարոնի տեսությունը, առանց ծոցից արծաթ դուրս տալու յուր պարտքերը հատուցանելու մասին։

«Մի պարոն» — գրում էր նա — «որ պարտական էր մնացած մի կառավարության մի արծաթի մեծ գումար, շատ տարիներով կամակորվում էր և չէր կամենում հատուցանել այդ գումարը, արդյոք ա՞յն պատճառով, որ այդ պարտքը հատուցանելով խանգարելու էր յուր վաճառականության ընթացքը, թե ագահությունը ստիպում էր նորան ձեռքից չհանել այդ գանձը, չգիտեմ. միայն երբ վերջապես օրինավոր դատաստան բանալով սկսեցին պահանջել այդ գումարը և նա դարձյալ կամակորվեցավ, այն ժամանակ պահանջողքը իրավաբանական կարգով արգելք դրեցին նորա անշարժ կայքերի վերա, որ բավական մեծ գումար արժեին:

Այդ պարոնը, մի քանի ժամանակ անցանելուց հետո, բողոքում է, թե անօրինաբար վարվել են յուրյան հետ, և թե նա, յուր պարտապահանջների ապօրինի ընթացքի պատճառով հասել է մեծ վնասի, որ դուրս էր բերում հետևյալ կերպով։ Նա գրում է յուր բողոքի մեջ, թե յուր կայքը այսքան արժելով, կարո՛ղ էր գրավ դնել և ստանալ այսքան արծաթ, որ գործ դնելով վաճառականության մեջ պիտի անպատճառ շահվեր այսքան գումար — ավելի շատ, քան թե ինքը յուր իմաստուն հաշվումը ցույց էր տալիս յուրյան պարտական — բայց որովհետև արգելք են դրել կայքի վերա, վասնորո չէ կարողացել գրավ դնել, չէ կարողացել արծաթ առնուլ ուրեմն և այն մեծ շահը շահվիլ:

Այժմ դատաստան է բացել յուր պարտապահանջների հետ և պահանջում է նոցանից յուր չկրած, մտացածին վնասը, նա կամի այդ գումարով հատուցանել յուր պարտքը և մնացորդը գործ դնել շամպայն գնելու համար, որովհետև շատ է սիրում նա այդ գինին։

«Տե՛ս թե ո՞րտեղ է հասել աշխարհիս բանը. պարտականը ոչ թե միայն չկամի հատուցանել յուր պարտքը,— ոչ, հերիք չէ այդ,— այլև մի մեծ գումար ևս կամի ստանալ յուր պարտապահանջներից, որպես [ 233 ] տուգանք։ Եվ պատմում են, թև այդ մարդը ունի մի քանի ցախավելով հավաքած կողմնակից մարդիկ, որ արդարացնում էին նորա ո՛չ թե միայն այդ ընթացքը, այլև բոլոր անօրենությունքը, որ գործած էր յուր կյանքում»։

Եթե այս տեսությունը կապակից չլիներ խաբեբայության և անբարոյականության հետ — պարտք հատոլցանել առանց յուր ծոցից արծաթ դուրս տալու — շատ լավ բան էր, բայց որովհետև դա հիմնված է ստության և խարդախության վերա, այդ պատճառով պիտո է միշտ մնա գող և ավազակ մարդերի սեփական։

Դ

Հունիսի 24–ից սկսած, ամբողջ երեք օր, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, աոանց մի րոպե դադարելու։ Այս առատությունը անձրևի պատճառ էր տվել մեր գյուղի շինականներին հրատարակել նանրահավատութենից հառաջացած մի առասպել, թե կայծակից զարկված ու մեռած կին լվացել են անձրևի տակ այդ կնոջ անզդույշ մերձավորքը, և թե այդ պատճառով վեց շաբաթ շարունակ անձրևը հեղեղելու էր մեր արտերը։ Մի քանի այլ շինականների բերանից լսվում էր մի այլ առասպել, որով մխիթարվում էին նոքա, որ չկամեին անձրևի տևողությունը, թե կղմինդը և աղյուս շինողները, որովհետև մեծ վնաս ունեին անձրևից, կենդանի-կենդանի թաղել են մի հորթ, որ կտրվի անձրևը, որպեսզի հնար ստանան յուրյանց կղմինդրները և աղյուսները չորացնելու։ Չգիտեմ, կհասկանա՞ն արդյոք այն մարդիկը, որոնց ձեռքը ընկնելու էր մի օր իմ տխուր Հիշատակարանը — իմ անմխիթար միայնության արդյունքը, թե ինչ հարաբերություն կա անձրևի և մեռած կնոջ կամ թե մի կենդանի թաղված հորթի մեջ. ես ինքս չեմ հասկանում, միայն գրում եմ այն, ինչ որ կա շինականների մեջ և ինչ որ նոցա կենդանի լեզվովը լսում եմ նոցանից։ Ավանդությունը ասում է, <եթե կայծակից մեռած կնոջ մարմինը լվացվի անձրևի տակ, ապա կշարունակվի այդ անձրևը վեց շաբաթ, իսկ այդպիսի անձրևային եղանակի մեջ, եթե վեր առնվի մի հորթ և ոդջ-ողջ թաղվի գետնի մեջ, այնուհետև անձրևը կկտրվի քառասուն օր»։ Ինչպես և էր այդ բանը, ստույգը այս է, որ անձրևը անդադար թափվում էր և ես նստած իմ սենեկի մեջ միայնակ, նայում էի պատուհանիցս դեպի դուրս։ Աչքս ոչինչ այլ բան չէր տեսանում բացի պատառվող պղպջակներից, որ լողում էին լճացած անձրեաջրի երեսին։

Արևը մայր էր մտել արդեն, որոտմունքը դղրդում էին ոչ թե միայն [ 234 ] երկնակամարի օդը, այլև իմ ողորմելի պատուհաններիս ապակիքը, որ ներկել էր ժամանակը ծիրանի գոտու գույներով: Ահագին փայլակները մութ ու թանձր ամպերի մեջ փայլատակելու ժամանակ, թվում էր թե պատառվում է երկինքը. իսկ փայլակների լույսը ներկում էին ամենայն բան երբեմն մորագույն և երբեմն ծծմբագույն։ Անձրևի կատաղությունը, որոտմունքի թնդյունը, փայլակի լույսը, մրրկի սուլելը և ծառերի հպատակորեն խոնարհելը նորա բռնության տակ, բյուր տեսակ սոսափյունք պատճառելով յուրյանց տերևներով ու ճյուղերով, այս բոլորը միացած, կազմում էին մի ահարկու և տխուր ներդաշնակություն, և հառաջացնում էին մարդու մեջ մի այնպիսի անախորժ զգացողություն, որ ասեիր թե ահա ամենայն ինչ վերջացած էր նորա և աշխարհի մեջ, թե մի սատակիչ շանթ կարող էր իսկույն չքացնել նորան, և այնուհետև զուր էր ծագելու գեղեցիկ և խաղաղ առավոտը նորա լուռ ու մունջ գերեզմանի վերա։

Այս անախորժ վիճակի մեջ անցուցել էի ահա երեք օր և երեք կիսով չափ անքուն գիշերներ, և այդ միջոցին, երբ սկսում եմ իմ պատմությունը, դտանվում էի պատուհանիս մոտ մի տաղտկալի միայնության մեջ, որ շարունակվում էր երրորդ օրից սկսած։ Հանկարծ ի՛նչ տեսանեմ. մի մարդ, փաթաթված յուր վերարկուի մեջ, այս սաստիկ անձրևի տակով վազում է դեպի իմ տան կողմը։ Ես ամենևին չկարծեցի, թե իմ մոտ է գալիս, որովհետև ոչ ոքի չէի սպասում. և իմ ծանոթքը այնքան խելք ունեին, որ այսպիսի եղանակում ոտք դուրս չէին դնելու շեմքից։ Մտածեցի, թե այդ մարդը գալիս է իմ դրացու տուն, կամ գուցե ի՛նքը դրացիս է, որ վերադառնում է դեպի տուն, մի շատ հարկավոր ընտանեկան գործի համար դուրս գնացած լինելով։ Օրի մռայլոտ մթությունը, այդ մարդու թրջված հալավները, որոնց վերայից ամենայն գույն կորել էր, անհնարին էին կացուցանում ստոլգապես ճանաչել այդ մարդը։ Վերջապես լսում եմ, դուռիս զանգակը զարկեցին... Ծառաս գնաց դեպի դուռը և մի քանի վայրկյան ուշացավ։ Լսում եմ մի խոսակցության անորոշ ձայն, բայց բան չեմ հասկանում. վերջապես ներս մտավ ծառաս և հայտնեց, թե մի մարդ կամենում էր տեսանել ինձ, հավելացնելով, թե որովհետև առաջին անգամ տեսանում էր այդ մարդը, վասնորո և չէր կարողացել ճանաչել նորան։ Իսկույն հասկացա, որ հյուրը մի քաղաքավարի մարդ պիտո է լինի, որովհետև առանց յուր անունը և ո՛վ լինելը ծառայիս հայտնելու, հրամայել էր նորան հայտնել ինձ յուր ցանկությունը։ Ինչ և իցե, հրամայեցի ծառալիս ընդունել նորան. նախասենյակի և առանձնարանիս դուռերը բացվեցան և փակվեցան և ներս մտավ պ. Բեգզադեն թրջված միանգամայն մինչև ոսկորը։ Ջուրը [ 235 ] թափվում էր զգեստներից աղբյուրի նման, նա հանեց բոլորովին ջուր կտրած գլխարկը և ամենայն քաղաքավարությամբ սկսեց թոթափել նորան առանձնարանիս մեջ. ես նայում եմ նորա վերա, նա երկար ժամանակ չէր եկած իմ մոտ և այդ էր պատճառը, որ ծառաս չէր ճանաչում, որովհետև նոր էի բռնել սորան։ Ողջույն ևս չտված դրեց նա թաց գլխարկը աթոռի վերա, հանեց վերարկուն, որից ամենայն առատությամբ թափվում էր ջուրը, նույնպես թոթափեց և գուցե կձգեր ևս աթոռի վերա, եթե ծառաս հառաջամատույց չլիներ և չխնդրեր ինքյան տալ։

Երբ որ բավական սրսկել էր առանձնարանս անձրևի ջրով, ձեռքերը տրորելով մոտեցավ ինձ և մեր մեջ բացվեցավ մի այսպիսի խոսակցություն առանց ողջունի.

— Մեր տղա, ոչինչ բանից տեղեկություն չունիս, դուրսը բոլորովին ջրհեղեղ է, իսկ դու հանգիստ նստել ես տանդ։

— Է՛հ, քեզ ո՛վ է ասել, որ այսպիսի անախորժ եղանակում ոտքդ դուրս դնես տանից. ես, ահա ինչպես տեսանում ես, երեք օր է, որ փակվել եմ տանս, որովհետև ոչինչ հնար չկա դուրս գնալու։

— Ո՛վ գիտե դարձյալ ինչ բանով ես պարապած. դու զուր տեղը երեք օր տանը չես նստում. երևի թե հարստացնում ես հիշատակարանդ: Լա՛վ նայիր հա՛, չլինի՛ թե այս իմ օտարոտի այցելությունը ևս նյութ դառնա քո Հիշատակարանիդ. ես գիտե՞ս ինչպես մարդ եմ... Ես ուրիշների նման չեմ... Երեք հազար մանեթ ջուրը կդնեմ, որ քո Հիշատակարանդ արև չտեսանե... Ինձ Բեգզադե են ասում։

— Թող և շահզադե լինեիր դու, այնուամենայնիվ, այդ քո մականունը ոչինչ բան չունի իմ Հիշատակարանի հետ. ոչինչ մարդու ծառա չէ իմ Հիշատակարանը. ես նորան չեմ տպում, օտարի չեմ ցույց տալիս, ունիմ երկու հարյուր ութսուն բարեկամ[10]. միայն նոքա են տեսանում։ Եվ այն մարդը կամ այն անցքը կընկնի Հիշատակարանիս մեջ, որ արժանի էր հատուկ ուշադրության լավ կամ վատ կողմից. և քո պես մարդը պետք է ուրախանա և շնորհակալություն մատուցանե ինձ, եթե արժանացել էր մի երկու թերթ տեղ ստանալու Հիշատակարանիս մեջ։ Եթե դու ավելորդ արծաթ ունիս, քեզ մի բարի խորհուրդ տամ. մեր գեղի մեջ չկա աղջիկների ուսումնարան, դու այդ քո ավելորդ արծաթը գործ դիր, գոնե առ ժամս, մի փոքրիկ ուսումնարան բաց, ուր թող ուսանին աղջիկ զավակները մեր ազգի, կրթված և դաստիարակված մայր դառնալու համար ապագայումը. այդ շատ օգտակար գործ է, և ես այն ժամանակ կփառավորեմ քո անունը Հիշատակարանիս մեջ, հավատա՛ ինձ, պարսից շահի հրովարտակի նման, ոսկի տառերով կգրեմ անունդ։ [ 236 ] — Ինչե՞ր ես խոսում. ի՞նչ բանի համար ջուրը ձգեմ այդքան արծաթ, ես դուստր լունիմ, իսկ օտարի զավակների վերա ես հոգաբարձո՞ւ եմ, ի՛նչ եմ։ Ի՞նչ պարտական եմ ես ազգին, ամենայն ծնող թող հոգս առնե, եթե կամի, յուր զավակի դաստիարակության վերա. դու կամիս, որ ծիծաղեն իմ վերա և ասեն դեռևս հասարակաց առածը, թե խելագարի հացը խելոքի փորը». շատ շնորհակալ եմ խրատիցդ։

— Եղբայր, եթե դու ավելորդ կարողություն ունիս, որ քո ապրուստի համար հարկավոր չէր, և եթե մի այդպիսի արծաթագլուխ հոժարում ես զուր տեղը չքացնել Հիշատակարանիս արև ցույց չտալու համար, մի՞թե պարծանք չէր քեզ և քո բոլոր գերդաստանին, այդ ուսումնարանը, որ միշտ և հանապազ կրելու էր քո անունը, և ապագայումը շատ մայրեր աղոթք կառնեին քո հոգու համար, շատ երեխայք, առաջին անգամ խոսել սկսանելով, սիրով կսովորեին արտաբերել քո անունը։ Դու ասում ես թե «դուստր չունիս, և թե ոչինչ պարտական չէիր ազգին, թե դու ուրիշի զավակների հոգաբարձուն չէիր»։ Մի՞թե մի մարդ մի բարի գործ կատարում է նորա համար որ պարտական էր և ի՞նչպես կարելի էր այնուհետև բարեգործություն անվանել այդ, եթե նա կատարելով որևիցե գործողություն, վճարել էր յուր պարտքը. եթե աստված օրհնել է քեզ հարստությամբ, ինչու դու մասնակից չառնես այդ բարության մի ուրիշը, որ զուրկ էր նորանից. մի՞թե Քրիստոսը պարտական էր մարդկությանը յուր անմեղ արյունը, որ քամեց Գողգոթայի վերա, մարդկության կեղտը լվանալու համար։ Դու ասում ես թե չունեիր դուստր.մի՞թե մարդը պիտո է այն բանը առնե միայն, որից օգուտ էր հառաջանում յուր ընտանիքի և յուր համար հատկապես. եթե դու ստացած լինեիր աստուծուց դուստր և դաստիարակած նորան, նա պիտո է ապագայումը օրհներ քո հիշատակը և աղոթեր քո գերեզմանի վերա, իսկ եթե դու խնամ տանեիր և դաստիարակեիր ուրիշ մարզերի դստերքը, որ աղքատ ծնողների զավակ լինելով մնալու էին կոպիտ հասկացողության մեջ, մի՞թե այդ կրթված և դաստիարակված օրիորդքը հայհոյելու էին քո անունը, ո՞չ ապաքեն ամեն մինը նոցանից երախտտգիտական ար¬ տասուքով պատվելու էին քո գերեզմանի հանգիստը։ Դու ասում ես թե «հոգաբարձու չէիր ուրիշի զավակներին». մի՞թե դատապարտվելու չէր մի մարդ, որ թեև հոգաբարձու չէր մի այլ մարդու վերա, այնուամենայնիվ տեսանելով որ մի այդպիսի մարդ մոտենում է մի անդունդի բերանի և պիտո է կործանվի նորա մեջ և նա տեսանելով և հնար ունենալով փրկել նորան, գործ չէր դնում յուր հնարը, և այն խեղճը կորչում էր այնպես զուր տեղը։ Մեք ամենքս մի ազգի որդիք ենք, մեր հայրը Հայկն է, և մեք բոլորս մի գերդաստանի անդամ, ամո՞թ չէ այդպիսի [ 237 ] գերդաստանի որևիցե անդամին, պաշտելով յուր սեփական անձնասիրությունը անհոգանալ ընտանիքի լավության մասին, ամոթ չէ՞ ասում եմ միևնույն ընտանիքի մեջ որոշել իմ և քոն: Դու լսի՛ր ինձ, պ. Բեգզադե, եթե ունիս կարողություն, արի գործ դիր նորան, բարի օրինակ դարձիր մեր մյուս կարող եղբայրակիցներին, ջերմացո՛ւր քո կրակով և նոցա սիրտը մեր անտեր ազգի վերա և հավատա՛, որ շնորհակալ կլինիս հետո ինձանից մինչ կվայելես պտուղը այն ծառի, որ իմ խորհրդով տնկել էիր։

— Քո քարոզը մեծ պասից երկայն էր, ես արծաթ եմ վաստակել քրտինք թափելով, և կծախեմ նորան իմ բավականության համար միայն և եթե սիրտս տա, երեք հազար մանեթ երեք կոպեկի նման կչքացնեմ քո Հիշատակարանդ չքացնելու համար. ինձ Բեգզադե են ասում...

— Եթե այդպես է, եթե բարի խորհրդի ընդդեմ ականջդ խցում ես իժ օձի նման, եթե այդ քո հարստությունը պահում ես ձեռքումդ, որ չարությունք հառաջացնես նորանով, ուրեմն գնա, այդ երեք հազար մանեթը մածունի տուր երեսդ քսիր, գոնե՛ այդ օգտակար ևս կլինի, որովհետև ի բնե շատ սպիտակ չես, բայց երբ այս ամառնային ջերմությունքը սկսանում են, ասես թե, եթովպացի ես դառնում։ Ո՞վ է թքում քո հարստության վերտ, և ապացուցանելու համար, թե դու ոչինչ վնաս չէիր կարող տալ ինձ քո արծաթովը, անպատճառ կընկնես Հիշատակարանիս մեջ»։

— Մեծ-մեծ մի՛ խոսիր... Ինձ Բեգզադե են ասում...

— Ասացի քեզ միանգամ, թե կամիս շահզադե ասեն, ինձ փույթ:

Իմ Հիշատակարանիս ընթերցող երկու հարյուր ութսուն բարեկամքս կարող են զարմանալ, թե այս ի՛նչ տեսակ խոսակցություն է: Պատճառն այն է, որ վաղուց ճանաչում ենք միմյանց, և պ. Բեգզադեն այնքան վատ մարդ չէ, թեև մի փոքր հիմար է. նա այսպես խոսում է այն ժամանակ միայն, եթե մի փոքր ավելի փախել էր անիծած արաղը։

— Կատակը մյուս կողմ դնենք,— ասաց պ. Բեգզադեն (որպես թե իմ մինչև այժմ խոսածը կատակ էր),— ևս գործի եմ եկել, և շատ հարկավոր գործի։ Տեսանո՞ւմ ես, այս սաստիկ անձրևը ևս արգելառիթ չէ եղել իմ գալուն...

— Ասա՛, ես լսում եմ քեզ:

— Լսելով բան չէ դառնում, դու մի էֆիմերդեն առնուս ձեռքդ, մի սարսափելի երազ եմ տեսել...

— Ես էֆիմերդե չունիմ, ա՞յդ է քո շատ հարկավոր գործը, խելքիդ աղ առնեմ. ո՛վ մարդ, տարիքդ քառասունից անցել են, քո խելքդ ե՞րբ է գալու. դիցուք թե փորդ պատառենք, միջումը այբ չկա, բայց և [ 238 ] խելապատակիգ մեջ հավի խելք չկա. ի՛նչ հիմար բաներ ես ասում, էֆիմերդես ո՞րն է...

— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում. մինչև այժմ խելոքները, գիտնականները, կարդացողները, քահանա ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես հավատացել են և գործ են ածել էֆիմերդեն, սա չէ հավատում և չէ ընդունում. տե՛ր աստված. հետո ասում ենք, թե աստված բարկանում է մեր վերա. ինչպե՛ս չբարկանա, երբ աշխարհը տակ ու վերև են բերում այսպիսի թերահավատ մարդիկ: Դուք բոլորովին դարձել եք լոթեռ[11] ասեմ, ֆարմասոն ասեմ[12], չիք հարություն դավանող ասեմ, աստված ազատե:

– Մեզ օրինակ չեն քո հիշած մարդիկը, որ էֆիմերդեն բան ու գործ էին շինել յուրյանց համար։ Աստված մեզ խելք ու բանականություն է տվել, մեք քո հետ ոչ երեխա ենք և ո՛չ խելացնոր պառավ, որ ամոթ չլիներ հավատալ այդպիսի բաների։ Եվ եթե աստված բարկանում է, դորա պատճառը մեք չենք, էֆիմերդե չնդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ինքյանք յուրյանց տգիտությամբ մոլորվում են, հետո պատճառ են դառնում և ուրիշների մոլորությանը։ Էֆիմերդե ասած բանը սուրբ գի՞րք է, ի՞նչ է, որ եթե մի մարդ չհավատար դորան, աստված պիտո է բարկանար մի այդպիսի մարդու վերա. ձեր փույթը չէ ամենևին, եթե մի մարդ չէր պահում աստուծո պատվերները, որ Ավետարանի մեջ քարոզվում են Քրիստոսի բերանով, և չկամիք մտածել, թե այդ բանի համար իսկապես կարող էր աստված բարկանալ, որովհետև դուք ձեր հիմար ավանդութենների համար անտես էիք առնում աստուծո բանը։ Ձեզանից շատերի տանը գտանվում է էֆիմերդե, բայց Սուրբ գիրք շատ սակավ. աչքերդ ձգեցեք, չասեմ այլ քրիստոնյաների, այլ անքրիստոնյա ազգերի վերա, մի մարդ կգտանե՞ս հրեաներից, որ չունենա յուր տանը Հին Կտակարանը, կամ մի մոհամմեդական, որ չունենա Կուրանը. ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրոնի աղբյուրքը գտանվում են այդ գրքերի մեջ, իսկ մեր պ. Բեգզադեները էֆիմերդե են որոնում։ Դու ասում ես, թե մեք թերահավատ էինք. ողորմելի մարդ, ի՞նչ է մեր թերահավատությունը, արդյոք ա՞յն, որ ճիշդ ընդունելով Սուրբ գիրքը չէինք ընդունում էֆիմերդեն, կամ ուրիշ այդպիսի հիմարաբանությունը, և ա՞յդ էր պատճառը, որ ձեր պես խելոքների բերանով անվանվում էինք լոթեռ ու ֆարմասոն, գիտե՞ս դու, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն... [ 239 ] — Կարծում ես թե երեխայի հե՞տ ես խոսում, որ հարցանում ես, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն...

— Ուրեմն գիտե՛ս»։

— Անտարակո՛ւյս։

— Ապա ասա՛, ի՞նչ ասել է։

— Անհավատ, հերետիկոս, հերձվածող, անաստված, դժոխքի բաժին, չիք հարություն դավանող, մուտ և տես...

— Հերիք է, հերիք է. ցույց տվեցիր խելքիդ տակը, հասկացա և ժամանակ չունիմ քո հետ գլուխ դնելու, գլուխս ցավում է։ Դու խնդրում ես, որ ես էֆիմերդե բանամ քո համար և այդ պատճառով ևս եկած ես իմ մոտ, այնպես չէ՞

— Ամենևին այդպես։

— Ես էֆիմերդե չունիմ, ուրեմն և չեմ կարող կատարել քո փափագը, երկու խոսք պակաս խոսելու համար, վատ չէր լինելու, եթե թողուիր ինձ միայն։

— Ի՛նչ է ասում այս մարդը. է՜յ բարկացար, ի՛նչ է, մեր տղա. և եթե բարկացար, ո՛վ է վախենում քեզանից, ես դեռ երազս պիտի պատմեմ քեզ... Ինձ Բեգզադե են ասում... Լավ նայիր հա՛ ...

— Գլխիդ դիպչի քո բեգզադեությունը. ի սեր աստուծո ձեռք վեր առ ինձանից. ականջներս ցավում են, չեմ կարող լսել...

— Եթե միայն լսելով քո ականջն է ցավում, ի՞նչ առնե ապա այն մարդը, որի փորի մեջ մտել է...

— Խելքդ գլխի՞դ է, թե ոչ. ի՛նչ մարդ, ի՛նչ փոր։

— Իհարկե չգիտես, բայց դու հարցուր մի ինձանից. աստված հեռի արասցե. խեղճ մարդը կարո՞ղ է միթե մարսել. ընկել է վերին աստիճանի կատաղության մեջ։ Հետո ասում են թե մարդ կատաղում է, ակամա կկատաղիս, եթե այդպիսի կրակ ունենաս փորիդ մեջ։

— Ես չեմ հասկանում քեզ. կարծեմ դու խելքդ թռցրել ես։ Եվ հիրավի մեծ երկյուղի մեջ էի, թե մի՛ գուցե պ. Բեգզադեն խելագարված լինի. մի այնպիսի ջերմությամբ խոսում էր նա իմ հետ, որպես թե ես էի այն մարդու փորը կրակ ձգողը։

— Լսի՛ր,— աղաղակեց պ. Բեգզադեն, աջ ձեռքը դեպի հառաջ պարզելով օդի մեջ,– այսօր քնած էի ճաշից հետո, բայց երկյուղ կրելով որ մի՛ գուցե անձրևային եղանակի խոնավութենից ոսկրացավս նորոգվի, կրկնապատկեցի արաղով շինած դեքոքտիս չափը հառաջ քան թե քնել էի, և ահա քունս տարավ։ Տեսանում եմ երազիս մեջ, որ աշխարհի ժամանակը հետ է գնացել քանի հազար տարիներով. թվում է ինձ, թե գտանվում եմ Հունաստանի մեջ.. Մի սարի վերա... Հետո ինքս [ 240 ] ինձ գտա հունական աստվածների Ոլիմպոսի վերա։ Ծի փոքր ժամանակից հետո լսում եմ որոտմունք, թնդյուն, և ահա Արամազդը երևում է յուր գահի վերա լուսափայլ ամպերի քամակից։ Ամպերը կամաց–կամաց ցրվեցան և տեսանոլմ են դարձյալ Արամազդը․ բայց մարդու միսը վերան փուշ-փուշ է լինում, Արամազդի երեսը տեսանելով։ Գոռում է, աղաղակում է նա, բայց ինչպես տեսանում եմ, կռիվը Աթենասի հետ Է։

— Իմ շանթե՛րը,— գոռում է Արամազդը,– ո՞ւր են իմ շանթերը։

Աթենասը շնորհալի կերպով, քաղցր ժպիտը շրթունքների վերա, պատասխանում է․— Հայրի՛կ...

Իմ շանթե՛րը,– որոտում է Արամազդը։

— Քո շանթերը հասած են յուրյանց նպատակին,– ասում է Աթենասը։

— Ի՛նչպես։

— Ի՛նչ բանի համար պահում ես դու այդ շանթերը, ո՞չ ապաքեն չարագործ մարդիկ պատժելու համար։

— Այո՛։

— Ես պատահեցա մի չարագործի, որ վերատեսուչ էր հնդկական բրամինների, որ անարգում էր հրապարակով քո դուստրը, որ մահու չափ հալածում էր ինձ։ Ես գործ դրեցի այն բոլոր շնորհքը, որ քո ուղեղից ծնանելով ստացել էի, բայց երբ տեսա, որ կամակոր է դարձյալ և կամի իմ հետ պատերազմ բանալ, եկա Օլիմպոս։ Դուք լսում էիք այն միջոցին Աստղկի հաճոյախոսությունքը։ Հանկարծ ականջիս հասավ սորա բարեխոսությունը այն սևահոգի, սևագլուխ և սևադեմ չարագործի մասին, որ միշտ զոհ էր բերում Աստղկին և բուրվառ էր ձգում նորա որդուն... Չդիմացա այս անարգությանը և խլելով այն բոլոր շանթերը, որ կիկլոպները պատրաստել էին մի ամբողջ ամսի համար, հասա այն չարագործ բրամինապետին, մինչ նա մի հարուստ և ազնվական հնդկացու մոտ հյուր էր գնացած։ Ներս մտա այնտեղ իմ սպասավորի կերպարանքով, շանթերդ պահել էի վահանիս տակ, որ անտեսանելի էր նորան, և դարձյալ լսելով նորա հիմար ընդդիմախոսությունքը, արձակեցի, հայր, քո շանթերը, որ այժմ նորա փորի մեջ պատճառում են այնպիսի հրայրյացը, որպիսի չէր պատճառել հունական բանակի հուրը Ագամեմնոնի կառավարությամբ բացված Տրոյայի վերա։

— Ի՛նչ մարդ է այդ, ճակատագիր,— որոտաց առավածների հայրը,— հանդես եկ և համար տուր ինձ, ո՛վ է այդ մարդը, և ի՛նչ ես գրել դորա «աճակատի վերա»։

— Երևեցավ ճակատագիրը և գլուխ տալով Արամազգին, սկսեց յուր հայտարարությունը այսպես․ [ 241 ] — Գիրսաս է այդ Բրամինապետի անունը[13], ճանաչում եմ մորը, բայց հոր անունը չկա մեր մատյանների մեջ. այգ մասին պիտո է հարցանել փրփրածին Աստղկից... Մի մարդ տիրություն էր առնում նորան երեխա ժամանակին. կարծիր կար այգ մարդու և երեխայի վերա, որ դոքա ունենային մի հայր որդիական առնչություն, թեև այդ մարդը ցույց էր տալիս յուրյան որպես լոկ բարերար.... Այդ բարերար անվանվածը աշակերտ տվեց Գիրսասը մի բրամինի մոտ. երկար ժամանակ մնաց այնտեղ մի մեհենում, որ ոչ շատ հեռի մի կատաղի դետից գտանվում է մի ձորի մեջ։ Մի փոքր յուր անունը ազգի մեջ տարածելու համար և հիմար ու կարճատես մարգերի ալքը ներկելու համար, աշակերտներ հավաքեց այստեղից և այնտեղից, բայց որովհետև ինքը ոչինչ չգիտեր, վասնորս և աշակերտքը ևս կատարելապես նմանեցան յուրյանը վարդապետին։ Շատ հրաշագործությունք պատմում էին նորա կողմնակիցքը, որպես թե խոր գիշերի մեջ, նորա մեհենի մոտ կամ դպրոցի մեջ Աստղիկ էր ծագում... Թեև երկինքը պատած էին թանձր ամպերով։

— Ծնանելու ժամանակ այդ բոլորը գրել էի ես նորա ճակատին, նա բրամինապետ դարձավ իմ ազդեցությամբ» Գրել էի նույնպես, որ նա ստանալու էր ձեր շանթերը Աթենասի ձեռքով, և այդ շանթերը, լափելով նորա փորոտիքը, պիտո է վախճան դնեին նորա անարժան բրամինապետության կյանքին։ Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով այդ մարդը մի շարժական գահ է սատանայի և բոլոր դժոխքի զորության. նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով...

— Արամազդը կտրելով ճակատագրի հայտարարությունը, գովեց Աթենասի գործողությունը, և հրամայեց կիկլոպներին մի մեծ շանթ պատրաստել այդ թշվառականի օրը խավարեցնելու և Պլուտոնի թագավորությանը ուղարկելու համար։

— Այս միջոցին ամենայն թան աներևութացավ, թնդաց երկինքը, և ես, այս դղրդյունից զարթելով, գտա ինձ մահճիս մեջ հանգստացած. կայծակը ջարդել էր այն մեծ գոմը, որ մեծ հայրս շինել էր անտառի մոտ, լճի առաջև, մեծ արծաթ վատնելով։ Բրտինքս թափվել էր դետի նման, մահիճ, վերմակ, սփռոց, ամենայն ինչ ջուր էր դարձած։ Շատ մտածեցի այս երազի վերա, բայց խելքս բանի չհասավ։ Էֆիմերդե չունեի, որ նայեի։ Օրացույց ունեի, բայց երազի մասին բարի ու չար օրերը չկային նշանակած, երևի թե դորա շինողը ևս մի թերահավատ մարդ էր։ [ 242 ] Միայն մի խաչ է դրել հունիսի 27֊ի առաջև, բայց այդ խաչը ցույց է տալիս արյուն թողնելու համար օրի լավությունը։ Ճարս կտրվեցավ, վեր կացա, և չնայելով եղանակի այսպիսի անհարմարությանը, ահա գտանվում եմ քո մոտ։— Աստուծո սիրուն, նայի՛ր մի էֆիմերդեն, տես, ի՞նչ է ասում։

— Ես արդեն ասացի քեզ, թե էֆիմերդե չունիմ, այդ պատճառով ևս չեմ կարող լցուցանել քո ցանկությունը։ Միայն այսքան կարող եմ ասել քեզ, որ երազ ասացյալը հավատալու բան չէ, դու, ինչպես ասում ես, կրկնապատկել ես արաղով շինած դեքոքաի չափը, արյունը թանձրացել է գլխիդ մեջ, իսկ ջլերդ հասուցանելով դրսի որոտմունքը և թնդյուը ուղեղիդ, սա գտանվել է մի ավելորդ ջերմության մեջ և պաաճառել է այդ ցնորքը։ Հանգստացի՛ր, դա մի վնասակար բան չէ։

Պ. Բեգզադեն սաստիկ հուսահատված իմ սառնութենից, վեր առավ գլխարկը և վերարկուն, և անձրևի գետորեն թափվելուն ուշադիր չլինելով, գնաց։

Հիշատակարանիս ընթերցողներին թոզում եմ իմաստասիրել, թե անկրթությունը մինչև ո՞ր աստիճան մոլորեցնում է մի մարդ։ Դիցուք թե երազ էր տեսել, դորանից մի օգուտ կամ վնաս չկար յուրյան, շանթը ինքը չէր ուտողը, թող բրամինապետը հոգս առներ, մանավանդ անձրևի տակ ընկնելով կարող, էր տկարանալ ու կարոտել այնուհետև Հիպոկրատի շանթերին, որ փարատեին նորա ցավը։

Այսպիսի բաներ տեսան ել կամ լսել շատ ցավելի է ինձ. արդյոք կտա՞ աստված մի օր, որ ես իմ սիրական ազդը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակիք կատարելապես ազատված։

Նույն օրին, երբ որ պատահել էր իմ և պ. Բեգզադեի հետ այստեղ հիշած խոսակցությունս, բարեկամիս մինը քաղաքական փոստայով ուղարկեց իմ մոտ մի ոտանավորփ պատնեն, որ առանց ստորադրության ստացել էր Թիֆլիսից և որի բնագիրը մայիսի 15-ից ուղարկել էին մի լրագիր հրատարակողի։ Կարդացի այդ ոտանավորը և երբ կամեի արտադրել նորան Հիշատակարանիս մեջ, հորեղբայրս ներս մտավ։ Իմ հորեղբայրը իմ գլխին ցենզորի նման մի բան է, շատ խիստ բարոյականության տեր մարդ է, ամենայն օր նայում է Հիշատակարանիս, որ մի անպատշաճ բան չգրեմ։ Թեպետ այդ ոտանավորը ուներ յուր մեջ անպատշաճությունը, բայց այնուամենայնիվ նորա հիմքը ճշմարտության [ 243 ] Էր։ Ափսո՛ս, որ չգիտեմ այգ ոտանավորի հեղինակը, եթե այդ պարոնը հնար տար ինձ, ես նորան կուղարկեի մի նամակ, որ հորեղրորիցս[14] ծածուկ շարադրել էի և շատ հավատացած եմ, որ կուրախանար այդ նամակի վերա։

Ե

Ճշմարիտը պիտո է ասել, սիրում եմ հին բաներ, ինչ պիտո է առնել, ամենայն մարդ ունի յար համար մի սիրական բան. իմ սիրականը է հնության խուզարկությանքը, մանավանդ թե այդ բանը ունենա պատմական արժանավորություն։ Այսօր ձեռքս ընկավ նորին կայսերական մեծության Եկատերինա երկրորդ ռուսաց կայսերուհու բարձրագույն հրովարտակի պատճենը, այն հրովարտակի, որ արված է 1779 թվականի նոյեմրերի 14-ին արժանապատիվ Պետրոս Մարկոսյան արքիմանդրիտի[15] անունով, որ առաջնորդում էր ղրիմեցի հայերին, երր սոքա գաղթեցին Ղրիմից դեպի Դոն գետի ափը, Ազովից ո՛չ շատ հեռի և նոր քաղաք շինելով անվանեցին նորան Նախիջևան։ Այդ բարձրագույն հրովարտակով մեծ կայսրուհին բարեհաճել է ցուցանել Նոր Նախիջևանու հայոց ազգին զանազան առանձնաշնորհությունը։ Շատերը Նախիջևանցի հայերից անունով միայն գիտեն այդ հրովարտակը, ուստի կարծում եմ, որ կցանկանային կարդալ որպես բնագրի հավատարիմ պատճենը, նույնպես և նորա ճիշտ թարգմանությունը մայրենի լեզվով։ Այս խորհրդով ամենահարկավոր բաներից մինը համարեցի արձանագրել այդ հրովարտակի [ 244 ] բուն պատճենը թարգմանությամբ հանդերձ, և հավատացած եմ, որ մեր ազգը Նախիջևանու մեջ, որին այս րոպեիս հիշեցնում եմ այն ամենայն մայրական գթասրտությունը ի տեր հանգուցյալ Եկատերինա երկրորդ կայսրուհվույն, և ռուսաց կայսրների ողորմությունքը ժամանակ առ ժամանակ առատացած Նախիջևանու վերա, վերստին օրհնելու է յուր հովանավորների հիշատակը, և, ամենայն երջանկությամբ լրացյալ, երկայն օրեր բարեմաղթելու է մեր ամենագթած Ալեքսանդր Նիկոլաևիչ կայսեր, որովհետև սոցա շնորհքով ապրում է այսօր մեծ մոր — Ռուսիայի հողի վերա, որպես յուր սեփական տան մեջ, ազատ ամենայն նեղութենից։ Ահա այդ հրովարտակի հավատարիմ պատճենը և նորա հարազատ թարգմանությունը։


Божиею поспешествующею Милостею Мы, ЕКАТЕРИНА БТОРАЯ, Императица и самодержица Всероссийская:

Московская, Киевская, Владимирцкая, Новгородцкая, Царица Казанская, Царица Астраьанцкая, Царица Сибирцкая, Государыня Псковская и Великая Киягиня Смоленская, Княгиня Эстляндская, Лифляндская, Корельская, Тверская, Югорская, Пермская, Вятская, Болгарская, и иных, Гоцударыня а Великая Книгиня Новгорода Низовские земли, Черниговская. Рязанцкая, Ростовская, Ярославскя. Белазерская, Ударская, Обдарская, Кондийская в всея Северныя страны, Повелительница и Государыня Иверские земли, Карталинскиь и Грузинскиь Царей и Кабардинские земли, Черкасских и Горских Князей ииных Наследная Государыня и Обладательинца.

Вернейшему Нашему Арьимандриту Петру Маркосову и всему обществу Крымских Христнан Армянского закона всякаго звания всем вообще и каждому особо Наше Имнераторское милостивое слово.

Աստուծո հաջողեցուցիչ ողորմությամբ Մեք, ԵԿԵՏԵՐԻՆԱ. ԵՐԿՐՈՐԴ Կայսերուհի և Ինքնակալուհի ամենայն Ռուսաց,

Մոսկվայի, Կիևի, Վլապիմիրու, Նովգորսգի, Արքայուհի Ղազանու, Արքայուհի Հաշտարխանու, Արքայուհի Սիրիրիայի, Թագուհի Պսկովյան և Մեծ Իշխանուհի Սմոլենսկյան, Իշխանուհի էսալանդիու, Լիֆլյանգիու, Կարելիայր, Տվերի, Ցուգորի, Պերմի, Վյատսկի, Բոլգարիայի և այլոց. Թագուհի և Մեծ իշխանուհի Նիզովյան Նովա֊Գորոգի, Չերնիգովի, Րյազանու, Րոստովի, Ցարոսլավլի, Բելոզերսկի, Ուդոբսկի, Օրդորսկի, Կոնգիսկի և բոլոր Հյուսիսային աշխարհի հրամայող և Թագուհի Իբերական, Կարթալինյան և Վրացի Թագավորների և Կարարդինյան աշխարհի վերա, այլև Չերքասյան և Լեռնաբնակ Իշխանների և այլոց ժառանգությամբ Թագուհի և Տիրակալ:

Մեր ամենահարազատ Արքիմանգրիտ Պետրոս Մարկոսյանին և բոլոր Հայագավան հասարակությանը Ղրիմի Քրիստոնյաների որևիցե կոչմամը, ամենեցուն միասին և ամեն մինին առանձին թող հասանի մեր կայսերական ողորմած ողջույնը: [ 245 ] Благонамеренное всеобщее предприятие ваше да благословит десница Вышего. Мы рассмотев посланное к Нам от вас из Бахчисарая от 16 июля прошедшего года, общее и на доброй воле основанное прошение о избавлении всех вас от угрожаемого ига и бедствия, принятием в вечное подданство Всероссийской Империи, позволяем Мы не только принять всех вас под Всемилостивейший. Наш покров и яко любезнейший над успокона под оным доставить жизн только благоденственную, колико желание смертных и безпрестанное наше о том попечение простираться могут: следуя сему сонзноляем пользоваться вам в государстве нашем не токмо всеми темя правами и пренмуществами, каковыми все подданные наши от нас и предков наших вздревле наслаждаются, но сверх того указали мы:

Первое. При настоящем переселенник вашем в Азовскуюн Губериню перевест из Крыма на иждивение нашем все то имушество наше, которое только первезено быть может: что из определенной от нас суммы уже и исполнено.

Второе. Дая удобнейшего поселения башего отвест в Азовской Губериня особенную от прояих селеннй округу крепости святого Димитрия Ростовского, как границы опой с доским войском утверждены, остабляя из тее на крепостной выгон земли три тысячи дестятин, да для рыбкых ловся тамошяим обывателяам четвертую часть реки Дона, на того, сколько оной реки а даче той округи состоит, в верх от устя реки Темеринка а в случае недостатка для селений ваших там земли, и в Округе крепости Азовской, где против тех дач ваших рыбные ловли, Всемилостивейше малуем вечно в пользу и выгоды всего общества без всяких в казну нашу податей.

Третье. по разделенин на классы Гасударстнных жителей всемилостивейше уволняем всех от Государственных податей и служб какого бы звания оные ни были , на десять лет, в по прошествин одного времени нмеют платить в кажу нашу сжегодно купечество, с капиталов с рубля по одному проценту, цеховые, также и мешанство с днора по два рубля, о уездные поселяне, и имянно земледельцы, коны полагается для каждого до тридцати десятин, будут взноснть с каждой десятины в год по пяти копеек: не нмущне же снабдены будут из казны нашей не только продоволыствием на первой год, но и на посев земли всякаго звания хлебными семенами, скотом и всем к заведенню домовоодственному принадлежашим, с возвратом за все оное в казну чрез десять лет, на построение им домов, лес в прочне припасы отпустятся из казны безденежно: нмущественные же на отведенных им землях имеют строит домы яавки, январы, фабрикн и все, что сами пожелают, из собственнаго своего нждивения, пользуясь все обще навсегда от всяких постоев свободою, кроме тех случаез

ձեր բարեխորհուրդ ընդհանուր ձեռնարկությունը թող օրհնե բարձրելու աջը: Մենք քննելով ձեզանից մեզ ուղարկած ընդհանուր և հոժարական խնդիրը անցյալ տարու հուլիսի 16 թվականից Բազչիսարայ քաղաքից, ձեզ վերահաս տառապանքից լծից և թշվառությունից ազատելու մասին, ընդունելով ձեզ համայն ռուսաց տերության մշտնջենավոր հպատակության մեջ, բարեհաճում ենք մեք ո՛չ թե միայն ընդունել ձեզ ամենեքյանքդ մեր ամենագթած հովանավորության տակ, և որպես ամենասիրելի զավակներ հանգստացնելով ձեզ նորա ներքո այնպիսի չափով երջանկացնել ձեր կյանքը ինչքան հասանելու էին մահկանացուների ցանկությունը և մեր աընդհատ հոգաթարձությունը այդ մասին, այլ և թույլ ենք տալիս ձեզ մեր թագավորության մեջ վայելել ո՛չ թե միայն բոլոր իրավունքը և առանձնաշնորհքությունը որ մեր համորեն հպատակը մեզանից և մեր նախնիքից հնուց վայելում են, այլև բացի գորանից հրամյեցինք մեք.

Առաջին. Ձեր ներկա տեղափոխության միջոցին դեպի Ազովյան գավառը, փոխագրել Ղրիմից մեր նախքով այն ձեր բոլոր գույքը, որ միայն փոխադրելի էր, որ և մեզանից սահմանյալ արծաթագլխովը արդեն հնարավոր է կացուցած:

Երկրորդ. Ձեր առավել հարմարավոր բնակության համար տալ ձեզ Ազովյան գավառի մեջ այն, մյուս բնակութեններըսն առանձնացած հոզարաժինը տուրր Դիմարիյ Բաստովոկուամրոցին, ինչպես դորա սահմանքը դեպի Դոնու զորքի բնակատեղին որոշված են. թողնելով զորանից ամրոցի համար որպես արոտի դաշտ, երեք հազար դեսյատին հող այլն ձկնորսության համար տեղացի բնակիչներին, քառորդ մասը Դոն գետի, այն բաժնից ինչքան որ այն գետի սահմանիցընկնում էր այդ հողաբաժնի, դեպի վեր Թեմերնիկ գետի բերանից: Բայց եթե ձեր բնակութենների համար այնտեղ պակաս էր հողը, և Ազովյան ամրոցի սահմանումը, որ ձեր շենքերի հանդեպ կային ձկնորսության տեղեր, ամենողորմ գթությամբ պարգևում ենք մշտնջենավոր ժամանակով բոլոր հասարակության օգտի և շահի համար առանց որևիցե հարկաավության դեպի մեր գանձատւնը:

Երրորդ. Թագավորության բնակիչները կարգերի վրա բաժանելուց հետո ամենողորմ գթությամբ ազատում ենք ամենեքյանքդ բոլոր տերութենական հարկերից և պաշտոններից, որպիսի և լիներ ձեր կոչումը, տասն տարի ժամանակով. բայց այդ ժամանակի անցանելուք հետո, դուք պարտական եք վճարել մեր գանձարանին տարուց տարի վաճառականքը յուրյանց արծաթագլխից, ռուբլիուց մի պրոցենտ, պատկանավորքը արվեստավորների ընկերությանը, որպես և քաղաքացիքը, ամենայն տնից երկու ռուբլի, բայց նահանգական բնակիչքը հատկապես չինականքը, որոնց մարդագլուխ սահմանվում է երեսուն դեսյատին համար հինգ հինգ կսպեկ. բայց չունևորքը կստանան մեր գանձատնից ո՛չ թե միայն ապրուստ առաջին տարու համար, այլև ամենայն տեսակ հտցեղեն սերմեր, անասուն և ամենայն բան, որ հարկավոր էր տնտեսության համար և որ պարտական էին գարձուցանել գանձատան տասն տարուց հետո. բայց տների շինության համար, փայտ և այլ հարկավորությունք կտրվին գանձարանից առանց վճարի. իսկ ունևորքը կարող են նոցա արված հողերի վերա շինել տներ, խանութներ, շտեմարաններ, գործարաններ և ամենայն բան, որ ցանկալի էր նոցա, յուրյանց ծախքով, ամենեքյան առհասարակ ազատ մնալով: [ 246 ] когда воинская команды мимо селений ваших проходить должни; от отдачи же на войска рекрут уволняетесь вы вечно, разве кто сам в службу Нашу пожелает.


Четвертое. Архимандриту Петру Маркосову по смерть его Всемилостивейше препоручаем паству всех сих вышедших с ним из Крыма Армян, и позволяем им строить церкви и колокольни с волным отправлением в оных по законам их всех церковных чиноположений, и состоять Архимандриту и Армянским Священкикам в единственной власти Армянского Патриарха, находящегося в Араратском Патриаршем монастыре.

Пятое. По заселении вами особого города при урочище Полуденки с названием Нахичевана и с дачею на выгоне онаго двенадцати тысяч десятни, повелеваем учредить Магистрат и в нем произвадить суд и расправу по вашим правам и обыкнавениям выбираемыми из вас же по жребню начальниками, коим и пользоваться чинами и жалованьем по штату Азовской Губернии и быть под

մնալով ամենայն իջևանատվութենից աստիճանավորների համար, բացի այն դիպվածներից, երբ որ զորքերի գունդեր անցանելու էին ձեր բնակութենների մոտից, իսկ ղորք տալուց Տերությանը ազատում ենք ձեզ մշտնջենավոր ժամանակով, բացի ով որ ինքը կամք ուներ մտանել Մեր ծառայության մեջ: Չորրորդ. Արքիմանդրիտ Պետրոս Մարկոսյանին մինչև նորա մահը Գերագույն ողորմությամբ հանձնում ենք Մեք այս բոլոր, Ղրիմից նորա հետ դորս եկած հեյերի հոգևոր հոտը, և թույլ ենք տալիս նոցա եկեղեցիք ու զանգակատունք շինել, ազատությամբ կատարհլով նոցա մեջ յուրյանց օրենքի պես բոլոր եկեղեցական կարգերը, և Արքիմանդրիտը և հայոց քահանայքը պիտո է ստորադրվին միայնակ իշղանության հայոց Պատրիարքին, որ գտանվում է Արարատյան Պտրիարքական վանքումը:

Հինգերորդ. Երբ որ դուք արդեն բնակություններ էիք հաստատել մի առանձին քաղաքում Պոլուդենկա առացյալ սահմանի մոտ, Նաղիջևան անունով և ստացել էիք դորա հետ 12.000 դեսյատին հող, որպես արոտի դաշտ ու վճիռ կատարել ձեր կանոնների[16] և սովորության պես վիճակով ընտրված ձեզանից մածավորներով, որ պիտո է վայելեին առժանավորություն և Թոշակ Ազովյան գավառի [ 247 ]

апелляциею Наместническаго Правления, в городе же и в деревиях для защиты во всех нужных случаях определятся особые начальники из Российских, коим в судопроизводство сих поселян не мешаясь, быть токмо охранителями и их заступать.

Впрочем по вступлении каждого в избираемый им род Государственных жителей позволяем пользоваться вечно и потомственно всем тем, чем по общим нашим узаконениям каждой род Государственных жителей пользуется, как-то: свободною торговлею вне и внутри Государства, и для бящшей выгоды оные позволяется строить из собственнаго вашего иждивения купеческие мореходные суда, разводить нужные и полезные фабрики, заводы и фруктовые сады. по разжедении которых всякие выноградные вина в селениях ваших малыми мерами, вывозимые ж во внутренные Росии, словом: всякаго звания промыслы распространять по собственной воле и достатку каждого и всем тем под Самодержавным Нашим Скипетром и зашитою законов наслаждаться.

Все сии преимушества жалуя Мы торжественно и потомственно всему обшеству на вечные времена, для вяшей силы своеручно подписали и Государственною Нашей печатью укрепить повелели.

Дана в Престольном Нашем граде Санк Петербурге лета от Рождетства Христова 1779 Ноября

սահմանադրության վերա, և գտանել Տեղակալական կառավարության բողոքաքննության (իշխանության) տակ: Իսկ քաղաքումը և գյուղերումը պաշտպանության համար կարգվելու են առանձին մեծավորներ Ռուսաց ազգից, որ չխառնվելով այս գաղթականների դատաստանական գործողութենների մեջ, ունեին միայն լինել նոցա պաշտպանքը և հովանավորքը։

Բայց երբ որ այս կամ այն անձը մտած էր յուրյանց ընտրած կարգը թագավորության մեջ բնակողների, թույլ ենք տալիս նորան վայելել մշտնջենավոր ժամանակով և ժառանգաբար այն ամենայն իրավունքը, որ Մեր ընդհանուր կարգադրութենների հիման վերա վայելում է ամենայն կարգ թագավորության մեջ բնակողների, որպես ազատ վաճառականություն թագավորութենից դուրս և նորա մեջ, և նորա առավել ոգտի համար թույլ է տրվում կառուցանել ծեր հատուկ ծախքով վաճառական ծովագնաց նավեր, հիմնարկել հարկավոր և օգտակար ֆաբրիկայք, գործատներ և պտղաբեր այգիներ, որոնց հառաջանալուց հետո կարող եք ամենայն տեսակ խաղողի գինիք վաճառել փոքրիկ չափերով ձեր բնակություն հաստատած տեղերում, բայց դեպի Ռուսսիայի ներքին քաղաքներ դուրս: Հանելով, կարող էիք տակառներով վաճառել, թույլ տրված է ամենայն մարդու պատրաստել ֆրանսիական արաղ, բայց ոչ դուրս տանել Ռուսսիայի ներս, մի խոսքով ամենայն տեսակ վաստակասիրությունք տարածել ամեն մինի կամքի և կարողության համեմատ, և այո բոլորը ունիք վայելելու Մեր ինքնակալ գայիսոնի և օրենքների հովանավորության տակ։

Այո բոլոր առանձնաշնորհությունքը տալով Մեք հանդիսաբար և ժառանգաբար բոլոր հասարակությանը մշտնջենավոր ժամանակով, առավել հաստատության համար Մեր հատուկ ձեռքով [ 248 ] 14 дня Государствовання нашего осьмого на десять года.

На подлинной подписанно собстженною Ея Императорскаго Величества рукою тако:

Екатерина

Контросигнировал Вице-Канцлер Граф Иван Остерман

Указ нашему сенату

Права и пренмушества Нахичесваискому Армянскому обшеству, нашего любезнейшего родительниею, блаженной памяти. Императрешею Екатериною, в 1779 году дарованныя и в грамоте изображенные всемилостивей вас всему Нахичеванскому Армянскому обществу на вечные времение утверждаем. Дни 4 Генваря 1799 года.

На подлинном. ПАВЕЛ

Божнею поспешенствующею мнлостню, мы, Александр Первыий, император и Самодержец Всероссийский: Московский, Кневский, Владимироский, Новогордский, Царь Казанский, Царь Астраханский, Царь Сибирский, Царь Херсониса-Таврическаго, Государ Псковский и Великий Княз Смоленский, Литовский

Տված է մեր Սանկտպետերբուրգ մայրաքաղաքում, Քրիստոսի ծննդից 1779 տարում, նոյեմբերի 14-ին, բայց մեր թագավորության 18-հրորդ տարումը:

Բնագրի վերա նորին կայսերական մեծության սեպհական ձեռքով ստորագրված է այսպես.

Եկատերինա

Հանդեպ նշանագրեց Վիցե-Կանցլեր

Կոմս Իվան Օստերեմյան

Այս առանձնաշնորհությունքը վերստին հաստատված են այլ բարձրագույն հրովարտակներով, որ պատշաճ համարելով արձանագրեցի հիշատակարանիս մեջ:

Հրովարտակ մեր սենատին

Իրավունքները և առանձնաշնորհությունքը նախիջևանի հայոց հասարակության, մեր ամենասիրելի ծնողի, հրանելի հիշատակի կայսրուհի Եկատերինա Բ-ի ձեռքով, 1779 թվականի տրվածքը և պարգևաթղթի մեջ նշանակվածքը, գերագույն ողորմությամբ բոլոր Նախիջևանի հայոց հասարակության վերա մշտնջենավոր ժամանակով հաստատում ենք: Տրված է, հունվարի 4-ին 1779 թվականին

Бնագրի վերա.

Պավել

Աստուծո հաջողեցուցիչ ողորմությամբ մեք: Ալեքսանդր առաջին, կայսր և ինքնակալ ամենայն Ռուսաց, Մոսկվայի, Կիևի, Վլադիմիրու, նովգորոդի, արքա Ղազանու, Արքա Հաշտարխանու, Արքա Սիբիրայի, Խերոսինսա, Տավրիկա, թագավոր Պսկովի և մեծ Իշխան Սմոլենսկյան, Լիտովյան, Վոլինյան և Պոգոլյան, Իշխան Էստլանդիու, Աֆլանդիու, Կուրլյանգիու և Սեմիգալիու: [ 249 ] Волинский и Подольский, Князь Эстлядский, Лифляндский, Курляндский, и Семигальский, Самогицкий, Корельский, Тверский, Югорский, Пермский, Вятсиий, Болгарский и иних; Государь и Великий Князь Нова-города Мизовские земли, Черниговский, Рязанский, Полоцкий, Ростовский, Ярославский, Белоерский, Удорский Обдорский, Кондийский, Витебский, Мстиславский, и всей Северной страны Повелитель и Государь Иверския, Карталинские, Грузинские и Кабардинские земли: Черкасских и Горских Князей и иных наследный Государь и Обладатель: Наследних Норвежский, Герцог Шлезвиг-Голстинский, Сторманский, Дитмарсенский и Ольденбургский и Государь Еверский, и прочая, и прочая, и прочая.

Новороссийской Губерини города Нахичевана Армянское общество в лице Депутатов цвоих, Карапета Сагакова о Магардича Назирова принесло Нам Всеподаннейшее прошение о подтверждении их прав и преимуществ, дарованных в Бозе почиваюшими Великими Государями, Предками Нашими, и Мы Всемилостнвейше снисходя на сне прошение, и в ознаменование всегдашнего благоволения Нашего, к непоколебимой верности и усердию Нахичеванского Армянскаго общества, все права и преимушества оному присжоенные и доселе без отмены существующие поколику они сходны с общими Государственными узаконениями, признали за благо утвердить и навсегда удостоверить; яко же цим утверждаем, и удостоверяем во всей их


Սամոգիցիու, Կորելյայի, Տվերի, Յուգորի, Պերմի, Վյարոկի, Բոլգարիայի և այլոց: Թագավոր և Մեծ Իշխան Նիզովյան Նովա-Գորոգի, Չերնիգովի, Րյազանու, Պոլոցկի, Րոստովի, Ցարոսլավի, Բելոզերսկի, Ուդորսկի, Օրդորսկի, Կոնդիսկի, Վիտերսկի, Մոտիոլավու և բոլոր Հյուսիսային աշխարհի Հրամայող և Թագավոր Իբերական, Կարթալինյան, Վրացի և Կաբարդինյան երկիրներին, Տերքասյան և Լեռնաբնակ Իշխանների և այլոց ժառանգությամբ Թագավոր և Տեր Ժառանգ Նորվեգիու, Դուքս Շլեզվիգ- Հոլստինյան, Ստորմանյան, Դիգմարսենյան և Օլգենբուրգյան և Թագավոր Եվերյան, և այլոց, և այլոց, և այլոց։

Նոր Ռուսսիական գավառի Նախիջևանի քաղաքի Հայոց հասարակությունը յուր պատգամավոր Կարապետ Սահակյանի և Մկրտիչ Նադիրյանի ձեռքով տվեց մեզ ամծնահպատակագույն խնդիր, նոցա իրավունքները և առանծնաշնորհությունքը, պարգևած ի Տեր հանգուցյալ Մեծ թագավորների, մեր նախնիների ձեռքով հաստատելու համար, և մեք Գերագույն ողորմությամբ ընդունելով այդ խնդիրը, և ցույց տալու համար Մեր մշտական բարեհաճությունը դեպի Նախիջևանի Հայոց հասարակության անհողդողդ հավատարմությանը և ջերմեռանդությունը, որ սեպականված էին այդ հասարակության և մինչև այժմ պահպանվում էին անփոփոխ, որքան ժամանակ դոքա համաձայն են թագավորության ընդհանուր օրինագրութենների հետ, բարի ճանաչեցինք հաստատել և մշտնջենավոր ժամանակով հավատարմացնել. որպես և այո Հրովարտակով հաստատում ենք, և հավատարմացնում այդ իրավունքների և առանձնաշնորհութենների զորությունը և անձեռնամերձ լինելը, որի հավաատարմտարմության համար Մեր այս վերստին շնորհած պարգևաթուղթը սեպհական ձեռքով ստորագրեցինք, և ամրացնել [ 250 ] силе и неприкосновенности: во уверение чего и сию Нашу подтвердительную жалованную грамоту, собственную рукою подписали и укрепить ее Государственною печатью новелели. Дана в Санкт-Петербурге тысяча восемь сот втораго года Декабря двадесять первого дня Государствования Нашего лето второе.

На подлинной собственною Его Императорского Величества рукою поднисано тако.

АЛЕКСАНДР

Государственный Канцлер Граф Александр

ВОРОНЦОВ

թագավորական կնիքով հրամայեցինք: Տրված է Սանկտպետերբուրգ քաղաքում հազար ութն հարյուր երկու թվականին դեկտեմբերի քսան և մի երրորդ օրում, Մեր թագավորության երկրորդ տարումը:

Բնագրի վերա Նորին Կայսերական Մեծության սեպհական ձեռքով ստորագրված է այսպես.

ԱԼԵՔՍԱՆԴՐ

Թագավորական Կանցլեր

Կոմս Ալեքսանդր
ՎՈՐՈՆՑՈՎ

Նախիջևան քաղաքը մինչև այսօր վայելում է այս իրավունքները և առանձնաշնորհությունքը. մինչև այսօր քաղաքական կառավարությունը գտանվում է հայ քաղաքագլխի և հայ դատավորների ձեռքում, որ վիճակով ընտրվում են հասարակության կամեցողությամբ, երեք տարի ժամանակով։ Ոչինչ ավելի լավ կառավարություն չէր պիտո ցանկանալ հայերի համար, եթե այդ ընտրությունքը միշտ հառաջանային ուշ դնելով քաղաքի և հասարակության պիտույքին, եթե մասնավոր և անձնական բաները խափանարկու չլինեին ընդհանուր օգտին։ Նախիջևանը գտնվում է Դոն գետի աջակողմյան ափում, մի բավական բարձր սարի վերա. ափսո՛ս որ քաղաքի շինվածքը չեն սկսանվում իսկույն գետի ափից, դորա հակառակ գետեզրից կես վերստ ճանապարհ պիտո է կատարել մինչև քաղաքի սկիզբ: Պատմում են, թե կամեցած էին սկզբումը գետի ափից սկսանել քաղաքաշինությունը, և որպես թե փորձ արած էին մի քանի մարդիկ բնակություն հաստատելու գետի մոտ, բայց ավազակներից երկյուղը ստիպել էր նորանց հեռանալ այդ տեղից։ Պիտո է կարծել, որ անհիմն է այդ պատճառը, որովհետև քաղաքի կենտրոնը, ուր գտանվում է Ավագ եկեղեցին, և գլխավոր հրապարակը, այլև մյուս եկեղեցիների համարյա թե միաչափ հեռավորությունը կենտրոնից, սորա չորս կողմով, ցույց են տալիս, որ քաղաքի հիմնարկությունը եղած է առանց ուշադիր լինելու այն օգուտներին, որ հառաջանալու էին գետի մոտավորութենից։ Ինչպես և եղած լիներ այս, միայն քաղաքը բավական գեղեցկաշեն է, տուները եվրոպական ճարտարապետությամբ, մանավանդ որ գտանվում էին քաղաքի կենտրոնում, համարյա՛ թե բոլորը քարից ու աղյուսից շինած։ Եկեղեցիքը, որ վեց հատ են թվով, հոյակապ [ 251 ] և ամենևին նոր ճարտարապետության կանոններով, որոնցից Ավագը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, գտանվում է քաղաքի մեջ տեղը մի մեծ հրապարակի վերա։ Մոտ տեղեր Նախիջևանի շրջակայքում չկան այդպիսի հոյակապ տաճարներ։

Մի ցավալի բան է, որ ոչ մի հոյակապ շինվածք չկա այդ քաղաքի մեջ, որ պատկաներ հասարակության և շինված լիներ մի բարոյական խորհրդով, զորօրինակ թեատրոն, մատենադարան, ժողովարան և կլուբ։ Ամենայն շինվածք, մեծ թե փոքր, սեփականություն են մասնավոր մարդերի։ Քաղաքը ունի մի քանի խանութներ հին ժամանակներից շինած, որ վարձու է տալիս և որոնք բոլորովին ծերացած լինելով, այսօր, վաղը հույս ունին հանգստանալ բնության գոգումը։ Գետի ափը մինչև նոր ժամանակներս չուներ մի հարմարավոր նավահանգիստ․ մի քանի տարի է, որ քանի մի հարուստ մարդիկ շինելով այնտեղ գեղեցիկ ամբարներ և այլ շինվածք, այլև բավական մեծ ծախքով սարի հետնակողմը փորելով և նորա քար ու հողը շինութենների աոաջևներումը լցնելով բավական խոր մտան գետի մեջ, և այս լցված հող ու քարը ջրի երեսից երկաթակապ հաստ գերաններով և փայտերով պատելով հառաջացուցին զանազան նավահանգիստք, որ մի գծի վերա լինելով այլև միմյանց մոտ, կազմում են այս րոպեիս մի բավական տարածուն նավահանգիստ։ Սոցանից ամենափառավորը, թե՛ աղյուսակերտ շտեմարաններով և թե՛ այլ հոյակապ շինությամբ, պատկանում է ժառանգական պատվամեծար քաղաքացի և աոաջին կարգի վաճառական Հայրապետյան եղբարց։ Ցավելի է նույնպես գետի սակավաջուր լինելը հուլիս և օգոստոս ամիսների մեջ, կամ երբ երկար ժամանակ փչում էին արևելյան քամիները, որովհետև խափան է լինում մինչև անգամ միջակ նավերի ընթացքին։

Օդը այդ քաղաքի բավական լավ է և բավական մաքուր և չոր. չկան նորա մեջ այն անմաքրությունքը, որ երևում են մոտակա քաղաքների մեջ, որպիսի է Ռոստովը։ Ջուրը նույնպես քաղցրահամ և մաքուր, որ հոսում է մի ապառաժից, ոչ շատ հեռի գետի ափից քաղաքի հարավային արևելյան կողմից:

Քաղաքը մերկ է ծառաստանից․ ոչ թե միայն չկան հրապարակական ճեմելիք կամ պարտեզք, այլև շատ սակավ կգտանվի այնպիսի տուն, որ մի երկու ծառ ունենար յուր բակում։ Թեև բոլոր բնակիչքը մեծ նեղության մեջ էին ցեխի երեսից, երբ սկսանում էին գարնանային և աշնանային անձրևները կամ ձյունհալը, այնուամենայնիվ դեռևս ո՛չ մինը քաղաքի գլուխ ընտրված պարոններից հոգ չէ տարել քաղաքը սալահատակ առնելու մասին, թեև շատ հեշտ ճանապարհ ուներ, կանոն դնելով [ 252 ] ամենայն քաղաք մտանող շինականների սայլերից պահանջել, մի սալ քար ներս բերել քաղաքը, ինչպես սովորություն էր Տագանրոգի մեջ։ Եվ պիտո է ասել, որ այս ճանապարհով շատ շուտով հառաջ կգնար բանը, որովհետև ամառները և մանավանդ աշունքին հաշիվ ու համար չունին այդ քաղաքը մտած սայլերը, ցորենով, սեխով, ձմերուկով, այլ ունդեղեններով և այլն, և այլն։

Քաղաքը կամ նորա շրջակայքը չունին մի առանձին բերք, որ հատկապես նորան պատկանեին։ Նոր ժամանակներումս լսվում է, թե ձկնորսաթյունը Դոնի մեջ բավական հառաջադեմ է. այլև կարելի է հիշատակել այն, որ ամենայն տարի աշնան ժամանակ, մորթվում են այդ քաղաքում բյուրավոր ոչխարներ, որոնք ճարպը (ճրագուն, сало) ուղարկվում է սահմանից դուրս։ Շատ ժամանակ չէ, որ մի ֆրանսիական ընկերություն ոտք է հաստատել Նախիջևանի մոտ, որի խորհուրդը և զանազան մսեղեն պաշարներ պատրաստել Եվրոպա ուղարկելու համար։

Քաղաքի բնակիչքը բոլորը հայք են, բուն հայկական ուղղափառ դավանությամբ, որոնց մեջ գտանվում է միայն մի հատ պապական հայ, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը 1845 թվականի նոյեմբերի մեջ, կարգել էր ստորին եկեղեցական պաշտոնյաների և նորընծա քահանաների վերա վարժապետ, որ բարձր սրբազան Մատթեոս վիճակավոր արքեպիսկոպոսի ձեռքով 1849 թվականին բոլորովին հեռացվեցավ այդ պաշտոնից, որպես զգուշալի մարդ [17]։

Նախիջևանի բնակիչների թիվը, բացի հինգ հայաբնակ շրջակա գեղերից, հասանում է մինչև 12.000։ Կյանքը այդ քաղաքի մեջ միօրինակ է և ձանձրալի. կանայք և աղջիկները վարում են մի վնասակար և նստողական կյանք․ դոցանից շատը զոհ է լինում բարակացավ ասացյալ տկարությանը։ Զարմանք չէ, Նախիջևանում, ինչպես նաև առհասարակ Ասիայի մեջ, ըստ մեծի մասին գործածական կերակուրքը են խմորեղեն, որ մեծապես զորացնելով զոլոտուխա ասացյալ տկարությունը մանուկ մարդերի մեջ, սոցա պատանեկության հասակում, մինչև կերպարանագործվում էին կուրծքի և սեռական գործարանքը, մինչ արյունը առատությամբ վազում էր մարմնի դեպի այն սահմանքը, արդեն մեծ հաջողությամբ ձեռնտու են լինում, որ բարակացավական բլրակները բաժանվեին արյունից և նստեին թոքերի կազմվածքի վերա։ Բավական [ 253 ] հաճախ երևում է այդտեղ պատանի աղջիկների և կին մարդերի մեջ օրիորդական ասացյալ տկարությունը (chlorosis), և դորա հառաջանալու պատճառը ճանաչվում է նոցա նստողական կյանքը, որից պատճառվում է և արյունի անկարգ շրջանառությունը, և սա առիթ է լինում նույնպես բարակացավի երևելուն։ Եվ մի օրիորդ, որ հալումաշ էր լինում, որ դեղնում էր և բավական հաճախ կանաչում, մի՞թե ընկնում է բժշկի ձեռք, որ նայելով տկարությանը մատակարաբեր նորան երկաթ և յոդ և այդ կերպով ազատեր ողորմելի աղջիկը ուտող և մաշող ցավից։ Մի այդպիսի աղջկա բժշկություն, ո՛հ ցավում ենք խոստովանել, նախ և հառաջ կայանում է նորանում, որ խաչաձև ճեղքում են մի գլուխ սոխ, և յոթը կոտոր աղ դրած ճեղքվածքի մեջ դնում են գիշերը հիվանդի գլխի տակ, իսկ մյուս օրը ստիպելով հիվանդին մի կոտոր շաքար ծամել և երեք անգամ թքել այդ սոխի վերա, փաթաթում են սորան հիվանդի մի զգեստի կոտորով և ձգում են կամ խաչ ճանապարհի, կամ ավեր ջրաղացի, կամ բաղանիքի վերա, և կամ մի ջրի մոտ կամ մի քանի ծառ գտանված ձորի մեջ։ Արդեն մեծ և հառաջադեմ հոգաբարձություն է մի այդպիսի աղջկա մոր կողմից, եթե սա հրավիրում էր մի խաբեբա պառավ և թեթև էր թափել տալիս արճճով [18] հիվանդի վերա, կամ կանչում էր մի խաբեբա և շարլատան մարդ ախտարք բանալու կամ ուրբաթագիրք կարդալու համար։

Բժշկականությունը շատ տխուր բաներ ունի պատմելու այդ քաղաքի մասին։ Ինչպես ասիացի ազգերի մեջ, նույնպես և Նախիջևանի մեջ, բժշկությունը մինչև այժմ չէ ստացել յուր արժանավոր հարգը և կշիռը ժողովրդի աչքումը։ Մի հիվանդ մարդ շուտով կհոժարի մի խաբեբայի, մի պառավի, կամ մի տգետ վարսավիրայի (բերբերի) ձեռքից ընդունել այնպիսի ճարեր, որ մահադեղ էին և ամենևին կորստաբեր, քան թն օրինավոր բժշկի հիմնավոր և խելացի առողջաբար դեղերը։ Քաղաքի բնակիչների մեծ մասը, իսկ գյուղացիք բոլորովին, հիվանդանալով, հանձնված են միմիայն բնության բժշկարար ներգործությանը. եթե այսպես ևս լիներ, ճշմարիտ, մահացությունը չէր կարող այնքան շատ զայրանալ, բայց արի տես որ մի տգետ ռամիկ, կամ հիմարությամբ, կամ յուր արծաթսիրության քաղցը լքուցանելու համար, օգուտ քաղելով [ 254 ] առաջևի մարդու առավել, քան թե ինքը հիմար լինելուց, մեռուցանում է խղճմտանքը և համարձակվում է ցեխոտ կոշիկներով ոտք կոխել բժշկականության սրբազան սահմանի, վերա, մի այդպիսի մարդ տալիս է հիվանդին այնպիսի դեղեր և այնպիսի չափերով, որ առողջ մարդը ևս մեծապես վտանգվելու էր, թող թե հիվանդը:

Եվ այդ քաղաքի մեջ, տեղից վեր կացող մարդը բժիշկ է. դոցանից ոմանք թուղթ նայող են (գիր բացող ченокнижник), ոմանք կարդալով բժշկող, ոմանք թեթև թափելով բժշկող, ոմանք դեքոքտ խմեցնող, և ոմանք, որ մի բավական պաշտոնական բան է յուրյանց կարծիքով — վարսավիրայք, տեղի անտեղի արյուն թողնելով և տզրուկներ դնելով։ Այդ քաղաքում երկար ժամանակ բժշկագործող բժշկականության վարդապետ Եդոր Իվանովիչ Տկաչև, մեր գիտնական բարեկամը, պատմած է,թե ամենայն մայիս ամսում Վարսավիրա Հովհաննեսի խանութի քամակում գտանված ահագին փոսը լցվում է մարդու արյունով. այդպիսի փոսեր շատ կան, որ նույնպես դատարկ չէին մնում մարդկային արյունից։ ճշմարիտ. մայիսը որ եկավ, արդեն մի հարկավորություն է ճանաչվում արյուն թողուլ։ Հիվանդը թողնում է առողջանալու հուսով, իսկ առողջը գործ է դնում այդ, որպես առողջապահական հնար։ Եվ մի մարդ առողջ թե հիվանդ, որ գնացել էր վարսավիրայի մոտ խորհուրդ հարցանելու, սորա նախկին առաջարկությունն է արյուն թողուլ, որովհետև այդ դիպվածում ստանալու էր քսան կամ քսանևհինգ կոպեկ արծաթ։Վարսավիրա ասած մարդը մի տգետ ռամիկ է, անուս և անկիրթ, նա ոչինչ չգիտե, բայց հասարակ ժողովրդի աչքում լինում են վարսավիրայք, ո՜րտեղ է մնում բժիշկը, շատ մեծ հարգ ու արժանավորություն ունին։ Վարսավիրայի փույթը չէ, թող հիվանդը բարակացավ ունենա,թող միջողական տենդ ունենա, նա կզարկե նշտրակը և այն ժամանակ միայն յուղոտ բամբակը կդնե վիրաբերանի վեր ա, երբ պղնձի թասի մեջ հավաքվել էր մի երկու ֆունտ արյուն, երբ արյունի գույնը սկսել էր սպիտակիլ. նորա հոգը չէ, նա ամենևին տգետ է, որ արյունը առանց դորան ևս ջրացած լինելով, հասարակ տենդը փոխելու էր դեպի ջրային ։ Ո՜վ կարող է երաշխավոր լինել, որ մի փոքր սոլեմա ևս տալու չէր առավել շուտով բժշկելու համար...

Ասիացիք առհասարակ սովորություն ունին յուրյանց հոգաբարձության վերաբերյալ բաները երկար տարիների մեջ ամենայն դանդաղությամբ գլուխ բերել, իսկ այլ մարդերից պահանջել, որ ամենայն բան կատարվեր իսկույն, որպես մի կախարդական գավազանի զարկվածով։ Եվ սաստիկ սրտնեղում են, եթե մի այդպիսի մարդ մի փոքր ուշացնում էր յուր կատարելի գործը, այսինքն ո՜չ թե իրողապես ուշացնում էր, [ 255 ] այլ հանդարտությամբ կատարելով յուր գործը, ամենայն ապահովությամբ աշխատում էր հասանել նպատակին: Նախիջևանցիք սովոր են բժիշկ մարդերից պահանջել այսպիսի շուտափույթ գործողություն. նոքա անհավան են նույնպես, որ տված դեղերը հիվանդի առողջ մերձավորների զգալիքի վերա չունին մի որոշ ազդեցություն. զոր օրինակ հոտ, համ, և այլն, և այլն կամ երբեմն նկատում են, որ մի սև շիշի միջից լցված սպիտակ ջուրը ծիրանագույն ներկում է արծաթի դրգալը կամ հետո սևացնում է ևս. այդպիսի դիպվածում, մանավանդ թե հիվանդը վախճանի, ի՛նչքան ծակ մարգարեությունք են լինում,— բժիշկը դատապարտելի է, անխղճմտանք է, նորա համար թե մի մարդ մեռած, թեմի հավ սատակած. այդ ի՞նչ դեղ է, մի՞թե կարելի՞ է այդպես կրակի նման սաստիկ դեղ տալ, եթե արծաթը չէ դիմանում, սևանում է, ողորմած հոգու փորը և աղիքը ի՞նչպես կարող էին չայքվիս Տկամի ամենևին մտածել, որ այդ ողորմած հոգու փորը և աղիքը արծաթ չէին, չկամի՞ փորձել, որ փայտյա գրգալի մեջ տեսանելոլ չէր այդ գոլնա փո խութ յոլնըտ։ Իսկ երբեմն, որովհետև գեղերը շատ անգամ տրվում են մի, երկու կամ երեք ժամը մի անգամ մի սեղանի գրգալ,— պիտո է օգնե ասում է — հիվանդին այդ աննշան քանակությունը կամ եթե ամբողջ օրի մեջ նշանակած է մի հատադեղ pilula Ասիացու հատկական բնավորութեններից մինն է չափազանց լինել ամենայն բանի մեջ, մինչև անգամ և գեղերի մեջ. նա չկամի հասկանալ, թե գեղերի օգտակարությունը և վնասակարությունը մեծ մասնով կախված է չափերից միայնւ Մի գեղի մի երկու ցորենակշիոը փրկարար է մի հիվանդության մեջ, իսկ երեք կամ չորսը մահադեղ։ Այսպիսի ասիական և անտեղի պատճառաբանությամբ բամբասվում է այդ քաղաքի մեջ մեր գիտնական բարեկամ, խոհեմ և մարդասեր բժիշկ Ֆրանց Իվանովիչ Գեռռեվինը։ Ի՞նչ օգուտ, որ չէ ճանաչում ժողովուրդը նորա հարգը, ի՞նչ օգուտ, որ չգիտե ժողովուրդը, թե խնայելով պիտո էր ներս բերել կազմվածքի մեջ օտար մարմիններ, չգիտե, թե ամենայն գեղ որքան ևս օգտակար լիներ գա մի տկարություն բժշկելու մեջ, այնուամենայնիվ վնասակար էր կազմվածքին ընդհանրապես, չգիտե որ մի ցորենակշիռ ավելորդ գեղը խլում է կազմվածքի կյանքի գումարից սորա տասը ֆունտը» Եվ ավելի լավ է, ուղիղ ճանապարհով, երկու օր, երկու շաբաթ, կամ երկու ամիս հետո առողջանալ, քան թե վտանգավոր կերպով այդքան հառաջ։ Պիտո էր իմանալ, որ ամենայն ցավի բժշկության մեջ բնությունը գործակատար է շատ կերպով, և թե բնությունը երբեք չէ կարող ենթարկվիլ որևիցե ստիպանքի։

Նախիջևանի ժողովուրդը երկար ժամանակ Ղրիմում կենակից [ 256 ] լինելով թաթարների հետ, վեր է առել նոցա շատ սովորությունքը, որ մինչև այսօր ևս պաշտում է որպես բուն ազգային սովորությունք։ Բնակիչների զգեստը, որ սկզբումը բոլորովին համաձայն էր թաթարի ձևերին, այժմ ենթարկված է մեծ փոփոխության։ Այր մարդիկ զգեստավորվում են համարյա՛ թե եվրոպական ձևով, բայց կին մարդերի մեջ, մանավանդ պառավների մեջ, կան դեռևս բավական թաթարի ձևեր։ Ամենագեղեցիկը և ամենալավը այս սովորութեններից է այն, որ օրիորդքը ծածկում են յուրյանց գլխին բարխատյա կամ ատլասյա ոսկեղեն կամ արծաթեղեն ժապավենով շրջակարած և նույնպիսի փունջ կախած մի կողմից ֆես. ափսո՛ս, որ այդ բանը վերջացնում են օր ըստ օրե։ Հոգով չափ ցանկալի էր, որ այդ գեղեցիկ սովորությունը այնքան երկար մնար, որքան կարելի էր։

Ժողովրդի կենակցությունը թաթարի հետ, որպես և նորա ձևերը ընդունելը մեծ ազդեցություն է ունեցել և հայկական լեզվի վերա. Նախիջևանի լեզուն պատկանում է Տաճկաստանի բարբառին, թեև չունի մի քանի բառեր և մասնիկներ, որ գործածության մեջ էին Տաջկաստանի մեջ։ Նախիջևանի լեզուն, որպես և ղրիմեցոց լեզուն, ունի յուր մեջ շատ և շատ թուրքի և թաթարի բառեր ու ոճեր, այնպես, որ այդ լեզուքը չիմացողը կդժվարանա հասկանալ նախիջևանցուն, և այդ բառերը գործ են ածվում անխտիր որպես բուն ազգային բառեր։ Նախիջևանի լեզուն— մանավանդ այս վերջին տասն տարու մեջ — ընկել է և այժմ ևս գտանվում է մի նոր ավերանքի տակ. եթե հառաջ հարյուր բառի մեջ երեսունը թուրքի ու թաթարի էր և մնացած յոթանասունը բուն հայկական, այժմ այդ յոթանասունից երեսունը կամ քառասունը փոխանակում են ռուսի բառերով, այնպես, որ ներկա ժամանակումս նախիջևանցին խոսում է ռուսերեն և թաթարերեն, քան թե հայերեն, որովհետև հարյուր բառի մեջ հազիվ մնացել է երեսուն կամ քառասուն հայկական բառ։ Ողբալի և արտասվելի բան, այն երիտասարդ մարզիկը, որ հարակցություն ունեին ռուսների հետ, ամենայն կերպ աշխատում են յար յան ց հայերեն խոսակցության մեջ որքան կարելի է շատ գործ ածել ռուսի բառեր։

Նոքա մտածում են, թե որքան այլանդակեն յուրյանց լեզուն օտարի բառերով, այնքան խելացի և բան հասկացող էին համարվելու, և այս պատճառով ամբողջ նախադասությունը շատ անգամ ռուսի անդեմ բայերից, տաճիկ վերջավորութեններով կամ թաթարի բառեր հայկական վերջավորութեններով ծառայում են Նախիջևանի ժողովրդին որպես միտք բացահայտելոլ հնար։ Այդ բարբառը մինչև այն աստիճան այլանդակված է, որ ոչինչ ազնիվ մտածությունը չէ կարելի ղորանով բացատրել, որովհետև ժողովրդի կյանքը ամենևին նյութական և ամենևին [ 257 ] գործական լինելով, հետևաբար և նորա բարբառը չունի այն ձևերը, որովհետև չկային այն մտածությունքը, որոնց համար հարկավոր լիներ ձև ու ոճ որոնել։ Մի գիրք վեր առնուլ և մտածությամբ կարդալ և աշխատել օր ըստ օրե մաքրել լեզվախոսությունը, չլսված բան է նախիջևանցու համար, և մի հստակ խոսող մարդ յուր մաքրախոսությամբը կարող էր տգետների համար լինել ծաղրածության առարկա։ Դեռևս չգիտեն մտածել, որ մի ազգ բաժանվում է մյուսից յուր լեզվով, և լեզուն է, որ գլխավորապես պահպանում է ազգությունը։

Նախիջևանի կյանքը ոգևորված է առհասարակ ասիական բնավորությամբ։ Ընկերական կյանք չէ երևում այդտեղ։ Միմիայն ազգականը գնում է յուր ազգականի տուն։ Դեռ ևս այր մարդիկը պատահում են միմյանց փողոցի մեջ, վաճառանոցում կամ ղահվետնում. իսկ կանայք պիտո է տեսանեն միմյանց կամ եկեղեցու մեջ և կամ բաղանիքում։ Օրիորդների վերա խոսք ևս չկա, նոքա տարին մի անգամ ծաղկազարդի օրը գնում են եկեղեցի. իսկ այլ ժամանակ աստուծո տուն գնալը համարվում է կամ մեղք կամ ամոթ և կամ գոնե ընդդեմ բաների կարգին։

Նախիջևանցիք տարին մի անգամ ապրիլի 23֊ին տեսանում են յուրյանց քաղաքի բազմությունը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ. այդ օրը, թաթարի բառով անվանում են խւդրելեզ։ Խդրելեզին, եկեղեցու պարսպի մոտումը շինվում են զանազան խանութներ և ժողովուրդը ամբողջ երեք օր ման է գալիս այդտեղ։ Շատ երիտասարդք ամբողջ ամիսներ սպասում են, որ խդրելեզը գա, որպեսզի կարողանան հարսն որոնել յուրյանց համար։ Այստեղից ջոկ մնում է մի այլ ևս հաղորդակցության տեղ,— այդ Սուրբ Խաչն է։

Սուրբ Խաչի անունով վանքը գտանվում է Նախիջևանից յոթն վերստ դեպի հյուսիս հեռավորությամբ, մի բավական բարձր ապառաժյա սարի վերա։ Վանքը հիմնված է հիշատակի արժանի Հովսեփ Արղությանց իշխանազն արքեպիսկոպոսի ձեռքով։ Նա հաստատած է այդտեղ երբեմն ուսումնարան և տպարան, որ կառավարվել են բավական երկար ժամանակ մի Թադեոս վարդապետի ձեռքով, որ անուն էր ստացել Քիթաբեութան (գիրք կուլ տվող)։ Մոտ իրր վաթսուն տղա Հովսեփ սրբազանը գաղթեցնելով Բեսարաբիայից, Մոլդավիայից և Վալախիայից բերել է Սուրբ Խաչ վանքը և դրել է այնտեղ դպրոցի մեջ։ Թե ո՞րքան ժամանակ հարատևել է այդ դպրոցը, չկա այդ մասին մի գրավոր հիշատակարան. միայն այսքան հայտնի է, որ աշակերտներից ոչ մինը մի բան ուսած չեն այդ տեղ, որոնցից ոմանք քահանայացած են, և Հիշատակարանիս գրողը շատ անգամ խոսած է նոցա հետ։ Այժմ գուցե մի կամ երկու մարդ ծերունիք, մնացած լինին այդ աշակերտներից։ Տպարանը [ 258 ] պիտո է մտածել, որ բավական օրինավոր բան եղած լինի, որովհետև մինչև այսօր ևս կան մի քանի գրյանք, որ բավական մաքուր դարս են եկած այդ տպարանից, որպիսիք են — Յիսուս որդի, ժամագիրք, Սաղմոս, Աղօթամատոյց, Ողբք և հառաչանք էջմիածնի և ուրիշք. թեպետ և Տելեմաքի անդրանիկ թարգմանությունը տպված է շատ անպիտան։

Վանքը ունի շատ պատվական աղբյուր և մի քանի ծառատունկ, որոնց ստվերների տակ օդ վայելելու համար նստում են Նախիջևանից եկավորքը։

Վանքի ամենաբազմամարդ օրը է վարդավառի կյուրակեն և երկուշաբթին. հարյուրավոր գերդաստան գնում են քաղաքից և գեղերից, ոմանք վանքի պարսպի մեջ, ոմանք պարտեզումը նստում են յուրյանց շինած կտավեղեն տաղավարների տակ։ Վանքը, ինչպես ասացինք, գտանվում է սարի վերա, իսկ պարտեզը այդ սարի ոտքում մի տափարակ տեղի վերա, որ բաժանվում է սարից վանքի աղբյուրի առատ վտակով։ Վանքից մինչև ջրի ափը շինած է մի քարյա սանդուղք, որի վերա վարդավառի տոնին երևում են այր և կին մարդերի, զանազան հասակի բազմություն, յուրյանց խայտաբղետ զգեստներով, ասիական գնացքով և օտարախոս ձայներով: Բացի վարդավառից, ամառները, ամենայն կյուրակե, պատահում են այդտեղ տասն, քսան գերդաստան, որ գնում են, ծառերի տակին կանաչ արոտի վերա թեյ խմելու կամ խորոված ուտելու համար։ Վանքի սարից որ ցած ես գնում դեպի աջ, վանքից կես վերստ հեռավորությամբ, կամ ավելի ևս պակաս հանդիպում ես մի փոքրիկ աղբյուրի, որ ժողովրդից անվանվում է Սաղլըգ սու(առողջարար ջուր), այդ ջրով լվացվում են ամենայն ջերմախտ ունեցող մարդ և յուրյանց հանդերձների կոտորից մի բան կապելով մոտակա ծառերի ճյուղերին հավատում են, թե բժշկվում էին։ Աղբյուրը ստացել է առողջարար անունը այն պատճառով, որ տեսած էին նորա վերա լույս իջանելը, շատ կարելի բան։

Աղբյուրը գտանվում է վտակի մոտ, ամենևին ճախինի մեջ, ուր բուսանում է եղեգն և ապրում են զանազան զեռունք և սողունք, այս շնչավորների մեռած մարմինների քիմիական վերլուծությունը, այլև ճախինը ինքն ըստ ինքյան կարող է պատճառել այն լույսը, որ հայտնի է անունովս ճախնային գազ, կամ գերեզմանական մոլահուր, որ շատ անգամ երևում է և նոր թաղած մեռելների գերեզմանների վերա, եթե խաղաղ էր եղանակը, եթե քամին չէր ցրվում այն գազը, որ բաժանվելով մեռած մարմնից նստում էր գերեզմանի հողաբլուրի վերա:

Այն մարդուն կամ այն ժողովրդին, որին անհասկանալի են [ 259 ] բնության օրենքները, սոցա բնական և աստվածագիր պաշտոնակատարությունքը անտարակույս պիտո է հրաշք թվին։

Նախիջևանի բնակիչքը մեծ մասնով վաճառականք են. արհեստասիրությունը շատ փոքր հանդես ունի այդ քաղաքի մեջ, պատճառ, եթե կար ևս մի որևիցե արհեստ, և այն ասիական և անընդունելի մերձակա քաղաքների բնակիչներին, որ օտարազգի են և որ գնողք պիտի լինեին այդ արհեստավորների աշխատութեններին։ Մշակությունը. չքավոր մարդերի համար բավական օգտակար բան դարձավ վերջին ժամանակներում, երբ գետի ափում ամբարներ ու նավահանգիստ շինվեցան, որովհետև մշակների ձեռքով լցվում էին ցորյան, ունդեղենք այն նավերի մեջ, որ մոտենում էին Նախիջևանին։ Այս ևս հարկավոր է առանց հիշատակության չթողուլ, որ օրական մշակությունը երևում է միայն այր մարդերի մեջ. իսկ աղքատ կանայք առավել լավ կհամարեն մուրացկանությամբ ապրել, քան թե ծառայել մի մարդու տան մեջ որպես աղախին, և այս է պատճառը, որ Նախիջևանի մեջ ամենայն տեսակ ծառայությունք կատարվում են ռուս ծառաների և աղախինների ձեռքով։ Ինչպես կարելի է, որ հայ կինը, թեև հաց չուներ ուտելու, գնա և յուր երեսի ջրով ծառայե մի մարդու մոտ, աստված նորան երեք ավուր մահ տա, այդ բանը չտա։

Վաճառականությունը Նախիջևանի մեջ, որպես և ամենայն տեղ հայերի մեջ, չունի եվրոպական բնավորություն։ Ամենայն մարդ յուր համար առանձին, մինչև անգամ միևնույն գերդաստանների անդամք աշխատում են առանձին կերպով վարել յուրյանց առուտուրքը, և առանձնապես վայելել յուրյանց հարստությունը։ Չկան այդտեղ վաճառական ընկերությունք, մանավանդ հացեղեն ապրանքի, որով պարապողքը մեծ մասնով երևելի արծաթագլխի տեր են։ Այդ վաճառականներից ոչ մինը չունի Եվրոպայում յուր համար մի գործակալ, և այդ պատճառով ապրանքի գինը Նախիջևանի մեջ բարձրանում է և ցածրանում է՝ նայելով եվրոպական վաճառական ընկերութեններին և հաշվատներին, որ գտանվում են Նախիջևանից կես ժամ հեռավորությամբ Ռոստով քաղաքի մեջ։ Պիտո է ասել, որ Նախիջևանը, յուր աշխարհագրական գրությամբ, արևմտյան Եվրոպայի և հացաբեր Ռուսիայի մեջ, կենտրոնական տեղերից մինն է. և այդ քաղաքի ամբարներից կշտանում են շատ եվրոպական նավեր։ Եթե այդքան մեծագումար հացեղենքը անմիջապես ուղարկվեին Եվրոպա, եթե մեր սիրելի ազգակիցքը Նախիջևանի մեջ, հաշվատուն կամ գործակալ մարդ պահեին գո՛նե միմիայն Ֆրանսիայի Մարսեյլ քաղաքի մեջ, այն ժամանակ նոցա շահաստացությունը կրկնապատկվելու էր անշուշտ։ Եվ միմիայն հացը չէր, որ գնում էր Եվրոպա, [ 260 ] այլև երկաթ, յուղ և կաշի, որոնց առ ու տուրքին ծանոթ են Նախիջևանցիք:

Մի մարդ չէ կարող այս բաները առնել, բայց եթե հինգ տասն երևելի հարուստք միանային և միաբան ումով սկսեին գործ կատարել, այն մամանակ նոցա հաշվատունքը Նախիջևանի և Մարսեյլի մեջ, առանց ամենայն տարակուսի, ոչ թե միայն պակաս լինելու չէին եվրոպական հաջվատներից, այլ մի փոքր ավելի ևս, որովհետև եվրոպական ընկերությունքը երկրորդ և երրորդ ձեռքից ստանում էին ապրանքը, մինչդեռ հայը անմիջական միջնորդ էր լինելու ռուսաց երկրագործի և Եվրոպայի մեջ։ Եթե եվրոպացին, երրորդ ձեռքից ստանալով մի ապրանք, որից արդեն քանի մարդիկ շահվել էին, ուրեմն հետևաբար և թանգացած էր ապրանքը, եթե սորան վաճառում է նա Եվրոպայի մեջ և դարձյալ միլիոններ է վաստակում կարճ ժամանակի մեջ, ի՛նչ պատճառով դորա անմիջական վաճառատունը չէ շահվելու կրկին անգամ ավելի։

Երկրագործություն ասացյալը, ամենևին եվրոպական կերպով, որ ավելի ճիշդ խոսելով, պիտո էր ոսկու հանք անվանել, անտես է արած բոլորովին այդ քաղաքի մեջ։ Երկրագործության զանազան ճյուղերը, որպիսի են մեղվադարմանության (пчеловодство) և շերամադարմանություն (шелководство) նույնպես բարձի թողի են արած։ Ի՞նչ գեղեցիկ և պտղաբեր դաշտեր կան Նախիջևանի շրջակայքում, ուր կարելի էր միլիոնավոր փեթակներ պահել, որքան պարապ և ամայի թողած դաշտեր, որոնց վերա շատ փոքր արծաթով կարելի էր թութի անտառներ գոյացնել շերամադարմանության համար, բայց ոչ ով սիրտ չունի մոտենալ բնության և փորելով նորա արգանդը հանել և ստանալ նորա անսպառելի գանձատնից ոսկին և արծաթը։ Երանի՛ էր, եթե գո՛նե արվեստներ ծաղկեցուցած լինեին բնութենից հեռանալով, բայց և այդ չկա մեջ տեղում: Նախիջևանի մեջ չկա ո՛չ մի բանի գործարան, բացի աղյուս և կղմինդր շինելու ախոռներից և փոսերից, բացի կիր շինելու հնոցներից, որոնք, անհրաժեշտ բաներ լինելով շինվածքի համար երևում են հարկավորաբար հառաջացուցած։

Զարմանալի՜ բան. Մոսկվայի և Պետերբուրգի կամ այլ քաղաքների մեջ, Ռուսիայում, տավարի կամ ոչխարի ճարպը, մշակները, ապրուստը, բնակության վարձը, մի խոսքով ամենայն բան թանկ է քան թե Նախիջևանի մեջ. բայց այդ քաղաքներում պատրաստում են ստեարինյան ճրագներ և ուղարկելով, չասեմ ուրիշ տեղեր, այլ միայն հարավային և Փոքր Ռուսիա, շինում են միլիոններ. ինքը նախիջևանցին գնում է այդ ճրագը Նախիջևանի մեջ վճարելով յուրաքանչյուր ֆունտի համար 28, [ 261 ] 29 կամ 30 կոպ. արծաթ։ Բայց չկան մարդիկ, որ ընկերություն կազմելով բանային մի օրինավոր գործարան ալդ բանի համար։ Ամենայն ինչ ձեռնտու էր դյուրագին պատրաստությանը, և եթե ընկերությունը ամեն մի ֆունտը քսանևհինգ կոպեկով ևս արձակեր, այնուամենայնիվ ստանալու էր մեծ օգուտ, մանավանդ գրավելով բոլոր հարավային Ռուսիայի մեջ այդ ճրագի վաճառականությունը ավելի դյուրագին վաճառելով, և ավելի մոտ լինելով այդ սահմանին։

Ւ՛նչ է պատճառը որ չկա այս բաներից ոչ մինը, ի՛նչ է պատճառը, որ ժողովուրդը միմյանցից բաժանված, փեռեկտված, չկամի ամենևին ունենալ մի որևիցե ընկերություն, ինչո՛ւ այդպես հալածված է այդ քաղաքից ընկերսիրության հոգին, ինչո՛ւ նորա բնակիչներից շատերը պարապում են մի մեքենական վաճառականությամբ, որի հիմքը էր փոխառություն և փոխատվություն։ Հարստությո՞ւն չկա այդ քաղաքի մեջ,— ո՛չ. որովհետև Նախիջևանի ժողովուրդը համեմատելով Ռուսիայի եզերական քաղաքացիների հետ, միջին թվով, շատ վեր է և ճոխ յուր հարստությամբ։ Գլխավոր պատճառը քաղաքի հետ մնալուն է ժողովըրդի անդաստիարակությունը և անկրթությունը, սորանից հառաջանում է անմիաբանությունը և այն պատերազմը, որ լույսը և ճշմարտությունը պիտո է ունենային խավարի և ստության հետ։

Փառք աստուծո, Նախիջևանը ունի այսօր եթե ոչ շատ, գոնե մի քանի ընտիր որդիք, որ վաղուց ահա ազատված լինելով աոիական պըղտոր տեսութեններից, և ամենայն կերպով ամենայն ջանք գործ դնելով քաղաքի և հասարակության օգտի համար, աշխատում էին մի փոքր բան հասկացնել այն, մինչև այժմ ասիական հոգու վայրենի և բարբարոս ազդեցության տակ մնացած պարոններին, որոնց անձնասիրությունը, շահասիրությունը, փառասիրությունը և խավարասիրությունը մեծ էր, քան թե նոցա հայությունը և ազգասիրությունը։ Պարզ երևում է ահա սորանից, որ Նախիջևանի այդ ընտիր որդիքը պիտի մի բարոյական պատերազմ կատարեին խավարի, տգիտության, ստության և բարբարոսական կամակորության հետ։ Հայտնի է և այն, որ ստությունը, ինչպես եղած է միշտ և կա այժմուս աշխարհի երեսին, պիտո է շատ հետևողներ ունենար, քան թե կարող էր ճշմարտությունը գտանել, որովհետև ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դորանով հաճոյանալ մարդերին և մի անցավոր և ունայն փառք ճարել, իսկ ճշմարտությունը չունի այդ նյութական նախամեծարությունքը, նա մի վերին և գերամեծար առաքինություն է, նորա ճանապարհը նեղ է և փշոտ, նորա դրոշակը կրողի վերա [ 262 ] արձակում են մանավանդ ստության խավարատեսիլ զիՆվորքը յուրյանց նետերը և քարերը։

Մի անպատմելի ուրախություն է գալիս իմ վերա տեսանելով, որ ճշմարտությունը ու ազգասիրությունը և Նախիջևանի մեջ ունին յուրյանց նահատակները, և այստեղ ստությունը և ազգատեցությունը հաղթվելու վերա են, և այս տեղ պիտո է խորտակվի խավարի ամբարտավանության եղջյուրը։ Փույթ չէ՛, որ այս րոպեիս վատամարդիկ են դարձած այգ նահատակները խաժամուժ ամբոխի աչքում, փույթ չէ՛, որ մի տեսարանական խաբեությամբ (оптическим обманом) մի քանի կարճատես մարդիկ կարծում էին տեսանել հաղթության պսակը խավարի ճակատի վերա, այդ երևակայական խաբեությունքը (иллюзин) կցրվին և կփարատվին, և այդ կարծեցած հաղթության պսակը խավարի ճակատի վերա, կդառնա հավիտենական խայտառակության և արհամարհանքի դրոշմը (клеймо):

Թո՛ղ ստությունը հազարներով գնե յուր կարծիքական և սուտ պարծանքը, ճշմարտությունը կես կոպեկի գրչով և կես կոպեկի թանաքով կթողու ապագայի դատապարտության և արհամարհանքին նորա եղկելի և թշվառ հիշատակը։ Գորա հակառակ ճշմարտության զինվորների և նոցա առաջնորդի անունները, վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, գալոց հայկական սերունդի աչքի առաջև, նորա ժամանակակից պատմության հորիզոնի վերա։

Չկա մարդկության պատմության մեջ ժամանակ, որ ճշմարտության պաշտոնյայքը հանդիպած չլինեին բազմադիմի տհաճութենների և անախորժութենների. այս հիման վերա, չէ պիտո ամենևին զարմանալ, որ միևնույն բանը կրկնվում է և այսօր, բայց այն մարդը, որ անվանում էր յուրյան քրիստոնյա, պարտական է հետևել քրիստոսի ճշմարտությանը, և նա՞ է մարդը, որ արհամարհելով ամենայն ունայնություն, կտրիճի պես կանցանե այն նեղ և փշոտ ճանապարհից, դիմելու համար դեպի ճշմարտության կենդանարար աղբյուրը - Հիսուսի Քրիստոսի գոգը:

Աշխարհի երեսին ճշմարտության պաշտոնյան միշտ հանդիպել է և հանդիպում է զանազան անախորժ և վշտացուցիչ բաների, բայց մանավանդ ողբալի է մի այդպիսի պաշտոնեի վիճակը մեր ազդի մեջ։ Մեր սիրելի հայերը, որպես նաև ասիացիք այն խոսքը ընդունում են, որ դուրս էր դալիս բարեկամի կամ համախոհի բերանից։ Մի հայ, որ չէր սիրում ինձ,— իմ անձնավորությունը,— չկամի ընդունել և իմ բերանով քաիոզված ճշմարտությունը առանց մտածելու, թե ես, և իմ քարոզած ճշմարտությունը ջոկ-ջոկ բաներ են, թե ճշմարտություն ասացյալը սեփականություն [ 263 ] չէ Մարկոսի, Կիրակոսի, այլ աստուծո, որին մասնակից կարող ենք լինել Հիսուսի Քրիստոսի ձեռքով։ Այս շատ տխուր բան է, աստուծո ճշմարտությունը հալածվում է իմ թշնամիների ձեռքով, որովհետև իմ բերանով քարոզվել էր նա։ Ահա այն մեծախորհուրդ, և որքան մեծախորհուրդ, նույնքան չարախորհուրդ պատճառը մի ազգի, մի քաղաքի, որպես և Նախիջևանի հետ մնալու։— Այս բանը քանդել է մեր ազգի տունը, դա այն մրրիկն է, որ ցրել է հայոց ազգը աշխարհի չորս կողմը։ Այս ախտը մի անբարոյականություն է, և բնական հետևանք անդաստիարակության և անկրթության։ Եթե ունեցած էր Նախիջևանը մի ազգային, կամ եվրոպական բազմակողմանի ուսումնարան, որի խորհուրդը եղած լիներ պատրաստել կրթյալ և խելացի քաղաքացիք, գիտուն և լուսավոր վաճառականը, բանագետ երկրագործը, հմուտ բնագետք և այլն և այլն, այն ժամանակ ա՛յլ կլիներ ճշմարտության և նորա պաշտոնյաների վիճակը Նախիջևանի մեջ։ Միայն մի այդպիսի ուսումնարանն է, որ կարող էր հաշտեցնել երկու հակառակող բաժինները, ճշմարտոլթյուն քարոզելով նոցա, որ նվիրելով յուրյանը անձը ստության և խավարի սպասավորությանը, քարաձիգ և նետաձիգ էին լինում դեպի մյուս բաժինը, որի դրոշակի վերա լուսեղեն տառերով գրած էր — «ճշմարտություն»։

Այդ ուսումնարանի չլինելն է պատճառը, որ Նախիջևանի մեջ (ինչպես նաև ուրիշ տեղերում հայերի մեջ) մի զավակ, թող լինի նա ամենահարուստի որդի, աճում է և զարգանում է առանց ամենայն դաստիարակության և կրթության, աշխարհի լուսավորոլթենից միանգամայն օտար։ Մի այդպիսի զավակի բուսական և կենդանական կյանքերը կերպարանագործվում են, իսկ գլխավորը՝ բանական կյանքը, որով միայն պիտի զանազանվեր նա բուսականներից և շնչականներից, մնում է անկերպարան խավարի բաբելոնյան գերության մեջ, յար ծնողքի հավիտենական դատապարտության համար։ Այնտեղ, ուր չկա լուսավորության մի աղբյուր, ուր չկա տղաների և աղջիկների դաստիարակություն, ուր նյութականը և ժանգը հաղթահարել են աննյութը և անապականը, ուր չէ քարոզվում ուսումնարանի ամբիոնից սեր, ընկերասիրություն, ազգասիրություն, մարդասիրություն, առաքինություն, աշխատություն, արիություն և այլն, և այլն, ինչպես կարող են հառաջանալ այն բարի, բարի բաները, որոնց չլինելու վերա մորմոքվելով հառաջ եմ տանում իմ տխուր Հիշատակարանը, և որոնց միայնակ ծնողը ճանաչվում էր բարեկարգ, և ճշմարտությամբ ոգևորյալ մի ուսումնարան։

Քանի որ այդ քաղաքի պատվելի և մեր սիրական հասարակությունը շինելու չէ մի հոյակապ բուն ազգային դպրոց եվրոպական կարգերով, [ 264 ] անմիջապես ինքը հասարակությունը մթնելով տեր և հոգաբարձու այդ աշխարհական դպրոցին, առանք մեջ բերելու հոգևոր մարդերի գործակցությունը, քանի որ կանգնեցնելու չէ մի այդպիսի աշտանակ լուսավորության, քանի որ դոցա երեխայքը, յուրյանց անունները հազիվ հազ գրել ուսանելով, պիտի գան ու գնան աշխարհից, քանի որ եվրոպական մեծավայել հոգևոր սեղանը պատրաստ դրած ու հայոց զավակը, հոգևոր սովից և քաղցից միանգամայն կիսամեռ ընկած, յուր խավար շրջակայքից պիտի նայի այդ լուսավոր և առատ սեղանին, առանց վայելելու նորան, Նախիջևանի դրությունը կմնա այնպես, ինչպես որ կա։ Բայց եթե միշտ խոսենք, այդպես ևս չէ կարող մնալ, որովհետև բնությունը դադար չունի, նա գտանվում է անդադար շարժողության մեջ, որ է նորա կյանքը. աշխարհի երեսին երկու բան կա,– այո , կամ ոչ.— հառաջ, կամ հետ.— լինել կամ չլինել: Այս հիմքերի վերա հարկավորաբար պիտո է մտածել, որ եթե Նախիջևանը հոգաբարձու չլինի հառաջ գնալու համար, ուրեմն անտարակույս պիտի հետ գնա, և պիտի չքանան այնուհետև մեր բարի բարի հույսերը, որ ունեինք այդ քաղաքից։

Իհարկե լսելու եմ այն սովորական պատասխանը, թե մի այդպիսի ուսումնարան մշտնջենավորապես պահպանելու համար, հարկավոր է մեծ արծաթագլուխ, թե քաղաքի գանձարանը չունի այնքան արծաթ, որ կարողանար դիմանալ այդ ծախքին։ Գիտեմ, և ընդունում եմ, այդ ճշմարիտ է. բայց դորա ընդդեմ կա և ասելիք։ Եթե կամենա քաղաքը, եթե հոժարի ճանաչել ճշմարտությունը, և հետ դնելով ամենայն կույր կամակորություն սրբե յուր վերայից անմիաբանության և գժտության արատը, եթե նույն ճանապարհով ընթանա, որով գնում են նորա ընտիր որդիքը, ճշմարտության և ազգասիրության քաջ նահատակները, այն ժամանակ կգոյանա և այդ արծաթագլուխը։

Քաղաքը յոթանասուն և հինգ տարի է, որ կա, դիցուք առաջին քսան և հինգ տարումը դժվար էր, բայց գոնե այս գարու սկզբից։ եթե հոգաբարձություն արած լինեին մի արծաթագլուխ գոյացնելու համար, արդյոք, հիսուն տարու մեջ, մի բան հառաջացած կլինե՞ր, թե ոչ։ Բայց այսպիսի հոգաբարձությունը ես բոլորովին անտես արած եմ տեսանում. և ո՛չ միայն այսչափ, այլև մինչև այսօր դեռ ևս հոգաբարձու չեն, Նախիջևանի լինելուց ուսումնարանի անունով, Հնդկաստանի մեջ թողած արծաթը ձեռք բերելու մասին, թեն հրատարակություն ևս եղավ դորա համար Կալկաթայի Ազգասեր օրագրի միջնորդությամբ[19]։ Ապա այս իրողությունը [ 265 ] ի՞նչպես պիտո է համաձայնեցնել այն պատասխանի հետ, թե ուսումնարանի չլինելը հետևանք էր արծաթագլխի չլինելուն։

Առողջ բանականությունը թույլ չէ տալիս ընդունել Նախիջևանի այն գանգատը, թե չունի արծաթագլուխ, քաղաքի և ազգի այս և այն օգտակար գործը հառաջացնելու համար, որովհետև հղածների մասին անհոգ մնալով կորուսանում է յուր ձեռքից նա մինչև այժմ չգիտե յուր ո՛չ հարստությունը և ո՛չ աղքատությունը, ոչ արդյունքը և ո՛չ ծախքը, որովհետև չկա միաբան գործակցություն մի ազգային բանի, մեջ. ամենայն մարգ համարում է յուրյան մասնավոր,– նա ասում է,— իմ ի՞նչ գործն է, թող ինչ կամին առնեն, առանց մտածելու թե — ո՛վ են այդ կամեցողքը և առնողքը, ո՞չ ապաքեն յուր նման անդամք հասարակության: Ահա այս կերպով, հասարակությունը կորուսանելով յուր ամբողջությունը, նորա միաբան ուժը բաժանվում է նախ և հառաջ երկու կամ երեք մեծ հատված, հետո, այգ հատվածի պատկանոզքը ևս յուրյանը մասնավորի տեղ գնելով, թողնում են քաղաքի և հասարակության օգուտը երեսի վերա: Ամենայն անգամ հասարակության յուր տեղումը անի յուր ձայնը և իրավունքը. աբտոնոլթյոլնքը և առանձնաշնորհությունքը չեն տրված միմիայն Մարկոսին, Կիրակոսին, որ ուրիշները չկարողանային մասնակից լինել. Նախիջևանի ամեն մի անդամը հավասարաչափ վայելում է այդ իրավունքները և արտոնությունքը և իրավունք ունի բողոքելու, եթե մի քանի մարդիկ հարստահարելով նորան կամեին ինքյանց միայն սեփականել նորանց։ Ազգի և հասարակության գործի մեջ նորա անդամքր մասնավոր մարդիկ չեն, եթե դոքա մասնավորք են, եթե դոքա չէ վերաբերում այգ գործը, ազգի և հասարակության անունով, ուրեմն ո՞վ է հասարակությունը, ո՞վ է ազգը։ Դորա հակառակ ամեն մի բարոյական մարդու վերա պարտականություն կա, ազգային գործի անունը լսածի պես իսկույն մեջ մտանել և յուր կարողության և զորության չափ օգնական լինել այգ գործի հառաջադիմությանը, խոսքով և գործով, ամենևին այն սրտով և այն ջերմեռանգությամբ, ինչպես կընթանար այն դիպվածում, եթե այգ գործը վերաբերվեր մասնավորապես յուրյան: Բայց եթե ճշմարիտը պիտո է խոստովանել, ուրեմն հասարակության և ընդհանուր բարու համար ավելի հարկավոր է քրտնել և աշխատել, քան թե յուր սեփականի, որովհետև մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի և հասարակաց բարօրության: [ 266 ] Նախիջևանը, մեր սիրելի Նախիջևանը, ամենայն կարեկցության արժանի Նախիջևանը տեսանելով այս րոպեիս յուր վիճակը, գո՛նե պիտի բարվոքեր ներկան գալոց ժամանակները ապահովելու համար. գո՛նե այժմ պիտո է հոգաբարձու լիներ մի արծաթագլուխ կանաչացնելու համար, մի լինելոց ուսումնարանի մասին, եթե ոչ այժմ, գոնե ապագայումը. և մի՞թե չէ կարելի սկսանել այժմ մի հիմնավոր հոգաբարձություն այդ բանի համար։ Ինչո՛ւ պիտի հրաժարվին երևելի հարուստները հիսուն մանեթ, միջակ հարուստները քսանևհինգ մանեթ, իսկ հասարակ ժողովուրդը տասներկու մանեթ ամենայն տարի ազգային գանձանակը ձգելուց։ Տարակույս չկա, որ հարուստ մարդը հարյուր արծաթ ևս կհամաձայնի ձգել, և գյուղացիք անգամ կարող են մասնակից լինել գորան։ Մի՞թե քաղաքը չէ կարող գոյացնել յուր լինելոց ուսումնարանի անունով արդյունքի աղբյուրներ, մի՞թե յուր անշարժ կայքերից և քսան հազար գեսյատին հողի արդյունքից չէ կարող հինգ հազար մանեթ հետ ձգել տարին ուսումնարանի անունով, եթե այդ կայքերի և հողերի կառավարությունը տնօրինվեր հասարակության կամքով և գիտությամբ, այլև նորա օգտի համար։ Մի՞թե մի իմաստուն և ազգասեր քաղաքագլուխ խորհուրդ կատարելով քաղաքի գլխավորների և ամբողջ հասարակության հետ սահմանե այս կարգերը, ժողովուրդը պիտո է ընդդեմ դառնա։ Ի՛նչ է ժողովրդի բեռը ազգի և հասարակության համար, օրի ծանրության տակ հարստահարված լինելով, չկարողանար այս քաղցր լուծը հանձն առնուլ։ Ի՛նչ է պատճառը, որ Կոստանդնուպոլսի մեջ, և այն մարզիկը, որ Վանա կողմերից եկած էին բեռնակրություն անելու համար, յուրաքանչյուրը այդ պանդխտական և մշակ մարզերից վճարում է ազգային դպրոցների, հիվանդանոցի, աղքատանոցի, անկելանոցի օգտի և պահպանության համար տարին հինգ տասն մանեթ, չնայելով, որ մյուս կողմից Խատտի-Հյումայանի դուրս գալուց հետո, Տաճկաստանի լուծը ծանրացած էր նորա քրիստոնյա հպատակների վերա։ Մի՞թե նախիջևանցու սրտից այնքան թողել է աստուծո երկյուղը և ահը, ազգասիրությունը և վերջապես զավակասիրությունը (որ ամենայն անառանք ևս ունին), որ յուր քաղաքի մեջ նստած, վայելելով ամենայն ազատություն ամենայն նեղութեններից, վայելելով, փառք աստուծո, ռուսաց մարդասեր և օգոստոսափառ կայսրների շնորհքը, չէ պիտո հրաժարի յուր զավակների կրթության և ապագա բարօրության համար, տարեկան մի բան վճարել ազգային գանձարանին ուսումնարանի անունով։ Ոչ ոք այդպես վատ կարծիք չունի Նախիջևանի մասին, մանավանդ տեսանելով, որ լուսավորության սերը օր ըստ օրե արմատ արձակելու վերա է, թեև սակավ մարգերի մեջ։ Ի՛նչ պիտո է առնել, պիտո է հուսալ, [ 267 ] որ այդ սակավքը շատանան, միայն հարկավոր էր իսկույն սկսանել մի բարի գործի հիմնարկուիյուն, շինել մի առարկա, որ մոտ չիներ ժողովըրդի հոգուն և սրտին, այնուհետև ամենայն կարող մարգ զանազան դիպվածներում չէր խնայելու յուր օգնությունը: Այն արծաթը, որ մի հայ մարդ պիտի ներս բերեր ազգային գանձարանը ուսումնարանի անունով, կորած չէր. նա տալիս է այդ գումարը յուր զավակին և նորա ժառանգներին մշտնջենավոր ժամանակով, դորանով ապահովում էր նա յուր զավակի կրթությունը և լուսավորությունը, ապա ուրեմն և նորա երջանկությունը աշխարհի երեսին։

Բայց... Ափսո՛ս և հազար ափսոս, որ այս ասածներս մնալու են Հիշատակարանիս մեջ, առանց մասնակցություն գտանելու ընդհանուրի սրտի մեջ. ափսո՞ս, որ սրտիս ցավը և կսկիծը, պատճառված իմ սիրելի ազգակիցների լուսավորության մասին անհոգութենից, պիտի գերեզման իջուցանեն ինձ։ Թո՞ղ այսօր լիներ այդ ուսումնարանը ոտքի վերա, էգուց գնայի ես գերեզման, գո՛նե փարատված կլիներ սրտիս կսկիծը խաղաղ հոգով, ուրախադեմ կհանդիպեի հրեշտակին, որ գալու էր, ինձ, իմ արարչի ատյանը տանելու համար։

Այստեղ շատ անգամ կրկնելով «ազգային ուսումնարան» խոսքը, թեև իսկույն վերաբերած ենք եվրոպական և բազմակողմանի որպիսություն հայտնող բառերը, այնուամենայնիվ ավելորդ չէր մի փոքր պարզ խոսել։

Ազգային ուսումնարան ասելով, չեմ հասկանում այնպիսի ուսումնարանը, որոնց մասին հրատարակում էր Մեղուն ուրախացած. այդպիսի բաները արժանի չեն և ուսումնարան անունը յուրյանը վերա կրելու։ Օրսկուրանտների (խավարապաշտների) կարծիքով արդեն մի մեծ բան էր, եթե մի աբեղա կամ մի եպիսկոպոս, մի տիրացու նշանակում էր մի գյուղում վարժապետ, և հավաքում էր նորա մոտ մի քանի աշակերտը, ապա պատրաստ էին այդ օբսկուրանտները մինչև երկինք բարձրացնել մի այդպիսի գործողություն, առանց մտածելու, թե ինքը այդ ողորմելի տիրացուն բացի գիշեր ցերեկ խոնարհեց-ապրեցո ասելով փրփրելուց այլ բան չգիտեր, ազգի համար եղած թե չեղած այդպիսի չնչին բաներ միևնույն են։ Ամենայն ողջամիտ հայի հայտնի է, որ կա մին ներկել խաժամուժ ամբոխի աչքը, թե ահա այս ինչ աբեղա կամ այս ինչ եպիսկոպոս ազգասեր է, դպրոցներ է բաց անում,— ինչ ուսյալ մարդ է,— ապա նորա քարոզը, այնպես հրաշալի քարոզ ասաց ուսումնարանի և ազգասիրության վերա, որ ոչինչ չհասկացա, փառավորի նա, իհարկե այդպես է հարկավոր, վաղուց այդպիսի մարդիկ պետք էին մեր ազգին... [ 268 ] Մեր ազգին հարկավոր են ճշմարտապես ազգի վերա մտածողը և ո՛չ թե այդպիսի սուտ ազգասերք, որոնք ազգասիրության դիմակ ծածկեղով երեսի վերա, երկաթի կոշիկները հագած, մաշել են Հայաստանի քաղաքների և դյուզերի շեմքերը, սորան վատաբանելու, նորան պարսավելու, յուրյանը սուտ արժանավորությունը սուրբ թարգմանիչների, Սահակի, Մեսրովբի և Խորենացու արժանավորաթեններին նման քուլը տալու համար։ Տեսած ենք այդպիսի սուտ ազգասերներից և այնպիսիքը, որ յուրյանը լեզվի քերականությունը անգամ չգիտեին, որ ծնած էին միմիայն խաբեբայության համար, և համարձակվում էին բազմության մեջ, ամենայն ամոթ ու պատկառանք հետ դրած, մեծ մեծ խոսել, թե հասուցած էին 400 աշակերտք[20]:


Ովին են խաբում, թո՛ղ գնան յուրյանը գյուղերումը պարծենան շինականների առաջև, բայը մի օրինավոր ընկերություն այդպիսի անամոթ լրբությունը կարող էր միայն լրացյալ արհամարհանքով վարձատրել։

Մեր ասած ուսումնարանը նման չէ այդ օրսկուրանտների ուսումնարանին. դոցա վարժապետքը, այն ողորմելի և թշվառ էակները աշխարհի երեսին, արժանի չէին ամենևին առանց պատրաստության ոտք կախել մեր խնդրած ուսումնարանի շեմքի վերա։ Այն ուսումնարանը, որ կարող էր լուսավորության ավազան դառնալ մեր ազգի համար, պիտո է ուսուցաներ յուր աշակերտներին, հայերեն, հունարեն, լատիներեն, ֆրանսիարեն, գերմաներեն և ռուսերեն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, հայոց պատմություն, ռուսաց պատմություն, հնախոսություն, օրենսգիտություն, վաճառականության ուսմունք, վաճառականության պատմություն, վիճակագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ընդհանուր բնական պատմություն, գյուղական տնտեսություն, մեքենականություն, կրոնագիտություն, վայելչագրություն և նկարչություն։ Ահա՛ այն ուսումնարանը, որի շինելը ցանկալի և հոգով չափ փափագելի էր մեր ամեններիս սրտի համար:

Մի անփարատելի տխրություն է գալիս իմ վերա, երբ մտածում եմ, թե իմ սիրական հայը առաջնորդված լինելով մինչև այժմ օրսկուրանաների ձեռքով, կարդալով Հիշատակարանս - իմ միայնության և տխրության զավակը - ծիծաղելու էր իմ վերա, ծաղր առնելու ինձ, և

դեռևս մի կարեկցություն ցույց տալով ասելու էր, «խեղճ մարդ, ինչ բաներ [ 269 ] է խոսում, ի՛նչ քարոզներ է տալիս, չգիտե որ մեր ականջը ընդունակ է լսելու միայն ոսկու և արծաթի ձայն, չէ իմանում, որ մեր համար նա է օրինավոր ազգասերը, որ առանց մեզանից արծաթ խնդրելու բացում էր ուսումնարաններ և դեռևս գովում էր մեզ, մեր ազդը, մեր նախնական ավանդությունքը, չգիտե որ մեր համար միևնույն է ուսումնարանի լինելը, կամ չլիՆելը, բայց թե առանց մեր ձեռնարկության, մի գյուղում, մի գոմի մեջ, երևում էր մի տիրացու ահագին գավազանը ձեռքին յուր աշակերտների ոսկերքը ջարդելու համար, և այդ տիրացուի առաջև կային նստած մի քանի երեխայք այբբենարանները ձեռքերին, շատ ուրախ ենք և շատ շնորհակալ այն մարդուց, որ այդպիսի մեծ և երևելի հոգաբարձություն էր ցույց տվել մեր ազգին»։

Ո՛վ նախախնամություն, եթե արդարև այսպես պիտի խոսի Հիշատակարանիս կարդացող հայը, ինչո՞ւ ապա վառեցիր, բորբոքեցիր իմ մեջ մի ազգասիրության անշիջանելի կրակ, ինչո՞ւ այդպես անգթաբար պատմեցիր ինձ՝ բորբոքելով այդ կրակը, մինչ նա, փոխանակ ջերմացնելու իմ սիրելի ազգակիցների պաղած սիրտը, խորովելու էր իմ ներսը: Նախախնամություն, խնայե ինձ... Նախախնամություն, խնայե իմ սիրական ազգին, նախախնամություն...

Զ

Օգոստոսի 23. Ոչինչ արժանի ուշադրության նորություն չեմ կարոդ արձանագրել Հիշատակարանիս մեջ, որովհետև չկան։ Ասացի արժանի ուշադրության, ապա թե ոչ այնպիսի չնչին գործողությունք, որպիսիք հրատարակվում են Հայաստանի Մեղուի մեջ, շատ անգամ խելացնիր մարդու արժանի լոգիկայով, ես անարժան եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, որովհետև ափսոսում եմ ժամանակիս, որ պիտի կորուսանեի, ափսոսում եմ ընթերցողներիս ուշադրությանը, որ զուր տեղը պիտի լարեին։ Մինչև այժմ սուտ ազգասերների մեջ տիրած է մի ուղղություն, ամենայն բան որ վերաբերում էր ազգին, համարել գովելի և արժանի ուշադրության և այդ ճանապարհով որսալ ազգի բարյացակամությունը։ Դորա հակառակ, իմ ուղղությունը ա՞յլ է բոլորովին—ճշմարիտը ասել և կանգնիլ մեջ տեղումը։ Ազգը, եթե ունի բանականություն և հասկացողություն, ուրեմն կճանաչե ճշմարտությունը, ուրեմն և երկրայություն չկա նորա դեպի ինձ բարեկամության մասին, իսկ եթե չէ հասկանալու և առանց յուր օգուտը ճանաչելու պիտի բամբասե մի մարդ, որ ազգի համար ճշմարտություն էր քարոզում և այնուհետև դառնալու [ 270 ] էր ինձ թշնամի, այդ ևս իմ փույթը չէ՛ պատճառ, այն փառք ու պատիվը և այն անարգանքը ա նախատինքը համարվում են վավերական և ուշադրության արժանի, որ հետևանք էին գիտակցության և ուղղախոհության։ Իմ համար միևնույն է մի հիմար մարդու ինձ պատվելը կամ անպատվելը, որովհետև նա հիմար է. և ամոթ էր ինձ սպասել նորա դատաստանին։

Սորան և նորան սուտ սուտ գովասանություններ և տաղեր գրելով չկամ իմ պղծել իմ գրիչը և այդ անպարծանք հանդեսը թողում եմ սուտ ազգասերների, օբսկուրանտների, եզվիտների և Մաքիավելու հոգով տոգորված մարդերի գործակատարությանը։ Թող նոքա, ինչպես մինչև այժմ և այսոլհետև ևս, աշխատեն խաբել մեր ազգը և սուտ ու չնչին գովասանութեններով ներկելով նորա աչքը, նորա հանցանքը գնեն նորա առաջև որպես առաքինություն և հեռացնեն ժողովուրդը ամենայն օր ճշմարիտ լուսավորութենից, և մինչև անգամ սորա վերա մտածելուց ևս, որ ավելի հեշտությամբ և հաջողությամբ կարողանան հաստատ պահել խավարի դժոխային իշխանությունը մեր ցավելի և արտասվելի ազգի վերա։ Ի՛նչ է այդ մարդերի այսպիսի ուղղության շարժառիթը, ի՛նչ է, որ այդպես հաստատ պահում է դոցա յուրյանց կամակորության մեջ։ Բայց այս հարցմունքին ամենայն ստուգությամբ պատասխանելով, արդյոք բորբոքելու չէ՞ինք նոցա դեպի մեզ ատելության փայլակները, ի՛նչ փույթ, մի անգամ ասացինք, որ հիմարի դատաստանը անվավեր է, իսկ թե այդ հիմարության հետ միավորված էր մի կազմվածքի մեջ և խաբեբայություն, տարակույս չկա, որ այդպիսիների խոսքը, կարծիքը, ցնորաբանությունքը իմ համար մի ժանգոտ կոպեկի արժանավորություն չանին, ուրեմն պատասխանենք այդ հարցմունքին, որ շատ մարգ մեր ազգից կարող էր առաջարկել ինձ։

Այն շարժառիթը, որ ստիպում է սուտ ազգասերներին, նվիրելով յուրյանց անձը ստության սպասավորությանը, ամուր պահել խավարի թագավորությունը մեր ազգի վերա, է դույն այդ օբսկուրանտների անձնապահությունը, փառասիրությունը և շահասիրությունը։

Անձնասլահությունը։ Եթե այդ օրսկուրանտները մի տղայական, կամ ավելի լավ՝ պառավական ցնորամտությամբ համարում են յուրյանը անձը մի բանի կարգում մեր ողբալի ազգի մեջ, և եթե մեր ազգը կամ գոնե նորա մեծ մասը անդատողական երեխայի պես կարծում է թե այդ սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով տոգորված մարդիկը մի բան են, մի նշանակություն ունին որպես մարդ, մարդկեղեն աշխարհի մեջ, դորա պատճառը է. մեր ազգի անկըրթությունը և լուսավորաթենից զուրկ լինելը։ Ազգը մնալով այս սարսափելի [ 271 ] գրության մեջ, վերևում հիշված սուտ ազգասերքը և մյուսները մնալու են նույն հարաբերության մեջ դեպի մեր ազգը, որպիսում գտանվում են այժմ։ Ապա եթե ազգը լուսավորվի, նայի հետ և հառաջ, քննե յուր անցածը, ներկայն և գուշակե ապագան, այլ և հոգաբարձու լինի սորան բարվոքելու համար, իսկույն այդ րոպեին, որպես մի էլեկտրական հարվածով վերջանալու են մարդ լինելուց նորա խարդախ, առաջնորդ ձևացած սուտ ազգասերքը և մյուսները։

Խավարի զավակները լավ գիտեն յուրյանը գլխին գալիքը, այդ պատճառով, միմիայն յուրյանց անձը պահպանելու համար, ստիպում են որքան կարոդ էին թանձր ամպերով պատել ժողովրդի տեսությունը, չզարթեցնել նորան այդ մահանման քնից, որով քնում է նա հազար տարիներով. դորա հակառակ, սուտ սուտ գովասանությունները օրորոցի երգի տեղ երգելով քնած ազգի ականջին, թանձրացնել նորա սարսափելի քունը։

Փառասիրությունը։ Այժմ հասարակ ժողովուրդը մատով ցույց է տալիս այդ պարոնների վերա, որպես մի երևելի ուսումնականների վերա. պատճառ, զուրկ լինելով լուսավորութենից չէ կարող զանազանել սևը և ճերմակը, իսկ եթե վառվի ազգի առաջև պրոմեթեոսյան լուսավորության կրակը, այն ժամանակ անտարակույս տեսանելու է ազգը, թե այն մարգիկը, որոնց վերա նայելով զարմանում էր երբեմն, ոչ այլ ինչ են, եթե ոչ կամակոր տգետներ, գիշերի զավակներ և ստության սպասավորք. այդպիսի դիպվածում ոչ թե միայն ազգը ուրանալու էր նորանից յուր հարգությունը, այլև անարգելու, և խայտառակելով նոցա խարդախությունը հալածելու ևս։ Սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով խմորված մարգիկը լավ վերահասու են այս բանին, ուստի և ստիպված են, յուրյանը փառասիրության հարկը ազգից անընդհատ ստանալու համար, որքան կարելի է աշխատել հլու հպատակ պահել ազգը խավարի բաբելոնյան գերության մեջ։

Շահասիրությունը։ Սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, որոնց անունները քանի անգամ կրկնեցի, լավ գիտեն, որ ազգը ավելի շուտով կստանա մի գիրք, մի լրագիր, որ գովում էր նորան. փույթ չէ, որ այդ սուտ, խարդախ և երեխայական գովասանությունը մահադեղ էր ազգին, փույթ չէ, որ նա լսելով այդպիսի գովասանությունը, համարելու էր յուրյան կատարյալ և անկարոտ ազգ, և հետևաբար անհոգ մնալու վերացնել յուր թերությունքը և լցուըցանել յուր բազմադիմի կարոտությունքը։ Ապա եթե ազգը լուսավորվի և ինքը այնուհետև սկսի քերել յուր վերայից այն թերությունքը որպես դատապարտելի բաներ, որ մինչև այժմ սուտ ազգասերքը և մյուսքը գույն այդ պակասությունքը գովել էին ազգային [ 272 ] որպես կատարելությունք, հանցանքը ձևացուցել էին առաքինություն, այն ժամանակ, առանց ամենայն տարակուսի, այդ տեսակ ստախոս գրքերը և լրագիրքը ո՛չ թե միայն ընդունելություն գտանելու չէին ազգի կողմից, այլև դատապարտվելու, որ հրապարակում այրվեին դահճի ձեռքով, որպես հոգեսպան գործիք խավարի բռնակալության:

Մեր ազգը երկար ժամանակ, կամ ավելի ճիշտ և լավ ասելով սկզբից մինչև այսօր, դաստիարակվելով սուտ ազգասերների ուղղությամբ, առաջնորդվելով նոցա ձեռքով, արդարև այս րոպեիս բացարձակում է յուր խարդախ ազգասերների ձայնի արձագանքը։ Նա սովորել է լսել ամենայն օր գովասանության, և այդ պատճառով այժմյան ժամանակումս ճշմարտության ձայնը թվում է նորան որպես մի օտար աշխարհից եկած ձայն։ Այդ ձայնը հասանելով նոր ա ականջին վշտացնում է նորան, նա ասում է,— այս ի՜նչ բան է, մեզ մինչև այժմ գովել են, պատվել են, այժմ մի քանի պարոններ բոլորովին այլ ուղղությամբ վարվում են մեր հետ, ինչո՞ւ բացում են մեր պակասությունքը. ինչու հրապարակում են մեր վերքերը... Մեք առողջ ենք, հիվանդ չենք, մեզ դեղ չէ հարկավոր, ունինք զՄովսէս և զմարգարէս, և կարոտ չենք այն պարոններին, որ ամենայն րոպե ծակում են մեր սիրտը,,. Այս պատճառով, ճշմարտությունը հնչում է հայոց ազգի ականջին որպես ձայն բարբառս հանապատի, որպես մի քամի, որի ուստի դալը և ուր գնալը չկամի նա հասկանալ։ Մյուս կողմից սուտ ազդասերք և մյուսերը, արդարացնելով ազգի գանգատը, հավելացնոլմ են դեռևս,— դուք ի՜նչ զարմանալի մարդիկ եք, ինչո՞ւ ձեր արծաթով անարգանք դնում եք ձեր համար, եկեք մեր մոտ.... Ձեզ հարկավոր չէ նոցա դեղը.... թանկագին է, մեք ավելի՜ դյուրին գնով մկնդեղ կտանք ձեզ, այդ շատ լավ է, և ի՜նչ հարկավոր է ձեզ կյանք և շարժողություն, դուք մեր ձեռքումը պիտո է լինիք որպես մի լոկ մեքենա, որպես մեոյալ դիակ, դուք կամք չունիք... Ձեզ և հարկավոր չէ լեզու և բանականություն, մտածեցեք մեր խելքով...

Ահա՜ մեր բոլորի ներկա դրությունը, այն սարսափելի խոցը, որ դարերով ճարակելով մեր ազդի հոդին և մարմինը աշխատում է վերջապես բոլորովին մեռուցանել նորան։ Եվ այդպիսի անկարgությունք եղել են և լինել ու են միշտ անկիրթ ազգերի մեջ, որպես նաև մեր ազդի մեջ։ Ամենայն ժամանակ բաների նոր կարգը պատերազմ ունի հին կարգի հետ, լույսը խավարի հետ, առաքինությունը մոլության հետ, ճշմարտությունը ստության հետ. այսպես է աշխարհի կարգը, այո՛, և նախախնամության կամքը, որ ընտրյալքը երևին։ ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազդի կյանքը։ Եվ որպես հարդի է այն հայելին, որ ճիշտ [ 273 ] յուր առաջև դրած առարկայի պատկերը, նույն լափով մի մատենագրություն, որի մեջ ստուգապես երևում էր ազգի կյանքը և պատկերը, սորա հակառակ, անպիտան է՝ եթե հայելին ուղիղ չէ և չէ ցոլացնում ստուգապես այն թանի պատկերը, որ ցույց էիր տվել, այսպես և մատենագրությունը։ Այդպիսի մի մատենագրություն, որի մեջ այրը քե է երևում, իսկ քեն այր, շինովի և խարդախություն է, ստության վարագուրով դիմակավորված մի անձնավորություն: Ահա այդ մատենագրության մեջ վաստակում են հայոց ազգի սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, փառք և պարծանք դոցա։

Եվ մատենագրությունը, որ հարազատ մնալով ազգի կյանքին հառաջ է շարժվում այժմ մի քանի ճշմարտասեր և հեռատես պարոնների ձեռքով, հալածանքի տակ է ներկայումս, և այդ մատենագրության աշխատավորների վերա արձակվում են խավարի զինվորների խեցեղեն նետերը — լարակտուր աղեղներից։ Հուսահատության հետևանքը խելագարություն է, իսկ խելագարի համար չկա կանոն, կամ պատշաճ, որովհետև խելք, բանականություն։ չկա։ Այս դրության մեջ են այժմ սուտ ազգասերքը տեսանելով, որ բուն ազգային հարազատ մատենագրությունը հառաջ է շարժվում, տեսանելով, որ նորա անխոնջ գործակատարքը արհամարհելով ամենայն արգելք և խափան, աշխատում են բանալ ազգի աչքը և դորանով հողի հետ հավասարեցնել սուտ ազգասերների և մյուսների անունը և անպարծանք հիշատակը։ Հուսահատությունը կատաղեցնում է ճշմարտության հակառակորդքը, որովհետև ոչինչ արգել չէ ճշմարտությանը խորտակելու գլուխը խավար վիշապի, որ դարերով ծծել է մեր խղճալի ազգի արյունը, քամել է նորա վերջին ուժը և շինելով նորան մի մեռյալ դիակ, մի անշարժ և անկենդան էակ, զվարճանում է յուր հաղթությամբ։

Այդ խավարատեսիլ գիշերի զավակները, կամելով վնասել ճշմարտության հրապարակական քարոզիչներին, գայթակղության որոգայներ չարեցին ազգին, ասացին գրով և բանիվ, «հեռի մնալ ճշմարտության քարոզիչներից, որպես ազգի անարգողներից և չընդունել նոցա գիրը կամ բանը», բայց ազգի մեջ, փառք աստուծո, գտանվեցան մարդիկ, որ սիրեցին ճշմարտությունը և ընդունեցին նորան, թեև փոքր էր այդ մարդերի թիվը, այնուամենայնիվ ճշմարտության քարոզիչը հերիքացան և յուրյանը գիրը կամ բանը չուղարկեցին այնպիսի մարգերի, որ ամենևին խնդրած չէին, ճիշտ պահելով մեր տիրոջ Քրիստոսի խրատը, թե «Մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի առ ոտն կոխեսցեն». և այս պատճառով ևս ազատ մնացին այն ծանր և անպատիվ աշխատութենից, որ օբսկուրանտների լրագիրը հանձնառու լինելով [ 274 ] կատարել էր — լրագիր ուղարկել զանազան մարդերի, որ խնդրած չէին, և մի քանի ամսից հետո հրապարակով, դուլն այդ լրագրի միջնորդությամբ արծաթ պահանջել։ Ասացին — ճշմարտության քարոզիչների լեզուն, որով խոսում են կամ գրում՝ են, անպիտան է և անհասկանալի», բայց ամենայն մարդ հասկացավ, որ ընդունակություն և գործարան ուներ հասկանալու և մտածելու, և այդ չարախոսությունը արգել չեղավ, որ մի քանի պարոններ յուրյանը լեզուն մաքրեին և կանոնի տակ դնեին հետևելով ճշմարտության քարոզիչների ոճին։

Խավարասերքը, թեև ոչինչ չեն տեսանում, բայց շոշափելով հասկացան, որ ճշմարտության քարոզիչքը չեն մոռացել Կեսարի խոսքը age quod agis[21], որ դադարելու չեն ներգործելուց, մինչև որ բարձրանա հայկական մռայլոտ հորիզոնի վերա լուսավորության արևը։

Եվ այս իրողությունը հեռի չէ այժմուս, սիրով բարյավ մնա՛ արեցեք ձեր ծնող խավարի հետ, մռայլապատիվ օբսկուրանտներ, շուտով ահա արևի ճառագայթքը նեղացնելու են ձեր աչքի լայնացած բբերը, որզուր տեղը բանալով մեծ մակերևույթ, աշխատում էին այդ թանձր խավարի մեջ լույսի շատ ճառագայթներ հավաքելով բան տեսանել։ Գիտեմ,ծանր բան է զավակի և ծնողի միմյանցից բաժանվելը, բայց ինչ պիտո է առնել, բնության կանոնն է, որ զավակները թաղեն յուրյանը ծնողքը։ Սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար հարկավոր եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ այն գրյանքը, որ տպվեցան և որ տպվում են ժողովրդական ընտիր լեզվով.

1) Հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար։
2) Վարդապետարան կրոնի։
3) Հանդես նոր հայախոսության, երկու մեծ հատոր։
4) Թափառական հրեա (աոաջին մեծ հատոր)։
5) Դքսուհի դը Շեվրեոզ։
6) Պավլոս և Վիրգինիա։
7) Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն:
8) Այբբենարան հայկական լեզվի։

Այս բոլոր գրյանքը, որոնցից շատերը դուրս եկած են և միայն երկուքը (Պավլոս և Վիրգինիա և Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն) գտանվում են տպագրական մամուլի տակ,- կարող են հավատարիմ առհավատչյա լինել ճշմարտության քարոզիչների ապագայում ևս անգուլ գործունեության մասին։ Եվ այսպես հայտնում եմ ահա հրապարակով, որ ճշմարտության [ 275 ] քարոզիչքը գործելու են անդադար, և չնայելով սուտ ազգասերների, օրսկուրանտների և մյուսերի դարանագործությանը, ոչ թե միայն շարունակելու են Հյուսիսափայլ օրագիրը, այլև նոր նոր գրքեր ևս դուրս տալու։ Եվ այս գործունեությունը մի ժամանակավոր բան չէ, այսօր մեք ենք դորա հանդիսադիրքը, էգուց մեր աշակերտքը, ճշմարտության դրոշակի տակ նահատակվիլ հանձնառու կտրիճ զինվորքը, որոնց թիվը աճում է ու զորանում է օրե օր։

Ցնծացե՛ք, սուտ ազգասերք, օբսկուրանտներ, եզվիտներ և Մաքիավելու հոգով խմորված պարոններ, կատազեցեք և փրփրացեք, և ձեր պարսավները որ գրում եք, որքան առանց լոգիկայի գրեք, այնքան փառք ու պատիվ է ձեզ, բայց ագահություն մի՛ արեք այդ պատվի մեջ, մի փոքր բաժին տվեցեք նորանից և ձեր միականի նախագահներին... Նոքա ևս թող մասնակից լինին այգ հերոստրատոսյան պարծանքին, որովհետև մասնակից էին ձեր գործին, և դուք աշխատում էիք ամրացնելով ձեր ոտքերը նոցա ձյութապատ ուսերի վերա։

Իսկ մեք կփառավորենք ճշմարտությունը, մինչև ի մահ կաշխատինք դուրս վանել ստության և խաբեբայության դևը Հայաստանի նվիրական ավերակներից և կհասնենք մեր հոգով չափ ցանկալի նպատակին, որ է կանգնեցնել այգ նվիրական ավերակների մեջ դրոշակ, որի վերա ոսկեղեն տառերով գրած է նշմարաություն, իսկ ճշմարտությունը էր ինքն Հիսուս Քրիստոս, մեր փրկության միայնակ և անփոխանակելի միջնորդը, որի բարեխոսությունը անպակաս լինի ճշմարտասերների վերայից։

Է


Սեպաեմբերի 30։ Ահա սկսանում է հոկտեմբերը, ցուրտ և խոնավ եղանակները յուրյանց անախորժ քամիներով սկսեցին մռայլել սիրտը. երկինքը ասես թե լաց է լինում մարդու գլխին։ Շատ անգամ դուրս եմ գալիս դաշտ, բայց չկա այն ախորժ բերկրությունը, որ զգում է մարդ ամտոնային ժամանակ, ծառերը յուրյանը խշխշոցով, կարծես լաց են լինում յուրյանց տերևաթափությունը, այն կանաչ ու թարմ տերևները, որ մի երկու ամիս հառաջ քաղցր հովանի էին մեր համար այրող արևի երեսից, այժմ դեղնած ու թառամած թափվել են գետնի վերա ծառերի տակին, և շինականների անգործ, ոտաբոբիկ և ըստ մեծի մասին մերկ տղայքը որոնում են նոցա մեջ կաղին, որ դեռևս ընկած չէին հավաքողի ձեռքը։ Աշունը, մանավանդ թե հյուսիսումը, մի շատ տխուր ժամանակ է. մարդը, նայելով բնության վերա և տեսանելով, երբ որ սա փոքր առ [ 276 ] փոքր հետ էր քարշում յուր կենսական զորոլթյունքը և պատրաստվում էր մտանել քնի մեջ, տխրում է, մահու պատկերը կամ թե մարդկային կյանքի օրինակը որպես հայելու մեջ նկատելով թառամած տերևների վերա։ Մարդ գտանվելով այնպիսի աշխարհում, ուր շրջապատող բնությունը տրամադրում էր սիրտը և հոգին դեպի մելամաղձություն, առավել կարոտ է մխիթարության, քան թե այն մարդը, որի բնակության աշխարհում մշտականաչ գարունը ուրախություն էր ցողում երկնքից։

Պիտի իմանալ, որ իմ կյանքը մի հյուսիսային գյուղի մեջ շատ միօրինակ է և միայն մխիթարություն մնացել է ինձ մատենագրությունը, ես շատ ուրախանում եմ, եթե մի նշանավոր հյուր գալիս է իմ մոտ, որովհետև նորա գնալուց հետո իսկույն հարստանում է Հիշատակարանս, նույնպես ուրախանում եմ, եթե ստանամ եմ իմ բարեկամներից նամակ և ծանոթությունը, որ զբաղեցնելով ինձ, կարող էին ցրվել իմ տըխրության ամպերը։

Բայց այս ևս կա, որ ես միայնակ չեմ վայելում իմ կյանքը բացի ձանձրույթից և տխրութենից, որին չեմ ցանկանում հաղորդել իմ ընթերցողքը կամ բարեկամքը, և եթե մի նշանավոր բան տեսանեմ կամ լսեմ, իսկույն ձգում եմ Հիշատակարանիս մեջ, որ ուրիշները ևս կարդան և տեղեկանան ղորան։

Մոտ ժամանակներումս ստացած նամակներիցս կամ լուրերիցս, հետևյալ բաները կարող եմ մեջ բերել։

Համար 1

Սեպտեմբերի 18, 1858, Րեդուտկալե։
Ողորմած պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱնՈՒԵԼ․

Քո երկարաժամանակյա լռությունը կարող էր ինձ առիթ տալ մտածելու, թե տկարացած էիր, եթե մեր Հյոսիսափայլի մեջ չտեսանեի անդադար քո օրագրության թերթերի հատվածները։ Ինչպես երևում է, շատ պարապած ես և ժամանակ չունիս. փույթ չէ, թող սրտերս մոտ լինին միմյանց։ Ես ինքս նույնպես Սամսոն գնացել էի մի ամիս ժամանակով իմ առևտրական գործերի համար. այդ էր ահա և իմ լռության պատճառը։ Հույս ունիմ, որ այսուհետև կենդանանա մեր նամակակցությունը, մանավանդ հունվարից հետո, մինչ նավարկությունը համարյա′ թե անկարելի լինելով, հարկադրված կլինիմ ամբողջ երեք ամիս փակված մնալ այստեղ։ Այդ միջոցին շատ բաներ ունիմ քեզ գրելու, անտարակույս կցնծացնեմ քո Հիշատակարանը, բայց այժմ ամենևին ժամանակ [ 277 ] ժամանակ չկա. հազիվ հազ շատ մոտ բարեկամներիս գրվածքին կարողանում եմ պատասխանել։ Ասածիս ապացույցը կտեսանես իմ մի քանի նկատողութենից, պ. Իսահակլանցի պատասխանու վերա, ընդդեմ իմ առաջին նկատողությանը, որ ուղարկելով քեզ խնդրում եմ հասուցանել Հյուսիսափայլի հրատարակողին։ Հավատա՛ ինձ, այնքան սիրել եմ պ. Իսահակյանցին, որ երեկի առավոտ իմ բոլոր ժամանակը շոգենավի վերա պարապած էի նկատողությամբք. ինձ պիտո էր մի շաբաթով Անափա գնալ։A propos[22] մտքո՞ւմդ է այն Լինդման անունով հաստափոր և զվարճախոս բժիշկը, որ 12 շիշ գարեջուր էր խմում օրը, որ անցյալ տարի տեսանք Մարիենբադումը, անցյալները պատահեցի նորան Տրապիզոնտի մեջ. ի՞նչպես ուրախացանք տեսանելով միմյանց, կարծես թե գտանք մեր սրտի ազգականը։

Նա պատմեց ինձ, որ Մարիենբադի քո տանտիրոջ Սոֆիա դուստրը, որ ֆորտոպիանոն այնպես քաղցր ածելով Տրովատորի[23] ուվերտյուրը զմայլեցնում էր քեզ, այս տարի հունվարին ամուսնանալով մի անգլիացի երկրաչափի հետ, գնացել է Հնդկաստան։ Տես նախախնամության գործերը — անցյալ տարի ո՞ւր էր, այժմ ուր: Հնդկաստանում, աշխարհի ծայրումը, ուր նորա ամուսինը ուղարկված է, անգլիական զորքի հետ միասին որպես քաջ երկրաչափ։ Գերմանիայի հանքային ջրերի բժշկական և բնագիտական ժողովը արքունի ծախքով ուղարկած է Լինդմանին Տաճկաստանի Բրուսա քաղաքը, քննելու այնտեղի ջրերը, բայց ինչպես պատմեց նա, փորձերի հետևանքը շատ անմխիթար են, վերաբերությամբ դեպի նոցա գործադրությունը որոշյալ ցավերի մեջ. Լինդմանք հանգստանում է այժմ Տրապիզոնտում յուր երկար և ձանձրալի ճանապարհորդութենից, ասիական Տաճկաստանի մեջ. նա մտածում է գարնան բացվելովյը Ռուսիա մտանել, կամի տեսանել և էջմիածինը, և խնդրեց ինձանից, որ ես ուղեկից լինիմ նորան այս ճանապարհորդության մեջ։ Տեսանեմ, ինչպես հարմար կգա գործս, գուցե գնամ ևս, մեր Հայաստանի մոխրացած ավերակներին մի համբույր տալու: Առայժմս ուրիշ արժանի ուշադրության բան չունիմ գրելու, սաստիկ վաստակած եմ. մնաս բարով։ Խնդրեմ նամակդ չպակասեցնես ինձանից, ողջ եղիր։

Քո եղբայր Ս. Խ. ՇԱՀԲԵԳ
[ 278 ]

Համար 2

Պ. Շահրեդի մի քանի նկատողությունքը, Իսահակյանցի պատասխանու վերա:

(Տե՛ս Մեղու Հայաստանի, համար 37, երես 291)։


Զարմանալի՜ բան. այնպիսի ժամանակի ենք հասել, որ բարի խորհուրդը ևս, որ տալիս էինք մի մարդու, ամենևին դեպի չարը գործ դրվելով չեն հասանում յուրյանց բուն նպատակին։ Ներկա տարու ապրիլի 14 թվականից ուղարկել էի պ. Կ. էմմանուելին մի հոդված, «Նկատողությունք պ. Ւսահակյանցի Հրավիրակ հայրենասիրության մակադրով հոդվածի վերա», որ տպած էր Մեղուի 14 համարում, և այդ հոդվածի վերջումը (Հյուսիսափ[այ]լ), մայիս, երես 385), եղբայրական խորհուրդ էի տվել պ. Իսահակյանցին, «բան դրելոլ ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոդով, և հավատարիմ մնալով ճշմարտության կանոններին»։ Պ. Իսահակյանցը կարդալով իմ հոդվածը, փոխանակ շնորհակալություն մատուցանելու ինձ, որ հանձն առնելով կարդալ նորա դրածը Մեղուի մեջ և ցույց տալով այդ դրվածքի թերությունքը, ամենայն բարեմտությամբ աշխատել էի օգտակար լինել նորան, փոխանակ խոստովանելու յուր արտասվելի դրությունը ուսման հանդիսում, հրաշք էր գործել դարձյալ Մեղուի 37 համարում։ Բայց այդ հոդվածը գրելուց հառաջ, դրականապես բարյավ մնա է ասել լոգիկային, որ առանց ղորան ևս շատ սիրելի չէ օբսկուրանտներին։ Ճշմարիտը պիտո է ասել, ես Մեղուի վերա չկամիմ ուշադրություն դարձուցանել, չկամիմ երբեք քննության տակ ձգել նորա թերթերը, որովհետև նա ցած է ամենայն կրիտիկայից, բայց պ. Իսահակյանցին առաջին անդամից շատ սիրեցի, և այժմ ևս սիրում եմ, խնչ պիտո է առնել, մարդ ենք, ունինք շատ թուլությունք. երբեմն սիրում ենք մի մարդ, առանց կարողանալու հաշիվ ու համար տալ մեզ, թե ինչո՞ւ համար սիրում էինք։ Պ. Իսահակյանցին այդպես սիրելուցս մի քանի մարդիկ, չգիտեմ ինչ հիման վերա մինչև անգամ ասել էին, թե Շահբեդը կամի պ. Իսահակյանցին կնքահայր շինել յուր երեխան մկրտելու ժամանակ, զարմանալի մտածություն, Ղզլարից Րեդուտկալե կնքահայր խնդրել։ Բայց սոքա երկրորդական բաներ են, մանավանդ թե ընտանեկան, այժմ հարկավոր չէ դորա վերա խոսիլ. նկատենք պ. Ւսահակյանցի հրաշագործությունը։

Նախ և հառաջ պ. Իսահակյանցը յուր հոդվածի ներածության մեջ խրախույս և քաջալերություն է տալիս Մեղուի հրատարակողին, որ նա աշխատի և եթե կարելի է ընդդեմ դառնա ճակատագրի ձեռքով Մեղուի համար պատրաստած օրհասին, բայց զուր է այս խրախույսը և [ 279 ] քաջալերությունը. պատճառ, արդեն ամենայն մարդ, որ հազիվ հազ թե իմանում էր դրել, կարդալ, նայում է Մեղուի վերա, որպես մի ողորմելի և թշվառ գործի վերա մատենագրության ասպարիզում։ Երկրորդ, պիտի ասել, որ պ. Իսահակյանցը փախչում է իմ առաջարկած հարցմունքին ուղղակի պատասխանելուց, երևի թե ձեռք չէ տալիս նորան և խառնափընթորելով խնդիրները, կարծում է յուր անձը արդարացուցած։ Այդպես չէ. ես պահանջում եմ իմ հարցմունքի ճիշտ և որոշ պատասխանը, իսկ նորա ասածներին կպատասխանեմ մեծ ուրախությամբ։ Սոքա են իմ խնդիրները, որ հրատարակվեցան Հյուսիսափայլի հինզերորդ ամսատետրակում.

1) Ցույց տալ հայոց ազգի գիտության և հառաջադիմության տունը... ցույց տալ երկու հայ, որ ազգի օգտի և հառաջադիմության մասին, խորհուրդ կատարած լինեին միասին։

2) Հայտնել այն պարոնների անվանքը, որ անարգելով և անպատվելով հայոց ազգը, վրդովել էին պ. Իսահակյանցի հոգու խաղաղությունը, և պատճառ էին տվել նորան այնքան խոսելու, մինչև որ Մուզան Մասյաց դարևանդիցը հարկադրվեր դադարեցնել նորա գոչյունը։

Ես խնդրում եմ նորանից ցույց տալ ինձ ազգի գիտության և հառաջադիմության տունը, պատասխան եմ ստանում, թե «այստեղ ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը գրելու տեղը չէ, և թե առանձին պիտի գրե»։ Ի՛նչպես է, սիրելի ընթերցող, պ. Իսահակյանցի պատասխանը, հարցմունքին հարմար չէ՞, կամ, օրինավոր չէ*, ասես, թե դանակով կտրել, ձգել է տնաքանդը։ Իմ պ. Իսահակյանցի սիրելու մի պատճառը, նորա այս սրամտությունն է — զարմանալի սրամտություն։ Պարոն ընթերցող, այսուհետև եթե պատահի որ ասեմ, թե հայերը մի հոյակապ համալսարան ունին. և եթե դուք պահանջեք ինձանից ցույց տալ այդ համալսարանը, իմացած եղեք, որ պիտի կրկնեմ պ. Իսահակյանցի պատասխանը,— թե այստեղ այդ բանի վերա գրելու տեղը չէ. բացի սորանից կբողոքեմ ևս ձեր վերա, որ դուք նորություն կամիք ներս բերել մեր ազդի մեջ, եվրոպացոց պես ամենայն բանի համար ցույց տալ ապացույցներ և փաստեր։ Ւ՛նչ սովորություն է. մի բան էր, ասացի, գնաց, ի՛նչ եք վզիս նստել, անհավատ մարգերի պես ապացույց պահանջելով, տեսված բա՞ն է հայերի մեջ օրինավոր, կապակից, հիմնավոր ապացույցներով և փաստերով խոսել, այսօր բանը կասեմ, և դուք պարտական եք հավատալ և ընդունել, ապացույցը հետո մեջ կբերեմ, ուրիշները միլիոններ հավատում են միմյանց, դուք ինձ մի շոր ապացույց չե՞ք հավատում... Մեղուն ձեզ երաշխավոր... [ 280 ] Պ. Իսահակյանցը Մեղուի 14 համարում ասել էր, թե այն ժամանակ ազգըI արժանի էր մեղադրության, եթե գիտության և հառաջաղիմության տունը ավազակների այր շինած լիներ». նշանակում է, թե ազգի մեջ կա գիտության և հառաջագիմության տուն, և ազգը ավազակների այր չշինելով, արժանի չէ մեղադրության։ Բայց ես չտեսանելով մի այդպիսի տուն հայկական անշեն անապատի մեջ, հարց արեցի պ. Իսահակյանցին, թե ո՞ւր էր այդ տունը, որին պատասխանում է նա, թե «այժմ Ժամանակ չէ խոսելու, հետո կգրեմ»։ Ի՞նչ պիտի գրե, ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը, հետո նորա՞ գործ է գրել այդպիսի բան. սխալվում է, եթե հույս ունի Մասյաց դարևանդի Մուզայի վերա։ Թող հայտնի լինի պ. Իսահակյանցին, որ ազգը մեղադրվում է ոչ թե եղած տունը ավազակների այր շինելու համար, այլ մի այդպիսի տուն մինչև այժմ ամենևին չշինելու համար։

Պ. Իսահակյանցը թույլ է տալիս ինձ Անգլիա գնալ, հարուստ ընկերութենների անդամ դառնալ, թռչնավաճառությամբ պարապիլ և օգուտների մի բաժինը ստանալ։ Տեսանո՞ւմ եք, սիրելի ընթերցողք, ինչպես բարի սիրտ ունի պարոնը. ամենևին խափան չէ իմ Անգլիա գնալուն։ Հավատալով նորա բարեսրտության վերա կարծում եմ, որ եթե Ֆրանսիա և Ավստրիա ևս գնալու լինիմ, նույնպես կարող եմ էրթալու հրամանագիր ստանալ պ. Իսահակյանցից։ Ցնծա՛, Շահբեգ, աշխարհի ամենայն կողմը ճանապարհդ բաց է, պասպորտ տվողդ պատրաստ, ո՞ր օրիդ ես սպասում, ի՞նչ ես փտում Րեդուտկալեում։ Աստուծո սիբուն ասացեք, ի՛նչպես չսիրես այդպիսի մի մարդ, ճշմարիտ, եթե Ղըզլարից դեպի Բեդոլտկալե երկաթի ճանապարհ լիներ, անպատճառ կնքահայր ևս կշինեի նորան, մանավանդ բամբասողների սրտերը պատառելու համար։ Բայց պ. Իսահակյանցի այս մեծահոգության առաջև սևերես չմնալու համար, պիտո է նորան մի բարի խորհուրդ տալ. արդյոք ավելի օգտակար չէ՞ր պ. Իսահակյանցին և հայոց ազգին, եթե առաջինը թողնելով Ղզլարի մանկավարժությունը Եվրոպա գնար, և մտաներ այն տեղի դպրոցների մինի մեջ (տարակույս չկա, որ աշակերտի պես) և գո՛նե այնքան բան ուսաներ, որ նորա մտածությունքը մարդավայել դառնային, և խոսելու ժամանակ դահճի պես չվարվեր լոգիկայի հետ։ Տեսանենք այս բարի խորհուրդը ի՛նչ ազդեցություն կգործե մուզաների բարեկամի վերա։

Ես ասել էի, թե «ազգը էապես անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունի պ. Իսահակյանցը, որովհետև մերկացնում էին ազգի ծածուկ պահած վերքերը, վիրաբուժական դարմաններ մաաուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ գնելով, այլ, այն սուտ ազգասերքը, որ [ 281 ] խեղճ ողորմելի Մեղոփն լծել են մի սալլի և ինքյանք լցվելով մեջը հարկադրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին։ Այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարղու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն և այլն»։

Պ. Իսահակյանցը գրում է, «Պարոն, խելացի և գիտուն մարդը կգա տե յուր ազգը, բայց չի ղատապարտիլ, նորա վերքերը կտեսնի փաթաթելու, չէ թե արևուն ցույց տալու համար, թե որ ազգը պակասավոր լինելու համար անարգում են, թող նոքա որոնեն յուրյանը համար մի այլ անբիծ աշխարհ և այլն, և այլն»։

Ես ասել էի, վերքերը բացում են վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, բայց պ. Իսահակյանցին թվել է, որ ազգի վերքերը արևին են ցույց տալիս: Խիրուրգիայի մեջ այդպիսի բան չկա, բայց գուցե պ. Իսահակյանցը վիրաբուժություն բառը փոխանակ խիրուրգիա հասկանալու, կարծում է թե գաստրոնոմիա է. արդարև այդ արվեստի մեջ շատ բան ցույց են տայիս արևին չորացնելու և ապուխտ շինելու համար, բայց դարձյալ վերքեր չէին, որ չորացնում են, գաստրոնոմիան գործ ունի առողջ անասունների հետ, ցավագար և վիրավոր անասունքը գաստրոնոմիային ևս հարկավոր չեն, մանավանդ որ բժշկական պոլիցիան սաստիկ արգելում է այդպիսի չարագործություն։ Ես ասել էի, որ պ. Իսահակյանցի աչքումը միևնույն հարգ ու արժանավորություն ունին, թե ազգը և թե նորա պակասությունքը. ասածս դարձյալ ապացուցանում է այդ պարոնը ասելով, թե «ազգը պակասավոր լինելու համար անարդում են և այլն»։ Դու հազար անգամ ասա՛ մի այդպիսի պարոնի, թե ազգը չեն անարդում, այլ դատապարտում են ազգի պակասությունքը. ազգը ինքը պակասություն չէ. ա՛յլ է ազգը, և ա՛յլ է ազգի պակասությունքը։ Անարգելով ազգի պակասությունքը, ոչ թե միայն չես անարգում ազգը, ոչ թե դառնում ես նորան թշնամի, այլ բուն բարեկամ, ըստ որում ցանկացել էիր ազատված տեսանել նորան ամենայն պակասութեններից։ Եվ այդ պակասությունքը արժանի էին որ դատապարտվեին, այդ արատները կարոտ են սրբվելու։

Բայց ի՛նչ ասեմ ես այն մարդուն, որ չկամի հասկանալ, թե Հայաստան բառը մի վերացականություն է ներկայումս, և կանացի մեղադրանքներով ասպարեզ է մտանում, թեև Հայաստանը չէ տվել ինձ կրրթություն և դաստիարակություն, բայց իրավունք ունի մեր կողմից պահանջելու [ 282 ] պահանջելու փույթ և խնամք յուր վերա: — Հայաստանը ոչինչ իրավունք չունի մեզանից բան պահանջելու, ասում եմ շեշտելով, թո՛ղ նա հառաջ սերմանե, հետո հնձելու դուրս գա։ Բայց մեք ինքնին, որպես մարդ, պարտական ենք օգնական դտանվիլ մարդկությանը, և որովհետև ընդհանուր մարդկության մեջ մտանում ենք մեր հայ մարդկությամբ, որովհետև հայ մարդկությունը առավել մոտ է մեզ, այս պատճառով պարտականություն համարում ենք մեզ անփույթ չլինել հայոց ազգի հառաջադիմության և լուսավորության մասին։ Բայց որպես մարդ և որպես քրիստոնյա, մեք ենք, որ համարում ենք մեզ պարտական, իսկ այլ ոք չունի համարձակություն պարտական քարոզել մեր ազատ անձը։ Եվ այս է մանավանդ բանը, որ մեք մեր ազատ կամքովը, հասկանալով մարդու և մարդկության խորհուրդը, առանց բռնադատվելու մի հարկադրական պահանջողութենից, ինքնին աշխատում ենք օգնական դտանվիլ հայ մարդկությանը որպես և ինչ չափով կարող էինք։

Ես երբեք չեմ անպատվել Հայաստանը ասելով, թե նա չունի այն, ինչ որ ստուդապես չունի, և միտք չեմ ունեցել համազդիների սիրտը վիրավորելու, այլ մանավանդ, հանդես տալով այդ խնդրին, ցանկացել եմ զքաւի կացոլցանել մեր ազդին այդ նորա տարապայման կարոտությունը և հետ մնալը լուսավորության գործի մեջ։

Պ. Իսահակյանցը իմ միտքն է ձգում հինգերորդ դարը և ասում է, թե «Խորենացիների նման մտավարժ և լիահանճար մանուկները անհագ փափագով դիմեցին Աթենք, Ալեքսանդրիա, Բյուզանդիա, դեպի հունական դպրոցները, և թե այդ երանելիքը չեն ասել, որ պարտական չէին Հայաստանին, այլ շտապել են գալ Հայաստան լուսավորել և այլն և այլն»։ Ցանկալի էր լսել պ. Իսահակյանցից, թե այդ բարի և օրհնյալ հիշատակի արժանի մարդիկը ինքյանք դիմեցին, թե ուրիշի ձեռքով և հոգաբարձությամբ ուղարկվեցան, և այդ հոգաբարձությունը, որ կատարեց այն ժամանակ Հայաստանը Սահակի և Մեսրոպի ձեռքով, իբր 60 աշակերտ Եվրոպա կամ Ալեքսանդրիա ուղարկելով, կարելի՞ է որ մոռանային այդ աշակերտքը և ասեին — թե Հայաստանը չէր, որ դայակ վարձեց մեր համար։

Ինչպես կարող էին նոքա պատճառ դնելով Հայաստանում համալսարան չշինելը ուրանալ Հայաստանի իրավունքը յուրյանը վերա, մինչ

այդպիսի դպրոցի չլինելը ստիպել էր սուրբ թարգմանիչներին աշակերտներ ուղարկել դեպի հունական դպրոցները, որի լեզու պանծալի և ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան[24], վերադառնային Հայաստան և [ 283 ] կանգնեցնեին ընդհանուր ազգի լուսավորության ավազան։ Բայց թե ո՛ր չափ հաջողեցավ նոցա իրագործել յոլրյանց գաղափարը, թե ինչ հանգամանքների մեջ ոտք կոխեցին Հայաստան, թե ի՛նչ ընդունելության պատահեցան և ինչպես կատարեցին յուրյանը ասպարեզը, իմ սիրտը չէ դիմանում մի առ մի նկարագրել։ Ես տեսանում եմ, որ պ. Ւսահակյանցը ամենևին անտեղյակ է մեր մատենագրության պատմությանը։ Խորհուրդ ենք տալիս օրինավոր կերպով կարդալ և հասկանալ Խորենացին, և եթե բնագիրը անհասկանալի է, փառք աստուծո, շուտով ռուսերենը ևս դուրս կգա, պ. էմինի աշխատությամբ թարգմանված։ Այդ թարգմանությունը կարող է պ. Ւսահակյանցին և ուրիշներին հասկացուցանել Խորենացու Հայոց պատմությունը, ըստ որում ներկայումս հայոց լուսավորությունը այն թշվառ դրության մեջ է, որ ազգը ավելի շուտով կհասկանա Խորենացին ռուսերեն, քան թե հայերեն։ Խորհուրդ ենք տալիս նույնպես կզւրգալ Ղազար Փարպեցու նամակը գրած Մամիկոնյանց տիրոջ Վահանին, որովհետև այդ տեղից շատ բան է երևում ։

Եթե հինգերորդ դարումը Սահակ և Մեսրոպ խնկելի թարգմանիչքը հոգաբարձու եղած չլինեին, և նոցա աշակերտքը ինքյանք գնացած լինեին Եվրոպա և Ալեքսանդրիա ուսանելու, այն ժամանակ նոքա ևս կարող էին ասել այն, ինչ որ ասում ենք այժմ մենք, ազգի հոգաբարձությամբ ոչ եթե գիտության կաթն, այլև որչ մի բաժակ լոկ ջուր խմած չլինելով:

Պ. Իսահակյանցը ասում է, թե «ես մեր մեծատունների և հոգևոր իշխանների սիրտը կարևեր խոցելուց հետո, ասում եմ,— թե նորա հետ խոսելու վերա ևս կասկած ունինք»։ Զարմանք, որ պ. Ւսահակյանցը խառնափնթորում է և չէ հայտնում, թե — ո՞վի ում հետ խոսելու վերա է իմ կասկածը, և այդ բանի հետ ի նչ հարակցություն ունի մեծատոլնների և հոգևոր իշխանների վիրավորությունը։ Ես ասել էի և ասում եմ այժմ ևս, որ մեծ կասկած և երկբայություն ունիմ մուզաների խոսելու մասին պ. Ւսահակյանցի հետ։ Բայց նա, առանց լուծանելու իմ երկբայությունը, մեջ է բերում մեծատունների և հոգևոր իշխանների վիրավորությունը, ըստ ամենայնի անտեղի։ Շատ հին, մաշված ու տրորված խորամանկություն է, որ գործ է դնում պ. Ւսահակյանցը, կամենալով հաճոյանալ մեծատոլններին և մյուսներին, և մեզ որպես թե վատամարդիկ շինելով, բայց զուր է անհանգիստ լինում, իմ համար միևնույն է ազգուրաց մեծատունների և իշխանների բարեկամությունը կամ թշնամությունը դեպի ինձ, ոչինչ հարակցություն չունիմ նոցա հետ, և եթե ինքը պ. Ւսահակյանցը, որպես մանկավարժ, ստիպված է ասիական հին [ 284 ] սովորությամբ ամենայն մարդու աղա՛,— աղա՛ ասելով գլուխները յուղել և յուր անձը պահպանել, բարյավ վայելե յուր սովորությունը, չենք ագահում այդ աննախանձելի բախտին։

Պ. Իսահակյանցը, կամենալով ցույց տալ յուր սրամտությունը, ասում է, թե կասկածավոր մարդու վիճակը կարող եմ տեսանել, իմ ողորմած պարոն Կոմս Էմմանուելի ճշգրիտ նկարագրութենից, և թե ինձ ևս դժբախտաբար տեսանում է այն կասկածավոր մարգերի կարդում, հավատացած լինելով, եթե պ. Կ. էմմանուելը իմանար, որ այդ ստորադրությամբ պիտի աոարկվեր իմ կասկածավոր գրությունը, ամենևին գրելու չէր այդ բանը։ Եթե ես պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր և երկչոտ մարդը լինեի, չէի կարողանալու դրականապես խոսել այս կամ այն բաները պ. Ւսահակյանցի հետ, և թե մի հաստատ բնավորությամբ մարդ, հավատ չընծայելով մի անհիմն բանի երկրայի, նա չի կարող ընկնեչ այն կատեգորիայի տակ, ուր դտանվում են կասկածավոր բնավորության տեր մարդիկը։ Այլ է մի անհավատալի բանի վերա հիմնավորապես կասկածել, այլ է կԼայարաէյալ եր1|յոսլ լինել, ինչպես ասել էր պ. Կոմս Էմմանուելը։ Եվ պ. Իսահակյանցը ի՛նչ տեղից իմանում է պ. Կոմս իմմանոլելի կարծիքը, մինչև անդամ նորա մտքից չանցած բաների մեջ. ուստի՞ դիտե, որ նա չէր նկարագրելու կասկածավոր մարդերի վիճակը, եթե ես առարկվելու լինեի ղորանով, մի՞թե այս ևս Մուզան է ասել պ. Իսահակյանցին։

Ես հավատացած եմ, որ եթե պ. Կ. էմմանուելը մի պակասություն տեսանե իմ վերա, այնքան ազնիվ կլինի, որ նախ և հառաջ ինքը կհրապարակե նորան, ցանկանալով ավելի կատարելության մեջ տեսանել իմ արժանավորությունը, ես ևս անխնա կպատժեմ պ. Կոմս էմմանուելի պակասությունքը, եթե տեսանեմ, և հավաստի եմ, որ շնորհակալության կստանամ նորանից։

Պ. Իսահակյանցը ասում է, թե չգիտե մի այնպիսի ազգային ավանդությոլն, որ պատմեր մեզ, թե Մասյաց ոաքումը կա մի փոս դժոխք անվանված հնումը. դորա մեղավորը ես չեմ, ինչու չէ ուսանում, և Խորենացու ասածի նման լինում է — աշակերտ հեզդ աո ուսումն և փույթ աղաի վարդապետել, նախ քան ցտեսությունն աստվածացան։ Պարոնը ասում է, «եթե կա ևս մի այդպիսի փոս, ապա ուրեմն Հայաստանը պատրաստել է նորան, յուր վսեմությունը և պարծանքը ուրացող մուրացկան որդոց համար», ես հավելացնսւմ եմ դորա վերա և այս, թե — սուտ պարծեցող, աղքատ հպարտ, տգետ և կամակոր որդոց համար, որ միտ չդնելով յուրյանը հոգեկան չքավորության վերա, հրատարակում են յուրյանը անձը առատացած ամենայն բանով, աղայական մեծամտությամբ [ 285 ] տգիտանալով յուրյանը սնանկությունը, Այդ փոսը յուր խավարովը, որ թագավորում է նորա մեջ, կարող է լավ ապարանքի տեղ ծառայել օբսկոլրանտների համար, կարծեմ, որ պ. Իսահակյանցը ևս որպես օբսկուրանաների նիզակակից, կարողանա մի մութն անկյուն գտանել այգ տարտարոսի մեջ։

Զարմանք է, ինչպես չէ վախեցել Պ. Իսահակյանցը, թե մի գուցե պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր մարդերի կարգը ընկնի, որովհետև երկբայությամբ խոսում էր նախասացյալ փոսի վերա։ Պ. Իսահակյանցը ասում է, թե չէ ասել, որ Մասիսը բնակարան է մուզաների. ասելը ի՛նչպես կլինի, կոտոշներո՞վ, մինչ խոստովանում է, թե Մասյաց գարևանդից Մուզան կանչել է և ղագարեցուցել է նորա գոչյունը,— նշանակում է, թե մուզայք կան Մասյաց դարևանդի վերա: Իսկ այն բանը, թե «Հայաստանը ունի յուր ծոցումը քնքուշ մուզայք, որոց անմահ հիշատակները անգագար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը». ես ամենևին չեմ հասկանում, թե ի՛նչ կամի ասել, որովհետև նայելով քերականական կանոններին, ուրիշ խոսքերով միևնույն միտքը այսպես է դուրս գալիս, թե «անմահ հիշատակները մուզաների, որ Հայաստանը ունի յուր ծոցումը, անդադար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը».— նշանակում է, Հայաստանի մուզաները չեն, որ ողբում են, այլ նոցա անմահ հիշատակները: Այսպես չէ կարելի խոսել, որովհետև բուն անմտություն է։ Բայց արի տես, որ ես և իմ նման մարդիկ շատ, թող ասել և ճյոաիսափայլ կտրիճ և անխարդախ օրագիրը, առանց կարոտելոլ վերացական անունների գործածությանը, առանց կարոտելա քնքուշ մուզաների գործակցությանը, ողբում ենք անդադար օբսկուրանտների թշվառ գլուխը, և շատ կարելի է, որ մեր արտասուքից մի քանի կաթիլ բաժին հասած լինի և պ. Իսահակյանցի գլխին:

Ինչ որ վերա բերում է պ, Իսահակյանցի պեգագոգիայի մեջ ամենավերջին թուլությանը, ավելորդ է խոսել, որովհետև այգ պարոնը մի ասիական անմխիթար դպրոցում այբուբենք միայն ուսանելով կարող էր գուցե այբուբենը ևս ուսուցանել, բայց պեդագոգիան շատ կարծր բան է նորա գյուրափխրելի ատամների համար։

Պ. Իսահակյանցը ասելով «երանի՛ կլիներ, որ և իմ բախտը հաջողեր այգ համալսարաններումը մի հիմնավոր կրթություն առնելու», համաձայնում է իմ իստակ սրտից տված խորհրդին — մի բարեկարգ դպրոցում ստանալ մի հիմնավոր կրթություն, բայց երանի տալուց հետո իսկույն աշխատելով ծածկել յուր անկրթության մեղքը, շարունակում է [ 286 ] ասիական կամակորությամբ.— «բայց մի մեծ կորուստ չուն իմ», հառաջ երանի տվեց, հետո, կորուստ չունի, որի՞ն հավատանք։ Խեղճ մարդ, ինձ աբեղա է կարծում, որովհետև անտեղի մեջ բերելով Առաքելու ասածը. «Եթե զլեզուս մարդկան խօսիցիմ և զհրեշտակաց, և սէր ոչ ունիցիմ, եղէ ես իբրև զպղինձ, որ հնչէ, կամ իբրև զծնծղայս որ ղողանջեն և այլն». և թե «մի յուսմունս օտարոտիս և պէսպէսս դան դա լիք», կամենում է խելքիս նստեցնել, որ լուռ մնամ նորա անկրթության և տեսութենից հառաջ աստվածաբանության վերա։ 0՛վ է ասել նորան, որ կրթություն ստանալով պիտո էր անպատճառ սերը կորուսանել, մի՞թե կրթության հետևանքը անսիրելիություն է. ամենայն մարդ կարող է պահպանել յուր մեջ այդ աստվածային մասնը, եթե ուներ, կրթությունը և լուսավորությունը առավել աճեցնում են և կերպարանագործում են սերը։ Բայց ես տեսանելով, որ պ. Եսահակյանցը հոժարամիտ է շատ... մարդերի հետ չարաչար գործ դնել սուրբ դիրքը, բոլորովին հրաժարվում եմ նորան իմ զավակի կնքահայր շինելու մտքից, որովհետև կնքահայր ասացյալը պիտի լավ իմանա և ողջամտությամբ վարդապետն սուրբ գիրքը. պատճառ. մկրտության ժամանակ նա խոսում է և խոստանում է անբարբառ երեխայի փոխանակ, իսկ այն խոստմունքը, որ չէին հառաջանում դի֊ տակցութենից, և սուրբ դիրքը, աստվածային բանը ողջամտությամբ հասկանալուց, ընդունելի չէ մկրտության ժամանակ, որովհետև եկեղեցական խորհոլրդներից ոչ մինը չէ կատարվում մեքենաբար միայն։

Մի զարմանալի բան ևս ասում է պ. Եսահակյանցը, թե իմ քարոզությունը և նպատակը ամենևին համաձայն չէ իմ խոսքերին, ուրեմն իմ քարոզությունը և նպատակը այլ բան են, և խոսքերս այլ, շատ բարի, ինչ տեղից իմացավ պ. Եսահակյանցը իմ քարոզությունը և նպատակը, եթե ոչ իմ խոսքերից, և ո՞չ ապաքեն այդ իմ խոսքերից բաղկանում էր իմ քարոզությունը և նպատակը, այլապես չէր կարելի, պատճառ, ի՛նչ խոսքեր կարող էր գործ դնել մի մարդ, ամենևին թարմատար նշանակությամբ, որ դուրս լինեին նորա միտք հասկացնող բառերից և որ չէին բացահայտում այդ մարդու նպատա կը։ Մի՞ գուցե պ, Եսահակյանցը պ. Դյումայի կոմս Ֆենիքսի նման ամենայն բան գուշակում է գործ դնելով Մեսմերի արվեստը։ Մեղա, մեղա, պ. Եսահակյանցը խոսում է Մասյաց քնքուշ մուզաների հետ, որոնց համար պատմում են, թե շատ անգամ գլորվելով Մասիսի ձյունապատ գագաթից և լանջից, սառուցի տեղ ծառայում են ծարավի մարդու համար, որովհետև ասում են, թե այդ քնքուշ մարմինքը ձգվելով որևիցե ջրի մեջ սաստիկ սառուցանում են նորան. երևի թե պ. Եսահակյանցը փոստով ստանում է Մասյաց դարևանդից այդպիսի մուզայք և նոցանից իմանում է ամենայն բան... [ 287 ] Պ. Իսահակյանցր անգիտանում է, թե որպիսի դպրոցներ կամեի, որ լինեին Հայաստանում, եթե Ներսիսյան ազգային փոքրիկ ուսումնարանը հավատարիմ չէ իմ սրտին ո՛վ գիտե ինչ պատճառավ և այլն։ Ինչ որ վերաբերվում է իմ ցանկությանը և դպրոցների որպիսությանը, պ. Իսահակյանցը կարող է կարդալ Հյոա|ւսափայլի 8-երորդ համարում տպած պ. Կոմս էմմանուելի Հիշատակարանի մեջ, որովհետև այն պարոնի խնդրած դպրոցները նույնպես ցանկալի են ինձ, որպես և ամենայն ճշմարիտ ազգասիրի։ Իսկ Թիվլիզի հոգևոր դպրոցը, որ հայտնի է անունովս Ներս|սւյան (պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ), չէ կարող երբեք մի ուրախություն գոյացնել իմ մեջ, մինչև դա օրինավոր կերպով և իրավունքով արժանի լինի դպրոց անունը յուր վերա կրելու։ Այժմյան ժամանակումս, թող նորա ուրիշ բազմամասնյա թերությունքը, միմիայն այն ուղղությունը — ամենայն բան ուսուցանել օտարի լեզվով, հերիք պատճառ է, որ ամենայն հայի սիրտ օտարանա այդ դպրոցից և նայի նորա վերա, որպես մի խրտվիլակի վերա։ Կարծեմ որ այժմ կհասկանա պ. Իսահակյանցր, թե որպիսի դպրոց կամեի ես իմ ազդի համար։

Պ. Իսահակյանցը վիրավորվել է իմ ասելուցս մեծատունների մասին, թե մարմին էին դարձած, և մեղադրում է թե ինչո՜ւ համար շատ լավերի միջից, միմիայն մարմին դարձողների վերա մատով չեմ ցույց տվել, պատճառն այն է եղել, որ մեր մեծատուններից մարմին չդարձողները այնքան փոքր են և աննշան, որ չեն մտանում ընդհանուրի կարգը, իսկ մյուսները ընդհանրապես մարմին դարձած ենք ճանաչում, որովհետև հոգու համար ոչինչ հոգաբարձություն չենք տեսանում նոցա կողմից։ Եվ պ. Իսահակյանցից ջատագոված գործերը այդ մեծատունների, որ մեզ հայտնի չեն, այն ժամանակ միայն կընդունենք, երբ պ. Իսահակյանցը օրինավոր վկայությամբ կապացուցանե, ըստ որում երեխայական օղաբախությունը բանականության դատաստանի առաջև հարդ չունի։ Պարոնը ասում է. «ի՜նչպես կարելի է անմիջապես և անտարբեր պախարակել և այլն», չդիտեմ ի՜նչ է հասկանում — անմիջապես ասելով« ես, որպես և ուրիշները, հասկանում եմ այդ խոսքով այն իդեան, որ հասկացվում է լատինական immediate կամ ռուսաց непосредственно խոսքերով, ուրեմն մեծատուննւերի մասին միջապե՞ս հարկավոր էր խոսել, через г. Исаакянца что ли չեմ հասկանում։ Ամենևին վատ չէր լինելու պ. Իսահակյանցին, խոսելուց հառաջ մի փոքր մտածել ուսանել, որովհետև ամենևին անգետ լինելով մտածության, կարելի չէ խոսել և ոչ իս՛կ բան հասկացնել։

Պ. Իսահակյանցը հարցանում է. «Սիրելի, այդ ինչ ճշմարտություն [ 288 ] է, որ ձեզ համար խաղալիք եք շինե՛լ անպատվելով դորա սուրբ անունը»։ Զարմանք չէ, որ չէ ճանաչում ճշմարտությունը, որովհետև սկզբից մինչև այսօր սուտը հաղորդություն չունի ճշմարտության հետ, խավարը լուսի հետ, բայց ես ավելորդ չեմ համարում հայտնել, թե ճշմարտությունը, որի դրոշակի տակ զինվորված է և իմ նվաստությունը է աստուծո ճշմարտությունը, անմասն ամենայն ստութենից, խարդախութենից, կեղծավորութենից և այլ այսպիսի արատներից է այն ճշմարտությունը, որ Հիսուսի Քրիստոսի արյունով կնքվեցավ Գողդոթայի վերա, այն ճշմարտությունը, որ հաճո չէ աշխարհին, այն ճշմարտությունը, որին ատում են սուտ ազգասերքը և օբսկուրանտները, որոնց մեջ մի չար բախտով տեսանում եմ այս րոպեիս և պ․ Իսահակյանցըւ Դա է այն ապառաժը, որի վերա ընկնողը կփշրվի և թե ինքը մի բանի վերա ընկնի կհոսե։ Կարծեմ որ բավական որոշ նկարագրեցի խնդրած ճշմարտության ինչությունը և բնավորությունը։

Նույնպես թող հայտնի լինի պ․ Իսահակյանցին, որ ես նորա բուն հայագետ ասած մարդերից չեմ կրած ո՛չ իրավացի և ո՛չ անիրավ նախատինք․ գուցե այդ ևս Մասյաց մուզաները պատմել են պ. Իսահակյանցին, չգիտեմ․ միայն եթե նորա քարոզած բուն հայագետքը,— մեր կարծիքով խավարի կոտքի ջերմեռանդն դաբիրայքը, փորձ փորձեն այդպիսի գործ կատարելու, այն ժամանակ կլսեն յուրյանց ձայնի արձագանքը, ոչ եթե Մասյաց դարևանդից, այլ Րեդուակալեից— Պոնտոսի հզերքից, ինչպես ինքը պ. Իսահակյանցը փորձում է և կփորձե դեռևս, եթե մոռանա յուր չափը։

Լերմոնտովի մարգարեին չեմ նմանեցուցել ես իմ անձը, այլ մեջ բերելով այդ ոտանավորի հատվածը, կամեցել եմ միայն ցույց տալ պ. Իսահակյանցին, թե ճշմարտությունը հալածվում է ստութենից, բայց ցավելին այս է, որ այդ օրինակը ևս հերիք եղած չէ պ. Իսահակյանցին։

Պ. Իսահակյանցը ասում է, թե մի քանի իմ նման, գուցե ևս առավել գիտուն անձինք կարողացել էին իմ մարդկորեն սխալանքը լուսաբանել և ազգի վերաբերյալ թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել։ Դարձյալ մի նոր զարմանք․ պատճառ, առաջին անգամ հրապարակեցի իմ գրավոր վաստակը պ. Իսահակյանցի հոդվածի պատճառով, դորանից հառաջ և ո՜չ մի տող բան տպած ու հրատարակած չունեի, որ պ. Իսահակյանցի խելոքները կարողանային իմ սխալանքը լուսաբանել. չգիտեմ ինչպես պիտո է հասկանալ այս բանը։ Երևի թե պ․ Իսահակյանցը երազում կատարված տեսել է այս իրողությունը, կամ, Մուզան ասել է Մասյաց դարևանդից Ղզլար վազելով։ Ինչպես մեծ խորհուրդ և ազդեցություն ունի շրջակայքը մարդու [ 289 ] վերա, լսելով պ. Իսահակյանցի խոսքերը, «թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել», իսկույն երևում է, որ այդ պարոնը բնակվում է այգիների մոտ և անդադար տեսանում է ճյուղերի կտրատվիլը: Բայց մի խորհուրդ ասեմ պ. Իսահակյանցին, ես և իմ նման մարդիկ շատ հավատացած լինելով, որ չէ վերջանում չարը կտրատելով միայն նորա ճյուղերը, աշխատում ենք արմատը կտրել այդ չարին, որ իսպառ չորանա: Բայց որովհետև պ. Իսահակյանցը յուր իդեաները առնում էր այգիներից, ուստի չէր կարող այնտեղ այսպիսի գործողություն տեսանել:


Շատ մեծահոգի մարդ է պ. Իսահակյանցը, մեծ շնորհ է ցույց տալիս ինձ «առանց դիտողության թողնելով իմ անվերջանալի վեճը աբեղաների հետ»: Մինը հարցանե թե ե՞րբ վեճ է բացել Շահբեգը աբեղաների հետ, չգիտեմ ինչ ունի պատասխանելու Ղզլարի մանկավարժը։ Ես հերքելով նորա այն երեխայամիտ խոսքը, թե «հանգամանքը բռնի խլել են Խորենացու բերանից նորա ողբը», կցորդել էի, թե ամենայն արդարությամբ արժան էր, որ Խորենացին գրեր, որովհետև վերադառնալով Ալեքսանդրիայից տեսել էր Հայաստանի ամենայն բանը գլխիվայր, և, ապացուցանելու համար, թե Խորենացու այդ ողբ գրելը պտուղ չէր մի րոպեական նեղսրտության, մեջ էի բերել նորա նզովքը կաթողիկոսների վերա և Շարք կաթողիկոսաց անունով աշխատությունը, որ ոչնչացուցած է երևում աբեղաների ձեռքով։ Բայց թե լավը կամի պ. Իսահակյանցը, Ղազար Փարպեցու Մամիկոնյանց տիրոջ Վահանին գրած նամակի երկու թերթերը ևս, վասն ի վերուստ են եղած դույն այդ աբեղաների ձեռքով, որովհետև նոցա մասին, բայց ոչ նոցա օգտի համար խոսում էր այնտեղ Ղազարը, ինչպես երևում է նախընթաց և հետևյալ բաներից։ Ես պատմել էի պ. Իսահակյանցին աբեղաների անքրիստոնյա ընթացքը Մովսես Խորենացու խնկելի ոսկրների հետ, իսկ այժմ շոշափելի կերպով ցույց տալու համար, թե այդպիսի բան շատ մոտ էր աբեղաների հասկացողությանը, թող պատմեմ այստեղ, որ երկու տարի սորանից հառաջ ասիական Տաճկաստանի մեջ, մի հայոց եպիսկոպոս գերեզմանից փորել ու հանել է մի հայ քրիստոնեի ննջեցյալ մարմին և ձգել է շուների առաջև, պատճառելով թե այն մարդը ավետարանական էր եղած։ Այս գործողությունը այնպիսի վատ տպավորություն գործել էր մինչև անգամ տաճիկների վերա, որ փաշան պայծառափայլ Դուռնից հրաման խնդրելով առանձին գերեզմանատուն նշանակեց ավետարանական հայերի համար, որ չէ ենթարկվում հայոց առաջնորդի իշխանությանը։ Այս բանի մասին շատ խոսք և զրույց հառաջացավ այն ժամանակ եվրոպական և ռուս օրագիրների և լրագիրների մեջ. թողում եմ այն մեծ գայթակղությունը [ 290 ] մոտակա հայ ժողովրդին, որին մի չար բախտով անձամբ անձին վկա եմ գտանված: Պ. Իսահակյանցը այս տեսակ աբեղաներին անվանում է երանաշնորհ, բազմերախտ և սրբազնագործ, և նոցա գործը, հիշատակ ճշմարիտ ազգասիրության։ Իմ աչքումը այն մարզիկը, որ պարապում էին այսպիսի գործերով, ոչ թե միայն քրիստոնյա չեն, ոչ թե միայն քահանա, կամ եպիսկոպոս չեն, այլև, մարգ չեն։ Վա՜յ և դատապարտություն դոցա հավիտենական։ Եթե պ. Իսահակյանցի համար այդ, քաղաքական և եկեղեցական օրենքներով, որպես սոսկալի սրբապղծություն, դատապարտված գործերը են հիշատակ ճշմարիտ ազգասիրության, եթե այդ գործակատարքը են բազմերախտ, երանաշնորհ և սրբազնագործ, թո՛ղ նոցա բարեխոսությունը անպակաս լինի պարոն Իսահակյանցի գլխից. հեռի մեզանից. քա՛վ լիցի. անա՛թեմա։

Պ. Իսահակյանցը Խորենացու 4,000 տարեկան շինելու մեղքը ձգում է յուր վզից գրաշարի վիզը, խեղճ ողորմելի գրաշար, քանի՛ քանի հեղինակի և գրողների մեղքը հանձն ես առնում և քավում ես դու, ի՛նչ պիտո է առնել, երևի այդպես նախասահմանված է նոցա վիճակը։ Պարոնը յուր ներկա հոդվածի վերջումը կամելով ցույց տալ յուր սրատեսությունը և մի մասնով արդարացնել 2,600 տարու փոքրիկ և աննշան սխալը, հրավիրում է ինձ կարդալ Հյուսիսափայլի 4 ամսատետրակի 338 երեսը, ուր, նորա ասելով, պ. Կոմս էմմանուելը Մեղուի ապրիլի 19-ին դուրս եկած թերթը կարդում է Մոսկվայի մեջ ապրիլի 20-ին։ Ես բացի Հյուսիսափայլի վերոհիշյալ երեսը և տեսա, որ Կոմս էմմանուելը ոչ թե չէ կարդացել Մեղու լրագիրը, այլ ամենևին կամք ևս չունի կարդալու, որովհետև պատասխանում է, պարոն Խ...–ին, թե հիմարութենների կարդացող չէր, չնայելով, որ պ. Խ. գովում էր Մեղուն և նորա հրատարակող երևելի ուսումնականը (?). բայց թե պ. Իսահակյանցը ինչպես է կարդացել, որ տեսել է այնպիսի բան և ուստի՞ գիտե, որ պ. Կոմս էմմանուելը բնակվում է Մոսկվայում. ճշմարիտ, արժանի է զարմանալու։ Մի՞թե այդ ևս Մասյաց դարևանդից Մուզան է ասել պ. Իսահակյանցին։ ճշմարիտ, երջանիկ մարգ է պ. Իսահակյանցը, որ այդպիսի բարեկամություն ունի Մասյաց դարևանդի մուզաների հետ. բայց ավելի երջանիկ լինելու չէ՞ր արդյոք նա, եթե լոգիկան լիներ բարեկամ, քան թե մի վերացական էակ։

Թող բարյա՛վ մնա պ. Իսահակյանցը, բայց մինչև ցվերստին տեսություն, որովհետև ես չեմ կարող բաժանվիլ նորանից. մի անգամ սիրել եմ։ Եվ ես մի վատ սովորություն ունիմ, որ եթե մի անգամ սիրեմ, ասես մյուս անգամ բաժանվել լինո՞ւմ է. ինչ պիտո է առնել, գիտեմ, վատ սովորություն է, բայց միանգամ ենթարկվել եմ գորան, ճար չկա։ [ 291 ] Ցավելին այս է, որ պարոն Իսահակյանցը յուր շրջանառությունը հինգ ամիսը մի անգամ կատարող մոլորակներից է. շուտ-շուտ չէ երևում, ապա եթե սխալվել եմ և կոմետը ընդունել եմ մոլորակի տեղ, որ եթե այս անգամ ցած գնա հորիզոնից, ու մյուս անգամ չերևի, այն ժամանակ վա՜յ քեզ Շահբեգ. շատ ցավերիդ վերա մի մեծ ցավ ևս պիտի հավելանա։

Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

Համար 3

Սեպտեմբերի 13, 1858, Պոլտավա։
Պարոն ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈԻԵԼ

Ինձ վաղուց հայտնի է, որ Հիշատակարան ես գրում և կցանկանայիր իմանալ որևիցե անսովոր բան։ Այս երկու ամսոլմը պատահելով մի քանի վաճառահանդեսների մեջ, տեսա մի թափառական գազանանոց, որի մուտքը արժեր կես մանեթ։ Շուտով հատուցի և մտա, բայց խնչպես զարմացա վերահասու լինելով նորա տիրոջ խաբեբայությանը, դորա գազանանոցի կենդանիքը շինովի էին, որ շատ թե փոքր հայտնի երևում են առաջին անգամ աչք ձգելու ժամանակ։

Սաստիկ խայտառակութեններից մինը այն էր, որ ցույց տվեց մի թռչուն Կազվարի անունով, թայց ի՛նչ կազվար, մի մեծ թռչունի վերա, որ ես որոշ չնկատեցի, որի մասին ոմանք արագիլ և ոմանք մորահավ ասացին, դրել է թաղիքից (քեչայից) շինած վահանի նման բան, այլև շրջապատելով փետուրներով և ներկելով ոտքերը, հավատացնում է, թե մանուկ կազվար է։ Ինչպես կարելի է, որ արագիլը կամ մսրահավը թեև ծածկված էին վահանի տակ, չհայտնեին յուրյանը ինչ լինելը։ Կառավարությունը իմանալով այս խարդախությունը, դուրս վանեց վաճառահանդիսից։ Լսած էի, թե Կեսարիայում էշ ներկում են, բայց արագիլից և մսրահավից կազվար շինել, ծածկելով մի կոպիտ վահանի տակ, ճշմարիտ լսած չէի:

ՁԵՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ԿԱՐԴԱՑՈՂՆԵՐԻՑ ՄԻՆԸ

Ահա իմ ստացած ծանոթությունքս և նամակներս, բացի սորանից պիտի ասել, որ նորերումս հանդիպեցա պ. Բեգզադեին, որ նոր էր եկել մի այլ քաղաքից, բայց ինչպես վշտահար, վատած և ցավագարված։ Հարբանում եմ.— Պարոն, ի՛նչ է պատահել քեզ, մի գուցե հիվանդ էիր, որ ենթարկվել ես այդպիսի փոփոխության։ Ինձ պատասխանում է. «Ես անհավատ մարդերի հետ գործ չունիմ. դու ծիծաղում ես իմ վերա»։ [ 292 ] — Ինչ ծիծաղելու բան կա. ես քեզանից հարցնելու եմ քո այդպիսի փոփոխության պատճառը...

— Մի՞թե մոռացել ես իմ տեսած երազը,— պատասխանեց պ. Բեգզադեն։

— Չեմ մոռացել, բայց ի՛նչ հարակցություն կա քո տկարանալու և այդ ցնորքի հետ։

— Ցնորք... Ցնորք. բայց այդ բանը մաշում է իմ հոդին։ Դորա հետ միացավ և այժմյան պոչավոր աստղի երևիլը. այդ ևս վատ բան է նշանակում, այնպես չէ՞։

— Այնքան վատ, որքան քո տանից դուրս գնալով երևելը փողոցի մեջ։

— Արի քո հետ խոսիր. ի՛նչ մարդ ես. ինձ և այդ աստղը մի շինեցիր. խղճմտանք չունի՞ս, աստուծուց չե՞ս վախենում. ես մի մեղավոր մարդ, բայց նա սուրբ...

— Ինչի՞ց գիտես դու նորա սրբությունը։

— Եթե սուրբ չլիներ, ի՛նչ է շինում երկնքումը։

— Քեզ ո՛վ է ասել, որ նա երկնքումն է. նա մեզանից շատ հեռի չէ, եթե համեմատենք տիեզերքի անչափելի տարածության հետ։

— Դու ինչ կամիս ասա՛, ես էֆիմերդե գտա և նայեցի, շատ վատ- վատ բան է խոսում այս և գալոց տարու համար։

— Եվ այդ բաները, ամենայն տասներկու տաբու մեջ միանգամ պիտի կրկնվին, այնպես չէ՞ ։

— Ի՛նչպես։

— Ինչ որ 1858-ի մասին դրում է, նույն բանը գրում է և 1870 թվականի համար, որովհետև ընդամենը 12 գլուխ է այդ ծակ մարգարեությունը։

— Թերահավատություն... Թերահավատություն... աստված քավյա՛ զիս զմեղավորս... Աստված քավյա՛...

Այսպիսի աղոթքներով հեռացավ ինձանից պ. Բեգզադեն. բայց այս անգամ, ինչպես տեսանում եք, շատ կակուղ վարվեցավ. բերան չբերեց յուր բեգզադեությունը կամ 3,000 մանեթի բանը:

Ես այդպես ևս սպասում էի. այն մարդը, որ մի բանից այրվում է, վեր է թռչում, բայց չէ մնամ վերևումը, իսկույն ցած է գալիս. այդպես ևս բարկացող բեգզադեները, որոնք կամաց- կամաց տեսանելով յուրյանը ընդդիմության ունայնությունը, քարշում են պոչերը։ [ 293 ]

Ը

Նոր տարի—Բեգզադեի նամակը—Տրովաաորի բովանդակությունը—Բեգզադեի ազգաբանությունը—Հայկական թեատրոն Մոսկվաջի մեջ—Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը—Գամաո-Բաթիպայի պահանջողության պատասխանը:

Անցավ տարին... Անցավ, և մեք քո հետ, պատվելի ընթերցող, մի տարով ևս ծերացանք... Նոր տարու առավոտը հազիվ լուսացած, և ահա նոր տարի շնորհավորողքը գլուխ կոտրելով չափում են փողոցները... Ես տկար կազմվածքի տեր մարդ շինելով, շեմ կարող մասնակից լինել ալդ անխորհուրդ այցելութեններին, վասնորո, տանը նստած, առավել լավ եմ համարում մի փոքր մտածել քո հետ, պատվելի ընթերցող,— մտածել նոր տարու վերա։ Պիտի ասես, ի՛նչ մտածելու բան կա. նոր տարին նոր տարի է, դա մի այնպիսի օր է, որ ուրախացնում է ամենների սիրտը։ Այդպես չէ, այդ արտաքին ուրախության տակ, արդյոք որքան տրտմությունք և վշտեր կան թաքնված։

Նոր տարին ինքնըստինքյան ուրախություն չէ և չէ կարող մեզ ուրախություն պատճառել, եթե չկային մեր մեջ ուրախացուցիչ նյութեր — մեր բարի գործերը։ Առհասարակ տոները բերում են յուրյանց հետ մի պայմանավոր ուրախություն, այդ օրերում շատ վշտակիր մարդիկ հարկադրվում են պատշաճից, ուրախության քող ձգել յուրյանց դառն կամ թթու երեսի վերա, այդ օրերում ուրախ է ցույց տալիս յուրյան մեծատունը, որի լեղին պատառվում էր ներսումը բարկութենից, թե ինչո՛ւ է համար ձեռքից փախուցել է այս կամ այն օգտաբեր գործը, այդ օրերում ուրախանում է և աղքատը, յուր վերջին դահեկանը դնելով սեղանի վերա յուր ընտանիքի և զավակների առաջև, առանց մտածելու, որ գալոց օրի համար չուներ հացի գին անգամ։ Բայց մի ուրախություն, որի որպիսության և պատճառի մասին չէինք կարող հաշիվ ու համար տալ մեզ, որ և ֆոսֆորի նման մի րոպե, մի ակնթարթ վառվելով, մյուս րոպեում թողնելու էր այրվածքը յուր անպիտան հոտով— տխրություն և վիշտ, այդպիսի ուրախությունը երեխայական է և անխել։ Մեք երբեք իրավունք չունինք ուրախանալու առանց օրինավոր պատճառների, և այդ պատճառքը էին մեր գործերը։ Մինչև գործած չէինք այնպիսի գործեր, որոնց վերա արժան էր ուրախանալու, մի սուտ և երեխայական ուրախություն, որով պիտի ուրախանայինք, մեզ շատ վնասակար կարող էր լինել, որովհետև մեր ձգտողությունը թուլանում է ուրախության ժամանակ. պատճառ, ուրախությունը հետևում է լրութենից, իսկ լրությունը մահ է զորության և ձգտողության համար։ Դորա հակառակ, մեր գործունեությունը, ձգտողությունը, ուժը և զորությունը այնքան շատանում է, [ 294 ] այնքան սաստկանում է, որքան շատանում են և սաստկանում են կարիքը և հարկավորությունքը։ Այս ասածներիցս երևում է ահա, որ նոր տարում ևս, ինչպես մյուս այլ հանդիսավոր օրերում, իրավունք ունի ուրախանալու այն մարդը, որ ուներ ստուգապես ուրախացուցիչ գործեր։ Ուրեմն, սիրելի ընթերցող, մեք քո հետ ասենք միմյանց եղբայրաբար, թե ի՛նչպես էին մեր գործերը անցյալ տարում․ արդյոք ա՞յնպես, որ հանգիստ խղճմտանքով և պայծառ ճակատով կարող էինք ձեռքերս սրտերիս վերա դրած վկայել, թե ինչ որ մեր խելքը կտրում էր, թե բարի է, կատարել ենք ինչքան մեր կարողությունը կտաներ, մի բարի գործի մասնակից լինելու, եղել ենք, թե սորա հակառակ, մեր սրտի և հոգու դատավորը, այս հանդիսավոր րոպեումս, մի քանի դատապարտող խոսքեր ուներ մեզ ասելու։ Արդյոք անցյալ տարում ճանաչե՞լ ենք մեզ, թե մարդ ենք, ուրեմն և արժան էր ապրել և մարդկության համար, հրաժարվելով եսական անձնասիրութենից։

Առանց այս բաները քննելու, նոր տարին նույնպիսի օր է, ինչպես մեծ պահքի երկուշաբթին. օրի կանաչը և կարմիրը ո՛չ ոք չէ տեսել մինչև այժմ։ Եթե իմ մասին հարցանեք, ես կասեմ ձեզ, որ իմ կյանքը, սկսած այն օրից, երբ հիշում եմ ինձ, մինչև ներկա րոպես, գտանվում է միօրինակ տխրության մեջ։ Ինձ ո՛չ մի բան չէ կարող ուրախություն պատճառել բացի նորանից, որ եղած էր կամ լինում էր մեր տարաբախտ ազգի օգտի համար. իմ անձնականը և ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ աչքս բանալով, բարոյապես նայել եմ մարդկության վերա։ Այս պատճառով, որպես իմ մասնավոր, ինձ միայն վերարերելի վիշտը չէ կարող ավերել այն ուրախությունը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ գործի վերա, նույնպես և անձնական ուրախությունը չէ կարող փարատել այն ազգային տխրության խավարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստելով ծանրանում են սրտիս վերա։

Ո՛հ, ահա երեսուն նոր տարիք անցուցել եմ ես. նոցանից մինչև քսանը նույնպես ուրախացուցել են ինձ, ինչպես այժմ շատ մարգերի, բայց այս վերջին տասն նոր տարիքը, ի՛նչ բաների վկա են եղել իմ հետ միասին, ի՛նչ ողբալի և արտասվելի գործերի ականատես, որ գործվել էին մեր խնայելի ազգի մեջ։ Ո՛րքան մարդիկ, մեզ ծանոթ ու անծանոթ ավարտել են յուրյանց երկրավոր կյանքը, քանի՛ բարեկամք սուգ և արտասուք կտակել են մեզ։ Քանի՛ քանի անգամ, ցավելու համար պատահել է մեզ տեսանել այնպիսի մարդիկ, որ անարգանք էին մարդկության, որ ցանկանում էին հասանել հերոստրատյան պարծանքի և հիշատակի, որ մտածում էին խայտառակության սանդուղների վերայով բարձրանալ մինչև անմահ փառքի սահմանքը։ Տխո՛ւր տեսարաններ․ այստեղ կեղծավոր [ 295 ] թափելով յուր մարդահաճության թմրեցուցիչ թույնը, մտածում է երես գտանել, անուն ժառանգել. այնտեղ, գողը և ավազակը սորան նորան ճաշերով և ընթրիքներով յուր մոտ քարշելով կազմում է մի ընկերություն յուր հետ, որպեսզի դուրս չմնա մարդկային ընկերութենից, որպեսզի այդ միայնությունը չդաոնա նորան հանցանքի ցուցակ ամեն մի աչք ունեցող մարդու համար։ Այլ տեղ, մարդիկ, վաղուց ահա հոգիքը գրավ դրած սատանայի մոտ, մեռանելու ժամանակին յուրյանց անունը կտակում են աստղերին. զո՜ւր աշխատանք։ Մյուս տեղ, խելակորույս և խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտութենից, այնպիսի կամակոր և անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից. այլ տեղ, լուսավորության և մարդկային ազատ մտածության թշնամիք, դարբնի գործարանք են բացում անտանելի ծանր շղթաներ պատրաստելու և, եթե կարելի է, բոլորովին խեղդելու մարդկային բանականության օրինավոր ազատ հոսանքը։ Տեղ տեղ, բայց շատ փոքր, երևում են այլ մարդիկ, որ հոգիացած աստուծո շնչով և արձակած յուրյանց ձյունի պես սպիտակ թևերը, թռչում են դեպի անմահության տաճարը... Թռչում են վերևից, բարձրից, ոտքի տակ տեսանելով այն բոլորը, որոնք յուրյանց նյութական ծանրության պատճառով, արդեն Նյուտոնի օրենքով կապված էին երկրագնդի կենտրոնի հետ...

Այսպիսի բաներ պատահում են տարու սկզբից մինչև նորա վերջը։ Շատ անգամ լսվում են օդի մեջ հարստահարված մարդերի ողրերը և հառաչանքը, նույն միջոցին և օդը հնչեցնում է հարստահարող բռնակալների ուրախական բացականչաթյունքը։ Հավիտենակա՜ն ամոթի ժառանգ նոքա, որ ճնշում են անզորի աչքերից մի քանի արտասուքի կաթիլներ։

Ասես թե այս նոր տարում ես առավել ուրախ եմ, քան թե անցած նոր տարիներում․ պատճառ, նախընթաց տարին անխորհուրդ անցած չլինելով մեր սիրական ազգի համար, նորը բարի բարի հույսեր խոստանում է մեզ։ Անցյալ տարում դուրս ցայտեց առաջին անգամ հայերի համար Հյուսիսային փայլողությունը յուր պայծառ ճառագայթքը, անցյալ տարում լայնարձակ ասպարեզ ստացավ ժողովրդական կենդանի խոսքը, որ է ազգի բարոյական կյանքը և հոգին։ Անցյալ տարում երևեցավ մեր ազգի մեջ մի բանականության դատաստան․ փա՜ռք և պարծանք նորա պաշտոնյաներին․ այդ տարում խլրտվեցան մի քանի մտքեր, որոնք մեծ հույսեր տալիս են հայերի հառաջադիմության մասին։ Այն թանձր և խավարատեսիլ ամպերը, որ դարերով ահա հավաքվելով և լեռնանալով պատել էին հայկական բարոյականության հորիզոնը [ 296 ] այսօր, Հյուսիսաափայլի ճառագայթների տակ, նկատում ենք փարատված. անցան գիշերային մրրիկները, և փիլիսոփայական ծանրաչափը (բարոմետրը) գուշակում է մի գեղեցիկ առավոտ։ Այս բոլոր բաները վառում են սրտիս մեջ մի փոքրիկ լապտեր ուրախության, որ անշիջանելի կմնա և լույս կտա ինձ մինչև անգամ և այն խավար օթևանի մեջ, ուր նախախնամության տնտեսությամբ պիտո է մնանք սպասելով հրեշտակապետի որոտընդոստ փողահարությանը։

Պատվելի ընթերցող, ես քո մոտ չեկա նոր տարին շնորհավորելու, դորա փոխանակ մտածելով այս բաների վերա և ձգելով Հիշատակարանիս մեջ, ահա քեզ ևս պատճառ եմ տալիս մտածելու, որ առավել օգտակա՛ր է քեզ, քան թե իմ երեքկոպեկյան այցելատոմսակը, որ անտարակույս քեզ տանը չգտանելով, թողնելու էի քո նախասենյակում։ Այս կարճ հառաջաբանությամբ սկսանում եմ ահա իմ Հիշատակարանի տարեկան շրջանառությունը, որ հիվանդությանս պատճառով քանի ամիս արդեն մնացած էր բարձի թողի։

Աոաջին մարդու անունը, որին պիտի պատահեք Հիշատակարանիս մեջ, Բեգզադեն է։ Բեգզադե չդարձավ, գլխներիս փորձանք դարձավ, կարող եք ասել. ի՛նչ պիտո է առնել, այսպիսի Բեգզադեների պարտական ենք ցույց տալ ամենայն մարդկային կարեկցություն, առանց զզվելու և հետ քարշվելու։ Անցյալները գրում է ինձ մի այսպիսի նամակ։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

Շնորհավորեմ քո անբախտությունը, որի վերա ուրախացել եմ խիսս շատ․ աստված կյանք տա դորա պատճառին։ Փառք աստուծո, ազատվեցա քո ձեռքից, ազատվեցա քո Հիշատակարանից․ մնաս բարով հավիտյան․ աստված քեզ դատավոր։

ԲԵԳԶԱԴԵ

Ոչինչ բան իհարկե չեք կարող հասկանալ սորանից, պատվելի ընթերցող, որովհետև ես ևս չհասկացա․ պատճառ, ո՛չ մի անբախտություն չէր պատահել, որ ինձ վիշտ պատճաոելով կարողանար ուրախացնել այդ մարդկային նախատինքը (այս է Բեգզադեի ճիշտ սահմանը)։ Բայց մի փոքր համբերություն․ կհասկանաք կարդալով Հիշատակարանիս հետևյալ տողերը, որովհետև ես ևս հասկացա։

Մի քանի օր սորանից հառաջ, գալիս է իմ մոտ ծանոթներիցս մինը, որին դուք չեք ճանաչում,— վասնորո ձեր համար միևնույն է, եթե ես այդ իմ ծանոթը անվանեմ Գուլի֊Շամամա,— և այսպես գալով իմ մոտ պատմում է ինձ Գուլի-Շամաման, թե պ. Բեգզադեն, անչափ ուրախացել է լսելով, իբր թե հորեղբայրս պատվիրել է ինձ ներս չբերել Հիշատակարանիս մեջ. պ. Բեգզադեն, կամ նորա գործերը։ Այդ իրողությունը ահա, պ. Բեգզադեն համարել է ինձ մի մեծ վատաբախտություն, իսկ յուր համար մի ծայրացյալ երջանկություն։

Այսքան պիտի իմանալ, որ հորեղբայրս ինձ ոչինչ չէ ասել, որովհետև երբեք չեմ ներգործել նորա կամքին ընդդեմ, բայց պ. Բեգզադեն, իմանալով որ ես տկար մարդերի կողմից բամբասանքի տակ եմ ձգել իմ անձը, եզրակացուցել է թե հա՛, այս է որ կա, Կոմս էմմանուելի հորեղբայրը կկապե նորա բերանը։— Հրամերես, միայն քո ցանկությունն էր պակաս այդ բանի համար։

Սպասի՛ր, պ. Բեգզադե, ես քո դրանը կչոքեմ մի օր, և ինչպես նախ և հառաջ գորգս (խալիչա) կփռեմ և լվադեղ (персидская рамашка) կցանեմ նորա չորս կողմը, որ միջատները չհամարձակվին կենդանի մնալ գորգերի վերա, թո՛ղ թե անհանգիստ առնել ինձ յուրյանց եղջերային դարանակալ խայթոցներով...

Բայց Գուլի-Շամաման չէր եկած իմ մոտ քսության համար, չէր եկած, որ պատմե պ. Բեգզադեի հիմարաբանությունքը, նա մի բարի աղա է և բարի սրտով. նա եկել էր հարցանել ինձանից, թե ի՞նչ բան է Տրովատոր ողբերգությունը, որի մասին կարդացել էր մի լրագրում, թե անդադար ձևացնում են թեատրոնական բեմի վերա։ Ձեզ հայտնի կլինի պ. Շահբեգի ինձ գրած նամակից, որ ես շատ սիրում եմ այդ ողբերգությունը, վասնորո մեծ ուրախությամբ պատասխանեցի Գուլի-Շամամային, թե այդ ողբերգությունը պ. Վերդի երաժշտի բոլոր երաժշտական գործերից պատվականն է։

— Բայց միտքը ի՛նչ է,— հարցանում է Գուլի-Շամաման։ «Մի կոմս,— պատասխանում եմ,— խարուկի վերա այրում է մի ժամանակ մի ցիգան կին, որպես կախարդ և գող. այս կինը ունենում է մի դուստր Ազուչենա անունով։ Մայրը կրակի մեջ այրվելու ժամանակ, մահվան դռնում կանչում է և կտակում է Ազուչենային, վրեժխնդիր լինել յուր մոր մահի համար. ողորմելի կնոջ վերջին խոսքերը լինում են վրեժ, վրեժ. ուտող և մաշող կրակը կապում է նորա լեզուն...

Դուստրը կամենալով կատարել յուր մոր կտակը, գնում է մի օր կոմսի տուն և գողանամ է օրորոցից նորա որդին, որ տանի այրե կրակում և դորանով հանե մոր վրեժը։ Բայց այդ միջոցին Ազուչենայի գթկում լինում է յուր որդին, և այսպես, երկու երեխայքը գրկի մեջ գնում է [ 297 ] և մոտենում խարույկին. կամենում է ահա ձգել կոմսի զավակը կրակի մեջ, բայց նայելով անմեղ երեխայի վերա, խղճահարվում է. գութը հաղթահարում է վրիժական հոգին։ Հանկարծ պատկերանում է նորա աչքի առաջև նորա մայրը, որ խորովվելով կրակի վերա, բոցերով ամենևին շրջապատված մեռանում է ահա, և կյանքի վերջին շնչումը, այն սոսկալի մահու տառապանքի միջոցին, ողորմելի ձայնով բողոքում է դեպի յուր դուստրը, հանձնում է նորան յուր մահու վրիժառությունը... Ազուչենայի ականջին դարձյալ լսվում են մոր վերջին խոսքերը վրեժ, վրեժ։ Խեղճ Ազուչենան համարյա թե խելակորույս շտապում է այրել կրակի մեջ կոմսի որդին... Մանուկը մի րոպեում չքանում է բոցերի մեջ։ Բայց ի՛նչ հուսահատություն, ի՛նչ ողբալի բան, երբ Ազուչենան զգաստանալով տեսանում է յուր մոտ դրած կոմսի զավակը ողջ և աոողջ։ Ազուչենան խելագարության մեջ այրեց յուր սեփական որդին։ Ինչ պիտո է առներ, թշվառ Ազուչենան սնուցանում է կոմսի որդին յուր զավակի պես, անվանելով նորան Մանրիկո, և ոչ ոքի չէ հայտնում յուր գաղտնիքը։

Երիտասարդ տղա դառնալով Մանրիկոն, սիրահարվում է մի Լեոնորա անունով օրիորդի վերա, որի վերա սիրահարված էր և կոմսի մյուս որդին։ Երկու հակառակորդքը մի անգամ հանդիպում են միմյանց Լեոնորայի ներկայությամբ, կոմսի որդին ահ է տալիս, թե կսպանե Մանրիկոյին, այն պատճառով, որ համարձակվել էր սիրահարվիլ մի օրիորդի վերա, որի հետ ինքը, երիտասարդ կոմսը միտք ուներ ամուսնանալու։ Այս խոսքերը տեղիք են տալիս մենամարտության. քաջ և հաջողաշարժ Մանրիկոն բարձրացնում է սուրը, որ սպանե յուր հակառակորդը, բայց մի ձայն վերևից կանչում է նորան. «խնայիր, խնայիր»։

Այդ րոպեից կոմսի որդին և Մանրիկոն դառնում են միմյանց թշնամի։ Կոմսի որդին հրատարակում է մի սուտ համբավ, որպես թե մեռած էր Մանրիկոն, որ Լեոնորան հարկադրվի ամուսնանալ յուր հետ։ Բայց օրիորդը ընտրում է կուսանաց վանք գնալ. այս բանը Մանրիկոյին հայտնում է մի նամակով նորա բարեկամներից մինը, նամակը ստանում է նա այն ժամանակ, երբ մայրը առաջին անգամ յուր կյանքումը պատմում էր Մանրիկոյին յուր և մոր գլխի անցքը։ Մանրիկոն գնում է դեպի վանքը և տեսանում, որ երիտասարդ կոմսը խոսում է Լեոնորայի հետ. այստեղ Մանրիկոն յուր բարեկամների օգնությամբ ցանուցիր է առնում կոմսի զինվորքը և ձեռք է բերում Լեոնորան։ Կոմսը հավաքելով յուր բանակը, մտածում է պաշարել բոլորովին Մանրիկոյի բնակությունը և, խլելով Լեոնորան, սպանել Մանրիկոն։

Այս միջոցին Ազուչենան ընկնում է կոմսի զինվորների ձեռքը և [ 298 ] հարց ու փորձի ենթարկվելով, որպես կասկածավոր ցիգան կին, կապվում է շղթաներով. կոմսը շատ ուրախանում է իմանալով, որ Ազուչենան յուր հակառակորդի մայրն է։ Երբ Ազուչենային շղթաներով կապած տանում են Մանրիկոյի տան առաջևից դեպի բանտ, որդին տեսանում է նորան և վազում է փրկել. բայց և ինքը ընկնում է թշնամու ձեռքը և բանտ է դրվում մոր հետ միասին։ Կոմսը վճռում է որդին գլխատել, իսկ մայրը այրել կրակի մեջ։

Լեոնորան իմանալով այս մոտակա մահու վտանգը, գնում է բանտի մոտ և ողբում է յուր սիրականի տարաբախտությունը։ Մանրիկոն բանտի աշտարակից հայտնում է նորան, թե ոչինչ մյուս փափագ չուներ, բայց միայն յուր սիրականին մի հրաժարական ողջույն տալ։ Հանկարծ բանտի մոտ գալիս է կոմսը. Լեոնորան խնդրում է ողորմություն, կոմսը հրաժարվում է փրկել որպես Մանրիկոն, նույնպես և նորա մայրը։ Բայց երբ որ շատ աղաչում է Լեոնորան, կոմսը ասում է, թե միայն սիրա գնով կարող էր Լեոնորան ստանալ նոցա փրկությունը։ Լեոնորան երկբայում է... բայց մտածելով, թե յուր պատճառով պիտի մեռանին անբախտ բանտարկվածքը, հոժարում է։

Իսկույն գնում է նա բանտ և հայտնում Մանրիկոյի նոցա ազատությունը. Մանրիկոն իմանալով ազատության պայմանը, մերժում է որպես այդ առաջարկությունը, նույնպես և Լեոնորան, լավ համարելով մեռանել, քան թե տեսանել յուր սիրականը երիտասարդ կոմսի գրկում։ Լեոնորան աղաչում է չատել յուրյան։ Այս բոլորը լսում է կոմսը բանտի մյուս սենեկից, և, ներս մտնելով այն սենյակը, ուր էին մայր ու որդի բանտարկվածքը, հրամայում է դահճին գլխատել Մանրիկոն։

Ազուչենան, ջլախտական ամբոխմունքից հետո թուլացած լինելով, քնած է այդ միջոցին. Մանրիկոն տանում են գլխատելոլ... Զարթնում է Ազուչենան և չտեսանելով յուր որդին, աղաղակում է... Նորան ասում են, թե տարան Մանրիկոն գլխատելու. նա կանչում է կոմսին, դադարեցնել պատիժը, բայց կոմսը հայտնում է, թե ամենայն բան վերջացրած էր արդեն։

Այնուհետև ձայն է տալիս Ազուչենան, «իմացիր, կոմս, որ դա քո եղբայրն էր... Իմ մոր վրեժը դուրս է եկած արդեն..,»։

Մինչդեռ ես պատմում էի այս բաները,Գուլի-Շամաման աչքերը տնկած նայում էր երեսիս, ժամանակ առ ժամանակ բացագանչելով։ Երբ ավարտեցի ես իմ պատմությունը, ասաց.— Զարմանք բան, ինչպես կարողացել է Ազուչենան օտարի զավակը, մայրական գթով և խնամքով սնուցանել յուր որդու պես. բայց ինչ... Պատահում են այդպիսի բաներ...

– Ի՛նչպես թե պատահում են. դա շատ հազվագյուտ կանացի սիրտ [ 299 ] Է, որ կարողացել է այդպիսի քնքշությամբ խնամարկել յուր թշնամու որդին,— ասում եմ ես։

— Իսկ ես ասում եմ, որ կան այդպիսի օրինակներ, և չէ պիտո հեռի տեղերում որոնել. մեր մեջ ևս կա մի դորա նման բան։

— Ինչպե՞ս։

— Դու գիտես պ. Բեգզադեի ազգաբանությունը։

— Որտեղից պիտի իմանամ։

— Լսիր ուրեմն. Բեգզադեի մոր հղության ժամանակ, նորա հայրը ութ ամսական հղի թողնում է յուր կինը և գնում է օտար աշխարհ, խիստ պատվերներ տալով յուր կնոջը զգուշանալ յուր առողջությանը, որ անվարձ ծնանի մանուկը։ Որովհետև աշխարհի երես ին ամենայն բան լինում է մեր ցանկության հակառակ, և ինչ բան ավելի պահպանես, այն բանը ավելի վտանգների տակ է ընկնում, այս օրենքի հիման վերա ևս տիկին Բեգզադեն մի որդի ծնանելով, երկու օրից հետո խեղդում է նորան, անզգուշությամբ քնելով նորա վերա մահճի մեջ։ Ողբ, լաց, աղաղակ, բայց այդ բոլորը չէին կարող հարություն տալ մեռած մանուկին։ Մարդ ուղարկելով մանկաբարձի քամակից, հրավիրում է յուր մոտ և հայտնելով հասած թշվառությունը, աղաչում է նորան մի հնար գտանել, որով կարողանա ազատվիլ յուր տղամարդի հանդիմանութեններից։ Մանկաբարձը խոստանում է գտանել այս բանի ճարը, և փաթաթելով մի կտավի մեջ մեռած մանուկը դեպուղիղ գնում է մի աղքատ թուրք կնոջ տուն, որ նույն օրին ազատվել էր ծննդական ցավից, երբ ծնել էր և տիկին Բեգզադեն։ Մանկաբարձը տալիս է նորան մեռած մանուկը և բավական շատ արծաթ, և առնելով նորա կենդանի զավակը տանում է տալիս է տիկին Բեգզադեին, մեծ վարձ ստանալով այս հնարագիտության համար։ Ոչ ոք չէ իմանում այս գաղտնիքը և տիկին Բեգզադեն դարմանում է թուրքի զավակը, որպես յուր որդին, անուն տալով նորան Բեգզադե։

Լսելով այս պատմությունը, ասում եմ Գուլի-Շամամային. «Ի՛նչ լավ պատահեց քո իմ մոտ գալը։ Բեգզադեի ինձ նամակ գրելը, իսկ իմ նորա ազգաբանությունը իմանալը...»։

Ինչևիցե, ուրիշ շատ խոսակցութեններից հետո, որ առ այժմս անպատշաճ եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, գնաց Գուլի –Շամաման։

Այժմ արձանագրեմ մի քանի նամակներ, որ ստացել եմ զանազան տեղերից և զանազան պարոններից։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱնՈՒԵԼ.
[ 300 ] Սրտի մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Մոսկվայի նորութեններից ամենապատվականը։ Համալսարանի հայ ուսանողքը, առաջին անգամ Մոսկվայի մեջ առտնին թեատրոնական բեմի վերա կատարեցին մի եղերերգական և մի կատակերգական խաղարկությունք։ Այս բանը պատահեցավ հունվարի 27-ին Հայկազն Միքայել Հարությունյան Ստեփանյանց մեծարգո պարոնի տանը։ Մոսկվայի և եկավոր հայերից մոտ իբր երկու հարյուր մարդ, այր և կին, ներկա էին այդ հանդեսին, որոնցից ոմանք եկած էին մեքենաբար, լոկ հետաքրքրության համար, ոմանք հառաջուց նախապաշարված... Եվ ոմանք մի ֆանատիկոսական անխորհուրդ ազգասիրությամբ, դեռևս մտածելով թե մեծ շնորհ էր, մեծ բարերարություն էր ազգի համար, որ այդ պարոնը կամեցել էր ներկա գտնվիլ այդ հանդիսին... Այնտեղ էր և ձեր բարեկամ պ. Բեգզադեն, որ քիթը բերանը թթվեցուցած, նստել էր ուրիշ շատերի կարգում։ Շինած էր դահլիճի ճակատում մի փոքրիկ, բայց նայելով հանգամանքներին, հնարներին և այլն և այլն, բավական հարմարավոր բեմ։ Ութն կամ տասն հոգի երաժիշտքը, թեատրոնական գործողութենից հառաջ, հնչեցուցին մեր ականջին «Պորտիչիու համր կամ Ֆենելլա» ողբերգության գեղեցիկ ներածությունը, որ Օբեռ երևելի երաժշտի գործն է. և ճշմարիտն ասեմ, երանի թե այդ ներածութենից հետո դուրս գնացած լինեի դահլիճից, որովհետև վերջին բաները, ոչ եթե շարունակեցին այն ազնիվ տպավորությունների կարգը իմ հոգու վերա, այլ բոլորովին տակ ու վերև բերեցին իմ հոգին...

Պատմաբանական, չորս հատվածով եղերերգությունը Արիստակես[25] անվանված, ձևացնում էր ներսես Մեծը (Պարթևը), որ գնացած Կոստանդնուպոլիս հունաց թեոդոս կայսրի մոտ խնդրում է ողորմիլ Հայաստանին և թագավոր դնել Արշակի որդի Պապը։ Թեոդոսը թագ է կապում Պապին և յուր զորքով հանդերձ ուղարկում է Հայաստան․ պատերազմ է լինում պարսիկների հետ. հաղթվում են սոքա և Պապը և Հայաստանը հանգստանալով, հետ են դառնում հունաց զորքը։ Պապը նմանելով յուր հորը, սկսում է անպիտանությունք գործել. Սուրբ Ներսեսը հանդիմանում է նորան։ Պապը բարկացած, բայց սուտ բարեկամ կեղծավորվելով, ճաշի հրավիրում է յուր մոտ Սուրբը և դեղում է նորան։ Այս էր եղերերգության բովանդակությունը։ Առհասարակ շատ թույլ բան և զուրկ ամենայն բանաստեղծական ճարտարութենից. ասես թե դորա հեղինակը հարկադրանքով գրել է այդ գործը։ Նա ամենայն տեղ, ամենայն րոպե զանազան ազգասիրական խոսքերով աշխատում է վարագուրել [ 301 ] դրամատիկական գործողության պակասությունը և չքավորությունը։ Այս ևս պիտի ասել, որ եղերերգական խաղարկությունը կատարվեցավ ոչ այնպես, ինչպես գրած էր հեղինակը, այլ թեատրոնական հայտարարության մեջ ասվում է, թե մշակվել է այդ բանը պ. Փուղինյանցի ձեռքով. այս պատճառով չենք կարող որոշակի դատել, թե ում պատկանում են այդ անկատարությունքը, հեղինակի՞ն, թե մշակողին։ Թեատրոնական բանախոսության լեզուն չէր այնքան ազնիվ և մշակված, ինչպես պիտո է և արժան է լիներ, որ ունենար դաստիարակիչ ազդեցություն ժողովրդի վերա։

Ո'չ մի կին չերևեցավ բեմի վերա. այս ասելով չեմ մեղադրում եղերերգության հեղինակը կամ մշակողը, այլ կամիմ մատով ցույց տալ ազգի կյանքի վերա, մանավանդ թե ասիական աշխարհի մեջ, ուր կին մարդը զուրկ լինելով ամենայն իրավունքից ընկերական կենցաղավարության մեջ, իհարկե կարող չէր և թեատրոնի մեջ հանդես գալ իբրև գործ ու պաշտոն կատարող անձն։ Անարդարություն կլիներ պահանջել այստեղ հայերից այն բանը, որի համար Ասիայի մեջ բուսանելու հողը ևս չէ եղած, այսինքն մարդկային ազատ գործականության հանդեսը։ Երկար ու ձիգ քննության արժանի խնդիր է այս, բայց թողնելով այլ ժամանակի, հառաջ տանեմ խոսակցությանս թելը։

Եթե քաջ վարժ լինեին ներգործող պարոնները, գուցե յուրյանց խաղարկությամբ մի փոքր կենդանացնեին այդ եղերերգությունը․ բայց ինչ օգուտ, նոքա ունին յուրյանց պատճառները, — առաջին անգամն է, անփորձ են... Բայց համեմատաբար և ներող աչքով նայելով, մանավանդ ուշադրություն դարձուցանելով հավաքված բազմության մեծ մասի հասկացողության չափի ու աստիճանի վերա, կարելի է ասել, որ վատ չէր։

Եղերերգության մեջ, հայոց զորքը, պարսից պատերազմից հետ դառնալով, երգեց գիտնական Թեոդորոս Եսայան Խատամյանցի «Խնդա՛ այսօր Հայաստան» երգը, որ մի ժամանակ երգված էր Նոր–Նախիջևանում, մինչդեռ քաղաքական վարժատան մեջ պ. Խատամյանցը և պ. Տիգրանյանցը քանի անգամ պատճառ տվեցին հայերին, մի բան տեսանելու կամ լսելու թեատրոնական բեմից մայրենի լեզվով. բայց Մոսկվայում այդ երգը չերգվեցավ այնպես, ինչպես նորա եղանակն էր, այլ պ. Վերտովսկու «Ах, подруженки, как грустно!» երգի եղանակով։ Մի բան ևս չէ պիտո թողուլ առանց ուշադրության․ պ. Չիքվայիծե վրացի ուսանողը մասնակից լինելով թեատրոնական գործողությանը հայերեն երգելու ժամանակ, յուր վերա դարձուց մեր մասնավոր ուշադրությունը։

Կատակերգությունը «Վա՛յ իմ կորած հիսուն ոսկի» անունով, մի [ 302 ] քանի նկարագիրք մեր թիֆլիզեցի ժողովրդի կյանքից, պ. Ալադաթյանցի գործը, բավական կենդանություն ավեց հայկական բնավորութեններին։ Շնորհակալություն դորա հեղինակին: Թեև մի նպատակ կամ մի վճռողական կետ չուներ այդ գործը, ուստի և մեք ավելի հարմար ենք տեսանում նկարագիր անվանել նորան — картины քան թե водевиль: Այդ բանի մեջ ներգործողքը շատ գեղեցիկ ներգործեցին, մանավանդ ինքը հեղինակը, ասես թե ծնած Կարապետ լիներ... Մյուսերը ևս խիստ լավ, բայց պետերբուրգեցի աստիճանավորի պաշտոնը չափից դուրս անպիտանացաց պ. Խատիսյանցը, որ եթե ներգործեր չափի ու սահմանի մեջ, մի փոքր ավելի գեղեցիկ տպավորություն կթողուր մեր վերա:

Առհասարակ շնորհակալություն այդ ուսանողներին, նոցա գովանի ցանկության համար՝ թեատրոնական բեմից դաստիարակել ազգը։ Երանի կլիներ, որ Թիֆլիզի հայքը օրինավոր թեատրոնի մեջ ցանկանային տեսանել յուրյանց մայրենի լեզվով խաղարկութեններ, մանավանդ ոչ մի տեղ այնպես հարմար չէ հայկական թեատրոնի համար, որպես Թիֆլիզը:

ԹԵԱՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՑ ՄԻՆԸ

Ես շատ ուրախացա կարդալով այս նամակը. փույթ չէ, որ առաջին անգամ մի փոքր անհարթ է գնացել գործը, ուրիշ անգամ գուցե լավ լինի, և պարոն ուսանողքը ավելի կրթեն և վարժեն յուրյանց անձը այդ հանդիսի մեջ։

Եվ այսպես, սիրելի հայք, հառա՛ջ, դեպի հառա՛ջ. և մի հատ ավազը կորած չէ սարի ահագին կազմվածքի մեջ, ամենայն կայծ կարող է բորբոքել մի կրակ, եթե ձեռնտու լինին հանգամանքների հարմարությունքը: Շատ գեղեցիկ կլիներ, որ մեր ազգակիցքը Մոսկվայի պես տեղում ցանկանային տարին մի քանի անգամ քանի մի բան տեսանել և Լսել թեատրոնական բեմից, այդ կլիներ նոցա համար մի նոր զարկ, մի նոր շարժառիթ հաոաջադիմության։

Մի այլ նամակից, որ ստացել եմ Օշականից, գրած դեկտեմբ. 27-ից «Սուրբ Մեսրոպի գերեզմանին այցելու» ստորագրությամբ, դնում եմ այստեղ մի քանի պարբերությունք։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼ

... Ով որ ազգի համար չէ ծներ, ազգի և եկեղեցու անդամ չէ. ազգին անդամ եղողը ազգի կենդանության համար պիտի գործե, ինչպես մարմնո անդամք, միայն աշխարհականք չեն ազգի անդամք, այլև հոգևորականք. [ 303 ] ուստի և նոքա ևս ազգին համար գործելու պարտական։ Սայց այսպես չէ. ազգի ուսումնական զգացմանը համար նոքա չեն գործում. ազգային մարմնո բարոյական կենդանությունը պահելու նոքա գործակից չեն լինում. Սաղմոսի գուբղաները այս մարմնույն կենդանություն չեն տալ. կա՞ ուրեմն ազդին մեկ հասարակաց տուն, որ ազգի զգացմանը գործակից եղող հոգևորականք այնտեղ ապաստանին բացի վանքերեն, որպեսզի Հյուսիսափայլի մեղադրանաց տակ չի ընկնին և ընդհանուր հոգևորականության մեջ չբամբասվին. եթե կա, վանքերը միայն են, ուր թեև անգործակից ազգային մարմնո կենդանությանը, բայց ըստ որում այնտեղ կգտնեն սնունդ, վասն այսորիկ և գուբղաների մեջ պիտի մեռանին։ Թե որ այս փաստով չի արդարանան, ինչպես որ չի պիտի արդարանան, այն ժամանակը, պիտի ասենք, որ վիճակները եղած հոգևորականք, գործակից են ազգային լուսավորությանը[26], իսկ վանքերինը հազիվ հազ առ ձեոն արդյամբ զիրենք կկառավարեն և հոգևորականության շարունակությունը կպահեն, և եկեղեցվո կառավարության ղեկը ձեռքերնին ունին։

Ո՛ր իշխանը քանի մի վաստակասեր հոգևորական իր հարստության թևի տակն առավ պահեց, որ նա այն ժամանակ, իր անձնական հոգսից ազատ լինելով ազգային բարոյական զգացմանը և մտավորական գիտության հառաջ գնալուն գործակից չեղավ։ Մեր ազգը այսպես է, տալ չգիտե, պահանջել սորված է. չի ցաներ, հնձելը արդարությամբ կպահանջե. ուրիշ տեղ ասածս այստեղ էլ կրկնեմ, ո՛րտեղ մեր ազգի մեջ Մեսրովբ մի դուրս եկավ, որ գտած լիներ յուր համար մի Վռամշապուհ. մեր հարուստ իշխաններեն ոչ մինը Վռամշապուհ դառնալ չի ուզեր, բայց կուզեն որ ամեն հոգևորականք էլ Մեսրովբ դառնան։ Չէ եղբայր. առանց Վռամշապուհներ ունենալու Մեսրովբներ չի ունենար մեր ազգը. թե որ իրանք առանց Վռամշապուհ դառնալու կուզեն որ մեք Մեսրովբ դառնանք, քարեքար ընկնենք ազգը լուսավորելու, վերջապես Փարպեցու և Խորենացու նման մուրացկանության պարկը ուսներիս ձգած Հայաստանեն պիտի փախչենք.— այս խոսքերը չեմ ասեր հոգևորականները պաշտպանելու, այլ կուզեմ, որ Ձեր Հիշատակարանի մեջ գրվին։

Ես կցանկանայի որ ամեն հոգևորականք, որոնք որ աբեղայական բառին տակ կպախարակվին, պատասխան տային ամեն իրենց [ 304 ] եղած գրավոր բամբասանքներին, ո՛չ որպես վիճաբանասեր կամ խռովահույզ ոգվով, այլ իրենց փաստերը հառաջ բերեին արդարապես, եթե ունեին, թեև սոքա էլ շատ քիչ են, կամ թե երբեք չկան։ Բայց լռություն կպահեն և լռություն պահելով իբր թե կարհամարհեն իրենց վերա եղած խոսքերը. բայց շատ կսխալին և ապագային այս լռությունը իրենց շատ թանկ կնստի։

Ավելի լավ էր պատասխան տալ և բամբասանքի առիթները իրենց վերայից վերցնել, քան թե լռություն պահելով ազգի մեծի և փոքու սիրտը առհասարակ իրենցից կտրել, որ ապագայի մեջը կնշմարվի։ Վասնզի հիմա մեր ժողովուրդն էլ իննևտասներորդ դարու մեջ կերթա, բայց մեր հոգևորականաց դատողությունը դեռևս յոթնևտասներորդ դարու ազգային հառաջադիմության վարդապետությունը կընդունի, որով ազգը հոգևորականներեն երկու դար հառաջ անցած կերթան. այսքան երկարության մեջ արշավել, ազգի հետևեն հասնիլ չի՛ կարելի, թե որ հոգևորականը իրենց անգործությունը և դատողությունը չի փոխեն. — ինչպես որ քաջափորձ եմ, Տաճկաստանի մեր հոգևորականներն էլ այս գրության մեջն են։

Արգո՛ բարեկամ, այս գրածներս կամ այսպիսի բաներ, անպակաս արեք Ձեր Հիշատակարանից, մինչև որ ազգերնուս աչքը բացվի. և ես պիտի ուղարկեմ Ձեզ հետզհետե ազգային հանգամանաց շատ նյութեր...

Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը ձգելով Հիշատակարանիս մեջ, կատարում եմ իմ պարտականությունը։ Ինչպես երևում է, այդ անունի տակ վարագուրվում է մեզ անծանոթ մի հոգևոր անձն. ով կամի թող լինի նա, ես կատարեցի ահա նորա սրտի ցանկությունը, ըստ որում նորա խոսքերից երևում է, որ մի բարեհոգի, ազգասեր, այլև ճշմարտապես ազգի վերա սիրտ ցավեցնող մարդ է։ Աստված տա, որ շատանան այդպիսի հոգևոր անձինք և թև ու թիկունք դառնան մեզ, որպես և մեք նոցա։

Դարձյալ մի այլ նամակ ստացա պ. Գամառ-Քաթիպայից (Ս. Պետերբուրգից) որ մեղադրում է ինձ, թե ինչո՛ւ համար նորա ուղարկած մի ոտանավորը չի ընկել Հյուսիսափայլի մեջ, և թե ինչո՛ւ մի գրավոր տեղեկություն չեմ տվել նորան չտպվելու պատճառի մասին։ Պիտի իմանալ, որ ես Հյուսիսափայլի հրատարակողը չեմ, և ոչ նորա գլխավոր աշխատակիցը. ես պատասխանատու եմ այն բաների մասին, որ պիտի ընկնեին Հիշատակարանիս մեջ։ Իսկ Հիշատակարան ձգել ամենայն բան, նույնպես չեմ կարող, ըստ որում, ինչպես վաղուց հայտնել եմ ձեզ, [ 305 ] պատվելի ընթերցողք, մի հորեղբայր ունիմ, որ միշտ քննում է իմ բոլոր առանձնական գրվածքս անգամ։

Իմ անունով ուղարկված, բայց անմիջապես Հյուսիսափայլի մեջ տպվելու գրվածները ես ուղարկում եմ պ. Հրատարակողին, ինչպես պ. Գամառ-Քաթիպայի և մի քանի նոր ոտանավորքը, որ վերոհիշյալ նամակով ուղարկել էր ինձ. ավելի ոչինչ չեմ կարող առնել, իմ ձեռքում ոչինչ չկա։ Իսկ ինչ որ վերաբերվում է Հիշատակարանիս, այո՛, այդ այլ բան է, այդտեղ ես իմ Հիշատակարանի անմիջական տերն եմ. միայն խնդրում եմ ամեն մի մարդուց, որ խնայեն իմ Հիշատակարանը և բան ուղարկելու ժամանակ, աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ և յուրյանց, և ինձ և պատվելի ընթերցողներին ժամանակի զուր կորուստ չլինի։

Թ


Հյուսիս — Շահրեգի գերությունը — Շամիլի խոսակցությունքը — Շահրեգի երազը — Արևմուտք օրագիրը։

Հյուսիս... Մի ցուրտ և անհամբույր աշխարհ. այդտեղ բնությունը զրկված է այն բոլոր վայելչութենից, որով փայլում են բարեխառն գոտիների տակ գտանված աշխարհները։ Բոլոր արարածք, որոնց վիճակվել էր երևել աշխարհի երեսին, այդ ցուրտ աշխարհի պայմանների տակ գոյանալով, կրում են յուրյանց ճակատի վերա աշխարհի որպիսության կնիքը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը յուր խիստ շունչը փչում է մինչև շատ հեռի տեղեր և ամենայն արարած ենթարկվելով նորա ազդեցությանը, բնական օրենքներով ինքը յուր մեջ կենտրոնացած, ցուցակ է լինում մի ողորմելի վիճակի։ Ի՛նչ ասել է կենտրոնանալ յուր մեջ։ Կտրել ամենայն հաղորդակցություն այն առարկաների հետ, որ շրջապատում էին մի արարած։ Ինչ՛ւ համար կտրել։ Եթե չկտրվի այդ հարակցությունը, այնուհետև այդ արարածը պիտի խաղալիք լինի շրջապատող բնության ձեռքում. իսկ եթե մի արարած կենդանանա յուր մեջ, ասել է թե, մատնում է յուր անձը մի հավիտենական բանտարգելության։

Լա՛վ է բանտում կենդանի մնալ, քան թե բանտից դուրս մեռանել։

Սխալ է, լա՛վ է ազատության մեջ մեռանել, քան թե բանտում ապրել

Ինչո՛ւ համար։

Նորա համար, որ եթե զրկված էր մարդս ընկերութենից, եթե կտրվում է այն շղթայակապը, որ նախախնամությունը կազմել էր մարդու [ 306 ] և նորա կազմվածքից դուրս գտանված առարկաների, մարդերի և նույնիսկ բնության հետ, մարդը վերջանում է մարդութենից։

Հյուսիսը մի տխուր աշխարհ է. նույն ինքը արեգակը, տեսանելով այդ աշխարհի անհամբույր բնավորությունը, տեսանելով նորա փոթորիկներից խռովված թանձր և մառախլապատ ամպերը, հետ է քարշում յուր ոգևորիչ ճառագայթքը այդ աշխարհի վերայից երբեմն երբեմն հետաքրքրության համար նայելով նորա վերա։ Բայց... Ավա՜ղ... Այդ ի՛նչ մեռելատիպ գունաթափություն է, որ բռնել է արևի երեսը. ինչո՛ւ տխուր է նա. նա, որ ուրիշ աշխարհներում փեսայի պես դուրս է ելանում ծովերի ծայրերից, յուր ոսկեղեն ճառագայթները ցոլացնելով կապույտ ալիքների վերա։

Հյուսիսում դաշտերը ծածկված են հավիտենական ձյուներով, ծովերը գտանվում են սառցապատ բանտերի մեջ։ Հյուսիսում, արջային շրջանակի տակ, բնակվում է ցրտաշունչ և դաժան Բորեասը, որ խլում է աղքատ շինականների տան ծածքը, որի զորությանը չեն կարող դիմանալ շատ անգամ հարյուրամյա կաղնիքը։ Հյուսիսում, եթե հունիսի և հուլիսի մեջ, երկրի մակերևույթը թեթևանալով յուր սառն ծանրութենից, բուսուցանում է մի պարզ ծաղիկ, մյուս օր ահա Բորեասը յուր մահաշունչ բևեռային սառնությամբ կտրում է այդ ողորմելի բուսականի կյանքը։

Այդ ի՜նչ ողբալի և տխուր աշխարհ է. մի՞թե նախախնամությունը հավիտենական դատապարտություն է դրել դորա վերա։

Չէ. և եղանակները փոխվում են և ինքը երկրագունդը ենթարկվում է հեղափոխութենների, որի հետ անտարակույս կապակից էին նորա շրջապատի հեղափոխությունքը։ Զարմանալի ժամանակ է մեր ժամանակը. ասես թե այս փոփոխությունքը սկսված են արդեն, ասես թե մեզ էր պահված վկա գտանվիլ դորա սկզբին, ասես թե արևը մի փոքր փոքրացել է այս աշխարհի վերա. մի փոքր մեղմացած են երևում կործանական փոթորիկների գնացքը և հարձակմունքը։

Ինչպես հայտնի է մեր ընթերցողներին, բախտը վիճակել էր իմ համար հյուսիսում հաստատել մի բնակություն, և ահա գտանվում եմ ես մի հյուսիսային գյուղում, ութ ամիս ձմեռը փակված միայնակ և անմխիթար ողորմելի բնակության մեջ, իմ կոմսության ողբալի ավերակների վերա։ Այդ տունը, ուր այժմ բնակվում եմ ես, և որ երբեմն եղած է իմ պապերի բնակարանը, տեսել է շատ ցրտաշունչ փոթորիկներ. բայց այս րոպեիս նորա ճակատը փորձում է արևմտյան խոնավ և խառնափնթոր քամիների հարձակմունքը։

Մի քանի տարի է, որ ձմեռը այս կողմերում փոխել է յուր բնավորությունը. [ 307 ] այստեղ ներկայումս փոխանակ չոր ցրտի թագավորում է մի խոնավ եղանակ, մարդու կազմվածքը տրամադրող դեպի մի անտանելի ռեվմատիսմուս։ ճշմարիտը պիտո է ասել, մեր համար, ըստ որում սովորած ենք, հյուսիսային բորեասից շատ վատ են արևմտյան խոնավությունքը. անտանելի էր մեր վիճակը ներկայումս, եթե չմխիթարվեինք հուսալով, որ բնության համար այդ մի փոխանցական միջոց էր կոշտ խստութենից դեպի քաղցր մեղմություն։

Բայց այս մխիթարությունը հիմնված է չոր հույսի վերա, նա չէ՛ կարող փարատել իսկույն այն խավար և տխուր տպավորությունը, որ մի անպիտան եղանակ կարող էր հառաջացնել մի մելամաղձության անձնատուր հոգու մեջ։

Ի՛նչ անսիրելի ներդաշնակություն. եղանակի անախորժություն, ֆիզիկական տկարություն, տան անպիտանություն, մելամաղձություն, հավելացուր սորա վերա և մի տաղտկալի միայնություն, և ահա կտեսանես ամենայն, որի մեջ, կամ որպես ապրում եմ ես։

Ահա այս վիճակի մեջ անցուցանելով օրերս, ամենայն օր մի քայլ մոտենալով գերեզմանի բերանին, աչքս դուռը նստած եմ, թե ով արդյոք շնորհ կբերի իմ մոտ, կամ ո՛ր բարեկամս կշտապե մխիթարել ինձ յուր նամակով։

Բարեկամ շատ ունիմ, որոնք միշտ պատրաստ են ինձ նամակ գրել, եթե ես ևս հանձն առնում նույնպես նոցա գրել, բայց արի տե՛ս, որ նոքա շատ են, իսկ ես միայն. ժամանակը փոքր, ո՛ր մինին գրես։ Դարձյալ աստված կյանք տա պ. Շահբեգին, որ չէ մոռանում ինձ։ Երեք ամիս է ոչինչ լուր չունեի նորանից, երեկ ստացա մի նամակ, որի բովանդակությունը արժանի լինելով հարցասիրության, արտագրում եմ բառ առ բառ։

Րեդուտկալե, 14 փետրվ., 1859 թ.
Ողորմած պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

Խորհուրդ մարդկան, կամք աստուծո — ասում է առածը. սորա ճշմարտությունը ինձ ևս պատահեցավ փորձել, ինչպես շատերը փորձել են։

Վերջին նամակովս խոստացել էի քեզ, ցնծացնել քո Հիշատակարանը հունվարի մեջ, զանազան ուշադրության արժանի լուրեր և ծանոթություններ հասուցանելով քեզ. բայց, արի տե՜ս, որ այլապես է եղած նախախնամության կամքը, և ես այս րոպեիս, երեք ամսական լռութենից հետո հարկադրված եմ, փոխանակ զվարճալի բաների, ստորագրել քեզ այն տխուր անցքը, որ անցավ իմ գլխից: Այսպես ահա սկսանում [ 308 ] եմ իմ պատմությունը, առանց ճարտար ներածութենների, և խոնարհաբար խնդրում եմ, որ դու և քո Հիշատակարանիդ սիրողքը առանձին ուշադրությամբ և մանավանդ համբերությամբ կարդան այս տողերը։

Երբ Սև ծովի նավարկությունը կապվեցավ, երբ ես մի փոքր թեթևացա իմ առևտրական անվերջանալի գործերից, մտածեցի ընթերցանության և մատենագրության պարապել, բայց երանի թե կատարել էի սըրտիս ցանկությունը։ Մինչ այս խորհրդի վերա էի, չգիտեմ ի՞նչ չար հոգի դրդեց ինձ դուրս գալ Րեդուտկալեից դեպի Կովկասու սարերը... Ի՞նչ ծածկեմ պատճառը, մի փոքր արծաթի հաշիվ ունեի մի նայիբի հետ, որ ամենայն կամակորությամբ հետացնում էր, որպես հաշվատեսությունը, նույնպես և պարտքը վճարելը։ Ի՞նչ պիտո է առնել, վաճառականության է... Ասացի, այս պարապության միջոցին գնամ նայիբի մոտ, գուցե մի բան կարողանամ շինել, գուցե մի բան ընկնի ձեռքս. և ճշմարիտն ասեմ, եթե հասանեի նպատակիս, так и быть, была ни была, ինչպես ասում է ռուսը, այդ կորած ու գտանված արծաթի հաշվից պիտի բաժանորդ գրվեի Մասյաց աղավնուն[27], Մեղուին և Ճռաքաղին[28]։

Մինչդեռ ճանապարհում անցանում էի մի նեղ կիրճից, վերաս հարձակվեցան չորս զրահավորված արյուն-կզակ լեզգիներ. տեսանելով, թե իմ կողմից ամենայն որևիցե ընդդիմություն կարո՛ղ է ինձ մահ պատրաստել, իսկույն զինաթափ լինելով անձնատուր եղա... Լեզգիները կապեցին ձեռքս մի մազեղեն պարանով և սկսեցին հառաջ վարել։ Երկար մտածութենից հետո, որոշեցի նայիբի անունը տալ, հուսալով, թե իմ այդպիսի մարդու հետ բարեկամ լինելը կարող է մի փոքր կշիռ տալ իմ անձին, թե կարող է մի փոքր մեղմել գերի վարողների կոշտ ընթացքը իմ հետ. բայց մի՛ ասա, այդտեղ է եղած իմ մեծ տարաբախտության սկիզբը։

— Խալիլ նայի՞ր,— աղաղակեցին լեզգիները միաձայն,— նա, որ կամեր դավաճանել մեծ մարգարեի փոխանորդի կյանքը, և որ քանի ամիս սորանից հառաջ անարգ մահ ստացավ դահճի ձեռքից։ Լավ ծանոթ ես ունեցել, վատ չէ, վատ չէ, մինչև այն աստիճան, որ այժմ առանց [ 309 ] Շամիլի[29]հրամանին չենք կարող քեզ արձակել, թեև մի մարդ քո կշռով ոսկի տալու լիներ մեզ։

— Ուրեմն ինձ պիտի տանեք...

— Դեպուղիղ Շամիլի մոտ,— խոսքս կտրեցին լեզգիները։

Երկու օր երկու գիշեր ճանապարհ կատարելով, վերջապես մի ուրբաթ առավոտ, մինչդեռ նոր բաժանվում էր մութը լույսից, մտանք Շամիլի աթոռանիստ քաղաքը։ Ինձ հանգստացուցին լեզգիները մի գոմի մեջ. փոխանակ մազեղեն պարանին, ձեռքս անցուցին մի ծանր երկաթի շղթա և երկու զրահավորված մարդիկ վերաս պահապան կարգելով, ինքյանք ևս գնացին հանգստանալու։

Լեզվագիտությունը շատ լավ բան է. ապա ի՛նչ կլիներ իմ վիճակը, եթե ես չիմանայի նոցա լեզուն, եթե հարկադրված լինեի միմիայն կովի նման նայել նոցա երեսին։

Այսպես ութ ժամը կլիներ, մի պատանի գեղեցկադեմ և գեղեցկազգեստ մոտ եկավ գոմի դուռին և կանչեց ինձ Խալիլ նայիբի բարեկամի անունով։ Երբ մոտեցա պատանուն, հրամայեց պահապաններին աբձակել ձեռքիս շղթաները, ասելով, թե անարժան է, որ մարգարեի փոխանորդի [ 310 ] աչքերը կապանք տեսանե. հետո ասաց ինձ, որ հետևեմ յուրյան:

Նա տարավ ինձ Շամիլի բնակությունը։

Ի՛նչ ավելորդ գլխացավ պատճառեմ նկարագրելով նորա քաղաքը կամ տունը, այլ բանի զորությունը միայն հասկացնելու համար կարճ ասեմ, որ ներս մտա մի բավական ընդարձակ սենյակ, մաքուր և զարդարած պարսից գորգերով և այլ ասիական կարասիքներով։

Սենեկի հյուսիսային պատի մոտ մի գեղեցիկ սոֆայի վերա նստած էր Շամիլը. նորա երկու կողմում նստած էին նույնպես երկու ծերունի նայիբներ։ Պատանին, որ առաջնորդեց ինձ, ցույց տվեց աչքով երկու ծերունու մեջ տեղը նստած մարդու վերա, առանց ձայնի հասկացնելով, թե նա է ահա Շամիլը։

Ես ողջունեցի խոնարհաբար և կանգնեցա նորա առաջև. երկու ծերունիքը ոտքից մինչև գլուխս չափեցին յուրյանց աչքերով։

— Ով ես դու,— հարց արեց Շամիլը բավական քաղաքավարությամբ։

— Հայ եմ,— պատասխանեցի ես։

— Ինչո՞ւ համար ներկայացած ես ինձ։

— Ես չգիտեմ պատճառը. ձեր մարդիկը բռնեցին ինձ ճանապարհի վերա և բերեցին այստեղ։

— Ո՞ր տեղից, ո՞ւր էիր գնում։

— Գալիս էի Ռուսիայից, Րեդուտկալեից, դեպի ձեր իշխանության սահմանը: Գուցե ձեզ հայտնի չլինի, բայց վկա է աստված խոսքիս ճշմարտությանը, որ ձեր Խալիլ նայիբը երկար ժամանակ յուր պարտքը չվճարելով, այլև ամենայն կամակորությամբ իմ հետ օրինավոր և հիմնավոր հաշիվ աեսանելուց փախչելով, պատճառ է եղել այս իմ վատաբախտությանս։

— Վատաբախտությա՞ն. մի՞թե քո ներկայանալը ինձ, մեծ մարգարեի փոխանորդիս, վատաբախտությո՞ւն է. և դու, այս րոպեիս գտանվելով իմ ձեռքում, հանդգնո՞ւմ ես այդ խոսքը ասել։

— Խնդրում եմ չբարկանալ իմ վերա, եթե ես չկամեցա կեղծավորվիլ ձեր առաջև. մեր կրոնը սաստիկ արգելում է այդ մեղքը։ Ես միշտ վատաբախտություն կհամարեմ ինձ, եթե ո՛րևիցե գնով խլված էր իմ ազատությունը։ Մեր կրոնի արդյունքը — ազատությունն է. և մեք պարծանքով նայելով այդ բանի վերա, չենք կարող ո՛չ մի բանի հետ փոխանակել նորան։ Եթե թույլ կտաք մի փոքր համարձակախոսել, ես տեսանում եմ, որ ազատությունը զրկված է յուր սեփական քաղաքացու իրավունքից ձեր սահմաններում... Անտարակույս, դեռևս վաղ էր պահանջել... Բայց դուք, որ համարվում եք ձեր ազգի մեջ, ձեր Մարգարեի [ 311 ] փոխանորդ, աստուծո առաջև պարտական եք ընթացք տալ օրինապատշաճ ազատության։

— Մեղա, մեղա,— ձայն տվեցին նայիրները քթերի տակից։

Ես կարծեցի, թե ահա լարեցի Արամազդի շանթը դեպուղիղ գլխիս վերա։

— Հը՛մ....— արեց Շամիլը,— ձեր կրոնը կորստական լինելով, պիտո է անտարակույս և թյուր վարդապետության սկզբունք տնկեր ձեր մեջ։ Ազատությունը ստեղծել է աստված միմիայն հզոր մարդերի համար. մյուս անզոր մարդիկ զրկված են նորանից։ Եվ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող և հրամայող, իսկ մյուսերը ծառա, ստրուկ և հրամանակատար։ Ամենայն գործողություն, հասարակ և անզոր մարդերի կողմից ազատությամբ հառաջացուցած, մեք ճանաչում ենք ապստամբություն, իսկ ապստամբությունը — պատժի արժանի հանցանք։ Դու այնքան երկար կմնաս այդ մոլորական հասկացողության մեջ, որքան ժամանակ հաստատ էիր քո քրիստոնեական կրոնի վերա. իսկ եթե կամենաս ընդունել, մեծ մարգարեի ձեռքով քարոզված ճշմարիտ հավատը, եթե հոժարիս մեր պես թլփատել քո մարմնի անթլփատությունը, այն ժամանակ իսկույն կլուսավորվիս և կմոռանաս այն ազատությունը, որ սկզբից մինչև այսօր պատճառ է եղել արյունահեղության, բանտի, հալածանքի, կապանքի, նոցա համար, որ ընկել էին այդ յուրյանց չպատկանած իրավունքը ձեռք բերելու քամակից։

— Ո՛ղջ լինիս — պատասխանեցի ես,— եթե կարելի է, խնդրում եմ չխոսել կրոնի վերա. պատճառ, այդ բանը, շատ մոտ լինելով ամեն մի մարդու սրտի և հոգու, կարող է շատ անախորժ բաների տեղիք տալ։ Ես Խալիլ նայիբի պատճառով ընկնելով քո մարդերի ձեռքը, երբեք հույս չունեի ձեզ տեսանել. բայց մանավանդ չէի կարծում, որ տեսանելով ձեզ կարող էի այդպիսի տհաս խոսքեր լսել ձեզանից։ Ես ունիմ բանականություն, ունիմ գիտակցություն, և ճանաչում եմ սևը և սպիտակը։ Կրոնափոխությունը իմ ախորժակի հարմար բան չէ. և մանավանդ ներեցե՛ք տարապայման համարձակախոսությանս, ի՛նչ կարիք ունիմ ընդունելու ձեր կրոնը, որի կտակը գրված է մեր շիք նզովյալ Սարգիս Բուխարացո ձեռքով։ Ես ունիմ և պաշտում եմ մի այնպիսի կրոն, որ լույս է և լույս է տալիս յուրյան պաշտողներին, որի հիմքը դրված է ազատության ապառաժի վերա, որ ոռոգված է Հիսուսի Քրիստոսի արյունով։ Ձեր կրոնի վարդապետությունը ազատության մասին, որ այժմ հայտնեցիք ինձ, ես ճանաչում եմ իշխանության չարաչար գործադրություն այն անզոր մարդերի վերա, որ նախախնամությունը հանձնել էր մի հզորի, սորա սիրտը և խղճմտանքը փորձելու համար։ [ 312 ] –Խե՛ղճ մարդ,— ասաց Շամիլը կարեկցությամբ գլուխը շարժելով,– վկա է մարգարեի մորուքը, որ մոլորված ես դու։ Այն, որ լերդապատառ որոնում եք և պաշտպանում եք դուք ազատության անունով, ձեր դատակնիքն է. պատճառ, ով չունի յուր ձեռքում մի իշխանության գավազան, նա չունի և ազատություն, և ազատությունը չափակից է գավազանին, որքան մեծ և անխորտակելի է գավազանը, նույնքան մեծ է և իշխանությունը։ Դու լինելով խեղճ և անզոր մարդ, միմիայն ազատություն որոնելով արդեն, մեղանչում ես ընդդեմ այն հզորին, որի իշխանության տակ կայիր դու, և մեղանչելով այդպես գտանվում ես մահու պարտական։

– Ամենայն օրինավոր իշխանություն, որ աստուծուց է կարգված, ընդունում է և թույլ է տալիս օրինապատշաճ ազատություն. ձեր տեսությունը սխալ է։

– Դու այժմ ամենայն բան տեսանում ես որպես հայելու մեջ, իսկ թե ընդունիս մեր կրոնը, այն ժամանակ դեմ հանդիման տեսանելով ամենայն բան, կճանաչես իմ քարոզության ճշմարտությունը։

– Ես արդեն ասացի ձեզ, որ ախորժակ չունեմ կրոնափոխ լինել։

— Կրոնափոխությունը մի պարարտ խորոված չէ, որ կուշտ փորով դժվար լիներ ուտել. դա ոչինչ բան չունի ախորժակի հետ, կամեցար և կատարեցիր. մի րոպեի գործ է։

– Մեք այնպես դաստիարակված չենք, որ կարողանայինք մի րոպեում փոխել մեր սրտի և հոգու վկայությունը. մեր համար շատ վատ է մահից, ճանաչելով և հասկանալով խավարը լույս ասել, իսկ լույսը խավար։

– Նշանակում է, շատ անօգուտ դաստիարակություն է ձեր ստացածը, որ չէ թույլ տալիս ձեզ օգտի և վնասի բանի մեջ ազատորեն փոխել ձեր սրտի և հոգու վկայությունը։ Եվ դորանից հետո ասում եք, թե ազատություն եք ճանաչում, մինչդեռ չեք կարող ազատություն գործ դնել ձեր հասկացողության և վկայության վերա։

– Հասկացողությունը և սրտի վկայությունը խաղալիք բաներ չեն, և մեր ազատությունը լավ ճանաչելուցն է, որ չենք ծառայացնում մեր հոգին այս և այն հարկադրող հանգամանքների, որ պաշտելով մեր անձին իրավացի ազատությունը չենք փոխում մեր ուղիղ կարծիքը։

– Ուղիղ է թվում, որքան ժամանակ ունիս նորան, իսկ թե փոխես, իսկույն կտեսանես նորա թերությունը։ Մի կարճ բան իմ կյանքից պատմեմ քեզ օրինակի համար։ Ես ծնած էի սուննաթ, բայց երեխայութենից դաստիարակվելով շիաթների մոտ, սրտի վկայությամբ ընդունել էի այդ վարդապետությունը։ Ինձ թվում էր այն ժամանակ, թե ղորանից [ 313 ] ճշմարիտ, դորանից ուղիղ կրոն չկա աշխարհի երեսին: Ո՛րքան վեճ ունեցել եմ կրոնի մասին, ո՛րքան բան գրել եմ այդ առարկայի վերա, րայց ե՛րբ... (քեզ հարկավոր չէ իմանալ այդ բանի մանրամասն հանգամանքը) վերստին ընդունեցի սուննաթի դավանությունը, անդեն առ նմին հասկացա, որ սխալված էի շիաթների կրոնը պաշտպանելով։

Այս միջոցին նայիբներից առավել ծերունին ասաց յուր ընկերին ցած ձայնով, որ ես, թեպետ մոտ էի կանգնած, բայց հազիվ լսեցի, թե, «Սորան նայի՛ր, ինչեր է խոսում. անծանոթ մարդ է գտել, քամիներ է փչում։ Դա ո՛չ մի ժամանակ որդի չէ մուսուլման ծնողների, դա հրեի տղա է, և բախտի բերելով ընկել է մեր կրոնի մեջ։ Շիաթների դավանությունը ուրացավ ոչ այն պատճառով, որ ճանաչեց նորա մոլորականությունը, այլ պաշտելով այդ կրոնը, երբեք կարողանալու չէր տիրապետել այդ գահին, որի վերա նստել էին երբեմն մեծ մարգարեի հավատարիմքը։ Այս պատվելու կրոնափոխությունքը հետևանք է քաղաքական գաղափարների, և ո՛չ բուն կրոնական խորհրդով։ Ովի՞ն է խարում սա»։

— Ուրեմն,— պատասխանեցի ես Շամիլին,— եթե ձեր համար այդպես հեշտ է կրոնափոխությունը, էգուց կարող էիք ընդունել և բուդդականություն. ինչպես տեսանում եմ ես (ներեցեք, որ համարձակվում եմ տեսանել, ըստ որում անզոր մարդ լինելով, դուք ասում եք, թե չունեի ոչինչ իրավունք), շատ թույլ է ձեր բարոյականությունը. և այդ վիճակում գտանվելով դուք, ընդունակ եք մինչև ձեր կյանքի վերջը փորձել աշխարհի երեսի բոլոր կրոնքը և դավանությունքը։ Ասել է մի խոսքով, թե ոչինչ սուրբ բան չկա ձեր համար աշխարհի երեսին, այլ ամենայն ինչ խաղալիք է ձեր հզոր ձեռքում։

Սրտապնդելով ասացի այս խոսքերը բռնակալին, մտածելով, եթե կվնասե ինձ, գլուխը քարը, թո՛ղ վնասե, ո՞չ ապաքեն միանգամ պիտի մեռանիմ, գոնե մինչդեռ ժամանակ ունիմ ձեռքումս ճշմարտության մուրճի հարվածը հասուցանեմ դորա ճակատին։ Բայց Շամիլը այդ մտքի վերա չէր. նա իմ հետ վարվում էր ամենևին այնպես, որպես մի որսորդ յուր որսի հետ, որի մասին հավատացած էր, թե ո՛չ մի կերպով չէր կարող ձեռքից դուրս գալ, և այս կերպով ապահոված լինելով իմ ներկայությունը, թույլ չտվեց յուր բարկությանը վառվիլ, բորբոքվիլ, թեև մի տհաճության ամպ, ասես թե փոթորիկից հալածված, անցավ նորա երեսի վերայով։

Ճշմարիտը պիտո է ասել, ես խիստ վարվեցա հանդիմանելով նորա անհաստատությունը կրոնի, կամ սրտի վկայության մեջ։ Ինձ, որպես քրիստոնեի, պարտականության էր ներողապես նայել նորա հանցանքի վերա. թողուլ նորա մեղքը, ըստ որում երեխայութենից ուսել էի խնդրել [ 314 ] աստուծուց թողուլ իմ մեղքը, խոստանալով իմ կողմից թողուլ ուրիշներինը: Բայց ավա՜ղ... Մարդկային թուլությունը շատ անգամ տիրապետում է նորա բանականության վերա. շատ անգամ պատահում է մեզ արտասուքի հեղեղներով լվանալ և անհետացնել մի ամբարտակի մնացորդք, որի կազմվելու ժամանակ դուրս էին թռել մեր աչքից ուրախության արտասուք. մոռանալ մի գործ, իհարկե զզվելով նորա անպիտանութենից, որի գործելու ժամանակը համարել էինք մեր կյանքի ամենաերջանիկ րոպեներից մինը։

Բայց ո՛ւր էին այս մտածությունքը այն ժամանակ, երբ երես առ երես կանգնած էի Շամիլի առաջև, ո՛ր տեղ մնացել էր իմ սառնարյուն դատողությունը, այն չափը, որով միայն ճշտապես կարելի է չափել որպես մի մարդու, նույնպես մի ազգի և ամբողջ մարդկության գործը։ Կես մի Շամիլի անարգ կարծիքը ազատության և մեր կրոնի վերա, կես մի իմ ատելությունը դեպի նորա ստրկական կրոնը, դեպի նորա անձը, որպես դեպի մի բռնակալ և թշնամի Ռուսիայի, որի խաղաղ քաղաքացիներից մինը լինել վաղուց վիճակել էր ինձ նախախնամությունը - այս բոլորը միասին դղրդեցին իմ հոգին և պատճառ տվեցին այդ խոսքերը խոսելու։

Շամիլը պատասխանեց ինձ.— Սուտ չէ՛ քո կարծիքը իմ հայացքի մասին կրոնի վերա, ես այնքան լայն հոգի և լայն սիրտ ունիմ, և այնպիսի բազմակողմանի մարդ եմ, որ կարող եմ ամենայն կրոն բովանդակել իմ մեջ։

— Ափսո՛ս որ կես դար հառաջ չենք ծնած, ապա թե ո՛չ, գուցե դուք ևս ընկնեիք ֆրանսիական էնցիկլոպեդիստների կարգը, որոնք յուրյանց լայն հոդով, չայն սրտով և բազմակողմանի հայացքով վերջապես աստուծո սեղանի վերա դրեցին մի... և պաշտեցին, այս է բանականության աստվածը ասելով։ Բայց մեք այսպես շարունակելով մեր խոսակցությունը չմոտեցանք բուն խնդրին, որի մասին ինձ բերեցին ձեր առաջև, ես այս քան միայն ասում եմ, որ եթե դուք փոքրիշատե հարգում եք ձեր անձը, ապա ուրեմն առանց ամենայն վնասի ինձ պիտո է արձակեք դեպի իմ աշխարհը, որովհետև ամենայն իշխանություն չարաչար գործ դրված արժանի է դատապարտության։ Դուք, որպես իշխան մի աշխարհի, ուր ամենայն բան խառնիխուռն, անարդ և անկանոն, ուր խավարասեր մտքեր ամենայն օր գտանում եք, ձեր անքրիստոնյա գործերին և խորհուրդներին օգնական, կարող եք, իհարկե, պատրաստել ինձ շատ անախորժությունք, բայց այն ժամանակ աշխարհը կնայի ձեր վերա որպես մի խայտառակության դրոշմը ճակատին ավազակի վերա, որ նստելով մի անցքում ձեռք է ձգում մարդիկ, և վարվում է նոցա հետ, [ 315 ] ինչպես հրամայում էր նորա թշվառ հոգին և ամայացած սիրտը, որ անիրավաբար օգուտ քաղելով յուր պատահական դրութենից չարաչար գործ էր գնում յուր ուժը ձեռք ձգած մարդու վերա, որ կանգնած էր նորա առաջև։

— Հը՛մ,— արեք Շամիլը,— դու ուրախ կլինեիր, որ ես իմ ձեռքով առնեի քո դատաստանը, բայց ի՛նչ հարկավորություն ունիմ անհավատի արյունով պղծել իմ ձեռքը։ Տարակույս չկա, որ դու հանցավոր ես և մահու պարտական, որովհետև այս ծերունիների առաջև հանդուգն խոսքերով անարգեցիր ինձ, բայց ես քո դատաստանը կհանձնեմ այն աշխարհի կառավարությանը, որին հպատակ ես դու։

— Միայն թե արձակեցե՛ք ինձ այստեղից, այնուհետև ինչպես կամիք և ես անչափ շնորհակալ կլինիմ ձեզանից, եթե առիթ տաք ինձ գործ ունենալ իմ աշխարհի կառավարության հետ, որ անտարակույս բյուր անգամ լավ հասկանում է մարդկությունը քան թե դուք։

— Բայց մի մոռանար, որ ես մի մեծ մարդ եմ, և այնքան մեծ, որ ձեր կայսրը արժան է համարում իմ հետ պատերազմել։ Եմ որդին Պետերբուրգում կրթված լինելով, ունի շատ մեծատուն բարեկամք. ինձ արժե միայն մի նամակ արձակել դեպի Պետերբուրգ. այնուհետև ավարտված էր քո ասպարեզը։

— Խնդրեմ, որ դուք ևս չմոռանաք, որ մեր կայսրը վարվում է ձեր հետ, որպես մի բռնակալի հետ, որ տիրապետելով մի աշխարհի, խռովում էր դրացի ազգերի խաղաղությունը։ Նա ո՛չ եթե հաղթություն կամի ստանալ ձեր վերա, այլ պատուհասել ձեզ, ըստ որում ձեր ժողովրդի անօրենությունքը հասած են մինչև երկինք։ Դուք պարծենում եք, կամ մեծ հույս ունիք ձեր որդու մեծատուն բարեկամների վերա, բայց ես այդպիսի բարեկամների լինելությունը ևս ձգում եմ երկբայության տակ։ Ձեր որդին գտել է յուր հետ խոսողք միայն, որ քաղաքագետ մարդիկ լինելով մի կերպ վարվել են նորա հետ, բայց ներկա ժամանակումս բարեկամ գտանել Պետերբուրգի մեջ, շատ կարծիքական մի բան է։ Այս խոսքերը չեմ ասում ես այն պատճառով, որ արգելեմ ձեր գրությունը, ամենևին ո՛չ. դուք կարող եք դրել իմ մասին ում կամիք, բայց այն մարդը, որին գրելու էիք, ձեր օրենքի ընդդեմ պահանջողութեններին լռությամբ միայն պատասխանելով, կանարգե ձեր կոչումը և անձը։ Մեր կայսրը, որին հատուցել ենք մեր հպատակական երդումը, այնպիսի իշխան չէ, ինչպես դուք, որ միմիայն բարբարոսությամբ կամիք ցույց տալ ձեր մեծությունը, դորա հակառակ, նա հայր է այն ազգերին, որոնց կառավարության ղեկը նախախնամությունը հավատացել էր նորան։ Նորա սիրտը միշտ պատրաստ է կարեկից լինել յուր մի որևիցե [ 316 ] անրախտացած հպատակին, վասնորո բարի խորհուրդ տայիս եմ ձեզ արձակել ինձ առանց հրապարակելու մեր խոսակցությունը մեր կառավարությանը, որովհետև դորա հետևանքը միմիայն խայտառակություն էր ձեր համար։

Դուք կարո՛ղ եք հասկանալ իմ ասածների ճշմարտությունը եթե փոքր մտածեք միայն: Ի՛նչ կասե ձեր ազգը, ձեր ժողովուրդը, եթե տեսանե, որ ձեր գանգատը մի անզոր մարդու վերա մնում է առանց մի չար հետևանքի նորա համար. ո՞չ ապաքեն ձեր ուժը, զորությունը, որի մասին մեծ կարծիք ունին տգետ մարդիկ, կերևի յուր վերին աստիճանի թուլությամբ և ոչնչությամբ:

Ո՞չ ապաքեն մեր աշխարհի կառավարության մեջ գտանված մեծամեծքը, որ գուցե մի փոքր լավ կարծիք ունեին ձեր գլխի վերա, պիտի այժմ հասկանան ձեր անխելությունը, նայելով թե մինչև ո՛ր աստիճան հիմար և բարբարոսական են ձեր պահանջողությունքը։ Դուք տեսանում եք, որ ձեր ներկայությունը խափան չէ ինձ առանց վարագուրելու խոսել ճշմարտությունը, բայց ո՛րչափ խոսք և զրույց կբարձրանա մի այլ աշխարհում, ուր, ո՛չ դուք, ո՛չ մինը և ո՛չ մյուսը կարող չէին փակել խոսողի բերանը. ուր խոսք ասացյալը համազոր է կրակի և սուրի։ Այո՛, ձեր անունը այդ աշխարհի մեջ կդառնա մի անարգության ցուցակ. և եթե կամենան մի ատելի և անպիտան մարդ անարգել, կանվանեն նորան ձեր անունով։

Այս խոսքերի վերա Շամիլը ընկավ մի փոքր մտածության մեջ. երևում է, որ ասածներս նստում էին նորա խելքին։ Նայիբները, որ նստած էին նորա մոտ, լսելով իմ խիստ խոսքերը, երբեմն երբեմն զարմացական «մեղաներով» շփում էին յուրյանց սպիտակ մորուքը։ Խոսակցությունքը կտրվեցան, և ես կանգնած սպասում էի լսել իմ դատակնիքը։ Մտքումս դրել էի, թե անտարակույս մահը սպասում է ինձ Շամիլի շրթունքի տակ։

Բայց և այստեղ սխալվեցա. չգիտեմ ի՛նչ էր պատահել այդ մարդուն, երևի թե իմ հաստատ և խիստ խոսակցությունը հոգեբանաբար ներգործելով, թուլացուց նորա հոգին և մոռանալ տվեց մի ժամ յուր զորությունը և իշխանությունը։ Պատահում են րոպեներ, երբ և բարբարոսը և ավազակը թուլանում է, եթե հանկարծ և մեծ ուժով ներգործես նորա հոգու վերա։ Այդպիսի դիպվածում ազգու հոգու խոսքերը, մինը մյուսի քամակից, կայծակի նման թափվելով դիմացը կանգնած մարդու վերա, ձգում են նորան մի կաշկանդված վիճակի մեջ։ Ավազակի հոգին մոռանում է մի րոպե յուր պատահական դրությունը, մոռանում է օգուտ քաղել նորանից, որպես թե հաղթահարվելով այն ազգու հոգուց, որից դողում է [ 317 ] և սարսափում է. և ինքը, չնայելով որ մարդերի որսորդ էր, պակաս ուրախանալու չէր, եթե ազատվեր այգ հոգու ներկայութենից։ Շատ անգամ մի մարդու միայն լոկ կերպարանքը մեծ ազդեցություն է գործում նորա առաջև կանգնած մարդու վերա. մի հայացք կայծակի պես թռչում է, մտանում է նորա մեջ և, ասես թե, տեսանելով նորա հոգու ամենածածուկքը, զինաթափ է առնում նորան։

Խաբեբա մարդիկ այս հոգեբանական երևույթը մեկնում են շնչական մագնիսականությամբ, որի լինելությունը և ազդեցությունը դեռևս չէ ապացուցված և ընդդեմ է մինչև այժմ հայտնի բնական օրենքներին:

Ինչպես և եղած լիներ, միայն բանը այս է, որ Շամիլը մի թրջված կատվի նման վեր կացավ սոֆայի վերայից և դուրս գնաց նայիբների հետ, հրամայելով ինձ ևս ելանել նորա քամակից։

Երբ ոտքս դուրս կոխեցի շեմքից, երկու զրահավորված մարդիկ բռնեցին ինձ և դարձյալ տարան և փակեցին գոմի մեջ։

Այսպես անցավ իմ առաջին տեսությունը։

Առանց ամենայն այցելության, երկու շաբաթ մնացի գոմի մեջ։ Ստանում էի մի շատ պարզ կերակուր. խմելիքս էր կորեկաջուր։ Այդ երկու շաբաթական բանտարգելությունը, առաջին անգամ փորձական կերպով շոշափելի կացուց ինձ արգելական մարդու թշվառությունը. ազատության արժեքը ավելի վեր բարձրացավ իմ աչքում, և այդ օրից ուխտեցի վերջին արյունս թափել ազատության անունի վերա։

Այդ միջոցը դարձավ իմ համար մի գեղեցիկ ուսման ժամանակ, այդտեղ ավելի հիմնավոր կերպով սկսեցի մտածել մի քանի փիլիսոփայական խնդիրների վերա։ Այդտեղ վերստին նվիրեցի իմ անձը, իմ կյանքը մարդկության օգտին. այդ միջոցին մանավանդ վեր բարձրացան դեպի երկինք իմ ջերմեռանդ աղոթքի խունկերը, և ամենաբարձրյալը գթացավ իմ վերա։

Մի երեկո, երկար մտածութեններից հետո քնեցա... ի՛նչ տեսակ երազներ, ի՛նչ պատկերներ ներկայացան իմ հոգու առաջև։ Բայց հարկավոր չէ այդ բաները գրել այստեղ, ով գիտե, մի՛ գուցե Հիշատակարանիդ ընթերցողքը ասեն, թե մեք Շահբեգին մի մարդ էինք կարծում, բայց նա ևս շատախոս պառավի նման երազներով է լցրել յուր նամակը։

Բայց գիտեմ, որ դու պիտի բարկանաս եթե չգրեմ, որովհետև կատարյալ գաղափար ստանալու չէիր այն տպավորությունների մասին, որ գործվել էին իմ վերա։ Այս պատճառով իմ երազներից գլխավորը ստորագրում եմ այստեղ, բայց այն պայմանով, որ դու միայն կարդաս և հիշատակարանիդ մեջ չերևի. բարեկամության անունով հարկադրվում ես [ 318 ] կատարել այս իմ ցանկությունը, իմ պատիվը ժողովրդի աչքումը պահելու համար։[30]

Եվ այսպես, երկար և տեսակ տեսակ մտածողութեններից հետո, քնեցա։

Ինձ թվեցավ, թե գտանվում եմ մի գեղեցիկ դաշտում, կանաչ արոտի վերա թեք ընկած մի ծառի տակ. առաջևիցս վազում էր մի քաղցր և պայծառ վտակ։ Տեսա, որ գալիս է հեռվից մի երիտասարդ մարդ, երկարահասակ և նիհար. տեսա, որ շատ վաստակած հազիվ հազ փոխում էր քայլերը. նա չնկատեց ինձ, որովհետև ծառը խափանարկու էր նորան ինձ տեսանելու։ Թուլութենից համարյա թե վայր ընկնելով նստավ արոտի վերա։ Նորա կերպարանքը տխուր, և, չնայելով նորա երիտասարդությանը, արդեն խորշոմը դրել էր նորա ճակատի վերա յուր կնիքը։

Հարցասիրությունը բռնադատեց ինձ մոտենալ այդ մարդուն. նորա մելամաղձոտ կերպարանքի մեջ գտա ես մի համակրություն։ Ինձ թվեցավ, թե այդ մարդը շատ վշտերի ենթարկվելով, իրավունք էր ստացել, որ ամենայն մարդ կարեկից լինի նորան:

Մոտեցա և ողջունում եմ։ Նա փոխանակ իմ ողջույնը ընդունելու, դեպի երկինք վեր բարձրացրեց յուր նիհար ձեռքերը և վշտահար աչքերը, և ասաց.

— Աստվա՛ծ իմ, ա՛ստված իմ, այստեղ ևս հանգիստ չկա մարգերից, այստեղ ևս չեմ կարող մոռանալ ինձ շրջապատող բնությունը և վեր բարձրանալ մտքով դեպի քեզ։

Այս խոսքերը ասաց, առանց ուշադրություն դարձուցանելու իմ վերա, հետո, որպես թե կերպարանափոխ լինելով, շատ սառնությամբ ողջունեց ինձ։ Սա ի՛նչ օտարոտի մի մարդ է, մտածեցի ես. արդյոք ի՛նչ է պատճառը, որ աշխարհից բոլորովին հուսահատվելով մխիթարություն է որոնում անապատում, միայնության մեջ։

- Խնդրեմ ներողությո՛ւն,— ասացի ես,— եթե անպարկեշտությամբ վրդովեցի քո առանձնական ժամերի խորհրդականությունը. բայց ես չեմ մեղավոր, որ շտապեցի քո մոտ, դեռ նոր էի տեսել քեզ հեռվից և ահա սիրտս սաստիկ սկսեց բաբախել կուրծքիս մեջ։ Քո բանաստեղծական [ 319 ] կերպարանքը, քո տխուր հայացքը մոտ քարշեցին ինձ քեզ. իսկ թե ի՛նչ է քո մեջ այն, որ այդպես ներգործեց իմ վերա, չեմ կարող հաշիվ ու համար տալ ինձ։

Մի պարկեշտ ժպիտ խաղաց իմ անծանոթ հանդիպակացի շրթունքի վերա։

— Ես մի խեղճ մարդ եմ,— ասաց նա,— և իմ մեջ բացի հիվանդութենից ոչինչ չկա։ Դու զարմացնում ես ինձ պատմելով, որպես թե իմ ներկայությունը այդպիսի տպավորություն էր գործել քո վերա։ Առաջին անգամ տեսանում եմ ես մի մարդ, որ այդպես քնքշությամբ խոսում էր իմ հետ։ Մինչև այժմ բացի բամբասանքից, քսութենից, ատելութենից և անիրավ հալածանքից ուրիշ ոչինչ չեմ տեսել ես մարդերից։ Տե՛ր աստված, մի՞թե վերջապես ծագել է գթության օրը։

Վերջին խոսքերը ասելու ժամանակ դարձյալ վեր բարձրացրեց ձեռքերը և աչքերը, բայց սոքա արտասուքով փայլում էին այս անգամ։

— Մի՛թե մարդերի անարդարությունը պատճառ է եղել, որ այդպես զզվել ես մարդերից. չէ՛ պիտո հուսահատվիլ, եթե մի բարի խորհրդի վերա ես, թո՛ղ ամենակալ տերը լինի քեզ օգնական:

— Ամենակալ տերը, նա, որ քննում է մեր բոլորի գաղտնիքը, որի աչքը համարում է մեր աղիքի խորհուրդները, գիտե, որ ես լավության և բարի՛ եմ ցանկացել ամեն մի մարդու, գիտե, որ այդ իմ սուրբ և մաքուր ցանկությունը պատճառ է եղել իմ հալածանքին անիրավ և բռնակալ մարդերի կողմից։

Վերջին խոսքերը, թե «անիրավ և բռնակալ մարդիկ հարստահարել են նորան», դղրդեցին իմ հոգին, թեև երազում չէի զգում, որ գտանվում եմ գերության մեջ, այլ այդ թշվառ վիճակի դառն տպավորությունը մի մասնով դեռևս անհետացած չէր իմ ուղեղից։

— Անիրավ և բռնակալ մարդերի կողմի՞ց,— կանչեցի ես և արյունը գլխիս զարկեց.— ես քեզ ընկեր մինչև ի մահ. ե՛կ խնդրենք այդ բոլոր անիրավութենների վրեժը։

— Ես քրիստոնյա եմ.— կտրեց խոսքս իմ անծանոթ սիրելին.– ես չէ պիտո մտածեմ վրիժառության վերա։ Մի՛թե նա, որ մարդկության համար մեռավ խաչի վերա, վրեժխնդի՞ր եղավ նոցանից, որ հասուցել էին նորան այդ անարգ մահը։ Նա չէ՞ր, որ դեռևս հորից ներողություն էր խնդրում յուր չարչարողներին։

Մի սարսուռ զգացի ես լսելով այս խոսքերը, հետո, որպես թե մի եռացուցյալ ջուր թափեցին գլխիս վերա։ Թշերս այրվում էին ամոթից, որպես կրակից։

— Ես ուխտավոր եմ թողուլ բոլորի մեղքը, և այդ ուխտը ամրացած [ 320 ] Է մի սարսափելի կնիքով—Քրիստոսի անպարտ արյունով,– շարունակեց նա։– Ես կարոտ եմ կարեկցության, ես հիվանդ եմ, և իմ հիվանդության պատճառը դուրս է իմ կազմվածքի միջից։ Ցավը, որ տանջում է ինձ, դեռևս չէ ընկել և չէ՜ ևս ընկնելու ոչ մի պատոլոգիայի մեջ. բժըշկություն ճար չունի ընդդեմ այդ ցավին, նորան կարող է բժշկել միմիայն նա, որ ասաց, թե յուր անունով մահ չկա։ Ես ունեի նորա կտակը, և ամեն օր և ամեն ժամ կարդալով նորան, ասես թե մոռանում էի իմ ցավերը, ասես թե, մի զովացուցիչ բալասան թափվում էր այդ կտակից իմ թարախոտ և փտած վերքերի վերա։ Բայց նախանձոտ մարդիկ, այստեղից ոչ շատ հեռի, ահա այնտեղ (այս խոսքերը ասելով ցույց տվեց մատով մոտակա ուռիների անտառը), խլեցին իմ ձեռքից այդ կտակը...

Այստեղ հեկեկանքը և արտասուքը թույլ չտվեցին շարունակել նորան յուր խոսքերը։ Մի փոքրից հետո, մի սպիտակ թաշկինակով սրբելով արտասուքը, փոխված և ողբալի ձայնով հառաջ տարավ յուր պատմությունը.

— Ինձ ասացին այդ խլողքը, թե մահաբեր կլինի իմ համար այդ կտակը, ինձ ասացին, թե ես չեմ կարող հասկանալ նորան ինքս ինձանով, թե կարոտ է նա մեկնության, թե առանց առաջնորդի կգայթակղվիմ և կկորչիմ... Ավա՜ղ, որպես թե եգիպտական առեղծվածք կտակել էր մեզ նա, որ հերքելով ամենայն փարիսականություն, ամենայն խառնափնթորություն, արևի լույսի տակ ցույց էր տվել Իզիսի երեսը։ Ասացին, թե ինձ հարկավոր է այլ ճար... «Ո՜չ, ո՜չ»,— աղաղակում եմ ես։— Դու չգիտես,— պատասխանում են սրբապիղծքը,— դու մեր հոգաբարձության տակ լինելով պիտի լսես մեզ։

— Չկամիմ լսել, և ով դրել է ձեզ հոգաբարձու իմ վերա, մի՜թե նախախնամությունը գայլին հոգաբարձո՞ւ կկարգե հեզ և անմեղ գառնիկների վերա, կամ բրետը տակառով մեղրի վերա... Հեռի՜ ինձանից, դուք, գիշերադեմ մարդիկ։ Բայց ականջ դնող չեղավ իմ բողոքին, նոցանից մինը, համարյա թե բռնությամբ հափշտակելով իմ մոտ գտանված բոլոր արծաթը, տվեց ինձ ահա այս կապոցը ասելով, թե դորա մեջ կարող եմ գտանել իմ ցավի ճարը։ Ո՜հ, թեև շատ արտասուք թափեցի բաժանվելով այն կտակից, բայց այնուամենայնիվ փոքր էր, նորա գրողը իմ արտասուքից շատ արյուն էր թափել այդ կտակը վավերացնելու համար։ — ի՞նչ կա այդ կապոցի մեջ,— հարց արեցի ես։

— Չգիտեմ,— պատասխանեց խորհրդական ծանոթս և նետեց կապոցը իմ առաջև, նշանացի առնելով որ բանամ նորան։ Երբ բացեցի, ո վ խայտառակությանս, գտա կապոցի մեջ հին և պատառոտուն հանդերձներ հարյուր, հազար կարկատաններով, բացի նոցանից ուրիշ այլ ոչինչ։ [ 321 ] — Տեսանո՜ւմ ես,— ասաց իմ հետ խոսողը թույլ ձայնով,— այդ հազար կարկատաններով կցկցած պառավական ձեռագործը տվեցին ինձ այն կտակի փոխանակ, որի գրողը և հեղինակը էր և այդ պառավների արարիչը։

Այստեղ չկարողացա դիմանաք, որ չարտասվեմ։ Մյուս կողմից մի զմայլանք եկավ իմ սրտի վերա, տեսանելով, որ այդպիսի քնքուշ սրտի տեր էր այդ մարդը։ Հետո խոսելով մի քանի մխիթարական խոսքեր, ասում եմ.

— Մեծ երջանկություն կհամարեմ ինձ, եթե կարողանամ իմանալ, ովի՞ հետ շնորհել է ինձ բախտը խոսակից լինել։

— Ես հայ եմ,— պատասխանեց,— և ավելի ոչինչ։ Եթե իմ մարդկությունը բավական չէ քո համար, որ կարեկից չլինիս ինձ, թո՜ղ գոնե իմ հայությունը շարժե քո սիրտը և հոգին։ Ես որդի եմ մի անրախտ ազգի, որ երբեմն ունեցել է յուր քաղաքականությունը, յուր հողը, օրենքը, սուրը և դրոշակը։ Որ այս րոպեիս բևեռից մինչև բևեռ ցրված աշխարհի երեսին գտանվում է խղճալի վիճակի մեջ, գերի և ստրուկ խավար նախապաշարմունքների և ամենևին անհոգ լուսավորության մասին։ Չգիտեմ, թե ի՞նչ ազգից ես դու, բայց ով և լինեիր, մի արհամարհիր իմ անձը, մի անարգիր իմ ազգը այդ պակասութենների պատճառով, որովհետև նա է այն միակ առարկան, որ մոտ է իմ սրտին և հոգուն, որովհետև նորա արյունը շրջանառություն է կատարում իմ երակների մեջ, որովհետև գիշեր ցերեկ նորանով զբաղված է հոգիս։ Ցավի՜ր և ողբա այդ ազգը, աղաչեր գթած աստվածը նորա համար, և այդ քո բարեմտության փոխարեն կվարձատրե քեզ նա, որ խոստացավ յուր անունով մի բաժակ ջուր մի աշակերտի տվողի վարձը ևս չմոռանալ։

Չկարողացա դիմանալ, որ այլևս խոսեր նա, արյունը ապստամբվեցավ երակներիս մեջ․ փաթաթվեցա նորա վզին աղաղակելով. «Եվ ես հա՜յ եմ, և ես հայ, մեր սիրական հայերին առ ի սրտե բարի կամեցող»։

Բայց այնպիսի կրքով և սաստկությամբ փաթաթվեցա նորա վզին և այնպես աղաղակեցի, որ իմ նույնիսկ ձայնից զարթելով քնից, չէի կարող հավատալ, թե գտանվում եմ բանտում գոմի մեջ, մի ապականյալ մսուրի մոտ։

Ձեռքիս շղթաները մերկացուցին աչքիս առաջև կախարդական վարագույրը, և այդ շղթաների տխուր և միօրինակ ձայները զգացուցին ինձ, թե երազում էի տեսել այս վերևում պատմած բաներս։ Առավոտը վեր կացա տեղից հոգու մեծ զորությամբ, թեև բավական թույլ մարմնով։ Նույն օրը հրաման ստացա ներկայանալ Շամիլին։ [ 322 ] Ինձ դարձյալ ընդունեց նույն սենեկի մեջ և մի քանի բառ խոսելուց հետո, ասաց.

— Անցյալ օրվա խոսքերիցդ տեսա, որ մոլորված ես դու. ցավում եմ քո վերա, դու կարող էիր ավելի պիտանի մարդ լինել և քեզ և քո ազգին, եթե ծառայեիր իմ մոտ։

— Իմ ձեր մոտ ծառայությունը ի՜նչ հարակցություն կարող էր ունենալ իմ ազգի օգտի հետ։

— Հը՜մ... Ես քեզ հնարներ կտայի, որ ինձանից ուսած գաղափարքդ տարածեիր ձեր ազգի մեջ մեր լեզվով։

— Ձեր լեզվո՞վ, հայերի համար ձեր լեզվո՞վ։ Այդ ի՜նչ խելացնոր բան է. մի՞թե հայք լեզու չունին։

— Անպիտան է նոցա լեզուն, անկիրթ և անմշակ, բայց մեր լեզուն կոկ կանոնավոր, և ամենայն լուսավոր միտք և գաղափար հասկացնելու հարմարավոր։ Մնչ ասեմ, հայերը մինչև այժմ դեռ կռիվ ունին յուրյանը մեջ, հին, եթե նոր ռամկական (jargon!) լեզվով պիտո էր գիրք շարադրել կամ օրագիր տպել։ Եվ ո՜վքեր են կռվոզքը, չկարծես հասարակ մարդիկ, այլ ուսումնականքը։

— Դուք ի՞նչ տեղից դիտեք այդ բաները։

— Ես ամենայն բան գիտեմ։

— Այդ գրողներից մինը ևս ես եմ, որ կանգնած եմ ձեր առաջև։

— Ուրեմն դու ևս պատերազմի մեջ ես այդ խնդիրների վերա։

—Անտարակույս։

— Մոլորություն մոլորության վերա։ Դուք որ ուսումնականքդ, որ կարելի է ասել, երկու և կես մարդ եք, եթե հաշտ չեք միմյանց հետ, դուք որ պիտի օրինակ լինեիք ձեր ազգին, քարոզում եք բարոյականության ընդդեմը...

— Ո՜վ է աւ-ել ձեզ, թե մեք քարոզում ենք ընդդեմ բարոյականության, այդ մի ցած զրպարտություն է,— վեր առեցի ես։

— Ձեր վեճ ու կռիը, որպես մի գայթակղեցուցիչ գործ, պատճառ է լինում անբարոյականության, թեև հատկապես քարոզած չլինեիք անբարոյականություն. դուք պիտի հաշտվեիք նախ և հառաջ, որ ազգը ևս բաժին բաժին չլիներ։

— Լույսը չէ կարող հաշտվիլ խավարի հետ, ճշմարտությունը ստության հետ, այդ վեճը և պատերազմը հարկավոր էր, որ մի օր հառաջանային մեր ազգի մեջ. հարկավոր էր, որ լույսը և ճշմարտությունը ոտաբոբիկ քշեին Հայաստանի ծխյալ ավերակներից խավարի և ստության չար դևը։ Մեք, բուն այդ վեճի մեջ տեսանում ենք լուսավորության և խիստ բարոյականության սկիզբը։ Միթե մի քայլափոխ չէ դեպի լուսավորություն, [ 323 ] եթե սորա պաշտպանքը հրատարակեն սորա իրավունքը յուրյանց ազգի այն բաժնի մեջ, որոնց առավել սիրելի էր խավարը։ Հաշտվելով մեք, պիտի վերջանար այդ քարոզությունը, պիտի խավարը դարձյալ տարածեր յուր մառախլապատ և մահադեմ վարագույրը մեր ազդի վերա. մի՞թե սուտ է խոսածս։

— Ձեր ամենայն բանը հակառակ է. ես տեսանում եմ, որ քեզանից մարդ դարձողը չկա. տեսանում եմ, որ քեզանից օգուտ չկա ոչ Մոհամմեդին, ոչ Ալիուն և ոչ նաև Այիշա—Ֆաթիմային, անհետացիր իմ աշխարհից ինչ ճանապարհով որ եկար, միայն մի՜ մոռանար Շամիլի մեծահոգությունը։

Դուրս եկա նորա սենեկից, արձակեցին ձեռքիս շղթաները, երկու օրից հետո հասա Րեդուտկալե, բոլորովին հիվանդ։ Մոտ իբր քսան օր ընկած էի մահճի մեջ, և բանագետ բժիշկների հոգաբարձությունքը կարողացան այնքան թեթևացնել ինձ, որ հնար ստացա այս նամակը քեզ գրելու։

Ուրիշ ոչինչ նորություն չունիմ քեզ հայտնելու, լսվում է միայն, որ մեր նորընտիր վեհափառ հայրապետը ապրիլի մեջ գալու է մեր կողմերը և գնալու էջմիածին։

Ողջ եղիր ամենայն հաջողությամբ, ամենակալ տերը թող առաջնորդն ձեզ ձեր վտանգավոր ճանապարհորդության մեջ։ Մնաս բարով մինչև ցմյուս նամակս։

Քո անխարդախ բարյացակամ Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

P. S. Lսում եմ, որ Փարիզում հրատարակվում է մի նոր ազգային օրագիր թե լրագիր «Արևմուտք» անունով1, և թե Մոսկվայի մեջ, կամ գոuցե բոլոր Ռուսաստանի մեջ, այդ օրագրի գործակալ պիտի անվանվի պ. Նալբանդյանցը։ Ի՜նչ լավ կլիներ, գոնե հնար կունենայի ես ևս ստանալու, ուրիշները ևս նույնպես, ըստ որում մտածում եմ, որ այդ գործը բավական արժանավոր բան լինի։ Հրատարակողներից մինը պ. Ց. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար։

ՇԱՀԲԵԳ

Այս նամակով կնքում եմ այս անգամի Հիշատակարանս, ըստ որում բավական երկարացավ, մի գուցե ձանձրացնեմ ընթերցողքս, որ մինչև այժմ սիրել են իմ Հիշատակարանը, ուստի թողնում եմ այլ բաների մասին խոսել մինչև մի այլ հաջող րոպե։

1 «Արևմուտք» — լիբերալ հալ պարբերական, որ 1859-1865 թթ, (որոշ ընդհատումներով) լույս էր տեսնում Փարիզում, Ստեփան Ոսկանի խմբագրությամբ։ Նալբանդյանը քաջալերել է «Արևմուտքի» բռնած բացասական դիրքը Այվազովսկու նկատմամբ։ [ 324 ]
Ժ
18/30 հունիսի 1859, Հոմրռւրգ, Հեսսեն-Հոմբաւրգյան կամսության Նոր մայրաքաղաքը։

Հիշատակարանի խոսակցությանքը.— Շահրեգի նամակը.— Թիֆլիզում առաջնորդի ճանապարհորդության երկրորդ հատորը.— Փարիզյան ազգային դպրոցը.— Հրեշտակն Հայաստանի նոր օրագիրը.— Մուրադյան վարժարանի աղոթքը։

Այն օրից, երբ գրեցի երկրորդ Հիշատակարանիս վերջին տողերը (Հյուսիսափ [այլ] փետրվար. 1859), որքա՜ն ժամանակ անցավ և այդքան ժամանակում ո՜րքան երես դատարկ մնաց Հիշատակարանումս։

— Ո՜վ Հիշատակարան, դու, իմ առաջին և վերջին մխիթարություն, արդարամիտ և բարեգործ մարդերի սիրելի, իսկ հիվանդամիտների և չարագործների մահու չափ ատելի, դեպի քեզ եմ դառնում և խնդրում եմ քո մեծահոգի ներողամտությունը, որ ինձ ևս չձգես քո մեջ, և, առանց վերահասու լինելու իմ դրությանը, ծուլության դրոշմ չդնես իմ վերա։ Ես քո համար երբեք ծուլացած չեմ. միթե մոռացա՞ր, որ քո մի հատվածը (տպած Հյուսիսափ [այլ], հուլիս, 1858) գրեթե մի ամառանոցում, ուր մի քանի բարեկամով գնացել էինք օդ վայելելու։ Գնացի՞ ես նոցա հետ ման գալու և բնության գեղեցիկ տեսարանքը վայելելու, ես չէ՞ի, որ այն ջերմ եղանակում, ծառի տակ, մի փայտյա, շինականի աթոռի վերա նստած լցնում էի քո էջերը։ Շատ հեռի հարկավոր չէ գնալ, քո վերջին հատվածը չգրեցի՞, մինչև դնում էի շոգեշարժ կառքով... Եթե մտածում ես, թե Կոմս էմմանուելը երբևիցե կարող էր սառիլ քեզանից, շատ սխալվում ես։

— Ի՜նչ պատճառով դու այդպես սիրում ես ինձ,— հարցանում է Հիշատակարանը։շ

— Նորա համար, որ բովանդակում ես քո մեջ ամեն մի հայ մարդու սրտի և հոգու մոտ բաներ, խնդիրներ, որ հարակցություն և ազդեցություն ունեին մեր ազգի կյանքի վերա։

— Իմ համար ասում են, թե շատ բաներ ունիմ առակի ձևերով, և թե իմ բովանդակած բաների մասին նախընթաց տեղեկություն չունեցողը կդժվարանա շատ անդամ հասկանալ բանի զորությունը, ճշմարի՞տ է այս։ Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ես ներկարարի կարաս ունիմ և թե կենդանիք որ ընկել էին այդ կարասի մեջ, երևում են այնուհետև հասարակությանը ներկված և դժվարաճանաչելի բրդով։

— Այո, կա այդ բանի մեջ ճշմարտություն, բայց դու զուգահեռաբար հառաջ գնալով ազգի կյանքի հետ, ամենայն առողջամտությամբ [ 325 ] Հարկադրված ես այդպես ընթանալ։ Ճշմարտությանը, ավելի շատով ըմբռնելի է լինում անդաստիարակ և ասիացի ազգերին, այդ վնաս չանի, միայն դու հառա՜ջ գնա։ Կգա օրը, կծագե քո համար այն արշալույսը, երբ քո ընթերցողքը կարող կլինին նայել եգիպտական աստվածուհու երեսը առանց քողով ծածկելու նորան։

— Այդ ե՞րբ է լինելու։

— Ինձ չէ տված գիտենալ ժամը և ժամանակը, ինձ տված է միայն դուշ ակել,,, — Դու մարգարե՞ ես, ի՜նչ ես, որ գուշակում ես։

— Ո՜չ, ես մարգարե չեմ և իմ ապագայի մասին գուշակությունը հիմնվում է անցած և ներկա իրողութենների և հանգամանքների վերա։

Ահա այսպես, այնքան ձեռնհաս չեղա հառաջ վարել Հիշատակարանս, մինչև որ հանդիպեցա նորա մեղադրությանը։

Զարմանալին այս է, որ Բեգզադեն ևս ձանձրացել է Հիշատակարանիս չերևելուց։

Երկար և անդադար ճանապարհորդությունքը Եվրոպայում, ամսօրյա Ժամանակով դեգերվիլը հանքային ջրերում, տկարության կատաղաբար զայրանալը և սորանիը պատճառված աննկարագրելի ֆիզիկական թուլությունը համարյա՜ թե զրկել էին ինձ կարողութենից գրիչ ձեռք վեր առնուլ։ Մյուս կողմից բյուր նորանոր տպավորությունը պատերազմ բանալով ուղեղիս մեջ աշխատում էին յուրաքանչյուրքը առաջին տեղը բռնել Հիշատակարանումս, բայց ես թողնում եմ նորանց, մինչև որ մի փոքր նստի նոցա ջերմությունը, որպեսզի սառն աչքով կարողանամ նկատել նորանց. մանավանդ որ այդ բաները համարյա թե հարակցություն չունին իմ նվիրական ազգային խնդիրների հետ։ Ի՜նչ օգուտ ինձ Լոնդոնի հսկայական կերպարանքից, ի՜նչ օգուտ Փարիզի փառավոր և զեխ դեմքից, Բեռլինի և Գերմանիայի մտածող և փիլիսոփայական պատկերից, մինչ նոցա հետ միասին աչքիս առաջև են գալիս ավերակ Հայաստանը, ցիրուցան ժողովուրդը, անդաստիարակ և նյութապաշտության հոդով դործականապես տաշված ազգի զավակները, անխորհուրդ և տղայական փառասիրությամբ հիվանդ, միակողմանի, ուսումնական անվանված պարոնները, որ թիթեռնակի պես թրթռում են ճրագի չորս կողմով, երբ սա երևում էր հայկական թանձր խավարով պատած խոնավ գետնափորի մեջ...

Ամեն մի զվարճալի տեսարան, ամեն մի կրթված ու բարեկարգ ազգ պատճառում էր իմ մեջ մի տրտում մտածություն, որ սիրելի չէ հայերին, ըստ որում ծա՜նր բան է անձնաքննությունը... մտածություն, դարձյալ մտածություն, անվե՜րջ մտածություն... [ 326 ] Այս և այն տեղից ստացած նամակներս ընկած են ցիր ու ցան, որոնց շատերը մինչև այսօր անպատասխանի, որովհետև չկար գրելու համար հարկավոր ուժ։

Ձանձրույթը մյուս կողմից, խեղդում էր, չկար մի մարդ, որ մոտ լիներ սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց գաղափար։ Շատ պապահեցա գեղեցիկ և պատվական հոգու տեր մարգերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին կամ յուրյանը ազգային գործերով կամ ընդհանուր մարդկության գործերով։ Օրերը և շաբաթները վազում էին ջրի պես, բայց և ո՜չ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ, խոսք, որ մոտ էր իմ սրտին և հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը և ուղեղը։

Վերջապես բարոյական ուժը հաղթահարեց ֆիզիկական թուլությունը, զորացուց իմ ջղերը և ահա ձեռքիս մատերը կարողանում են գրիչ սեղմել յուրյանը մեջ։

Դադարեցավ կարմրագույն և ջերմ հեղանյութի շատրվանը, որ այնպիսի հորդությամբ դուրս էր զարկում թոքերիցս, և ես սկսեցի ազատ շունչ առնուլ։

Շո՜ւտ գրիչ, թանաք, թուղթ, և ահա պ․ Շահբեգի նամակով բացում եմ Հիշատակարանիս դուռը։

16/28 մայիսի, 1859, Րեֆուակայն
Պատվական եղբայրս ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

Բեռլինից ապրիլի 12-ից գրած նամակդ, որով Քրիստոսի հարությունը շնորհավորելուց հետո պատմում էիր ինձ քո ճանապարհորդության տխուր պատճառը, ստացա ամսում 14-ին, և ահա գրում եմ պատասխանը, առանց գիտելու թե ուր էիր այժմ, միմիայն հուսալով Վիսբադենի Բռաուն անունով բժշկի շնորհի վերա, որին ուղարկում եմ այս նամակը քեզ հասուցանելու համար, աշխարհի մոռացված ծայրից, մի խուլ տեղից, ինչպես է Րեդուտկալեն։ Վաղուց լուր չունեի քեզանից, վաղուց կամեի գրել քեզ, բայց ուր և ինչպես, այս բանը փակում էր ճանապարհս, այժմ քո նամակը հայտնեց ինձ հաղորդակցության հնարը և դու կարող ես մի քանի ձայներ լսել մեր կողմից։

Չկամիմ նամակս սկսանել նորանով, թե ողջ և առողջ էի, մաշված ձև է, և նամակը բավակա՜ն է գրողի կենդանությունը ապացուցանելու համար։ Չկամիմ դարձյալ մեջ բերել իմ առ ու տրական գործերիս ընթացքը [ 327 ] որովհետև նոքա ոչինչ հարակցություն չանին այն բանի հետ, որ վաղուց սրբացած է իմ և քո համար։

Սկսանում եմ նորանից, որ այս օրերումս ձեռքս հասավ Թիֆլիզի առաջնորդի ճանապարհորդության երկրորդ հատորը, տպած Թիֆլիզում 1858-ին [31]։

Դորա առաջին հատորը տեսած ես. ուստի ավելորդ է տեղեկություն տալ քեզ նորա մասին, թեև նորա սրբագրության պատմությունը բավական ծիծաղաշարժ բան է, մանավանդ նորանով, որ սրբագրությամբ ես չէ մաքրվել սխալներից։ Կամ բնադիրը մինչև այն աստիճան աղճատ էր, որ օրինավոր սրբագրությունը նորից գրելու աշխատության հետ հավասար լինելով, թեթև աչքով և առանց կատարյալ ուշադրության նայել է սրբագրողը, կամ սա՜ ևս արժանի հեղինակին արժանի սրբագրող է եղած, ինչևիցե։ Այս երկրորդ հատորը, որ անտարակույս տեսած չես, հարկադրում է մի քանի բառ խոսել, մինչև որ դու ինքդ տեսանես և գրևս մի օրինավոր քննություն[32] ։

Ավելորդ է մի խոսք ևս ասել տպագրության անպիտանության մասին։ Թիֆլիզը, որ այսօր Ռուսիայի առաջնակարգ քաղաքներից մինն է, դեռևս տպում է այնպես, ինչպես Դու գդեմբերդը փորձեց տպագրությունը առաջին անդամ, կամ, գուցե, ավելի տգեղ։ Բայց այս նոր բան չէ. ինչպես մինչև այսօր Թիֆլիզում տպված գրքերը, նույնպես և պատվելի Մեղուի տպագրությունը կարող են ստուգել ասածս։

Քեզ քաջ հայտնի լինելով, թե մինչև Տրտեղ տարածվում էր հեղինակի գիտությունը ոչ միայն մարդկային ընդհանուր, այլև հայկական մեղվի մեջ, զարմանալու չես իհարկե, եթե ասեմ, թե այդ բավական հաստափոր դիրքը շտեմարան է զանազան սխալների։

Այնտեղ, որքան կամիս կարելի է գտանել ոճերի սխալ, հայկաբանության սխալ, բառերի գործադրության սխալ և վերջապես ուղղախոսության և քերականական սխալ։ Լեզուն բավական մոտ է միջին դարերի վերջում դրված հայկական գրքերին, երբ որ հայոց լեզուն սկսանում էր ընկնել այն մեծ քնի մեջ, որ պիտի ընդհատվեր Սեբաստացի Մխիթարի ձեռքով։ Մի քանի բան եթե այլապես է դրված, ուրեմն ոչ բուն հայաբար, այլ օտարի հետևելով, որպես «ի հետևումն հրամանի» և այլն։

Ժամանակ չունեի բոլոր դիրքը կարդալու, մոտ իբր 60 երես [ 328 ] կարդացի շարունակ, մնացածը տեղ տեղ, ինչպես պատահեցավ։ Բայց ինչ որ կարդացի, կարդացի կատարյալ ուշադրությամբ, այնպես, որ կարող եմ մաքուր խղճմտանքով հայտնել իմ կարծիքը։

Գրքի բովանդակությունը և բնավորությունը նույն է, ինչ որ առաջին հատորի, ժողով մակագրերի, որ կարելի է ասել, միմիայն անսխալ մասն է այդ աշխատության, ըստ որում հեղինակը ոչինչ չէ հավելացուցել յուրյանից։ Բայց այն տեղերում, ուր հեղինակը յուր գտած արձանագրությունքը և մակադիրքը մեջ բերելուց հետո սկսանում է ծանոթություն տալ որևիցե տեղի կամ քաղաքի պատմական, տեղադրական և բնական մասների վերա, կամեցել է ավելի որոշ ցույց տայ յուր անկախությունը, և այն բանի մեջ է նորա առաջին և գլխավոր սխալը։

Չէ կարելի առանց ծիծաղելու կարդալ, մինչ հարգի հեղինակը յուր կցկտուր հիշատակարանքը, որ բոլորովին խորհուրդ չունին պատմության համար, շփոթում է պատմական հնախոսության հետ, երևի մտածում է, թե յուր գործը պատկանում էր հնախոսության։ Այղ կողմից հեշտությամբ կարելի է հանգստացնել նորան, որ ոչինչ հարակցություն չկա յուր աշխատության և պատմական հնախոսության մեջ, որ մի քար գտանելով, ոչ եթե ողբում է հիշելով շինվածքի ամբողջությունը, որի կազմությանը պատկանում էր գտած քարը, այլ քննելով նորա վերայի և աննշմարելի գծերը, մեկնում է այդ ժամանակի ճարտարագիտության և գեղեցկագիտության հոգին և այլն։

Բայց արգո հեղինակը, ամենևին ուշ չդարձուցանելով այս բաների վերա, չտեսանելով յուր աշխատության թուլությունը, դեռ նվիրաբերության մեջ գրքի ճակատում գրում է «Զի եթէ ի սակաւատառ հնամաշ գրամոց և ի կեղակարծ նոցունց դրոշմատիպ պատկերաց իմաստունը շահս մեծ քաղեն ի լոյս աղօտալոյս մտաց պատմութեան, ապա որքան աւելի և առատաձեռն նիւթ մատակարարեսցի մերոյ պատմութեան, եթէ ոք աշխատութիւն յանձն առեալ անդուլ հետամուտ եղիցի ամենայն հանգամանօք և ուշադրությամբ անցուցանել ի գիր զամենայն դեռ կանգուն շինուածս նախնեաց և զաւերակս տաճարաց, վանօրէից, քաղաքաց, շինից, ամրոցաց, կամրջաց, բրգանց, աշտարակաց և նմանեաց»։

Անխորհուրդ և սերտած բառերը, որ շարել է միմյանց քամակից, մինը հարցանե թե հայոց պատմության ո՞ր խնդիրը պիտի պարզեր այդ բուրգերի մակագիրը կամ ովի՜ն քանի պատարագ տրվելու հիշատակարանը։ Հայոց պատմության թերությունքը գտանվել են նորա կյանքի մեջ և պատմության բաց մնացած երեսները, ուր պիտի դրվեին ազգի ընտանեկան կյանքը, թագավորների, նախարարների ընտանեկան կյանքերը, պարզվելու չեն երբեք իմանալով թե ով որքան գետին կամ կալվածք [ 329 ] ընծայել է այս կամ այն վանքին և թե վանքերի միաբանքը քանի՞ պատարագ խոստացել են նորան։

Հնախոսությունը մի առանձին և հոյակապ գիտություն է․ և հնախոս լինել կարող է միայն այն մարդը, որ քաջ տեղյակ էր ընդհանուր պատմության, ընդհանուր օրենսգիտության, հին և նոր քաղաքական աշխարհագրության։ Գավառներ և աշխարհներ ստորագրող մարդը բացի այս գիտութեններից պիտի քաջ ուսած լինի բոլոր բնական գիտությունքը, բնական և մաթեմատիկական աշխարհագրություն։ Նա յուր նկատողությունքը պիտի արձանագրե, ծանրաչափը, ջերմաչափը և էլեկտրաչափը ձեռքին, ամենայն րոպե փորձելով և զննելով։ Այս ասածներիցս և ոչ մինը օգնական և ձեռնտու շինելով մեր կարդացած գրքի հեղինակին, հարկավ նորա աշխատությունը պիտի նմաներ մի առասպելի, որ մի պառավ կարող էր պատմել յուր թոռներին ձմեռնային երկար երեկոներում, առանց փաստերի և ապացույցների, միմիայն կույր հավատ պահանջելով լսողների կողմից։

Եվ մի՞թե սորանից ավելի է այն առասպելը, որ հեղինակը տալիս է ազգին համարյար թե հալած յուղի տեղ, պատմելով թե մոնղոլները, երաշտության ժամանակ, եթե կամենան, կարող են անձրև բերել։ Հեղինակը վկա է բերում այս բնության ընդդեմ գործին յար ղզլարեցի Հայ թարգմանը և այլ արժանավոր անձինք։ Թող բյուր անկիրթ և անդաստիարակ մարդիկ վկայեն, բայց մի օրինավոր մարդու անվայել է այդպիսի անալի և անհամ սուտեր ոչ թե տպագրությամբ հրատարակել, այլև բերանից անդամ հանել։ Ահա հեղինակի բուն խոսքերը (տե՜ս երես 438)։ «Մերկանան զհանդերձս խրեանց և սպիտակ կտաւ արկեալ գանձամբ կանգնին յեզր միոյ վտակի, այնուհետև ի գուջս անկանին և բարձրանան և աղօթեն, ապա յետ կիսոյ կամ միոյ ժամու արշաւեն ի բարձունյ ի չորից կողմանաց սևաթոյր ամպք, զօրէն զօրաց հապճեպ ժողովելոց, և սկսանի տեղալ յորդահոս անձրև»։

Ազգերի և ժողովրդների բարոյական կյանքի վերա արած նկատողությունքը ևս ուղիղ չեն. պատճառ, այդ բաների աղբյուրը ամենայն խնամով պիտո է որոնել ազգային կյանքի հետ հարակից հանգամանքների մեջ։ Պախարակել մի սովորություն, որպես ազգային ախտ, իրավունք չէ, եթե այդ սովորությունը մտել է ազգի մեջ օտարից, որի հետ կենակից էր մեր ազգը, կամ որի կապանքի տակ գտանվում էր ճնշված և՛ բարոյապես և՜ քաղաքականապես։ Այդպիսի սովորությունքը որպես ընդհանրապես վնասակար, կարելի է միայն խայտառակել, բայց ոչ որպես մի ախտ, որ երևել էր որպես հետևանք ազգի սեփական կյանքի և արյունի։ [ 330 ] Այդպիսի անտեղի զրպարտություն մեր աստրախանեցի հայերի վերա գրած նշմարում ենք հեղինակի կողմից, կարդալով հետևյալ տողերը (տես երես 443)։ «Մինն ի գլխաւոր շռայլութեանց է անունակոչական տոնախմբութիւնն, զոր մեծածախ կատարեն չամի ամի, նուիրելով և հոգևորականաց զառատ աջահամբույր. ես բազմիցս ջանացայ ի խափանել զայն վնասակար սովորութիւն և կարէի ի սպաո խափանել, եթէ ներգործութիւն իմ լինէր ձեռնտու աոաջնորդաց։ Սերոբէ Արքեպիսկոպոսն կամեցեալ էր խափանել զայն սովորութիւն, բայց վերջացեալ էր յիրոց նպատակաց, ըստ որում կատարեալ է ինքն յամի ամի զիւր տոնախմբութիւն, շարունակ կարգաւ ստանալով ի ժողովրդոց զաոատ աջահամբոյրս, ուստի լոկ հրաման նորա առանց օրինակի եղեալ է անպտուղ»։

Այստեղ բամբասվում է Սերովբե արքեպիսկոպոսը, որպես թե նա միայն էր հայոց հոգևորների մեջ, այսպես ընթացող․ ինքը հեղինակը ես ուրիշ գաղափար չէ թողել մեզ յուր ընթացքով զանազան հայաբնակ տեղերում, ուր և մեք պատահած ենք երբեմն երբեմն... Բանը միայն տոն կատարելու վերա չէ… Եվ այդ հանցանքի կարգում չէ որևիցե վիճակից մարդու համար։ Սովորության չխափանվելու պատճառ բերվում է Սերոբեն․ ինձ թվում է, որ արգո հեղինակը խառնաւինթորում է բաների ժամանակը։ Երբ հեղինակը, լրացյալ իրավունքներով, քննչի պաշտոնով գտանվում էր Աստրախան, Սերոբեն վախճանած էր արդեն։ Եվ չդիտենք, թե ո՛ր առաջնորդին է վերաբերում, որ ընդդիմություն է ցույց տվել, կամ թե գոնյա որին ձեռնտու է եղել հարգի հեղինակի ջանագրությունը խափանելու տոն կատարելը Աստրախանում։ Այն ժամանակ, ինչքան ես հիշում եմ, առաջնորդ չուներ Աստրախանը, պաշտոնը վարում էր Բարսեղ եպիսկոպոսը Տեր Մարտիրոսյան, որ և շուտով զրկվեցավ յուր պաշտոնից հեղինակի առաջարկությամբ և գնաց էջմիածին։ Ո՛հ, ի՛նչքան նյութեր մեր ժամանակակից պատմության համար։ Կկո՛մս, հույս ունիմ, որ կգա մի օր, երբ այդ բոլորը կերևին Հիշատակարանիդ մեջ սպիտակի վերա սևով դրոշմած։

Հեղինակի անփորձությունը բնագիտության մեջ շատ պարզ երևում է, մինչ խոսելով Բաքուի հրաբուխների մասին (տես երես 407), համարում է, թե մի ծծմբային օդ է վառվողը, կարծելով թե ամենայն օդ, որ վառվում է, հարկավ պիտի ծծումբ ունենա յուր մեջ. ինքը արգո հեղի¬ նակը վկայում է։ Թե հրաբուխների մոտակա տեղերում կան նավթի հանքեր. եթե փոքրիշատե ծանոթ լինեին նորան հանքաբանությունը և քիմիան, այն ժամանակ, գուցե աոանց փորձի, անալոգիայով միայն կարող էր իմանալ, որ այդ վառվող օդը է ածխային բաղադրություն, որպիսի գազով լուսավորվում են այժմ եվրոպական քաղաքները։ Հեղինակի [ 331 ] ծծմբային օդ կարծածը նավթի շոգիք են, իսկ նավթը պատկանում է ածխային մարմիններին։ Քարյա ածուխը, որ բավական խոր էր ընկած գետնի կեղևապատի մեջ, և հետևաբար ենթարկված է ավելի բարձրաստիճան ջերմության, լուծանվում է դեպի զանազան բաղադրությունք, որոնցից մինը է նավթը: Սա, յուր բաժանված տեղից բարձրանում է որպես շոգի, և պատահելով ջրերի (ուրեմն ավելի ցած աստիճանի ջերմության, որովհետև ավելի մոտ է երկրի մակերևույթին), բնական օրենքներով ստանում է հեղուկ հատկություն և մասնավոր կշռով (удельным весом) թեթև լինելով քան թե ջուրը, հավաքվում է ջրերի երեսին, որից հառաջանում են նավթի հորերը և լճերը։ Բայց այն շոգիքը, որ ճանապարհ ստացել էին դեպի երկրի մակերևույթը մի վուլկանական ճեղքվածքի միջով, չհանդիպելով ջրի կամ մի ավելի սառն շրջակայքի, հասանում են դեպի վեր շոգու հատկությամբ, և հերիք է մի լուցկի մոտեցնել այդ շոգուն, որ պայծառ վառվեր։ Իսկ թե այդ շոգիքը հավաքվեին մի անոթի մեջ, որ դրվեր ավելի ցած ջերմությամբ շրջակայքում, եթե այդ անոթը շրջապատող օդը ավելի ճնշեր այդ անոթը, քան թե նոր մեջ գտանված օդի ձգական ուժը, այն ժամանակ, անտարակույս, շոգին կլուծանվեր դարձյալ դեպի հեղուկ մարմին—նավթ։ Այս համառոտ ծանոթաբանությունը ավելորդ չեմ համարում ես, հավատացնելու համար արգո հեղինակին, թե ոչ ամենայն բան ծծումբ է, որ վառվում է, մանավանդ այն մեհենների միջի վառվածը։ Արդյոք գիտե՞ արգո հեղինակը (ի՛նչ տեղից պիտի իմանա), թե ծծումբը վառվելու ժամանակ խլելով օդից երկու չափ թթվածին, բաղկացնում է ծծմբաթթու (ՏՕ сернистая кислота), որ սաստիկ վնասակար լինելով շնչառության, կարող է խեղդամահ սպանել և քուրմերը և ուխտավորքը։

Հեղինակը շատ տեղ օդերի մասին ևս հայտնում է յուր կարծիքը, երբեմն լավ, երբեմն վատ և վնասաբեր ասելով այս կամ այն տեղի օդը։ Այդպես կարելի չէ օդ քննել և այդպիսի անհիմն խոսքերը ոչինչ գին և արժեք չունին գիտության մեջ, որ պահանջում է փորձական ստուգագործության։ Օդի օգտակարությունը և վնասակարությունը քննվում է և սահմանվում է նախ և հառաջ, տարու զանազան եղանակների մեջ քանի օրերով ծանրաչափի և ջերմաչափի գործադրությամբ, որպեսզի կարելի լինի սահմանել օդի ճնշողության և ջերմության ընդհանուր և միջակ թիվը։ Երկրորդ, էլեկտրաչափով քննելով օդի էլեկտրականության չափը կամ որպիսությունը, որ մեծ ազդեցություն ունենալով ջլերի վերա, հետևաբար մեծ խորհուրդ ունի մարմնի շնչական կյանքի վերա, հատկապես ներգործելով շնչառության վերա և թոքերի միջնորդությամբ հարակցություն ունենալով նույնիսկ արյունի հետ, որ է աղբյուր [ 332 ] կենդանության։ Երրորդ, քիմիաբար լուծանելով օդը, հասկանալու համար, թե ի՛նչ գազերից էին բաղկացած, արդյոք բնական կերպով ազոտից և թթվածինից, և սոցա հարաբերությունը էր որպես 21 : 79, թե այլապես, կամ թե կային ուրիշ գազանման մարմիններ։ Արդյոք գիտե՞ արգո հեղինակը, որ թե 100 չափ օդի մեջ ավելի լինի թթվածինը քան թե 21, նույնպես վնասակար էր առողջության, չափազանց միանալով ածխածինը արյունի հետ, որպես և պակաս լինելով և թողնելով չայրված ածխածին արյունի մեջ, դորանից պիտի հառաջանար արյան թանձրություն, շնչառության ստիպանք և կարճության։ Չորրորդ, քննվում է օդը, քննելով մի որոշած տեղի շրջակայքը և նոցա հատկությունքը և որակությունքը, որ անմիջապես ազդեցություն ունեին օդի վերա. զորօրինակ անտառները, բուսականքը, լիճերը, ճահիճները և առհասարակ այն բաները, որոնցից ենթադրվում էր թե լինում է շատ արտաշնչություն, քիմիաբար լուծանելով այդ արտաշնչությունքը և քննելով նորա բաղկացական տարերքը։

Մի մարդ, որ չգիտեր ֆիզիոլոգիա, որ չգիտեր թե ի՛նչ պաշտոն ունի կատարելու օդը մեր շնչական կայանքի հարատևության մեջ, այն վերոգրյալ բոլոր բաները ևս օրինավոր քննելով, չէ կարող սահմանել օդի օգտակարությունը և վնասակարությունը դրականապես։ Հարկավո՛ր է, որ այդ մարդը իմանա հառաջուց, թե ինչ տեսակ օդ ինչ բաղադրությամբ և ինչ չափով տարերքի հարկավոր էր, առողջ մարմնի առողջությունը շարունակ պահելու համար, որպեսզի յուր կատարած փորձերի արդյունքը համեմատելով այս գաղափարի հետ, կարողանա դատել և վճռել օդի վնասակարությունը կամ օգտակարությունը։

Հեղինակը յուր գործի մեջ նոր ապացույց է տալիս մեզ յուր անսահման իրավունքներին, որից օգուտ էր քաղում։ Խոսելով Նոր-Նախիջևանի վերա, խոսելով եկեղեցիներում գտանված գրչագիրների մասին, ասում է (տե՛ս երես 460)։ «Ի բազմաթիւ աւետարանաց զմինն առի ընդ իս, ըստ որում արտագրեալ էր յիսկական ձեռագրէ Սրբոյն Սահակայ մերոյ թարգմանչի»։ Սուրբ Սահակի ձեռագրից օրինակված լինելը արդարություն և իրավունք է համարվել, որ բոլորովին, մի այլ վիճակի եկեղեցու գույք սեփականվի հեղինակին։ Եթե հեղինակը ժառանգական ազգակցություն ևս ունենար Սուրբ Սահակի հետ, այնուամենայնիվ այդ գրչադիրը չէր պատկանում նորան, ըստ որում ուրիշի աշխատությամբ էր օրինակված, ո՛ւր մնաց որ հեղինակի և Սուրբ Սահակի մեջ կան 1400 տարի, արևելք ու արևմուտք, երկինք ու երկիր, սար ու ձոր... Այս նորանշան իրավունքի օրինակը չենք տեսանում ոչ մի ներկա տերության օրինադրությունների մեջ, և ոչ իսկ հռովմեական օրենսդրության մեջ: [ 333 ] Հարցասիրության արժանի մի խնդիր է այս, ուստի պիտի խնդրեմ եվրոպական իրավաբաններից, որ տեղեկություն տան ինձ մի այսպիսի մարդկային օրենքի մասին, թե գիտեն։

Աննշան և միանգամայն անխորհուրդ բաներ շատ մեծ բան են երևում հեղինակին, և այս հետևում է նորանից, որ նեղ հայացք ունենալով և ամենափոքրը հսկա է թվում։ Խոսքս Նախիջևանի ուսումնարանի վերա է. ահա հեղինակի բառերը (տե՛ս երես 462)։

«Ուսումնարանն Հայոց ի նորոյ կառուցաւ աղիւսակերտ, եռայարկ և բազմասենեակ, արդեամբք աղայ Մկրտչի՝ արդեն հանգուցելոյ, և ջանասիրութեամբ աղայ Խաչատուրի Ղռմաճեանց (որ գրել է Ղռմզեանց), յորում ուսանին բազմաթիւ աշակերտք զհայերէն և զռուսերէն»։

Հեղինակը գրում է այս խոսքերը, մինչդեռ բոլոր Նախիջևանը գանգատում է դպրոցի անպիտանութենից և մի օրինավոր մարդ չէ տալիս յուր որդին այդ դպրոցը։ Աշակերտքը, որոնց ընծայվում է գիտություն հայերենի և ռուսերենի, ոչինչ չգիտեն, հազիվ հազ կարդալ այդ լեզուներով և յուրյանց անունը գրել տառասխալ անգամ։ Նախիջևանի մեծ անբախտությունը է այդ ուսումնարանը, որի մասին գովությամբ խոսում է հեղինակը։

«Սենեակք լայնանիստք, որմունք բարձրաբերձ, այլ բարեկարգութիւն ի նմին և ոչինչ»,— գրում էր քսան տարի հառաջ մի ուսումնական ազգային, որ կարդալով այս տողերը, անտարակույս պիտի հիշե յուր վհատական և ողբալի գրությունը Նախիջևանի մեջ, ուր գտանվում էր դաստիարակական պաշտոնով։

Արգո հեղինակը ողբում է վանքերի կործանությունը և ամայությունը, բայց չենք լսում թե նոցա շինությունը, այժմյան ժամանակումս ինչ խորհուրդ ուներ մարդկային հառաջադիմության համար։ Կար ժամանակ, երբ մարդիկ ոգևորվում էին վանքերով և հոգևոր ասպետութեններով. բայց չորս հինգ հարյուր տարի անցան նորանից հետո, և նոր պատմությունը (16 դարուց) պատնեշ է քաշել հին և նոր մարդկության մեջ։ Մի՛թե հեղինակը կցանկանա, որ մեր ազգը դուրս մնա այդ պատնեշից...

Հայերը ունին ավելի հիմնավոր և խորհրդավոր ողբալիք, թող դպրոցների չլինելը կամ լինելության չլինելու հավասար վիճակը նյութ լինի նոցա ողբերին և լացին։ Թո՛ղ աշխատին դպրոց շինել, աշակերտ հասուցանել, ազգը լուսավորել։ Վանքերի սաղմոսերգությունքը հանդես չունին ազգային լուսավորության մեջ։

Արգո հեղինակը, ինչպես յուր բոլոր գրվածներում, նույնպես և մանավանդ գրքի վերջաբանի մեջ, շատ որոշ և շոշափելի կերպով ցույց է տալիս, թե ազգը, ազգի կյանքը, ազգի անցածը, ազդի ներկան, և այսպիսի [ 334 ] ներկայի հետևելու ապագան, երբեք չէ եղած նորա համար ուսումնասիրության և փիլիսոփայական մտածության առարկա։ Թեպետ և պիտի արդարությամբ խոստովանել, որ մի այսպիսի հիմնավոր քննություն և հասկացողություն դժվար էր նորան առանք ձեռքում ունենալու բաղգատող կշիռը և չափը։

Վերջաբանի մեջ (տե՛ս երես 503), խոսում է հեղինակը Հայաստանի բերանից։ «Առ այժմ լիովին սփոփիմ և զովարար ցօղ հիւսիսոյ խառնեալ ընգ հարաւային ջերմութեան՝ կամի զիս ծաղկազարդել, պտղաբերս առնել և օր աւուր վերածել ի լաւ անդր վիճակ»։

Ի՛նչ կամի ասել սորանով, անհասկանալի է. հիմք և լոգիկա չկա․․. Այս ուրախական խոսքերը խոսելով մխիթարվելուց հետո, իսկույն փսխում է բերանը (տե՛ս երես 504), և ահա նորա խոսքերը։

«Ի վերջոյ, եթէ Խորենացին Մովսէս ողբոց իւրոց զհակառակն գտեալ գրեսցէ, յայնժամ գոյ յոյս կենդանութեան մօրս թշուառացելոյ, ապա թէ ո՛չ ընկղմեալ եմ և ընկղմիմ ի թշուառութենէ ի թշուառութիւն և ի վշտաց ի վիշտս, և ապա անվրէպ համբուրել ունիմ զմահ.— ասաց զայս ողբալին Հայաստան և իսկոյն լռեաց, քամելով յաչաց խրոց զշիթս արտասուաց»։

Այս հակառակաբանությունքը ծագում են նորանից, որ հեղինակի գրվածքը խակ մտածության արդյունք լինելով, չունին գաղափարների ընդհանուր միություն։ Հառաջ ասում է, թե Հայաստանը մխիթարվում է, արտասուքը սրբելու վերա է, հետո հուսահատվելով իսկույն խնդրում է չլինելը այն բաների, որ կային Մովսես Խորենացու ողբի մեջ, և որ ազգը մի չար բախտով․ հարյուրին երեսուն աճեցուցած է մինչև մեր օրերը։

Ահա, եղբայր, մի նոր երևույթ, բուն հայկական, ասիական և անմխիթար դպրության մեջ. ահա այսպիսի գրվածք պիտի առաջնորդեն ազդին դեպի լուսավորություն։ Բյուր անդամ ցավելի երևույթ։

Ես ժամանակ չունեի կարդալ բոլոր գիրքը, ահա այստեղ նշանակած երեսներս միայն կարդացի, մնացածը հարևանցի թերթելով։

Այժմ խոսեմ ուրիշ բաների մասին։

Փարիզից ստացած նամակներս միմյանց քամակից հավաստում են, թե հարգի Ամբրոսիոս և Խորեն Գալֆայան վարդապետքը կամենում են մի նոր օրագիր հրատարակել, «Հրեշտակն Հայաստանի» անունով։[33]

Փարիզի հայկական դպրոցի մասին ստացած լուրերս շատ անմխիթար են, և ինչպես պատմում են, վերատեսուչ վարդապետքը գտանվում են մեծ նեղության մեջ։ Ասում են, թե դպրոցը ունի մոտ իբր քսան աշակերտ [ 335 ] ընդամենը, որոնցից երկուքը ֆրանսիական ազգից։ Ձայներ կան, թե ազգը Կոստանդնուպոլսի մեջ կամի շուտով բարվոքել Փարիզու մեր ազգային դպրոցի վիճակը, և թե վեհապատիվ նորընտիր հայրապետ - մեծ քահանա Մատթեոսը, Պոլսից ելանելու ժամանակ, երդմամբ չափ պատվեր է տվել ազգին անօգնական չթողուլ դպրոցը, մինչև ինքը կարողանա օգնություն հասուցանել էջմիածնից:

Եվ ահա, Փարիզի հայկական դպրոցը կապվեցավ էջմիածնյան աթոռի հետ։

Կարծում եմ, որ դու ավելի հիմնավոր տեղեկությունք ունենաս այս բաների մասին և հույս ունեմ երբեմն կարդալ քո Հիշատակարանի մեջ այս բոլորի մանրամասն նկարագրությունը։ Առ այժմ ուրիշ ո՛չինչ գրելիք, սպասում եմ նամակիդ։ Ողջ եղի՛ր։

Քո Ս. ՇԱՀԲԵԳ

Այո՛, ես պատահեցա Փարիզում և հայկական Մուրադյան վարժարանին, և նոցա մասին միտք ունիմ առանձնապես խոսել, մանավանդ այն խնդրի վերա, թե արժանահիշատակ Մուրադը նվիրած լինելով մի ժառանգություն ընդհանուր հայոց ազգի զավակների կրթության և դաստիարակության համար, ինչու միայն որպես մի մասնավոր առանձնաշնորհություն հասանում է այդ բոլորը պապական հայերին։ Ինչո՛ւ համար ազգը լուռ ու մունջ նստած, սառն հանդիսատես է այդ անիրավությանը և այն, ծայրացյալ անիրավության։ Ազգի արծաթը ծախվում է, որ պապականությունը առավել խոր տարրանա ազգի անմեղ զավակների սրտի մեջ, որոնց առավոտ և երեկո աղոթք են կարդացնում, որ հայերը դարձ գան և դուրս գալով հերետիկոսութենից մտանեն պապի գիրկը և արժանի լինին փրկության։ Այս աղոթքը դրված է վենետիկյան Մխիթարյանց ձեռքով և որպես մի նոր և հավաստի նշան միաբանության հարազատ պապականության, ներկայացուցած է Վատիկանին և արժանի է եղած առանձին ինդուլգենցիայի։ Ազգը այսքան տարիներով լռում է և յուր լռությամբ շատացնում է ազգի զավակներից պապականության գնացած զոհը Հյուրմյուզների ձեռքով, որ սոքա կարողանան այդպիսի ծանր գնով գնել կարդինալական գլխարկը։

Մեծ հույս ունինք վեհափառ Մատթեոս նորընտիր ծայրագույն պատրիարք կաթողիկոսից, որ նա յուր հայրապետության սկզբումը դեռևս առաջը փակե այս բանիս, որ մեծ և մեծ վնասակարներից մինն է։ [ 336 ]

ԺԱ

Վերսալ—Փարիզի Մուրադյան և ազգային վարժարանքը—Ամբրոսիոս և Խորեն վարդապետք–Լամարթինի Ներդաշնակությունքը հայերեն—ուրիշ գրքերի ձեռնարկությունք—հ. Ղեվոնդ Այիշանյանց (Նահապետ)— նորա նվագները (Հայրունի)– Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան—Ընծա—Ընծայի ընդունելությունը—Ընդունելության ընդդեմ մի թերթ—Կարապետ վարդապետ Շահնազարյանց–Հին հայ հեղինակների տպագրությունը « Շար հայ մատենագրաց» անունով–Արամյան տպարան—Փելիքս և Պավլինե—Ազգային երիտասարդք Փարիզի մեջ–Արևմուտք կիսամսագիրը—Թուրքիայում, հայ օրագրերի օրե օր շատացնելու հայտարարությունքը—Ցենսոր Թուրքիայում տպելի գրքերի և օրագրերի վերա։

Մի նոր քաղաք մտանելով ես ոչ միայն անարժան, այլև ամոթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրության պատճառով։ Ես չտեսած հավատում եմ, որ կայսրների, թագավորների և դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառավորքն են։ Այո՛, ես գնացի Բեռլինի մուզեոնը, Լոնդոնի կենդանացան ական պարտեզը, բրիտանական հռչակավոր մուզեոնը, Լոնդոնի համաշխարհական հանդիսարանը, բայց այդ դիպվածներում, գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել:

Շեքսպիրը, անգլիական թեատրոնի պարծանքը և բանաստեղծական մեծ կախարդը, վաղուց դրել էր իմ մեջ մի ցանկություն Տոըրը և Վինդզորը տեսանելու, իսկ սորանց տեսանելուց հետո չէր կարելի չգնալ Վերսալ, ուր դարերով դարբնվել է Ֆրանսիայի վիճակը։ Վերսալ... Այժմ հեշտ արտաբերելի բառ. բայց Լուգովիկոս տասնևչորսերորդի ժամանա՛՞կ... Վերսալը էր բոլոր եվրոպական թագավորների նախանձելու առարկան։ Վերսալի ճոխությունը, նորա ֆանտաստիկական շռայլությանը, նորա պատշաճի գաղափարքը երկար ժամանակ ազդեցություն են գործել եվրոպական պալատների վերա։

Ես տեսա այն ապարանքը, այն տները, ուր ապրում էր Ֆրանսիան. այո՛, Ֆրանսիան, որովհետև Վերսալը էր այս գործական, բայց թեթևամիտ, ազգի պարծանքը։ Ֆրանսիացին մի նվիրական հպարտությամբ ցույց էր տալիս Վերսալը օտարներին, կամելով ասել, թե ահա՛ այն գոգավոր հայելին, որի կենտրոնում հավաքված են ֆրանսիական փառքի, պարծանքի, հասկացողության և կարողության ճառագայթքը։ Թեև դույն այդ պարծանքի առարկան, ժամանակներից հետո, դարձավ ֆրանսիացոց համար մի խայտառակիչ վկայություն թագավորների ազգավնաս շռայլությանը. և հայտնի է, որ Ֆրանսիայի դրամական խնդիրները կարգի դնելու համար կազմած ժողովից դուրս ցոլացավ հեղափոխության բոցը: [ 337 ] Պալատի զարդարանքի, շռայլության և մյուս բոլորի արժեքը լիապես գնահատելու համար պիտո է հարյուր տարիներով հետ երևակայել յուր անձը, երբ ոչ այսչաի, ինչպես այժմ, ծաղկած էին գիտությունքը և արվեստքը։ Այսպիսի դատաստանով մանավանդ կերևի Վերսալի մեծությունը, չնայելով, որ այժմյան եվրոպական լուսի տակ քննելով ամենայն մարդ խոստովանում է զարմանալի։ Վերսալի պարտեզը զարդարած է հարյուրավոր գեղեցիկ մարմարիոնյա արձաններով, այնտեղ են բոլոր մարդերի և աստվածների արձանքը, որ պատկանում են հունական և հռովմեական հնութեններին։ Ժամանակը, անձրևի կաթիլները սևացրել են և մաշել են այդ հոյակապ արձանների վերին մակերևույթքը, այնպես որ այժմ կորուսանելով յուրյանց փայլը և ծաղկավեր դառնալով շարժում են տեսանողի կարեկցությունը։ Մարմարիոնը չէ դիմանում ժամանակին... Ժամանակը թագավորում է տիեզերքի վերա. նա և՛ անցողական է և՛ հավիտենական, նորա ատամները պիտի մաշեն մեզ ամեններիս... Միայն մի բան, որ դիմանում էր ժամանակի հոսանքին, որի վերա չէր կարող ժամանակը նույն ազդեցությունը գործել, ինչ որ ուրիշ բաների վերա, այդ բանը... էր ճշմարտությունը։

Այս, ժամանակի ազդեցության ենթարկված, արձանների մեջ կանգնած էր և մեր Արշակունի Տիգրանի արձանը, մեծ հմտությամբ կատարված քանդակագործություն։ Սառն մարմարիոնը հոգի է ստացել ճարտարագետ քանդակագործի ձեռքի տակ. և արձանի յուրաքանչյուր գծերից դուրս է երևում բուն հայության տիպը։ Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը։

Ես ներս մտա Վերսալի այն բնակարանքը, ուր երբեմն եռ էր գալիս մի կյանք, թունավորված բյուր հրապույրներով... Վերսալը, արդարև մեծապես զանազանվում է Վինդզորից։ Սա թողեց մեզ մի սարսափելի հիշատակ, յուր մեջ պատահած զարհուրելի գործերի, որոնց ամեն մինը յոթն հոգի է ստացել Շեքսպիրի արարչագործ գրչի տակ. բւսյց Վերսալի հետ կապած է մի վերին աստիճանի շռայլության հիշատակ։ Շռայլություն նյութական կողմից, շռայլություն հոգու, սիրու և այլ ախտերի, Վերսալի օդը միշտ վարակված է եղած սիրու ախտով, Վերսալի բնակիչքը և այցելուքը միշտ վիրավորվել են դեպի սիրտը Աստղկի որդու նետերից...

Այն ամայացած տները, որոնց մեջ մնացել են այժմ նոցա նախկին բնակիչների պատկերքը և կահ կարասիքը, այն կանացի և խորհրդական առանձնարանքը... խուռն հորձանքով հիշեցնում են Լուդովիկոսները. Դյուբարրի, Մենթնոն և Փոմփադուր սիրուհիքը։

Ամեն մի սենյակ, ամեն մի հիշատակարան զարթեցնում էր իմ [ 338 ] մտքի մեջ ֆրանսիական մրրկալից պատմությունը, սկսած Լուդովիկոս տասնևչորսերորդից մինչև պոլիտիկական մեծ ավազակը:[34] Ամբողջ վեց ժամ ման գալուց հետո երեկոյացավ, բայց ես որոշեցի գիշերել այնտեղ և նայել Վերսալի վերա գիշերի խոր և խորհրդական լռության մեջ։

Կես գիշերն անցել էր։ Մինչ ամենայն ոտք կտրվեցավ, մինչ ամենեքին ցերեկի ջերմութենից թուլացած անկողին մտան քնով զորացնելու համար յուրյանց ուժը, ես մտա Վերսալի ծառաստանը։ Պայծառ էր գիշերը. զովարար քամին մխիթարում էր արևից տանջված ծառերի տերևքը, որ այժմ ավելի ուրախ և զվարթ խշխշում էին։ Լուսինը ամենայն փառահեղությամբ լողում էր կապույտ երկնքի վերա։ Գերեզմանակա՜ն լռություն.... Բնակիչներից ամայացած պալատը, սարի վերայից, տխուր ճակատով նայում էր յուր ոտքում գտանված լճերի և այժմ անջուր ավազանների վերա։ Այդ ժամերում բյուրավոր ճրագներով լուսավորված ապարանքը խավար էր այժմ...

Հազար հիշատակներ և բյուր մտածությունք, ասես թե, պատերազմ ունեին ուղեղիս մեջ։ Ես կոխում էի գետինը այն ծառերի տակ, ուր պալատական տիկինները ժողովում էին ծնկաչոք ասպետների սիրու հավաստիքը։ Ես կանգնած էի մի այնպիսի տեղում, ուստի երևում էին գլխավոր պալատը և մեծ ու փոքր Տրիանոնքը։ Եվ եթե այն րոպեին, հարյուրավոր տարիներով հետ գնար ժամանակը, եթե մտքիս և հիշատակիս մեջ կենդանացած մարդերի մարմինքը ևս կենդանանային, ապա ուրեմն պիտի տեսանեի անշուշտ, թե ի՛նչպես անբախտ պոլոնիացի Մարիա Լեշչինսկին, դուրս էր գալիս մեծ Տրիանոնից անտառի և գիշերի առանձնության մեջ ողբալու յուր թշվառությունը, գիշերին, ծառերին և հովերին բանալու յուր սիրտը։ Պիտի տեսանեի անշուշտ, թե ինչպես փոքր Տրիանոնի պատուհանում դրվում էր թագավորի սիրականի ձեռքով խորհրդավոր ճրագը, և թե ինչպես թույլ և մեղկ և կարդինալին ստրկացած Լուդովիկոս տասնևհինգերորդը դուրս էր գալիս պալատից, ոգևորված միմիայն այդ խորհրդական ճրագի լուսով...

«Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ»,— ընդհատեց լռությունը ավերակների ժառանգը։ Ես հետևեցա ձայնին, տեսանելու Աթենասի նվիրականը։ Նա թռել էր մի հոյակապ արձանի վերա, որ կանգնեցուցած էր քարաժայռի տակ, մի բոլորակաձև հրապարակում։ Նայեցա չորս կողմս, կամելով հասկանալ, թե ի՛նչ տեղ էր այդ և ահա հիշեցի ցերեկը ինձ առաջնորդող սպասավորի պատմածը։ Այդտեղ լինում էին երբեմն երաժշտական նվագածությունք, որ կարգում էր ֆրանսիական թագուհիներից ամենաթշվառը—Մարիա [ 339 ] Անտուանետտան.. Հիշատակը այս անունի, մի կախարդական գավազանի զարկվածքի պես դղրդեց ուղեղս։ Աչքիս երևեցան իսկույն ֆրանսիական պուպլիցիստները, Մարաթը, յուր սպիտակ կեղծամով, որ խոստանում էր փրկել թագուհու կյանքը։ Մի փոքրից հետո, ասես թե, տեսանում էի խուռն բազմություն կատաղիների, ձայն, աղաղակ, խռովություն, էշաֆոտ, դահիճ և երկու կտրված ու արյունով շաղախված գունաթափ գլուխներ։ Ես ճանաչեցի Լուդովիկոս տասնևվեցերորդը և Մարիա Անտուանետտան... Նոցա կտրված գլուխների հար և նման մոմեղենքը տեսած էի Լոնդոնում մադամ Տյուսսոյի մոտ։

Չէ պիտո մոռանալ, որ Վերսալի փայլողությունը սկսեց շիկանալ այն ժամանակից, երբ ֆրանսիական ազգի սիրտը ցրտացավ դեպի Լուդովիկոս տասնևչորսերորդը։ Այս ցրտությունը հավասար չափով աճում էր, որքան հ. Լաշեզ, թագավորի խոստովանահոր ազդեցությունը Լուդովիկոսի վերա։ Ասես թե ազգը զգում էր դորա հետևանքը և արդարև Լուդովիկոսը մեռավ հիսուսյան (եզվիտ, ճիզվիթ) դարձած։

Առավոտը վաղ վերադարձա Փարիզ։

Փարիզի մեջ կան երկու ազգային վարժարանք, մինը Մուրադյան, իսկ մյուսը Հայկական։ Առաջինը գտանվում է մխիթարյան միաբանության իշխանության տակ, և վարժարանի ներկա կառավարիչը է հ. Ղևոնդ Ալիշանյանը։ Վարժարանը գտանվում է Սեյնի մյուս կողմում, քաղաքի ծայրում. բավական գեղեցիկ շինվածք, երկու հարկով, որի վերա կարելի է ժամանակով հավելացնել և երրորդ հարկ, եթե միայն հիմքը կարող էր երաշխավոր լինել հավելվածի և ամբողջ շինվածքի ապահովությանը։ Գլխավոր շինության մեջ բովանդակվում են մատենադարանը և մի փոքրիկ հավաքույթ ֆիզիկական գործիքների, և հանքաբանական և կենդանաբանական օրինակների։ Այնտեղ են դարձյալ հյուրընդունարանը և կառավարչի և վերակացու կամ դաստիարակ կրոնավորների բնակարանքը։ Գլխավոր շինության աջ ու ձախ կողմից շինած են նույնպես բնակությունք, որոնցից մինի մեջ բովանդակվում են աշակերտների ննջարանքը, ամենայն աշակերտի համար առանձին, իսկ մյուսի մեջ դասատունքը, երեք կարգ բաժանված։ Վարժարանը ունի և մի բավական գեղեցիկ և բավական ընդարձակ մատուռ։

Աշակերտքը այդ դպրոցի որդիք են հռովմեական դավանության հայերի. և բուն հայկական կամ ավետարանական հայերի զավակները տեղ չեն կարող գտանել այդ դպրոցի մեջ։ Ավելորդ է մի խոսք ևս ասել դպրոցի ուղղության բնավորությունը սահմանելու համար, ըստ որում աշխարհին հայտնի է այսօր, թե ի՛նչ ասել է աբեղայական դաստիարակություն. վարժապետքը մեծ մասնով են մխիթարյան աբեղայք, մնացածքը [ 340 ] մի երկու ֆրանսիացիք։ Արժանահավատ անձինք, որ շատ տարիներով բնակվում են Փարիզում, վկայեցին մեզ, թե ոչ մի աշակերտ, մինչև այժմ, Մուրադյան վարժարանի մեջ ստացած կրթությամբ չէ կարոզացել մտանել որևիցե ֆրանսիական բարձրագույն ուսումնարան։ Եվ այսպես՝ Սամվել Մուրադի բարի խորհուրդը չէ կատարված և չէ կատարվում էապես. սորա պատճառը գրած էր նորա նույնիսկ կտակի մեջ, որով նա լինելոց դպրոցի կառավարությունը հանձնում էր մխիթարյան աբեղաների տնտեսությանը։ Եվ չգիտենք, թե ինչ է մխիթարյանց իրավունքը, որի վերա հիմնվելով ընդունում են միմիայն հռովմեական հայերի որդիքը, չնայելով կտակողի վերջին, ուրեմն և նվիրական կամքին, որով ավանդում էր կտակը համորեն ազգի օգտի համար։ Ինձ պատահեցավ խոսք բանալ պատվելի կառավարչի հետ, թե կարո՞ղ էին արդյոք բուն հայոց որդիքը մասնակից լինել Մուրադյան շնորհին. ինձ պատասխանեց, թե այն պատահած անախորժություններից հետո, որով կասկածելի էին երևել Մխիթարյանք, որպես ստիպողք աշակերտներին ուրանալ յուրյանց բուն եկեղեցին, հարկ են համարել, խույս տալով հառաջանալու անախորժութեններից, չընդունել այլևս բուն հայոց որդիքը։ Մեր կարծիքով, եթե մաքուր էր մխիթարյանց խղճմտանքը (կա՞), չէ պիտո ապերախտ գտանվեին ընդդեմ բարերարին, չէ պիտո պապականությունը որպես մի պատնեշ կանգնեցնեին աղքատ հայերի որբերի և հանգուցյալ Մուրադի շնորհի մեջ. նոքա պիտո է կամակար հրավիրեին, որ բուն հայոց կողմից գտանվի վարժարանի մեջ կրոնական դաստիարակ։ Նոքա չեն արել այս և չեն առնելու. ապա եթե հայոց ազդը հայտնե յուր իրավունքը մասնակից լինելու կտակին, օրենքը պիտի ստորասաբար պատասխանե հայերի օգտի համար։ Եվ մեզ այնպես է թվում, որ մեր նորընտիր հայրապետը չթողու այս խնդիրը առանց ուշադրության։

Ինձ պատմեցին Փարիզում, թե Մխիթարյան միաբանությունը, սորանից մի քանի տարի հառաջ, շինել է մի աղոթք, որ Մուրադյան տղայքը երգեն երեկո առավոտ։ Աղոթքի բովանդակությունը է մի խնդիր առ աստված, որ բոլոր հայերը պապական դառնալով միանան պապական փարախի մեջ։ Այդ աղոթքը ներկայացուցված է պապին և արժանացած է ինդուլգենցիայի։ Շատ և շատ ցավեցա լսելով այս ոչ միայն տխուր այլ և զզվելի բանը, ոչ այն պատճառով, որ այս անբնական աղոթքով կարող էին նոքա բարկացնել անհիշաչար աստվածը, այլ նորա համար, որ անմեղ աշակերտների սիրտքը կարող էին վարակվել ֆանատիկոսական կույր ախտով, որի հետևանքը, ցավելի է ասել, եղած է և է կամակոր եղբայրատեցություն։

Ինձ շատ հարգելի է հայր Ղևոնդի անձը, այս պատճառով ևս թախանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղոթքը, բայց վերապատվելի հայրը ուրացավ և աղոթքի գոյությունը անգամ [ 341 ] խանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղոթքը, բայց վերապատվելի հայրը ուրացավ և աղոթքի գոյությունը անգամ։ Նա ասաց ինձ թե գուցե որևիցե աղոթք եղած լինի դպրոցում հ. Ռաֆայել Թրյանցի կառավարության ժամանակ, բայց յուր օրում երբեք ոչ, և թե որոշ տեղեկություն ևս չունի Թրյանցի օրով եղած աղոթքի մասին։ Մյուս կողմից այլ մարդիկ և երբեմն Մուրադյան վարժարանում գտանված ազգային պատանիք, թերևս հռովմեական դավանութենից, հաստատեցին մեզ, թե արդարև եղած է մի այդպիսի աղոթք Թրյանցի ժամանակ և թե մինչև այժմ ևս շարունակվում է։ Ես չկարողացա այս երկու տեսակ խոսքերը հաշտեցնել միմյանց հետ, մնաց որ վերստին (Հիշատակարանիս միջնորդությամբ) խնդրեմ վերապատվելի հ. Ղևոնդից, շնորհ առնել դադարեցնել այդ վնասակար աղոթքը, եթե չկամին առիթ տալ գայթակղության, եթե չկամին բորբոքել մի մեծ տարաձայնություն։ Ազգի միությունը և ազգային անդամների դեպի իրյար ունենալու եղբայրական և հարազատ արենակցության սերը այնքան ծանր կշիռ, այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ այդ բանի համար, թե ինչի ասես պատրաստ եմ...

Չկարծեմ, որ անհայտ լինի Մխիթարյանց, թե պապականությունը ուշացած է հայերի համար, և այդ խորհրդով կատարված աղոթքները չեն անցանում մթնոլորտից դեպի վեր։

Բուն ազգային անվանված վարժարանը գտանվում է քաղաքից դուրս, Գըռընել ասաց արվարձանի Վիոլե փողոցում։ Վարձով բռնած տունը վարժարանի համար, անտարակույս, չունի այն հարմարությունքը, որ ունի Մուրադյան վարժարանը, թեև միևնույն անհարմարության ենթարկված են երկոլքը ևս, այն է քաղաքից հեռավորությունը, որ ծանրացնելու էր անտարակույս օրինավոր վարժապետների այցելության և ուսուցչության գինը, և այս է մանավանդ պատճառը, որ շատ հասարակ մարդիկ դասատու են այդ դպրոցներում։ Ազգային վարժարանը բաղկանում է մի բավական գեղեցիկ տնից, ուր դտանվում են արգո կառավարիչների բնակարանքը: Հյուրընդունարանը և մի սենյակ, ուր կատարվում է աստվածային պաշտոնը: Տունը ունի մի բավական ընդարձակ պարտեզ աշակերտներն և կառավարիչների հանգստության համար, պարապ ժամերում: Բացի ասացյալ տնից, նորա մոտ գտանվում են երկու փոքրիկ շինությունք, ուր բովանդակվում են դասատունքը և աշակերտների ննջարանքը։

Ընդամենն տասն և յոթն աշակերտ գտա ես ազգային վարժարանում, որ պարապում էին նախակրթական պարզ առարկաներով, ինչպես նաև Մուրադյան վարժարանի մեջ։ Դպրոցը գտանվում է Ամրրոսիոս և [ 342 ] Խորեն հարգելի վարդապետների անմիջական տեսչության տակ, որոնցից յուրաքանչյուրը դասատու են նույնպես մի քանի առարկայի։ Դպրոցը բացված է Սարգիս, Գաբրիել և Ամբրոսիոս վարդապետների ձեռքով, երբ սոքա կտրվեցան պապականության հետ հաղորդակցութենից, դպրոցի ծանրությունը գտանվում է Կոստանդնուպոլսի հայերի ուսերի վերա։ Որովհետև ընդդեմ է առողջ բանականության որևիցե գործ սկսանել առանց մի հաստատ հիմք ունենալու, այս պատճառով ևս ազդային դպրոցը, որպես արդյունք մի պատահական կայծի, առանց որևիցե ապահովության, այս րոպեումս գտանվում է նեղության մեջ դրամական մասին։ Մեք Ռուսիայի հայերս սովոր չենք այսպիսի գործ կատարել, բայց փորձերը, որ կատարվեցան քանի և քանի անգամ Տաճկաստանի, Կոստանդնոլպոլսի մեջ, հաստատում են, թե մեր այնտեղ գտանված ազգայինքը շատ դյուրավառ են դեպի այսպիսի գործեր, որ հետո շիջանում են շուտով չլինելով հնարք պահպանության։ Պետք էր մի փոքր ավելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում. պատճառ, մի քանի տարի ոտքի վերա պահել մի դպրոց և այնուհետև խափանել արդեն, հայտնի և բավական զգալի վնաս է։ Գումարը արծաթի, որ գործ էր դրված այդ քանի տարու համար, կարելի էր, ավելի շատ օգտի հուսով, հիմնավորապես գործ դնել, մանավանդ որ դպրոցի պես բանը գոնե վեց յոթն տարի ժամանակի է կարոտ, որ կարողանա ցույց տալ մի արդյունք, մի պտուղ. իսկ եթե նա փակվում էր դեռևս մի անգամ չավարտած յուր ուսման շրջանը, ի՛նչ օգուտ ազգին։

Փարիզյան ազգային վարժարանի պահպանելը կամ փակելը ներկայումս համարյա թե հասարակաց խոսակցության նյութ է Տաճկաստանում։ Ոմանք համարում են օգտակար, իսկ ոմանք ուրանում են դրականապես այդ դպրոցի օգուտը, երկու կողմը ևս հառաջ են բերում զանազան համոզիչ և ճշմարտանման փաստեր։ Մեր դրությունը այսպես է. ա) Դպրոց հարկավոր է հիմնել և պահպանել այնտեղ ուր է ազգը. բ) Դպրոցը հիմնելուց հառաջ ապահովել նորա մշտնջենավորությունը, որ ազատ մնա ամենայն պատահարների երեսից, գ) Դպրոցից հառաջ հոգաբարձություն գործել օրինավոր ազգային դաստիարակներ պատրաստելու համար. դ) Ազգային դպրոցը, աշխարհական լուսավորությունը չշփոթել կրոնի կամ կրոնավորների հետ. ե) Դպրոցի կառավարությունը հանձնել ուսումնական աշխարհական անձերի. զ) Մերժել հոգևոր վիճակից մարդերի իրավասությունը որևիցե ազգային աշխարհական դպրոցի վերայից է) Դպրոցը վարել ճիշտ եվրոպական ուղղությամբ. ը) Դպրոցի մեջ ավանդվելու ուսմունքը և գիտությունքը հառաջ վարել եվրոպական երկրորդ դասակարգի վարժարանների ընթացակցությամբ։ [ 343 ] Օգուտը մի վարժարանի, որ հիմնված էր այլ կանոնների վերա, մեք ուրանում ենք դրականապես և քավելով ազգի կողմից զուր տեղը գործ գրված արծաթի վերա, բողոքում ենք այն մարդերի ընդդեմ, որ զանազան առիթներից և ախտերից ստիպված համոզում էին ազգին ձեռք զարկել մի անհիմն գործի։

Արժանապատիվ Ամբրոսիոս և Խորեն Գալֆայան վարդապետքը աշխատում են յուրյանց կարողության չափ դպրոցի վերա, ինքյանք մանավանդ ենթարկվելով նեղութենների և ծանր ծանր պատասխանատվութենների, որ հառաջացան կամ հառաջանալա էին դպրոցի տնտեսական մասնում գտանված անկարգության պատճառով։ Շատ և շատ ցավելի է նոցա վիճակը և ցանկալի էր, որ ազգը մի փոքր կարեկից լիներ նոցա, վճռելով նոցա ապագան և կորզելով այն վհատական դրության միջից, որի հորիզոնում արդեն իսկ երևում են հուսահատության անմխիթար ամպերը։ Գործ կատարել, ուսուցանել, հեղինակություն կամ թարգմանություն առնել առանց հոգու և սրտի անդորրության, անհնարին բան է, և եթե վերջին զորությունքը գործ դրված թերևս հնարավորվի, այնուամենայնիվ կարելի չէ հուսալ մի տիրապես պտղաբերություն։

Արժանապատիվ Խորեն վարդապետը այս օրերումս դուրս տվեց Լամարթին ֆրանսիական բանաստեղծի Les Harmonies մակագրով տաղերգութենների հայ թարգմանությունը հին լեզվով։ Ազգային բանասերքը մինչև այժմ չկարողացան հասկացնել մեր բոլոր հեղինակներին, թե մի հին և մեռած լեզու, որ կորուսել էր յուր իրավունքը ընկերական կյանքում, չէ կարող միջնորդ լինել կենդանի ժողովրդի մեջ գաղափարք ներս բերելու համար։ Անտարակույս ավելի հեշտ է հին լեզվով թարգմանել, մանավանդ, ոտանավորը, բայց մի՞թե հեղինակի նպատակը պիտի լինի հեշտ կերպով կատարել մի գործ, երբ այգ եղանակը անօգուտ էր ժողովրդին։ Արդարև մեծ աշխատություն է հարգելի վարդապետի կողմից, ոտանավորով թարգմանել ոտանավորը, որ գրված էր օտար լեզվով և ցավում ենք, որ այդքան քրտինքով հառաջ եկած գործը մեռած է ազգի համար։

Մեք ցավում ենք մանավանդ արգո վարդապետի աշխատության քան թե այդ գործը մեր ազգին անհասկանալի մնալու վերա, հայր Խորենին չէ հաջողվել ընտրությունը թարգմանելու գործի մեջ։ Ավելորդ չէ մի քանի բառ խոսել այս մասին և ավելի բացահայտ կերպով ասել մեր կարծիքը։

Ոչ ոք չէ տարակուսում, որ պ. Լամարթինը մինն է արժանավոր բանաստեղծներից և թե նորա գործերը արժանացած են լուսավորյալ աշխարհի համակրությանը, բայց Լամարթինի գործերը առաջին հարկավոր [ 344 ] բաները չեն մի ազգի համար, որի մատենագրական չքավորությունը բարձրացած է մինչև ի Կոկյուսոն հայոց։ Որևիցե անդաստիարակ ժողովուրդ միշտ անձնատուր է գտանվում միստիկականության, այսպես և հայոց ազգի մեջ, որքան մինչև այժմ հաջողել է մեզ քննել նորա հոգեբանական կողմերը, շատ առատացած է միստիկականությունը, որ միշտ խափան և արգելք է լինում ճշգրիտ լուսավորության, վերացնելով, կորզելով մտքերը այս աշխարհից, ուր պահանջվում է գործունեություն և շարժողություն և ձգելով մի գաղտնածածուկ վերացականության մեջ, ուր դադարած էր ամենայն կյանք և շարժողություն, և ուր խոստովանված կյանքը էր մի անշարժություն և անզգայություն։

Լամարթինի Les Hermonies տաղերգությունների յուրաքանչյուր տողերից փչում է միստիկականություն, որ ոչ միայն օգտակար չէ, այլ շատ և շատ վնասակար է, եթե առողջ բանականությամբ տչքի տակ ձգենք մեր ազգի վիճակը։ Մեզ հարկավոր է կյանք և շարժողություն, հարկավոր է հույս ունենալ մեր անձին և մեր ընկերի վերա, և առանց չքանելու և վերացական բաների թողնելու մեր մասին հոգաբարձությունը, մեր ձեռքով վարել մեր հողը։ Միստիկականությունը սեփականություն է հուսահատ մարդերի. շատ անգամ երևելի մարդիկ անհաջող գտանվելով որևիցե նշանավոր գործերում, փոխում են յարյանց մտքերի տրամադրությունը ամենևին անգիտակից, բնական ազդեցությամբ և ընկնում են որոնել յուրյանց ցավի ճարը վերացականության մեջ։ Այս մի հոգու բարոյական հիվանդություն է, որով վարակվելով կորուսանում են այնուհետև հույս և հավատը յուրյանց վերա, հանդիսացնում են մի ողորմելի պատկեր մտավորական մեռելության, մինչև զգացող մարդերի արտասուքը շարժել... Լամարթինի կյանքը անցած է և անցնում է այնպես, որ դժվար էր նորան չընկնել միստիկականության մեջ։ Չարաչար խաբված է նա յուր կյանքում, խաբողը բնակվում է Տուիլերիու, Լուվրի և Սեն-Կլու պալատներում, իսկ Լամարթինի համար պիտո է ողորմություն հավաքեին, որ ապրեր։ Մի՞թե ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14000 ֆրանկ որպես ողորմություն[35], Մեր ընթերցողներին կմատուցանենք շուտով Լամարթինի գանգատանքի թարգմանությունը, որով բողոքում է նա...[36]

Այսպիսի հեղինակի գործը լինում է միշտ միստիկական, բայց մեր ազգին հարկավոր է հեռի մնալ։ Մեզ օրինակ չէ այս դիպվածում եվրոպացին, [ 345 ] նորա բարոյական և լուսավորության ոտքերը ադամանդից են շինված և միստիկականությունը տեղ չէ գտանելու հասարակաց սրտի մեջ, իսկ մեր ազգը կավեղեն ոտքերով թավագլոր ընկած չարաչար կործանության անդունդի մեջ, արդեն իսկ լցրել է խելապատակը այդպիսի գաղափարներով. կրակի վերա կրակ հավելացնելը մոտենում է Հոմեոպատների խելագար առածին similia similibus curantur[37]։

Լամարթինի գործի հայ թարգմանության ճակատը զարդարած է մի այսպիսի փոքրիկ պատկերով։ Երևում է Արարատը, երկնքի վերա ծիածան և աղավնին թռչում է դեպի տապանը։ Երկու հրեշտակ, որոնցից մինի գլխի վերա աստղ և ձեռքում քնար ցույց է տայիս բանաստեղծության ոգին, իսկ մյուսի գլխի վերա հրեղեն լեզու և աջո ձեռքում բռնած մի ջահ լուսավորում է Արարատը։ Սորա տակ մի դափնյա պսակի մեջ գրած են հետևյալ տառերը Ս. Գ. Ա. Խ.։ Այս բոլորը (պատկերը և տառերը) նշանակում են, թե Սարգիս, Գաբրիել, Ամբրոսիոս և Խորեն վարդապետքը, յուրյանց մեջ կենտրոնացնելով լուսավորությունը, լեզվագիտությունը և բանաստեղծությունը լուսավորում են խավարած Հայաստանը։ Մեր համար ոչինչ ավելի դժվար բան չկա, ոչինչ ավելի ծանր չգիտենք քան թե հետ պահել մեր ծիծաղը մի այսպիսի տղայական և պատվամոլ գործից։ Ցանկալի էր իմանալ, ինչ է դոցա արածը, որ ապոթեոս են պահանջում մեզանից, դեռևս չորս միլիոն ազգի երեսփոխան քարոզելով յուրյանց[38] մեք բողոքում ենք։

Ամբրոսիոս և Խորեն վարդապետքը պարապում են այժմ ֆրանսիարենից հայերեն, հայերենից ֆրանսիարեն ընդարձակ բառարանների վերա, թարգմանել են ժողովրդական լեզվով Ֆենելոնի Տելեմաքը, որի կեսը արդեն տպած պատկերազարդ և հոյակապ պ. Արամի տպարանում թողնում են կիսակատար և այլ տպարանում նորից պիտի սկսանեն տպել։ Այս անբնական գործողության ստույգ պատճառը մեք չկարողացանք հասկանալ։ Պատվելի թարգմանիչքը ասացին, թե ավելի դյուրագին կլինի այլ տպարանում նորուց տպել, քան թե պ․ Արամի տպարանում սկսվածը շարունակել։ Երբ պատահեցավ ինձ հարցանել պ․ Արամից այդպիսի թանկության պատճառը, նա պատասխանեց, թե բոլորովին [ 346 ] այլ պատճառով հրաժարվեցան շարունակել սկսվածը, և այս է պատճառը, որ պատվելի թարգմանիչքը հառաջ էին բերել տպագրապետին․ թե նամակ են ստացած Հնդկաստանից, որով գրում էին թե ամոթ է վերապատվելի թարգմանիչներին բան տպել մի այնպիսի տպարանում, ուր տպվում էր Արևմուտքը։ Ահա մի նոր գաղափար հայերի ասիական թանձր պղտորամտության. մինչև այս աստիճան մտքի և գաղափարի այլանդակությո՞ւն․ չգիտենք ինչ մտածել։ Մնում է մեզ միայն զարմանալ թե խնչպես այդ այլանդակ և տմարդի գաղափար հղացողը կամ այդ խրատաբանության հետևողքը ապրում են միևնույն արևի լույսի տակ, ինչպես բնակվում են միևնույն մոլորակի վերա․ անգոսնելի կիրք։

Մուրադյան վարժարանի վերա խոսելով ասացինք, թե վերապատվելի հայր Ղևոնդ Ալիշանյանց վարդապետը գտանվում է Փարիզում, որպես կառավարիչ Մուրադյան վարժարանին։ Այս արժանապատիվ անձը ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետի անունով։ Նորա Ավագ և փոքր Մասիս, Հայոց աշխարհիկ, Պլպուլն Ավարայրի տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա։ Հ․ Ղևոնդ Ալիշանյանցը յուր անունով և նահապետ ստորագրությամբ հրատարակած կամ մինչև այժմ դեռևս չտպված տաղերգությունքը տպել է առանձին, որպես Նվագք, Հայրունի մակագրով։ Հին լեզվով գրվածների մեջ տեսանում ենք գործ դրված ամենայն ջանք և ճիգն մթնախոս լինելու, իսկ Նահապետի անունով գրվածքը թեև աշխարհաբար, բայց շատ հաղթահարված հին լեզվից, և նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզվին, շատ անգամ մեջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակավ էին գործ ածվում։ Հ․ Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևել, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ։ Միևնույն կերպով ցավում ենք և Խորեն վարդապետի վերա, քաջ գիտելով նոցա դրությունը և հայացքի, շատ անգամ գուցե ակամա, սահմանքը։ Շատ և շատ երախտապարտ կկացուցանե մեզ ծերունի Նահապետը, և խոստանում ենք, որ Հայաստանի լուսնակը յուր շողը կկաթե նորա գերեզմանաքարի վերա, եթե յուր այսուհետև երգելիքը երգե ավելի հասկանալի (հասարակ ժողովրդի համար) լեզվով։ Արժանապատիվ Խորեն վարդապետը խոստացել է մեզ այս, յուր կողմից, ուստի և ավելորդ ենք համարում վերստին խնդրելով ձանձրության պատճառել։

Չէ կարելի մի երկու խոսք չասել Փարիզում գտանված մի ծերունի պապական հոր մասին։ Նորա վերտառությունը այսպես է. Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան, համախոհ Մխիթարյանց Վենետկո։ Այս վերջին բացահայտիչ խոսքերը, թերևս գրվում են այն մտքով, որ ընթերցողը [ 347 ] իսկույն հասկանա, որ նա, թեպետ արդեն քառասուն տարու չափ բաժանված Մխիթարյան միաբանութենից, գտանվում է Փարիզում, որպես ֆրանսիական քահանա, բայց այնուամենայնիվ միևնույն ուղղության և սկզբունքի տեր է, ինչպես Մխիթարյանք։ Ուշ է զարթել այս ծերունու մեջ գրելու ցանկությունը և Եղիշեն յուր խորին ծերության մեջ ֆրանսիարեն տպելով, ձեռք է զարկել հրատարակելու մի այլ գիրք։ Բայց այս գիրքը մինչև այժմ հայերի մեջ տպված գրքերին չէ նմանում, նախ յուր բովանդակությամբ և երկրորդ հրատարակելու կերպով, որից առնված է և գրքի մակագիրը Ընծա։

Շնորհակալ ենք պատվելի ծերունուց, որ պատվասիրեց մեզ ընծաներով, բայց ճշմարտության հարգը չենք կարող ուրանալ, մեզ ոչինչ ընծայելով չէ կարելի կաշառել։Ընծա անունով գիրքը թող որ երկու հառաջաբան և մի վերջաբան ունի, սակայն շատ աղքատ է յուր բովանդակությամբ։ Գլխավոր խորհուրդը Ընծայի հորդորել հայերը դեպի միաբանություն. բայց այս միաբանությունը արգո ծերունոլ գրչի տակից երբեմն երևում է կրոնական մտքով, որ հայերը ընդունեն պապականություն, իսկ երբեմն քաղաքական մտքով, որ հայերը... Եվ այլն և այլն Արգո հեղինակը նույն հորդորը տալիս է և հույներին և հրեաներին և վերջապես պատվիրում է հայերին ամենևին չխոսել այդ մասին։ Եթե վտանգավոր չէ տպագրության միջնորդությամբ տարածել մի գաղափար, մի՞թե նորա մասին խոսելը է ավելի վտանգավոր, ն այդպիսի դիպվածում ո՞ր կողմից է վտանգը։ Ո՞հ, մեք երբեք վախենալու չէինք այդ վտանգից, եթե... Եթե... Վերջապես եթե դրված լինեինք այլ հանգամանքի մեջ քան թե գտանվում ենք։


Սորանից քանի տարիներով հառաջ բարձրացած կրոնական-սխոլաստիկյան վեճերի պատճառով, Մխիթարյան միաբանությունը ուղղակի կամ անմիջապես հրատարակեց քանի մի տետրակներ և հոդվածներ, ւրոնց թեպետ և պատասխանվեցավ, բայց Ընծայի վիճակը այլապես է վճռել ճակատագիրը։ Շնորհակալ ենք Ընծայից, որ առիթ տվեց կարդալու «Ընդունելության Ընծայի» անունով դիրքը, որի յուրաքանչյուր տողերից դուրս է նայում մի ճոխ կատակերգական քանքար։ Այգ գրքի հեղինակը որպես շատերին, նույնպես և մեզ անհայտ է, ըստ որում թագուցել է յուր անձը Թոռնակ Կըկռիկյան շինովի անունի տակ[39]։ Գրքի բովանդակությունը, ինչո՛ւ գիրքն եմ ասում, հառաջաբանը, կամ ավելի [ 348 ] լավ, գրքի ճակատում դրած պատկերը «սկիզբն և վերջ ընդունելության» ստորագրով շարժում են մի անզովանալի ծիծաղ։

Այդ գրքի մեջ երևում է Ընծան որպես մի անօրինակ բան. նա գործում է հրաշքներ, նորան ցանկանում են ստանալ, ամենայն տեղից հառաջանում են թղթակցությունք, որոնց մեջ երևում է և ճիշտ նկարագըրվում է Ընծայի հոգին։ Շատ և շատ անցքերից և նեղութենից հետո, օր կրել էր հեղինակը, զարթնում է քնից յուր մոր ձեռքով, ըստ որում այդ բոլոր անցքերը պատահած էին երազում։ Ընծայի ընդունելության վերջին երեսները արժանի են ուշադրության, ըստ որում ցան ու ցիր բոլոր գրքի մեջ տարածված մտքերը ամփոփված են այնտեղ, վասնորո ավելորդ չեմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ։

«... Վերջապես առինք ու կարդացինք»,— գրում է հեղինակը (Ընդունելություն Ընծայի, երես 123)։

«Երկու Հառաջարան, յոթը հոդված, Վերջաբան մըն ալ ետևեն. որը 1812-ին տպված, որը 1840-ին, որ մեկն ալ օրագրաց ու ժողովոց մեջ արդեն կարդացված, ուրիշ բան չկա... Ասոնց ամենուն տակը Համախահն Մխիթարեանց Վինետկոյ ստորագրված, հեղինակին ունեցած և չունեցած անուններն ալ ետևեն կարգավ շարված։ Այսպիսի նորակերպ տողի մը նշանակությունն ի միտ առնելը մեր կարողութենե վեր ըլլալը կխոստովանինք. վասն զի, եթե Մխիթարյանց միտքը գրքին պատասխանատվությունն իրենց վրան առնելով ըստ սովորության (լռությամբ) ա՛ս ալ անցավ ըսել էր, և կամ թե այս անունը փոխ տալով Հեղինակը պատասխանատու կեցընելեն և հարկ եղած ատենն անոր վրա ցնդած ածականը գնելեն ետև, անիկա մեզնե շատոնց ի վեր զատված է ըսելով, դարձյալ նույն ա՛ս ալ անցավն ըսել էր նե, ինչո՞ւ համար կթողան զՀեղինակ, որ անհամաձայն և անխոհեմ կերպիվ կ’ըելնե՝ ըսի կ’ըսեմ և ըսելեն շեմ դադարիր, ուրիշ տեղ մ’ ալ՝ գրեցի և կգրեմ կ’ըսե։ Իսկ եթե մինակ հեղինակն էր պատասխանատուն, ի՞նչ հարկավորություն կար այդ Մխիթարյան պատկառելի անունը[40] հանդգնությամբ մեջ բերել ու անոր բարոյական պատիվն աղտեղել։ Մխիթարյանց ու համախոհ ընկերին անել և պտուտավոր ճամբուն եթե քիչ մը մոտենանք դատելու համար, մենք ալ պիտի կորսվինք. թո՛ղ որ հեղինակը կամ վախեն և կամ տկարութենեն առջի քաջությունը մոռնալով ինքը զինքը Մխիթարյանց զորավոր

Կ. Էմմանուել
[ 349 ] անվամբը պատսպարեր ու պատասխանատվության հրաժարականն ելեր ի սկզբանե տվեր է. ասոր ի՞նչ ըսենք, ի՞նչպես հասկնանք, հասկնանք ալ նե, որի՞ պոչեն ըմբռնենք. այսպիսի գրքի մը կատակեն ուրիշ ի՞նչ պատասխան կրնայինք տալ: Դո′ւք, որ այդ գիրքը կարդացիք և հեղինակին ըսածին համեմատ՝ անշուշտ ամեն տողերուն մեջը մեյմեկ իմաստ գտաք ու դատեցիք, մենք ատոնց վրա ծաղրեն ուրիշ ի՞նչ կրնայինք ավելցնել։ Գիրք մը, որ այ, հույն, հրեա ազգ չթողուր՝ ամենուն ալ սըկեց ելի՛ հունա նստե, այդ կուժը ձգե՛ մյուսն առ, և ասոր նման հազար ու մեկ խրատներ և սպառնալիք՝ հայերեն գրով, հայերեն լեզվով խոսելեն ետև՝ հետ բանիցս ըսելով հայոց բերնին կղպանք մը կդնե, որ այս բանին վրա օտար ազգաց հետ ամենևին չխոսին. այսպիսի համախոհական գիրք մը՝ կատակեն ուրիշ ինչի՞ արժան էր։

Մխիթարյան համախոհ մը կելնե հռովմեականության հրավիրող գրություն մը կհրատարակե և պոչը նեղի մտած ատենը՝ ես հռովեական հայոց համար ցրեցի կըսե։ հռովմեական հայերը հռովմեականության հրավիրող ծաղրալի գրություն մը՝ կատակեն ուրիշ ի՛նչ բանի արժան էր։ Մխիթարյան համախոհը հայոց վրա ամեն չարիք կդնե, ու գրիչը Փարիզի հայոց վրա կդարձնե և առակ չթողուր իրենց կանչելեն ետև, անոր ալ գոհ չըլլար կելնե (իրրև կարեկից) էջմիածնա վարդապետի մը խնդրո մեջը կմտնե ու գայթակղություն բառը վերջապես կարտասանե, քանի մը կետ ետևե դնելն ալ չմոռանալով, Մուրադին կհասնի։ Պատասխաննիս ատոր իրավ կամ սուտ ըլլալուն վրա չէ՛, այլ այնչափը լավ գիտենք, որ ժողովուրդք ամեն ատեն պատրաստ են գայթաղելու, և անոր համար իրենց արգելք մը չէ՛ դրված. բայց վարդապետին պարտքն է չգայթակղեցնել ժողովոլրդս, և իրեն այնպես Իրաման եղած է։ Իսկ եթե մեք Մխիթարյան համախոհը դատելու միտք ունենայինք, պիտի հարցնեինք իրեն։

Նախ, մեր ընտանի խնդիրներուն մեջ մտնելու արտոնությունը ուստի՞ առած է։

Երկրորդ, նույն արտոնությունը մեզ ալ կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը Վենետիկեն փախուցած աղջկանը պատմույունը ընենք:

Երրորդ, արտոնություն կտա՞, որ այն աղջկանը համար վանքի տպարանին մեջը (մեծավորեն և մյուս անդամներեն ծածուկ) տպված շինծու անցագրին պատմությունն ընենք։

Չորրորդ, արտոնություն կտա՞, որ ատեն անցնելեն ետև, աղջկան ոտքը Լոմպարտիա դպածին պես կառավարւթենն բռնվելուն, և անոր անցագրին ինչ կերպիվ տպվիլը հաստատվեին ետև... Մխիթարյանց [ 350 ] շփոթ ատենին վճարած տուքանաց հաշվույն հետը անուրանալի պատմությունն ընենք:

Հինգերորդ, արտոնություն կտա՞, որ դատարկաշրջիկ և ծռաքայլ Մխիթարյան համախոհի մը տարիներով Փարիզի մեջ ըրած անառակությունները տեղերովն ու վկայություններովը ցույց տանք ու մսխած ստկին հաշիվն ու պատմությունը ընենք։

Վեցերորդ, արտոնություն կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը երիտասարդությանը ատենին երկու տեսակ հանդերձից նկարագրությունը ընելեն ետև, մեկովը Ֆոպլասին, մյուսովն ալ Թառթյուֆին ունեցած նմանության պատմությունն ընենք, ու այս օրվան ունեցած իր պատվավոր և Աոաջկա վիճակովը մերկանդամ ազգին աոջևը խայտառակենք...

Յոթներորդ, արտոնություն կտա՞, որ Պոլիսի Մխիթարյան համախոհաց վրա քիչ մը խոսինք ու ազգայնոց կամացը դեմ և մեր աչաց առջևը տներուն մեջ ելնել մտնելով իրենց ըրած անզգամությանը մանրամասն նկարագրությունն ընենք։

Բայց մենք այսպիսի խնդիրներու մեջ մտնելու և Մխիթարյան համախոհին օրինակավը ժողովրդյան մեջ գայթակղություն ձգելու միտք չունինք. միայն թե այս վերջիններուն համար գերապայծառ Հասունին [41] խրատ կտանք, (ան ալ իրեն կրոնակցած օգտին համար) թե կա՛մ յուր իրավասության տակը գտնվող քահանայքն (ըստ արևելյան սովորության) ամուսնացնե, կա՛մ անոնց համար վանք շինե ու երկաթյա պատուհաններուն առջևն ալ մեյմեկ զինվոր կայնեցընե, և կամ ամենքը ժողովե Վեննտիկ ղրկե...

Բայց ինչո՞ւ մեր նպատակեն շեղելով ուխտերնուս դեմ ըրինք, մեր դրության հիմը և միտքը դատել կամ պատասխան տալ չէր, այլ միայն կատակել զհամախոհս Մխիթարյանց. ուրեմն շարունակենք մեր խոսքը։

Անանուն Փեփե Մարիձայի մը զավակ ելավ տետրակ մը հանեց, որով անուն և ածականազարդ չարիք չթողաց ազդին վրա գրավ, մենք ալ զհամախոհս մարդիկ կարծելով, ելանք ինք զինքնիս (եթե ոչ անուշությամբ, գեթ իրավամբ) բանավոր կերպիվ պաշտպանեցինք և բացեի բաց մերժեցինք այն անարժան հայհոյությունքը, որ իրենց սքեմին և ապարանի մամալներուն տակեն ելած էին. հիմա նույնը նորոգող և [ 351 ] ընծայի հագուստով դռներնիս նորեն չալող կաշի-երես համախոհը կատակեն ուրիշ ի՞նչ պատվո արժանի էր։

Ասոնց ամենը մեկ դի։

Համախոհաց ծիծաղելի աստվածաբանության առանց մատչելու (որն որ արհեստնիս չէ՛, մոտենալու միտք ալ չունինք) լուսավորչական հայերս բյուր անգամ ըսինք, թե մեք զԲաբկեն անմեղ անձ, մանավանդ հայրենասեր մարդ մը կճանաչենք, ա՛ն էր, որ իր ազգային ազատությունը պահել ուզեց, անոր ուզելուն և ի գործ դնելուն պատճաոավն է, որ մինչև հիմա հայոց ազգը կանգուն կեցած աշխրքիս մեջ, գո՛նե ընկըճյալ ազգաց թիվը կհամարվի, ըսինք նաև, թե մեք, լուսավորչականքս, ոչ միայն հռովմեականության պատրաստ չենք, այլ և պապին անունը մեզի հիշած ատեննիդ վրանիս այնպիսի սարսափ մը կգա, որ, շատ անգամ, ամիսներով ալ հիվանդ կ’ըլլանք... Մեր ըսածները չլսելու զարնող համախոհին Ընծան, ի՞նչպես կրնայինք ընդունել եթե ոչ կատակավ։

Գիտենք, որ հանուն Բաբկենի վերի գրած հիշատակություննիս, Մխիթարյան համախոհաց իրավունք պիտի տա ափեղ ցփեղ աստվածաբանությանց թերթերը նորեն դարձնելու և մեր մոլորության տարեգրաըը վերջի հատորներն ընդարձակ ելա. բայց մենք ոչ այն կողմերն ենք և ոչ իրենց տրամաբանությանցը մտիկ ընելու գլուխ ունինք։ Մեզի պետք եղածն ու ազգային իրավունքնիս այն է, որ Բաբկեն իր ատենին երևելի հայրապետն էր և տասնը հինգ միլիոն ժողովուրդի կտիրեր, այնպես ժողովուրդի մը, որ սրտերնին իրենց հայրապետին ափը, միշտ արյուննին թափելու պատրաստ էին։ Այսպիսի հայրապետ մը, երբ որ իմացավ թե հայոց եկեղեցին ուրիշներեն կ՛արհամարհվի, լուսավորչաց ավանդությունքըն աղեկ մը բռնելուն ու իրենց կռիվներով քվե ձգած Սահմանագրությունը չ՛ընդունելուն համար, ա՛ն ալ, իր նախորգաց ճամբուն մեջը գտնվելուն իրավամբ, ելավ բանադրեց զարհամարհողս. և աղեկ ըրավ, իրավամբ ըրավ. այն ատենին համար իր պարտքն էր. չըներ նե, շուտեցուն պես ազգատյաց կ՛ըլլար և դժոխքը կ՚երթար...

Մխիթարյան համախոհք ասոր ըսելիք ունի՞ն. իրենց պապը, սա ժամանակիս, միլիոն մը հավատարիմ ժողովուրդ ունի նե, թո՛ղ հաստատեն, որ գրիչնիս կոտրտենք ու մեկ դի ձգենք.... Երկայն բարակ մտածել պետք չէ, համախո՛հք, դրե՛ք, քահանաներն ալ մեջը դրեք... Չը լեցա՞վ... Կես միլիոն ա՞լ չեղավ... Վա՜յ ձեր թշվառությանը... Այդպես ըլլալը շատոնց գիտեինք, այսու ամենայնիվ այս օրվան օրս կդնե կվերցնե Հայաստանյայց հայրապետ մը անկեց ի՞նչ վար տեղ ուներ։ Արդարև, կատակեն ուրիշ բանի արժանավորություն մը չո՛ւն իք եղեր։ [ 352 ] Հայոց եկեղեցին Բարկենին ըրածը տարվե տարի նորոգելեն շատոնց դադրեցավ, իսկ Մխիթարյ`ան համախոհաց սևաներկ վարագույրը տարին տասներկու ամիս քաշված, մտիկ ընելով գլուխնիս դդում դարձավ... Քաջությունը Մխիթարյան համախոհացը չէ, բայց հանցանքը հայոցն է, որ քանի մը Տիտայական տրամաբանութենե վախնալով, կապված մնացին ու հերձված անունը միշտ մերժեցին. ի՞նչ կա այդ հերձված անունին վրա, և ի՞նչ ըսել է, որ այդ չափ խըրտեր են ու չկըրցին օր մը ոտքի վրա ելնելով ըսել թե, այո՛, ներձված ենք անոնցմե, որք եկեգեցիիս կ՚արհամարհեն, ի՛նչ անպատվություն կա այդ անվանը մեջ... Եթե այսպես ըսեին, գուցե իրենց պարծանք մըն այ կ՝ըլլար այն անունը, որով ոչ միայն զՄխիթարյան համախոհս թավալգլոր բերած ու անել անգնգոց մեջը ձգած և ի թշնամյաց անդառնալի կերպիվ հեռացած կ’ըլլային, այլ և Եվրոպան ալ առավել որոշ կերպիվ և ըստ ամենայնի զատ ու առանձին ազգ մը կճանշնար զիրենք։

Հիմա դո՛ւն ըսե, սրամիտ ընթերցող, այս մտքով շաղյալ ազգդ, հռովմեականության հրավիրող անձանց սկավառակներուն մեջ պճեղ մը խելք կա՞...

Կատակեն ալ ուրիշ արժեք ունի՞ն։

Մխիթարյան համախոհաց հազար անգամ գործքով ալ ցույց տված էինք, որ մեք, թե՛ լուսավորչական, թե՛ հռովմեական և թե՛ ավետարանական հայքս մեկ սերունդե, մեկ ընտանիքե և եղբայր ենք, մեր երակներուն արյունը մեկ տեղե կբխի և անոր անվամբը կկանչվինք, զիրար ձգելու և զիրար ատելու միտք չ՝ունենալիս, դեռ քսան չորս ժամ չեղավ որ հրատարակեցինք և ըսինք, թե մեք ձեզի գործիք ըլլալեն և եղբայրնիս ուրանալեն կամ սպանելեն դադարեցանք և ուխտ ըրինք այսուհետև ձեր ծիծաղելի վեճերուն զոհ չ՝ըլլալու, վասնորո չենք ուզեր, որ Մխիթարյանց համախոհներն ելնեն ո՛ր և իցե կերպիվ մեր ազգայնոց ներքին սերն ատելության, կապակցությունը բաժանման և խազաղությունը խռովության փոխելու պատճառ ըլլան. այսպիսի բանավոր և պատկառելի բողոքնուս ընդդիմություն ընող Մխիթարյան համախոհը կրնայի՞նք կատակեն զատ ուրիշ բանով մը պատվել։

Ասոնք ալ մեկ դի։

Թո՛ղ ընթերցողը Ընծայի հոդվածներն իրարու վրա դիզե ու խալկինի մը մեջ գնե և ամենավարպետ քիմիագետի մը ձեռնտվությամբ զտե, թե որ երիտասարդ բանասիրի մը ներքին համոզմամբը մերժված հռովմեական պարգևը չելնե նե, կատակնիս ետ կառնենք... Գնա՜, Մխիթարյան համախոհ, գնա, ներքին համոզման 29-երորդ երեսի վերջին հինգ [ 353 ] տողերը կարդա՜... [42] Ա՛ն թող ըլլա քեզի պատասխան, եթե ոչ այսուհետև քո արժեքդ կատակ է։

Մխիթարյան համախոհք.

Խոսքերնիս Ընծային չէ՜, վասն զի այն պատիվն անոր ընելու միտք չունինք, և ուխտիվք կխնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանեք, որպես զի ձեր ծիծաղելի դրությունը բոլոր ազգն աղեկ մը իմանա և արժեքնիդ ճանչնա: Բայց ձեզի վերջին խրատ ըլլա ըսելիքնիս, և երանի՜ թե կարենայինք օգտել։ Մեք Հայկա զավակներս համոզված և մտքերնիս հաստատ դրած ենք: Թե մեր ամեն թշվառությանցը միակ և առաջին և վերջին պատճառ դուք (և ձեզի նման ազգատյաց, թե՜ լուսավորչական, թե՜ հռովմեական և թե՜ հունական քահանայքդ) եղած եք, դուք եք Հայաստանն ավերակ դարձնողը, դո՛ւք եք միլիոնավոր ժողովրդոց անհետ ըլլալուն պատճառը, դուք եք Հայկա անմեղ զավակներուն ետևեն ու առջևեն ընկնողը, որ գետերուն, սարերուն և գայլերուն բերանը բյուր հազարներով ձգելեն ետև, մնացածներն ալ իրենց մարցը գրկեն հափշտակեցիք ու անոնց արտասվալից և սրտապատառ աղերսանացը ձայներուն ականջնիդ ու սրտերնիդ խփելով, տարիք ձեր փառասեր ակնկալությանց իբրև փոխարեն, դժոխաորդվոց ձեռքը դրավ ձգեցիք...

Դո՜ւք եք, որ Երևելի և Աներևույթ ծաղրալի խնդիրներով ազգը ճղակոտոր հանեցիք ու ընտանյաց մեջ հուր, սուր, բաժանում և ատելություն ձգելեն ետև ազգություննիս մահվան և դերեզմանաց դոները հասուցիք: Դո՜ւք եք նաև, որ մինչև ցայսօր չկշտացաք մեր արյունը ծծելեն...

Ձեզ ասեմ, ո՜վ համախոհք և գիշատիչքդ Հայկյան սեռին. անմեղաց արյան շոգին աստուծո կենդանվույն առջևն ելած, բնակություն ձեր ավերակ լիցի ըսելու վրա է... Բայց մինչև այն ատենը, կատակեն զատ ուրիշ բանի մի՜ սպասեք. վասն զի անկեց ալ ուրիշ արժեք մը չունի՛ք:

Շնորհակալ ենք պ. Կըկռիկյանից և մանավանդ ուրախ ենք նորա կատակերգական քանքարի վերա, բայց չենք կարող չասել, թե այն շրջանակը, որի մեջ երևեցնում է նա ընթերցողներին յուր տաղանդը, ամենևին անարժան է նորան։ Հոգով չափ ցանկանում ենք, որ արգո հեղինակը: [ 354 ] յուր մտքի ծնունդը ավելի պատշաճավոր զգեստով հանդես հանե երբեմն մեր ընթերցասերներիս առաջև:

Ընծայի հեղինակը, սաստիկ սրտնեղած պ. Կըկռիկյանի ընդունելության վերա, հրատարակել է մի փոքրիկ թերթ, որպես մերժողական պատասխանի. բայց այդ թերթի յուրաքանչյուր տողերից դուրս է նայում մի ծերացած զորություն, որ յուր մանկության ժամանակ ևս չէ հատկացած մի պնդությամբ. ամենազորավոր պատասխանին, որ լսում ենք ծերունի հոր բերանից, այս է, պապյան եղիր, որ խալսիս: Լսեցինք, թե այս թերթը ևս ընդունել է յուր արժանի պատասխանը, բայց մեզ չհաջողեցավ տեսանել և ընթեռնուլ։

Խոսելով այսքան հոգևոր վիճակից մարգերի վերա, հարկ համարում ենք հանդես հանել Հիշատակարանիս մեջ արգո Շահնաղարյանց Կարապետ վարդապետը, Թիֆլիսի թեմական ատենի երբեմնական նախագահ ատենակալը, որ գտանվում է այժմ Փարիզում։ Քանի մի տարի սորանից հառաջ բարձրացած մրրիկը խլեց նորան յուր տեգից և բավական միջոց պտուտելով ձգեց վերջապես Ֆրանսիայի մայրաքաղաքի մեջ։

Արգո վարդապետը ձեռք է զարկած, մինչև այժմ չտպված հայոց հին հեղինակների գործերը յուր ծանոթաբանությամբ և մեկնաբանությամբ տպելու։ Այս գործերը տպվում են Շար հայ մաաենագրաց մակագրությամբ և բաժանվում են նոցա, որոնք հառաջուց գրված էին այս հրատարակության բաժանորդ։ Լսում ենք, թե տասն և չորս հատոր պիտի լինի բոլոր հրատարակությունը։

Որպես հնության հիշատակարան պատվելի է մեզ այս հրատարակությունը և այն ազգային դպրությամբ պարապողների համար, թոզ արգո տպագրողը հաճի ընդունել մեր շնորհակալությունը։ Ինչ որ վերաբերվում է տպագրողի սեփական ծանոթութեններին, մեք գտանվում ենք մեծ տարակուսի մեջ, և անտարակույս մի օր ազգային կրիտիկոսքը կդատեն այդ բաները, ավելի զտելով և մաքրելով, ինչ որ դեռևս մնացած էր խառն և շփոթ։ Արգո վարդապետը, այս բաները տպում է յուր առանձին տպարանում։ Խոսելով տպարանի վերա, պարտականություն ենք համարում մեզ լուռ չմնալ պ. Ճանիկ Արամյանի տպարանի մասին։

Պ. Ճանիկ Արամյանը, Նիկոմիդիա քաղաքից, երկար ժամանակ Փարիզ բնակվելով և տպագրական արվեստին հմտանալով, բավական հարստացուցել է յուր հայկական տպարանը և բազմատեսակ տառերով։ Այդ տպարանի մեջ գործածական տառերը սովորաբար են նոր ոճով շինվածք, թեպետ և ոչ բոլորովին կատարյալ, ճարտարության մասին։ Բայց. պ. Արամյանի փույթը և ջանքը, այլև պատրաստականությունը ընդունելու ամեն մի բարեմիտ խորհուրդ, յուր տպարանից այս կամ այն [ 355 ] թերությունը վերացուցանելու համար, արդարև վկայում է, թե մինչև ո՛ր աստիճան աշխատում է նա ծաղկեցնել հայկական գրատպությունը Եվրոպայի խորհրդավոր մայրաքաղաքներից մինի մեջ։

Պ. Արամյանը վաճառում է յուր տպարանից թե՜ մայրեր և թե՛ձուլյալ տառեր և ցուցակը այդպիսի տառերի վաղուց հրատարակած է մի առանձին մեծ թերթի վերա։ Մեծ հաճությամբ հաջողեցավ մեզ լսել պ. Արամյանից, թե նա շուտով պատրաստվում է առնել մի հրատարակություն, թե ամենայն ուղարկված ձեռագիր կարելի է տպել նորա տպարանում և այդ կարելությունը հիմնված է միայն մի պայմանի վերա. ինչ պայման է այդ. որ ընդդեմ չլինի տպելի բանը ֆրանսիական քաղաքականությանը։ Այս պայմանը շատ հեշտ հանձնառական է, մանավանդ որ հայք հարակցություն չունենալով ֆրանսիականի հետ, ինչպես ուրիշ կառավարութենների հետ, ուրեմն և նոցա օգուտը կապված չէ մի վնասի հետ, որ պիտի վերաբերվեր ֆրանսիական կառավարության։ Շնորհակալություն պ. Արամյանին, և առավել շնորհակալ կլինինք, եթե բոլորովին ազատորեն և անկախաբար լցուցանե յուր խոստմունքը։ Ազատ գրատպությունը մեծ քայլափոխ է դեպի հառաջադիմություն. և ամենայն մարդ, որ կարող էր որևիցե կերպով ընթացք տալ ազատության, արժանի՜ և արժանի՜ է մեծ շնորհակալության։

Մեր ներկայությամբ դուրս եկավ այդ տպարանից մի գիրք Փելիքս և Պավլինև պ. Թորոսյանի ձեռքով իտալական բնագրից թարգմանված։ Բացի շնորհակալութենից ուրիշ բան չունինք ասելու պարոն թարգմանուղին. ներողամիտ աչքով նայում ենք թե՜ լեզվի և թե՜ թարգմանության թերութենների վերա, հարգելով նորա ազնիվ ձգտողությունը, յուր ձեռքից եկածի չափ հարստացնելու մեր ժողովրդական աղքատին դպրությունը։ Բայց չէ կարելի մի քանի խոսք չասել այն մասին, թե հեղինակը այդ գործի, զուր տեղը աշխատել է մի քանի բան այլապես փոխելով. ավելի լավ էր բառ առ բառ օրինակել Բեռնարդեն դը Սան-Պիեռի Պավլոս և Վիրգինեն, քան թե նույն բանը, բայց ավելի անշուք կերպարանքով հանդես հանել որպես մի նորություն. գոնե ավելի հաճությամբ կկարդայինք դորան։ Ամենայն մարդ, որ կարդացած էր Պավլոս և Վիրգինե անունով Բեռնարգեն դը Սան-Պիեռի գործը, Փելիքս և Պավլինեի մեջ պիտի տեսանե մի կույր նմանողական ձգտողության, ոչ թե միայն գաղափարքը միևնույն, այլև և շատ անգամ խոսակցության նյութը ևս։ Այստեղ ևս երևում են երկու անբախտ գերդաստանք, երկու աղքատ ու անմեղ սիրահարք և վախճան գործի, մի փոքր այլապես ընթացք տալու համար, կատարված ավելի կոպիտ և անբնական կերպով։

Այդ գործը (բնագիրը) չունի ոչինչ մատենագրական արժանավորություն: [ 356 ] Աղաչում ենք մեր եղբայրակիցքը, թարգմանության ժամանակ ուշ դարձուցանել այն ալն բանի վերա, որ բնագիրը ունենա մի հաստահիմն արժանավորության։

Մեք ուրախ ենք, որ ամենայն տեղ հայերի մեջ երևում է այժմ փոքրիշատե շարժողություն, ազգը և ազգությունը ասես թե կամաց կամաց դառնալու են հասարակաց խոսակցության նյութ. բայց մեր ցանկությունը այն է, որ այդ առարկայի վերա ամուլ շատախոսությամբ չհերիքանան։

Շատ փոքր է Փարիզում գտանված հայերի թիվը, բայց այս փոքրի մեջ երևում է ազգայնությունը ավելի շատ, քան թե այլ բազմահայ քաղաքներում, ուր շատ անգամ ձգել է մեզ բախտը։ Փարիզում գտանվում է քանքարավոր պ. Ս. Ոսկանյան ուսումնական ազգայինը, որ քանի մի ժամանակ սորանից հառաջ հրատարակելով Արևելք անուն օրագիր (խափանված մի հայ ճիզվիթի դարանագործությամբ, ամո՛թ և խայտառակություն այդ սևահոգի անպիտանին), այժմ հրատարակում է Արևմուտք անունով կիսամսագիրը։

Ազգային արգո և պատվելի եղբայրակիցք պ. Թյուսյուզյան, պ. Քյաթիպյան և այլք հոգաբարձու լինելով բոլոր տպագրության ծանրությանը, հրավիրած են պ. Ոսկանյանին հանձն առնուլ միայն շարադրելը։ Ազնիվ հայը զոհելով յուր ժամանակը կամակար ընդունում է այս հրավերը և ահա Արևմուտքը երևում է հայերի աչքին։ Մեք գիտենք մի ազատախոս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մեջ. այդպիսի հեղինակը ոչ թե միայն պիտի կուրծք մաշե, աչքի լույսը թափե ազգին նոր գաղփարք տալու համար, այլև պիտի տանի այն սև սև բամբասանքներին, որ անխորհուրդ խավարասերքը անշուշտ ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերա։ Ասիացին չէ կարող մերկանդամ տեսանել ճշմարտությունը։ Իզիսը պիտի քողով ծածկվի միշտ եգիպտացու աչքից. այս պատճառով ևս տեսանում ենք զանազան խլրտմունք և թշնամական հարձակմունք Արևմուտքի թե՛ հիմնադրերի և թե՛ շարադրողի ջանքը և աշխատանքը ունայնացնելու համար։ Չգիտենք, թե մինչև ե՞րբ պիտի հարատևե հայճիզվիթների ազդեցությունը մեր ազգի վերա... Ո՛հ, օրերով, ամիսներով և տարիներով ողբալու նյութ։

Մեք մի առանձին հոդվածով մասնավորապես կխոսենք Արևմուտքի վերա և մի երկու բան մեջ կբերենք Արևմուտքից այդ հոդվածի մեջ, մեր ընթերցողներին մի փոքր ճաշակ տալու համար։ Այժմ այսքան թող հերիք լինի ծանուցանել, որ այդ օրագիրը հրատարակվում է ամիսը երկու անգամ, յուրաքանչյուր համարը բաղկանում է մի քառածալ թերթից, տարեկան գինը Փարիզում է հինգ մանեթ, Մոսկվայի մեջ վեց մանեթ, իսկ Ռուսիայի այլ քաղաքների համար յոթն և կես մանեթ։ [ 357 ] Ցանկացողքը սաանալ այս օրագիրը կարող են յուրյանց խնդիրը պատկանյալ արծաթով հանդերձ հասուցանել կամ պ. Նազարյանցին կամ պ. Նալբանդյանցին։ Հյուսիսափայլը հանձնառու է Արևմուտքի գործակալությանը Ռուսիայի մեջ։

Արևմուտքի ազնիվ հրատարակողը և հիմնագիրքը թող հաճին ընդունել մեր առ ի սրտե հրապարակական շնորհակալությունը, որոնց ցանկանում ենք նույնպես ամենայն հաջողություն և հառաջադիմություն։

Հիմնադրերից մինը, ինչպես ասացի, պ. Թյույսյուզյան արգո երիտասարդը Փարիզում վաճառականության և երկրագործության դպրոցների մեջ ավարտելով յուր ուսման ընթացքը, պարապում է ներկայումս առևտրական գործողությամբ։ Այս պարոնը ընկերանալով պ. Գռեյլ (Grelle) ֆրանսիացու հետ կատարում է վաճառական աշխարհում մեծակշիռ գործեր։ Այս երկու ընկերակիցքը ունին վաճառական տներ Փարիզում և Կոստանդնոլպոլսում։ Քառասուն տարուց ավելի տևում է Գոեյլի վաճառական տունը և շահած է բոլոր Եվրոպայի և Ամերիկայի վաճառական տների հավատը։

Ազգային վաճառականը ուրևիցե կարող են ամենայն ապահովությամբ գործ կատարել այս տան հետ. մանավանդ նախիջևանցոց օգտակար էր այս տունը, որին գործակից էր մի ազգասեր հայ։ Եթե շատ ցորյան կամ այլ ապրանք ուղարկվելու լինի Եվրոպա Մարսելի վերայով, այդպիսի դիպվածում պ. Թյույսյուզյանը և պ. Գռեյը պատրաստ են մի առանձին տուն բանալ Մարսելում։ Ահավասիկ պ. Թյույսյուզյանի հասցեն։

№ 56, Boulevard de Sebastopol. Paris. M. Tuyuuzian.

Ամենայն հոգով ցանկանում ենք, որ մեր ազգային եղբայրակիցների մեջ բացվին զանազան կապակցությունք։ Մի բարոյական կապակցություն, մի բարոյական ընկերություն ավելի հիմնավոր է և հաստատ, եթե հարակից լինին նորան այնպիսի հանգամանք, որ աղբյուր էին և նյութական շահաստացության, այս խնդրին կարող է կատարելապես պատասխանել առևտրական կապակցությունը։ Ես միանգամ Հիշատակարանիս մեջ (1858 օգոստոս Հյուս[իսափայլ] հ. [ամար] 8) խոսելով Նախիջևանի հացի, յուղի և երկաթի վաճառականության մասին, հայտնել էի իմ խորին ցավակցությունը այն բանի վերա, որ նախիջևանցի արգո վաճառականք անմիջական հարակցություն չունենալով Եվրոպայի հետ հարկադրված են հնազանդվիլ եվրոպական վաճառական տներին, որ գտանվում են Ռոստով և Նախիջևան քաղաքների մեջ։ Ինչպես մեզ քաջ հայտնի է, պ. Թյույսյուզյան ազգայինը պատրաստ է բանալու միջնորդությամբ։ [ 358 ] ամենայն տեսակ հարակցությունք և յուր հետ գործ կատարել կամեցողներին միշտ հայտնել ապրանքի գները և հարկավորութենների քանակությունքը։ Մանավանդ հարմարություն կա մեր հայ վաճառականներին, որ կարող են հայ լեզվով թղթակցիլ, մինչդեռ օտար տների հետ գործ ունենալու ժամանակ պիտի նեղություն կրեին լեզվի կողմից։

Այդպիսի վաճառականքը պ. Թյույսյուզյանցի հետ աոաջին անգամ ծանոթացնելու և ավելի մանրամասն լուրեր և ծանոթությունք, առևտրական գործողութենների վերաբերյալ, տալու համար պատրաստ է Կոմս էմմանուելը, եթե խնդրեն նորա միջնորդությունը։

Ազգային խնդիրներով պարապող և ազգի վիճակին ուշադիր եղող մարդը չէ կարող չտեսանել, որ հայերի մեջ ևս օրե օր առավել շատ դուրս երևելու վերա են օրագիրք, լրագիրք կամ այլ բանասիրական հանդեսք։ Թուրքիայի հայ օրագիրքը և լրագիրքը համարյա թե ամենայն ամիս հրատարակում են այս կամ այն, հրատարակվելու նոր օրագրի հայտարարությունը։ Այո, ցավելով խոստովանում ենք, որ շատ անգամ այդպիսի օրագիրք հազիվ թե տեսած հրապարակի լույսը և ահա շիջանում են ասուպների նման, մի տխուր հիշատակ թողնելով մեզ յուրյանց մի քանի համարը։ Օրագրերի այսպիսի անհաստատությունը չէ պիտո հանցանք համարել հրատարակողներին. մեր ազգի մեջ, ինչպես վերևում ասացինք, օրինավոր մատենագիրը կամ օրագրի հեղինակը պատերազմ ունի ոչ միայն ազգի դարերով կարծրացած նախապաշարմունքի հետ, այլ և խավարապաշտների հետ և ոչ միայն այսչափ, փա՜ոք և պարծա՜նք մեզ հայերիս, նաև հայկական ճիզվիթների հետ, որոնց պոլիտիկային ընդդեմ է ամենայն ճշմարտություն, որի հետևանքը լինելու չէր մի օգուտ ճիզվիթներին։

Թուրքիայում մինչև այժմ ազատ էր գրատպությունը, բայց այժմ լսում ենք, որ ամենայն ազգից կարգված են ցենզորք (քննիչք) և, ինչպես պատմում են, մեր ազգից կարգված պարոնը առավել խիստ վարվում է հեղինակների հետ, քան թե պահանջում էր Թուրքիայի խարխալյալ կառավարությունը։ Այստեղ երևում է մոլի եռանդը... Մեք բողոքում ենք այդպիսի քննիչների ընդդեմ, և խնդրում ենք, ուշադիր լինելով մեր անբախտացած ազգի վիճակին, տեղիք չտալ անձնական կրքերի և ախտերի, երբ որ պիտո էր կատարել յուր պաշտոնը։

Ուր չկա մտքի և բանականության ազատություն, այնտեղ կա հոգու ստրկություն, իսկ ուր ստրկություն, այնտեղ չկա կյանք։ Հայոց ազգը առանց նորան ևս քաղաքականապես մեռած է ներկայումս․ մի վերանորոգություն, մի բարոյական վերածնելություն եթե կարելի էր երբևիցե հուսալ, ապա ուրեմն պիտի լինի այն ճշգրիտ և ստույգ լուսավորության [ 359 ] Լուսավորությունն է միակ հնարը միմյանցից բաժանված և շատ անգամ, կրքերի և ախտերի խաղալիք դաոնալով, իրյար հետ թշնամացած ազգային անդամքը միմյանց հետ անքակտելի կապակցելու և ազգային մարմնի ամբողջությունը դուրս երևցնելու համար։ Լուսավորությունն է այն աստվածային շունչը, որ աշտարակի օրերից բաժանվածքը միավորում է դեպի մի կապ եղբայրակցության և սրտակցության. նա է այն աստվածային հուրը, որ ջերմացնում է ամենայն սառն սիրտ և պտղաբեր է գործում ամենայն ամուլ և անծին հոգի։

Բայց լուսավորություն ստուգապես, լավ միտք առնելով այս մեծախորհուրդ բառիս նշանակությունը, առանց թույլ տալու յուրաքանչյուր մարդու ազատորեն խոստովանել յուր սրտի վկայությունը, մեք ճանաչում ենք կորստաբեր իմաստակություն, առաջնորդված ճիզվիթական հոգով։— Կեցցե՜ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի Նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձուկվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւնս»– ինձ կրկնեց
Ճակաաագիրը վերևից.
— Ազատությա՞ն դու զինվոր

[ 360 ]

Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կսպասե.
Ազատության սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է։

— Ազատությո՜ւն,- գոչեցի,-
Թող որոտա իմ գլխին
Փայչակ, կայծակ, հուր երկաթ,
Թող դավ գնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտի կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։


ԺԲ

Ներածություն-Բեգզադեի յոթն հրաշալիքը-Խառն լուրեր-Մի աբեղայի ֆանատիկոսություն.

Թող ինչ կամին խոսեն, բայց Բեգզադեն համը տարավ։ Հիշատակարանս պարտական է նորա հրաշագործությունքը պատմել։ Այնպիսի գործեր, որպիսիք օր ու ցերեկով գործվում են Բեգզադեի ձեռքով, եթե նյութ չլինին հրապարակախոսության, եթե այդպիսի անքրիստոնյա և անբարոյական մարդիկ դպրության ձեռքով չպատուհասվին, բանականությունը, արդարությունը մեզ — գրողներիս — կդատապարտե։

Մեք հրավիրում ենք բոլոր հայոց վաճառականքը ուշադրությամբ կարդալ այս տողերը և ամենայն արդարությամբ դատաստան կատարել։ Եթե այդ դատաստանի մեջ լինի այնքան բարեխղճություն, այնքան արդարամտություն, որքան կա մեր առնելու պատմության մեջ, ապա ուրեմն Հիշատակարանս կհասանի յուր նպատակին և ես կատարած կլինիմ իմ խորհրդավոր պարտականությունը։

Թող չսրտնեղին տղայաբար այն մարդիկը, որոնց ծանր է տեսանել բաց աչքով որևիցե պակասություն մեր ազդի անդամների վերա. առողջ բանականությունը պահանջում է հանգես հանել ղորանը և խայտառակել և դատապարտել, որպեսզի օրեօր վերանան և անհետանան այդպիսի բարբարոս գործողությունք։

Թո՛ղ, նույնպես, Բեգզադեի նման մարդիկ չուրախանան, թե ինքյանք ազատ մնալով, առիթ ունեին զվարճանալու, տեսանելով Բեգզադեի բրդգզությունը, այլ դորա փոխանակ թող մաքրեն խղճմտանքները և մի փոքր մտածեն, լա՛վ են արդյոք այն գործերը, որոնց մասին դատապարտվում է [ 361 ] պարտվում է Բեգզադեն, արդյոք չունե՞ին ինքյանք ևս այդպիսի գործեր, արդյոք ապականված չէ՞ին նույնպիսի կամ ևս ավելի վատթար կեղտերով։ Հիշատակարանիս աչքերը բա՛ց են և ականջները սուր... Բարվոք է յուր անձը մաքրել, քան թե բարկանալ այն մարդու վերա, որ տեսանելով ապականությունը, ասում է հայտնի, թե ապականված ես։

Տարակույս չկա, մեր ազգի հիվանդությունը դարավոր է, այն ապականությունքը, որով նա պղծել է յուր հայության անունը, մեծ հնարների են կարոտ, որ սրբվեին, բայց մեք մեր կարողության չափ պարտական ենք սպասավորել այս սուրբ պաշտոնին։ Մեր համար ազգությունը և ամբողջ ազգի կատարելության գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու և օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերության, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ։ Այս բաների մեջ ոչինչ են մեր աչքում մի քանի կռապաշտ հայերի պատվասիրությունը և անձնասիրությունը, ուստի մաքուր խղճմտանքով և ձեռքերս սրտերիս վերա դրած, ոչ միայն զոհում ենք նորանց, այլ որպես քաղդեական սերմից հառաջացած ծնունդներ քարին ենք զարկում։

Շատ լավ գիտենք, որ մեք այս ճանապարհով ատելի ենք կացարանում մեր անձը, և այս է պատճառը, որ Հյուսիսափայլ փուշ է շատերի աչքին, բայց միշտ մտածում ենք, թե պատասխանատու ենք աստուծո առաջև, պատասխանատու խղճմտանքի և առողջ դատողության առաջև։

Եթե մեր խորհուրդը լիներ գնալ օգտի և շահաստացության քանակից, եթե մեր ցանկությունը լիներ սուրբ համարել ամենայն հնար, որ ձեռնտու էր թե մեզ սիրելի կացուցանելու ազգին և թե Հյուսիսափայլ ճանապարհը հարթելու, այն ժամանակ, իհարկե մեք ևս կզոհեինք ազգի օգուտը մեր շահին, մեք ևս կեղծավորությունը կշինեինք մի հաղթակիր գործիք։ Բայց թող հեռի մնան այդ դժոխային հնարքը, նոքա սեփական են օբսկուրանտներին և ճիզվիթներին, որոնց հետ չունինք մասն և բաժին։ Եվ ոչ միայն այսչափ, այլև չենք ցանկանում, որ այդ դիվախորհուրդ մարզիկը գովեին մեզ, մեր գործը, մեր ուղղությունը, ըստ որում մենք ինքնին պիտի կասկածելի երևեինք մեր աչքին։

Ազգի անդաստանի մեջ հինգ ցորենաբույս չկա, բայց փուշ և որոմ բյուրավոր, աղաչում ենք ամենակալ տերը սրտացավ գործավորներ ուղարկել, որ խնամով խլեին այդ փուչերը, որպեսզի ազնիվ բույսերը հնար ստանային աճելու և զորանալու։ Ժամանակ է, որ հայերը դուրս գան երեխայութենից և մի փոքր այրություն ստանան, սովորեն դատել և ճանաչել սևը և սպիտակը։ ժամանակ է որ մի փոքր մտածել ուսանին, [ 362 ] որովհետև մինչև այժմ գտանվել են նույն դրության մեջ, ինչ վիճակում էր Նաբուգոդոնոսորը երազից հետո. — «և բանն վերացաւ յինէն», — ասում էր նա մարգարեին։

Մեզ շատ անգամ բռնադատում են կարմրել և ամաչել, բայց մեր հոգով չափ սիրելի հայերը չկամին, եղբայրաբար խոսելով նոցա հետ, խնդրեինք վերացնել այն տգեղությունքը, որոնց համար ամոթապարտվում էինք օտարների առաջև։

Մեր ազգի խոցերը և ցավերը քաջ հայտնի են մեզ, բայց ինքը ազգը չկամի խոստովանել յուր հիվանդությունը, նա փախչում է բժշկից, նա կարծում է, թե թագուցանելով փտած և ապականված վերքերը ընկերի աչքից, կարող էր պարտակել յուր ողորմելի գրությունը, այդ վերքերը ճարակում են նորա հոգին, և այս պատճառով ևս հայը մարմնով միայն ապրում է առողջ։

Մի քանի թեթևամիտ օրագրերի և լրագրերի խելացնոր կարծիքներ և գաղափարք հասանում են մեր ականջին, բայց դոքա կոտրած զանգակի ձայնից ավելի չունին ուրիշ արժանավորություն: Մեք ծիծաղում ենք դոցա վերա, բայց այդ ծիծաղը արտասուքից գառն է մեր համար, ըստ որում այդ բաները գործվում են մեր ազգի մեջ։

Այդ երեխայամիտ օրագիրքը և լրագիրքը մինչև այժմ ուխտ են գրել բամբասել մեզ և մեր ասածի հակառակը պնդել, մինչև այն աստիճան մոլորության հասանելով, որ եթե Հյուսիսափայլի մեջ գրվի, թե աստված կա, նոքա պատրաստ են և այդ ուրանալ։ Մի քանի հոգևորների կողմից նզովքի շանթեր ևս տեսանում ենք դեպի մեզ արձակված, բայց այդպիսի շանթերը փութով շիջանողք են և վաղուց արդեն կորուսել են մարդկեղեն աշխարհում յուրյանց գաղտնածածուկ խորհուրդը։

Մեր սիրտը լցված է արյունով. մեք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նորանով, որ մեր աչքի առաջև են հայոց ազգի համար, սորանից հարյուր տարի հետո գալոց օրերը...

Հրավիրում ենք կեղծավորները լարել յուրյանը գործարանքը և արդարացնել Բեգզադեի գործերը, որ պիտի նկարագրենք և որոնց համար ուրիշ հարմարավոր անուն չգտանելով անվանեցինք «Բեգզադեի յոթն հրաշալիքը»։

Առաջին, Բեգզադեն, մի մեծ քաղաքում ունենալով մի վաճառանոց, առել էր յուր մոտ մի պատվական երիտասարդ, տարեկան վարձ տալով նորան և խանութի բոլոր ապրանքը հաշվով հանձնելով։ Երիտասարդը, ինչպես վերևում գրածներիցս պարզ երևում է, ընկեր չէր, ուրեմն և ոչ [ 363 ] բաժանորդ Բեգզադեի շահին կամ վնասին, նա պարտակա՛ն էր վաճառած ապրանքի արծաթը և մնացած ապրանքը ցույց տալ Բեգզադեին նույն հաշվով, ինչ հաշվով ստացել էր։

Մի քանի տարի ծառայում է այս երիտասարդը, խանութի ապրանքները օրե օր սկսանում են հատանիլ, այս պատճառով ևս տեսակի պակասութենից առուտուրը սկսանում է թուլանալ։ Արի երիտասարդը նկատում է այս բանը և վնասի ճանապարհը փակելու համար դրում է Բեգզադեին նոր ապրանք ուղարկել։ Բեգզադեն, սկզբումը այսօր էդուց ասելով, վերջապես բոլորովին լուռ է մնում։ Երիտասարդը գրում է, աղաղակում է, տարիներով, բայց լսող չկա. դրում է նա և շատ անգամ, եթե չէն կամենում Բեգզադեն նոր ապրանք հասուցանել, որպեսզի կամ ինքը գնա այդ քաղաքը կամ մի այլ մարդու հանձնե հաշիվը և ապրանքը ստանալ յուրյանից և գործը ավարտել։

Բեգզադեն, երկար ժամանակ այս աղաչանքին ևս ականջ չդնելով, թողնում է երիտասարդը վերջին հուսահատության մեջ։ Մի օր, երբ սաստիկ զայրացել էր Բեգզադեի մարդ զրկելու ծարավը (տարու մեջ 365 անգամ զարթնում է նորանում այս կիրքը) 1118 վերստ ճանապարհ կատարելով հանկարծ երևում է այն քաղաքի մեջ, ուր էր նորա վաճառանոցը կամ գանգատավոր գործակատար երիտասարդը։ Սա սկսում է իսկույն հաշիվ տալ։ Օրինակի համար ասենք թե երիտասարդի ձեռքը հանձնել էր Բեգզադեն 30,000 մանեթի ապրանք, գործակատարը ժամանակ առ ժամանակ հասուցել է Բեգզադեին 25,000 մանեթ։ Ներկա ցույց է տալիս 10,000 մանեթի ապրանք, հաշվելով այն գնով, ինչ գնով Բեգզադեն հանձնել էր երիտասարդին։ Բայց Բեգզադեն մի մանեթով երիտասարդին տված ապրանքը հետ չէ ընդունում մի մանեթի տեղ, այլ հաշվում է 75 կոպեկով, պատճառելով թե հնացած էին։ Երիտասարդը պատասխանում է. «պարոն, թե նոր է թե հին է, ահա քո ինձ տված ապրանքը, ես չեմ կերել, չեմ վատնել, այլ որքան վաճառել եմ, նոցա բոլորի արծաթը քեզ հասացանելով և այն քսան հազարին հինգ հազար ևս շահ հանելով, ուստի արժա՛ն է որ մնացած ապրանքը հետ տոնուս նույն գնով, ինչ գնով ես քեզանից ստացել էի։ Եթե մի մանեթի բանը պիտո է 75 կոպեկով հետ տալ, պակաս մնացած 25 կոպեկը ո՞րտեղից պիտի դուրս գա»։

— Քո վարձից, — շուտով պատասխանում է Բեգզադեն։

— Իմ ռոճիկը հերիք չէ այդ պակասը լցուցանելու համար, — կցորդում է երիտասարդը հեգնությամբ։

— Մնացածի համար մուրհակ կտաս, — ասում է Բեգզադեն։

— Ես այսքան տարի ծառայեմ, քեզ այնքան շահ ցույց տամ, հերիք [ 364 ] չէր այս, ոչինչ վարձ չառնում, այլև պարտակա՞ն մնամ, այս որ աշխարհի կամ ինչ կրոնից թույլ տրված գործ է, – հարցանում է երիտասարդը։

— Ես փիլիսոփա չեմ, — պատասխանում է Բեգզադեն թաբտկը քաշելուց հետո տուփի կողքին զարկելով։ — Ապրանքը հնացած է և այժմ չէ արմում մի մանեթ։

Այս կերպով ևս վերջացնում է Բեգզադեն յուր հաշիվը, մնացորդ ապրանքը հետ է ընդունում ցած գնով, չէ տալիս երիտասարդի վարձը և պակաս մնացած արծաթի փոխարեն առնում է մուրհակ։ Երիտասարդը չէ կամենում դատաստան մտանել, քաջ իմացած լինելով Բեգզադեի սովորությունը, որ ծառայողի 100 մանեթ վարձը կտրելու և յուր անխիղճ կամքը հառաջ տանելու համար, պատրաստ է 1000 մանեթ կաշառք տալով, դատաստանը թյուրել։

Այս գործողութենից հետո, մի քանի մարդիկ տեսնում են Բեգզադեին, որ նա, քաղաքի նշանավոր փողոցի մեջ, յուր վաճառանոցի առաջև, օր ու ցերեկով, գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ, աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ դնել նորանից։

Երկրորդ, Բեգզադեն սովորություն ուներ ապրանք ուղարկել մի մեծ քաղաք, երբ վաճառի հանդես էր լինում այնտեղ։ Մի այլ վաճառական պարոն, որ նույնպես պարապում էր այդ առուտուրով, դնում է Բեգզադեի մոտ և ասում է, որ եթե այդ անդամը Բեգզադեն հոժարի մարդ և ապրանք չուղարկել այդ վաճառահանդեսը, ինքը, պարոնը պատրաստ է մի քանի ամիս ժամանակով դնել Բեգզադեից մոտ իբր 15,000 մանեթի ապրանք, հարյուրին 10 շահով։ Բեգզադեն համաձայնում է, տալիս է ապրանքը և ստանում է պարոնից կանոնավոր մուրհակ։ Երբ դնող պարոնը յուր ապրանքի հետ միասին հեռացած էր քաղաքից, դեպի վաճառահանդեսը, Բեգզադեն մյուս օրը գնում է վաճառափողոցը և այնտեղ խոսում է այսպես.

— Մի մարդ, որ ինձ հիմար անվանե, իրավունք ունի։

— Ինչ պատճառով, — հարցանում են վաճառականք։

— Այս ինչ պարոնի այսքան արծաթի ապրանք հավատացի, բայց, թե նորան վաճառած, թե ծովը ձգած միևնույն է։ Ո՞վ մի կոպեկ կտա այժմ նորա մուրհակներին։

— Ինչու այդպես կոտրում եք այն պարոնի անունը, նա ոչ ոքի արծաթ կերած չէ, ոչինչ խարդախություն արած չէ, — ասում են մարդիկ։

— Խոսքս այն չէ, — պատասխանում է Բեգզադեն, — արել է կամ չէ արել, այլ այսքան միայն գիտեմ, որ արծաթս կորած է։

Այս բանի մեջ Բեգզադեի խորհուրդը այն էր, որ այն պարոնի անունը [ 365 ] կոտրվի վաճառանոցում, որ հավատարմությունը կորուսանելով չկարողանա շարունակել յուր առևտրական գործողությունքը, որպեսզի ասպարեզը մնա միմիայն Բեգզադեին:

Մի փոքր ժամանակից հետո վերադառնում է վաճառահանդեսից պարտական պարոնը և իմանալով Բեգզադեի արած տմարդությունը, իսկույն ժամանակից հառաջ վճարում է յուր պարտքը Բեդզադեին, մտածելով թե այսպիսի ազնվությամբ կարող էր հանել յուր վրեժը և խայտառակել Բեդզադեի ստախոսությունը և անբարոյականությունը։

Բայց ի՛նչ բանով արդյոք կարելի է ամաչեցնել Բեդզադեին. աստուծո ստեղծած նյութական և իմացական բաների մեջ չկա մի այնպիսի բան, որ կարողանար նորան ամաչեցնել։ Բեդզադեի երեսը վաղուց դարձել է շինականի տրեխ։

Երրորդ, Բեգզադեն ուներ մի սիրական գործակատար, որ վերջին ժամանակներում շինել էր յուր հետ մասնավոր ընկեր։ (Այս գործակատարի և Բեդզադեի շատ վաղ ժամանակներից սկսած, իրար մեջ ունեցած հարաբերության մասին, չար լեզուներ խոսած են շատ կեղտոտ բաներ...)։ Ինչևիցե։ Ահա այդ գործակատարին նշանում է մի օրիորդի հետ։ Մարդիկ, տեսնելով, որ Բեգզադեն մեծ ուշադրություն և խնամք է ցույց տալիս հարսնացու օրիորդի վերա, զարմանում են։ Բայց այդ զարմանքը հասանում է մինչև ի սարսափ, երբ մի անգամ մի պատվավոր մարդ, տեսանելով հարսնացու օրիորդը, մինչդեռ ման էր գալիս Բեդզադեի կառքով, ասում է Բեգզադեին։

— Այս ի՛նչ պատիվ է, որ ցույց ես տալիս գործակատարիդ հարսնացուին. կառքերով բաներով...

— Հը՜մ, դո՞ւ ևս չես հասկացել, — պատասխանում է Բեգզադեն, — գիտե՞ս թե ինչ խորհրդով առնում եմ ես այդ բաները։

— Ո՛րտեղից պիտի իմանամ։ — Քեզ քաջ հայտնի է իմ գործակատարի նյութական կարողությունը, —շարունակում է Բեգզադեն։ — Լավ գիտես, որ նա կարողանալու չէ կառք պահել յուր կնոջ համար, այս պատճառով ես սովորեցնում եմ հարսնացուն կառքերի և այլ այսպիսի շռայլութենների, որ ամուսնութենից հետո նույն բանը պահանջե յուր ամուսնուց։ Տարակույս չկա, որ նորա ամուսինը կարողանալու չէ առնել այդ բաները, ուստի պիտի բորբոքվի նոցա մեջ անմիաբանության և գժտության բոցը... Այդտեղ ունիմ ես իմ խորհուրդը... Ամուսինը չկարողանալով կատարել յուր կնոջ կամքը, անշուշտ կորուսանելու է յուր հարգը նորա աչքում... Ինձ հարկավոր է այդ, ես... դեռևս կծիծաղեմ նոցա երկուքի վերա ևս։

Չորրորդ, Բեգզադեն, բարերարության անունով, յուր մնացորդ և [ 366 ] փտած ապրանքը, որ եթե վաճառելու լիներ, անշուշտ յուրաքանչյուր մանեթից 40 կոպեկ պիտի վնասվեր, տալիս է յար սիրական գործակատարին, որի մասին վերևում հիշեցինք, անվանելով նորան անկախ վաճառական։ Եվ այսպես, 60 կոպեկանոց բանը մի մանեթի տեղ տալով առնում է խեղճ մարդուց 33,000 մանեթի մուրհակ, որի զորությամբ պարտական է մնում հատուցանել այդ գումարը։

Գտանվում են մարդիկ, որ հարցանում են Բեգզադեից, թե ի՛նչպես այդքան արծաթ հավատացիր, մինչդեռ խանութը ևս քո անունով չէր։ Ծիծաղում է Բեգզադեն և ասում է, դուք գաղափար ևս չունիք վաճառականաթույան վերա. եթե ես խանութը նորա անունով չշինեի, նա երբեք կարողանալու չէր վճարել ինձ պայմանյալ արծաթը։

— Այդ ի՛նչպես, — հարցանում են մարդիկ։

— Շատ հասարակ կերպով, — պատասխանում է Բեգզադեն։

— Նա որպես անկախ մարդ և այդքան ապրանքի տեր երևելով վաճառականների մեջ, կարո՛ղ է հավատարմություն ստանալ։ Այս հավատարմությամբ դնելով նա օտարազգիներից հետզհետե զանազան ապրանք և վաճառելով նորանց, կարողություն կստանա վճարել ինձ իմ 33,000 մանեթը, օտարներին մնալով 55,000 մանեթ պարտական։

— Բայց այդ օտարքր, ի՛նչպես ապա պիտի ստանան յուրյանցը, քո մարդ շինած գործակատարից։

— Բանտը ունի շատ սենյակներ...

— Բայց այդ անխղճություն է քո կողմից, այդքան տարի ծառայելու վարձը...

«Նոցա ծնունդը չորանա, նոքա իմ տունն են քանդել», — ասելով լցնում է քիթը թաբակով և գլխին քարշելով գլխարկը հեռանում է խոսողներից, որ մի այլ անօրենություն հղանա։

Հինգերորդ, Բեգզադեն մի անգամ հրավիրում է մի մարդ անգամ շինել մի ընկերության, որ կազմել էին Բեգզադեն և այլ նորա համախոհ մարդիկ։ Պարոնը հարցանում է, — ի՛նչ ընկերություն է այդ, ազգային բաների վերա խորհելո՞ւ, թե...

— Չէ՛, — ընդհատում է խոսքը Բեգզադեն, — մեր ընկերությունը բամբասանքի ընկերություն է։ Մեք հավաքվում ենք, որ սորան բամբասենք, նորան հայհոյենք, մյուսին դավ դնենք. սորա տունը քանդենք, մյուսին գլխակոր վայր ձգենք...

— Աստված ազատե այդպիսի դիվական ընկերութենից, — ասելով հեռանում է բարեպաշտ հայը։

Վեցերորդ, Բեգզադեն պատվիրում է յուր մի գործակատարին, որ [ 367 ] նույնպես շատ տարիներով ծառայում էր, բերել տալ յուր քեռորդին Բեդզադեի խանու՛թի մեջ ծառայելու համար։ Գործակատարը գրում է և պատանին հայտնվում է Նիժնի-Նովդորոդի վաճառահանդեսը։ Մի փոքր ժամանակից տղան հիվանդանում է և այդ պատճառով Բեդզադեն սկսում է ծուռ աչքով նայել ողորմելու վերա։

Հայհոյանք, թուք ու մուր և այլ անասելի անխելք խոսքեր թափվում են Բեդզադեի կողմից աղքատ պատանու վերա։ Բանը այնտեղ է հասնում, որ Բեդզադեն ասում է, թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ։ Տղան աղաղակում է, եթե չկամիս իմ ծառայությունը, ուրեմն իմ տեղը ուղարկիր ինձ։ Այս խոսքերի վերա Բեդզադեն ևս առավել բարկանում է։ Այս միջոցին տղայի մայրը ուղարկում է յուր որդուն Բեգզադեի անունի վերա 30 մանեթ արծաթ, մի վերարկու դնելու համար։ Բայց Բեգզադեն պահում է արծաթը յուր մոտ։ Երբ որ դրականապես ասել էր պատանուն թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ, այլև հրաժարվում էր հետ յուր տեղը ուղարկելուց, տղան բոլորովին անօգնական մնալով կամենում է գնալ պոլիցմեյստերի մոտ գանգատելու։ (Բեգզադեն բնակվում էր պոլիցմեյստերի տան դեմ ու դեմ)։ Բեդզադեն լսելով տղայի սպառնալիքը, սկսում է ջարդել ողորմելի տղայի քիթը բերանը, դժոխային խոսքեր դուրս ժայթքելով բերանից. պոլիցմեյստերը պատուանից տեսանում է այս հանդեսը։ Տղան դնում է գանգատ։ Պոլիցմեյստերը կանչում է Բեգզադեն և ասում է, թե կամ հետդ տար քո ծառան, կամ յուր տեղը ուղարկիր նորան։ Բեդզադեն պատասխանում է, թե չէր կարող դոդը և ավազակը ընդունիլ յուր մոտ ծառայության համար, և թե այդ տղայի ցեղը տանով տեղով գող են։ Այս ասելով հանում է ծոցից մի նամակ տղայի մոր բերանից յուր որդու վերա, որով, որպես թե ուղարկում էր վերոհիշյալ 30 մանեթը և ասում էր թե գողացած արծաթ էր։

Տղան հերքում է բոլորովին այս զրպարտությանը և քննությունը ստոպում է, որ այդ նամակը շինովի էր և խարդախած Բեդզադեի ձեռքով։ Պոլիցմեյստերը ասում է Բեդզադեին, թե լավ չէ նորա ընթացքը ծառայի հետ և թե այդպիսի խարդախությունք կարող են մեծ անպատվությունը ծնուցանել։ Այսպիսի խոսքերով համոզում է Բեգզադեին, որ կամ հետը տանի տղան կամ ճանապարհի արծաթ տա մինչև Կովկաս։ Բեգզադեն խոստանում է հետը տանել։

Տղան ընկնում է հիվանդանոց, աղքատությունը հասանում է մինչև ի կատաղություն։ Մի քանի օրից հետո գալիս է Բեդզադեն տղայի մոտ և տալով նորան 5 մանեթ ասում է, թե կարգադրություն էր արել նորա մասին։ Երբ տղան մի փոքր հանդարտել էր, Բեդզադեն տալիս է ուրիշներին հետևելու պատվերները։ [ 368 ] Կանչում է յուր գործակատարը, այսինքն աղայի քեռին, և ասում է, որ չհամարձակվի ուղարկեք աղան դեպի յուր վաճառանոցը, կամ դեպի յուր աշխարհը։ Եթե որևիցե կարեկցություն ցույց տալով, գործակատարը խնամ տաներ տղային, այնուհետև Բեգզադեն տալու չէր գործակատարին պատկանած 2000 մանեթը, որ գտանվում էր Բեգզադեի մոտ։ Կանչում է յուր ապրանքի համար վարձված սայլորդները, նոցա ևս պատվիրում է, որ չհամարձակվին ապրանքների հետ վերառնուլ տղան և հնար տալ Մ.... քաղաքը հասնելու։ Իսկ եթե սայլորդքը համարձակվեին կարեկցել ողորմելի տղային, Բեգզադեն սպառնում է ոչ մի կոպեկ վարձ չտալ սայլորդներին ապրանքը բերելու համար։

Այս բաներից հետո գնում է Բեգզադեն։

Տղան հավատացած է, թե շուտով ինքը ևս գնալու էր դեպի այնտեղ, ուր գտանվելու էր յուր պարոնը։

Բեգզադեի գնալուց մի երկու օր հետո, գալիս է տղայի մոտ սորա քեռին (այսինքն Բեգզադեի գործակատարը), և հայտնելով, թե երկու օրից հետո պիտո է միասին ճանապարհ ընկնեին դեպի Մ... հարցանում է տղայից, թե չունե՞ր արդյոք երկու մանեթի մանր արծաթ։ Տղան ասում է թե ունի միայն մի հինգ մանեթանոց թղթադրամ, որ ստացել է պարոնից:

— Փույթ չէ,- պատասխանում է գործակատարը,- միևնույն է, էգուց կտամ։ Այժմ ինձ հարկավոր է այս չնչին արծաթը այն պատճառով, որ բնակարանս հեռի է և չկամեի մյուս անգամ գնալ այնտեղ այդքան արծաթի քամակից։

Տղան հանում է և տալիս է յուր բոլոր ունեցածը։ Գործակատարը ստանում է և դեպուղիղ գնալով յուր բնակարանը, ուր պատրաստ սպասում էր նորան սուրհանդակի կառքը, նստում է... Եվ կառքը հառաջ է շարժվում ամենայն զորությամբ։

Երկու օրից հետո իմանում է խեղճ պատանին թե խաբվել էր յուր քեռուց։ Լաց է լինում, ողբում է, բայց ինչ ճար, մնում է միայն այս գազանական անգթության ընդդեմ դեպի երկինք բողոքել։

Մի քանի բարեսիրտ հայեր խղճալով այս անօգնական տղայի վերա, ժողովում են մի քանի մանեթ և ճանապարհ են ձգում նորան դեպի այն քաղաքը, ուր էր Բեգզադեն։

Յոթներորդ, Բեգզադեն Մ... հասանելուց հետո, մի քանի օրից հայտնվում է հաճոյակատար գործակատարը և խնդրում է տալ ինքյան յուր 2000 մանեթը։ Բեգզադեն, որ ինքը խոստովանել էր թե գործակատարը ուներ 2000 մանեթ, այժմ սկսում է քրքրել յուր սատանայի պոչով գրված մատյանները, երբեմն գլուխը քորելով, և երբեմն մի պտղունց [ 369 ] թաբակ քիթը լցնելով, ասում է թե գործակատարը ոչ թե միայն 2000 մանեթ, այլ 2076 մանեթ է ստացել, ուրեմն դեռ նա պարտական էր Բեգզադեին 76 մանեթ։ Գործակատարը աղաղակում է այս անիրավության ընդդեմ, բայց լսող չկա։ Բեգզադեի սովորական կանոնն է այս։ Երկար ու ձիգ խոսակցութենից հետո, գործակատարը տեսանելով, որ ավելորդ էր վիճել Բեգզադեի հետ, հանձն է առնում վճարել 76 մանեթը, ուստի և խնդրում է յուր անցաթուղթը։ Բեգզադեն պատասխանում է,- մինչև 76 մանեթը չբերես, քեզ անցաթուղթ չկա։

Ինչ երկար գլխացավություն առնենք ընթերցողներին, գործակատարը գնում է, մուշտակը և այլ բաները գրավ դնելով ճարում է 76 մանեթ արծաթ։ Եվ սևցնելով Բեգզադեին ստանում է անցաթուղթը։ Այսպես վարձատրվում է գործակատարի ոչ միայն այնքան տարիների ծառայությունը, այլև այն գազանական անգթությունը, որ Բեգզադեին հաճոյանալու համար, ցույց տվեց յուր քեռորդուն խլելով նորա ձեռքից Բեգզադեի տված 5 մանեթը։

Եթե, ինչպես հույս ունինք, մի տեսակ մարդերի օրագիրքը կամ լրագիրքը արդարացնեն Բեգզադեի յոթն հրաշալիքը, այն ժամանակ սուրբ պարտականություն կհամարենք դնել նոցա առաջև Բեգզադեի ամբողջ և լիակատար վարքագրությունը (биография) նորա գործած քառասուն հրաշքների պատմությամբ հանդերձ, որոնց յուրաքանչյուրքը յուր ժամանակին ընկած են օրագրությանս մեջ։ Հիշատակարանքս հատված են այդ ընդհանուր և մանրամասն օրագրութենից, ուր ամենայն օր թվով և համարով գրամ եմ տեսածս և լսածս։

Բայց հերիք է առ այժմ, շրջենք մեր երեսը այդպիսի մառախլապատ կերպարանքից և աղաչենք ամենակալ տերը, որ մաքրե հայկական մոլախոտյալ անդաստանը։

Արդյոք առանց մեր կողմից ջանքի և հոգաբարձության, առանց զոհաբերության և անդուլ աշխատության, տերը կառնե՞ր այդ գործը անմիջապես։

Տիրոջ առաջև դատապարտված է ծուլությունը և անհոգությունը, մեք ինքնին պարտական ենք նախ գործ սկսանել և ապա խնդրել տիրոջ հաջողությունը։

Առաջին գործը է դպրոցների հիմնարկությունը, այս է մեր առաջին և վերջին ճանապարհը փրկության։

Էջմիածնի մեջ պիտի հիմնվի՞ արդյոք մի օրինավոր դպրոց, մինչև այժմ լուր չունինք։

Թիֆլիսի հոգևոր դպրոցը պիտի բարեկարգվի՞ արդյոք, նույնպես չգիտենք։ [ 370 ] Աստրախանի նոր բացված հոգևոր դպրոցը, որքան մեզ հայտնի եղավ դորա ուսման առաջարկությունը, շատ աննշան է. հարկավոր է զորացնել, բայց ասում են թե առաջնորդը չունի այն ազատությունը գերագույն իշխանութենից, որից օգուտ են քաղում ուրիշները թերևս չարաչար գործ դնելով յուրյանը իշխանությունը։ Աստրախանի առաջնորդ սրբազան Մատթեոս թեմակալ արքեպիսկոպոսի բարեմտությունը և ազգասիրությունը հայտնի է ոչ միայն մեզ, այլև բոլոր ժողովուրդներին, որոնց առաջնորզած է. ուստի և ստիպված ենք դպրոցի աննշանավորության պատճառը վերադրել հնարների և կարողության սակավությանը, քան թե մեծապատիվ սրբազան արքեպիսկոպոսի զանցառությանը։ Երանի թե մեր բոլոր հոգևորների սիրտը այնքան ցավեր ազգի վերա, որքան Մատթեոս սրբազանի սիրտը։

Մի քանի օր սորանից հառաջ ստացած նամակը մի նոր ապացույց տալիս է մեզ մեր աբեղաների ֆանատիկոսության մասին։

«Քահանայի մինը, — դրում էր բարեկամս, — չգիտեմ ինչ կերպով ստանում է եղած Փարիզի Արևմուտք օրագիրը։ Մի անգամ ներս է մտանում նորա տուն մի աբեղա։ Հառաջուց պիտի ծանոթաբանել, որ աբեղա ասածդ միշտ վեր է համարում յուրյան քան թե աշխարհական քահանան և այս պատճառով շատ կոշտ են վարվում քահանաների հետ, ամենայն րոպե իշխանություն գործ դնելով նոցա վերա։ A propos. մի անգամ հարցուցին մի աբեղայից թե ի՛նչ է նոցա իրավասությունը քահանաների վերա, ինչո՞վ բարձր են քան թե քահանայքը, և ինչո՞ւ համար շատ անգամ անգթաբար վարվում են քահանաների հետ։ Աբեղան պատասխանեց, թե ինքյանք վանքի մեջ չլբուր ուտելով և սաղմոս ասելով հոգեմաշ են լինում, իսկ քահանայք միշտ ժողովրդի մեջ, ամուսինի և ընտանիքի տեր, վայելում են աշխարհի վայելչությունը։

Աբեղան տեսանելով, որ քահանան կարդում է մի բան, հարցանում է թե ինչ էր կարդացածը։ Քահանան պատասխանում է—Արևմուտք օրագիր։

— Դու ինչպես համարձակվում ես կարդալ այն բանը, որ ես նզովել եմ։

— Ի՛նչ նզովելու բան կա այստեղ, ճշմարտություն, մի՞թե դուք նզովում եք ճշմարտու...

— Ձայնդ կտրիր, — ասելով դուրս է գնում աբեղան և պաշտոնական թղթով զրկում է նորան յուր ծոփից և ուղարկում է մի այլ քաղաք, որի ժողովուրդի թե՛ սակավությունը և թե՛ աղքատությունը պատիժ պիտի համարվեր քահանային։ [ 371 ] Խեղճ քահանան հոգսից և նեզութենից հիվանդանալով մեռանում է յուր աքսորի մեջ»:

Մեք շուտով մանրամասն կխոսենք Արևմուտքի մասին։

ԺԳ

Հասարակաբար խոսվածք ազգին վերաբերյալ — պ. Շահբեգի և պ. Տիրատուրյանի նամակները — Վեհափառ կաթողիկոսի պատկերը:

Ազգության հաստարանը և լծակը է հասարակ ժողովուրդը։ Մի ազգ, թո՛ղ որքան կամի հարուստ լինի երևելի մարդրով, այնուամենայնիվ այդ ազդի ազգության մեքենան շարժվում է հասարակ ժողովրդի վերա, սա է այդ մեքենայի առանցքը, լծակը և հաստարանը։

Ազդի մեջ հրևեցած մեծատունների, իշխանավորների բարօրությունքը չեն կարող ասվիլ ազգային երջանկություն, եթե մասնակից չէ դորան հասարակ ժողովուրդը։ Հասարակ ժողովրդի երջանկությունը պիտի երևի նորա ընտանեկան և տնտեսական ապահովության մեջ, նորա խղճմտանքի և բանականության ազատության մեջ։ Մասնավոր մարդիկ, շատ անգամ, ոչ թե միայն չեն կորուսել յուրյանը բարօրությունը, երբ նոցան ազգը ենթարկվել է մի թշվառ հեղափոխության, այլ մանավանդ օգուտ են քաղել դորանից և առավել ապահովել են յուրյանը բարեկենդանությունը։

Երբևիցե խոսելով ազդի վերա, միշտ մեր աչքի առաջև ունինք հայոց հասարակ ժողովուրդը, և ազգ ասելով շենք իմանում այն մի քանի մարդիկը, որ արծաթի սանդուղով վեր էին բարձրացել ազդի մակերևույթից, այլ այն խեղճ և կարեկցության արժանի ժողովուրդը, որի վերա ծանրացել է ազգային ապաբախտության հետևանքը։ Անմխիթար տխրություն է ձգել միշտ իմ սրտի վերա մտածությունը, թե աշխարհի երեսին գտանված ամենայն ազգի մեջ հասարակ ժողովուրդը ենթարկվում է ավելի ծանր զրկողութենների և տառապանքի, մինչ խորտակված էր նորա ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, այո՛, մեծատունք և մատնիչը, սորա հակառակ, ամենափոքր երջանկությունը վայելում է հասարակ ժողովուրդը, մինչև անգամ, երբ ներգործում էր ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, որ դուրս գալով հասարակաց շրջանից, բարձրացել էին սորա հորիզոնից։

Այս բանի պատճառները քննել և բերել Հիշատակարանիս մեջ, չունինք համարձակություն։ Հարկադրվում ենք այսքան միայն ասել, որ հին բարոյական աշխարհի և հին խելքերի դրությունքը չէին կարող այլ հետևանք դուրս դնել։ [ 372 ] Ազգային շինությունը, բնական կերպով, պիտի հառաջանա ցածից — հիմքից. այդ հիմքը է հասարակ ժողովուրդը։ Այն մարդը, որ սիրում է ազգը, որ նվիրում է յար անձը ազգի բարոյական սպասավորության, պարտական է ծառայել ոչ ազգի կուռքերին, այլ, հասարակ ժողովրդի օգտին։ Հասարակ ժողովրդից կազմվում է ազգության մեքենան, լուսավոր մարդիկ կարող են, և պարտական են միայն ուղղություն, զարկ և ընթացք տալ այդ մեքենային։

Մեր ազգության մեքենան ջարդված է։

Անմտություն էր, եթե մտածեինք զարկ տալ մեքենային, մինչ նա խորտակված, և նորա գործարանքը ցիրուցան և ժանդոտած, չուներ այն ամբողջությունը և կազմությունը, որ կարողանար շարժվիլ և գործ կատարել։ Ազգության մեքենայի — հասարակ ժողովրդի վերանորոգությունը հնարավոր է միայն, գիտակցություն տնկելով նորա մեջ։ Իսկ գիտակցությունը բխում է լուսավորութենից։

Լուսավորություն, ահա՛ մի մեծ և հոյակապ խնդիր, որ ազգի կարողքը և ուսումնականքը պարտական են լուծանել, չկա աշխարհի երեսին մի այնպիսի բան, որ ահարկու չիներ խավարից, սա մի զարհուրելի վարագույր է, որի տակ իրավունք ունին մարդիկ և մահ ենթադրել։ Ազդը լուսավորելու գաղափարը այն ժամանակ միայն կարող է իրագործվիր երբ հիմնած ու պահպանված էին բուն ազգային դպրոցներ, որոնց մեջ պիտի լսվեր հայկական խոսքը, ուր հայոց բառերով պիտի ներս մտանեին ազգի զավակների մեջ զանազան լուսավոր գաղափարը։ Ազգային չենք ճանաչում այն դպրոցը, ուր հրամայվում է խոսել ռուսերեն, ֆրանսիարեն, սակավ երբեմն հայերեն։

Թող շարժվին գերեզմանի մեջ մեր Արամ նահապետի ոսկերքը...

Իրավունք ունի եղած հայ բանասերը, մինչ սորանից քանի տարի հառաջ գրում էր հետևյալ տողերը, նվիրված Արամ նահապետի սուրբ հիշատակին։

Քեզ քո սիրական հայրենի բարբառ
Ձգում է անուշ այս խնկի բուրվառ։
Հավիտենական քո սթևանից
Այս խնկի թուրումը ընկալ նորանից,
Մաղթե՛ նորան կյանք որպես նահապետ,
Սիրական լեզվիդ իբրև արքուն տեր։

Նա նոր է զարթել
Դարավոր քնից.
Հին փոշին նոր է
Թափել վերայից։

[ 373 ]

Քո օրից այսօր քանի՞ դար անցավ,
Սիրական լեզուդ ի՛նչ օրեր տեսավ։
Քանի՞ հալածանք, քանի՞ նեղություն.
Եթե օտարից, դեռ այնքան ցավ չէր...
Նույնիսկ մեր եղբարք թշնամի էին
Այն նվիրական քո սուրբ ավանդին:

Բայց արդ բարձրացավ
Հնության փոշուց,
Հաղթանակ կանգնեց
Սիրական լեզուդ։

Օրհնի՛ր, նահապետ, օրհնի՛ր, սիրական,
Քո սուրբ այս լեզու, ազգասեր Արամ։



Թող ծաղկի, աճե,
Թոզ պտուղ բերե,
Սուրբ հիշատակիդ
Նոր փառք պատրաստե[43]։


Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից. լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին։ Անհիմն և ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին, պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ, դորա հակառակ, պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ։ Հայերը դեռ խոսել չդիտեն, թո՛ղ ուրեմն հայ մանուկը, նախ և հառաջ որպես հայի զավակ, ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը։

Ազգությունը հառաջ է, քան թե ընդհանուր մարդկությունը, և ամենայն մարդ յար ազգությամբ մտանում է ընդհանուր մարդկության մեջ։ Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտար լեզվով. սորա վկայող գառն փորձեր շատ անգամ կատարել է մարդկությունը։ Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանը հատկությունը և որակությունը մաքուր պահել միմիայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ, այս ճշմարտությունս ուրացողը, ուրացող է ազգության։ [ 374 ] Դպրոցի օգուտը պիտի հետևի նորա ուղղութենից. առանց խղճի և մտքի ազատության չկա լուսավորություն։

Ազգի դպրոցը է այն գործարանը, այն արգանդը, որ հղանում է ազգի գալոց սերունդը, ինչպես բնական աշխարհի մեջ ծնածը պահում է յուր ծնողի տիպը և բնական որակությունքը, այնպես և աշակերտը կրում է յուր վերա դպրոցի դրոշմը։ Նառավարիչքը կամ դաստիարակքը դպրոցների, որ, չպահպանելով ազգի օգուտը, չարաչար էին գործ դնում յուրյանը պաշտոնատարությանը, հանցավոր են լինում ազգի առաջև, և այս հանցանքի գաղափարը միմիայն կարող է բացատրել այս զարհուրելի բառը ազգասպանություն։ Եթե դպրոցի խորհուրդը և նպատակը համաձայն չէ ազգի էական օգուտներին, եթե նա մի մեքենա է, հայի զավակի մեջ օտարություն պատվաստելու, լավ է մանուկներին տգետ հայ մնալ, քան թե դառնալ թերակիրթ չհայ։

Բայց մեր ազգի դրությունը այնպես է, որ նա չէ կարող յուր ներկա ավերանքի մեջ պատրաստել այնպիսի դպրոցք, որ կարող էին տիեզերական կրթություն տալ ազգի զավակներին, սոքա հարկ և հարկ պիտի դիմեն օտարի դպրոցը և այնտեղ ասանին։ Այո՛, այս իրողություն է, բայց ազգային դպրոցները պարտական են բանալ մանուկների միտքը, պինդ տնկել նոցա մեջ ազգության սերմը, վառել նոցա սրտում հայության կրակը, մի խոսքով, կատարել այն ընտանեկան պարտականությունը, որ ծնողք պիտի կատարեն յուրյանը ազգի օգտի համար, և որ մնացած է երեսի վերա ընտանեկան դաստիարակություն չլինելուց մեր մեջ:

Ընտանեկան կամ մայրենի դաստիարակության մեջ է ազգի ապագայի սերմը, բայց մեր ազգի մայրերը տալիս են ազգին կեղևով միայն հայ զավակներ։

Հայ կանա՛յք, ձեր պես չէին ձեր մայրերը, նոցա սիրտը զարկում էր ազգության համար, ազգին հասած հարվածներին քաջությամբ մասնակից եղան նոքա, յուրյանը ամուսինների հետ միասին։ Նոքա չուրացան ազգի օգուտները, նոքա այրություն ցույց տվեցին յուրյանը կանացի կերպարանքի տակ և երբեք չկամեցան, որ նայեին նոցա վերա, որպես մի խաղալիքի, կամ որպես մի հագնված, զուգված պաճուճապատանքի վերա: Հինգերորդ դարում, երբ հայոց ընտիր որդիքը զոհ գնացին պարսկական վիշապին, նոցա մայրերը, կանայքը, քույրերը և դստերքը պակաս չերևեցան այն քաջերից, որ ազգի պահպանության համար քաջությամբ ընկան պատերազմի դաշտումը։ Նոքա մոռացան յուրյանը կանացի տկարությունը, յուրյանը փափկասնունդ կյանքը, դուրս եկան յուրյանը փառահեղ բնակարաններից և պարզ երկնքի տակ, գետնի վերա տարածվելով չարչարակից գտանվեցան առաքինի զինվորներին: [ 375 ] Ինքյանք հոգացին յուրյանց պիտույքը և աղախիններից չպաշտվեցան. մարդ չկար նոցա ձեռքին ջուր ածող կամ այն պարզ կերակուրը եփող, որով ապրում էին։ Յուրյանց ձեռքի արվեստով կերակրվեցան նոքա և տերութենից նշանակված ռոճիկը ամբողջ հասուցին յուրյանց կտրիճ տղամարդերին։ Փոշոտվեցան և ծխոտվեցան սենյակները և առագաստները նորահարսերի, և սարդի ոստայն պատեց նոցա նախկին շքեղության վերա։ Շատ ձմեռներ անցան, շատ գարուններ եկան, նոցա հետ միասին և գարնան ծիծեռնակներ, բայց նոցա տղամարդիկը հետ չդարձան. նոքա յուրյանը այրիությունը նախատինք չհամարեցին ինքյանց, այլ մանավանդ պարծանք, առաքինի ժուժկալությամբ հարսնանալով երկնավոր անմահ փեսային։ Այսպես էին մեր հին մայրերը և քույրերը, այսպես էին մեր կանայքը, բայց ի՛նչ մնաց այն օրից...

Հայ կանա՛յք, ձեր հետ է այսօր իմ խոսքը, ազգի վերանորոգությունը և փրկությունը լոկ երազ է, եթե փտած էր այդ ազգի ընտանեկան կյանքը։ Տերությունը բաղկանում է ընտանիքներից և սոցա որակաթյունը ոչ թե միայն ցոլանում է կառավարության վերա, այլ մեծապես պատճառ է նորա ապահովության կամ կործանության։

Մեր ընտանեկան կյանքը նման է մի կյանքի, որ միմիայն կարելի է անցուցանեք պանդոկներում։ Մեր ընտանիքների մեջ լսված խոսքերը են կերակրի, հանդերձի, զբոսանքի և այլ զվարճութենների խոսքեր, և շատ անգամ այս տղայական բաները հերիք պատճառ են լինում ընտանիքների կարծեցյալ երջանկությունը ևս խանգարելու։ Ո՞ր է այն ընտանիքը, կամ ավելի լավ, այն մայրը, որ մոր պես խոսում էր յուր զավակների հետ. մեք չտեսանք դեռևս, և չտեսնելու պատճառն այն է, որ մեր կանայք կորուսել են յուրյանը խորհուրդը։ Մայրը պիտի ուսուցանե յուր զավակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկե տղայական սրտերի մեջ ազգության սերմը այնպիսի խնամով և հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը։ Զավակների մայրը է գերդաստանի մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի մայրն են։ Բայց ի՞նչպես են մեր ազգի մայրերը ներկայումս, արդյոք յուրյանը կյանքի մեջ մի օր, մի ժամ, մի վայրկյան մտածում են յուրյանը զավակների մասին բարոյապես, մեք պատասխանում ենք, ո՛չ։

Նոքա դեռ նոր աշխարհ բերած մանուկը, ըստ մեծի մասին, հանձնում են օտարազգի դայակների, հայի զավակը աճում է օտարի կաթով, օտարի լեզուն և հոգին ներս է մտանում նորա մեջ այն կաթի հետ, որ սուրբ չէ մեզ։ Հայ տիկինը ամոթ է համարում ինքյան ծիծ տալ յուր զավակին, ի՞նչպես կարելի է, որ նա երեխայի պատճառով հետ մնա [ 376 ] խրախճաններից, պարահանդեսներից և դիմակահանդեսներից. թող երեխան աճե ուրիշի հոգաբարձությամբ, եթե հայ չլինի, գոնե մարդ կլինի, եթե հայի կրոնը չիմանա, գոնե ուրիշինը կիմանա։ Մեր շրթունքը այրվում են այս խոսքերը կրկնելու ժամանակ, և զայրացած ամոթապարտվում ենք մեր խղճմտանքի առաջև, մտածելով, թե մինչև ո՛ր աստիճան ավերանքի և բարոյական զեխության ընդունակ են դարձել մեր կանայքը:

Ավելորդ էր մի խոսք ևս ասել մայրաքաղաքներում գտանված հայ կանանց մասին, նոքա վաղ ուրեմն կորա՛ծ են մեր համար, կորա՛ծ են և նոցա զավակները։ Նոցա հայությունը գուցե երևում է նորանից, որ տարին մի քանի անգամ դնում են հայոց եկեղեցի և մինչև անգամ խոտովանությունը ևս կատարում են օտարի լեզվով։ Մեք վերջացրել ենք մեր հաշիվը նոցա հետ, թողնում ենք, որ նոքա լոգան յուրյանը քրինոլինների մեջ, մոլորության մի վեմից, մյուս ապառաժին զարկվելով, այլ իրավունք չենք համարում երես թեքել բոլոր հայոց ազդի կին մարդերից, որոնցից դեռևս հույս ունինք, և սոցա վերա սաստիկ զարկում է մեր սիրտը։

Հայ կանա՛յք, անցան այն ժամանակները, երթ մարդիկ նայում էին կանանց վերա, որպես ստրուկների վերա։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում էին որպես մի ապրանք, ինչք, կահ, կարասիք, դնելու կամ վաճառելու բան. անցան և հետ գալու չեն մյուս անգամ այն ժամանակները, երբ օրենք տվողները նայում էին կանանց վերա, որպես մի ծննդարար գործարանի վերա, որ զինվոր էր պատրաստում հայրենիքի համար։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում էին երբեմն սատանա և երբեմն հրեշտակ, այժմ, այս մարդասեր դարում, լուսավորյալ աշխարհը նայում է կանանց վերա, որպես մարդու վերա։ Նա ճանաչել է այժմ այն մեծ և խորախորհուրդ պաշտոնը, որ վիճակել էր աստված կանանց ազգին լցուցանելու։

Հայ կանա՛յք, դուք որչափ ևս նոր ժամանակների ծնունդ, այնուամենայնիվ դուստր կամ թոռներ եք այն մեծահոգի և խնկելի քաջ արմենուհիների, որոնց մասին մի փոքր վերևում խոսեցինք, մեծ և անմերժելի պարտականություն կա ձեր վերա նմանել նոցա և հասկանալ ձեր խորհուրդը։ Դուք ստեղծված չեք, որ միմիայն հագվիք, ուտեք, խմեք և քնեք, այլ պարտական եք մայրություն առնել և ձեր հայությունը երևեցնել ձեր զավակների մեջ. մեք անմահ ենք մեր զավակներով, ինչպես մեր նախնիքը կենդանի են մեզանով։ Հիշեցե՛ք ձեր ազգությունը, ձեր գավակների գալոց օրերը, հիշեցե՛ք ձեր հին մայրերի քաշածները և աշխատեցեք հայեր տալ մեզ, ինչպես ձեր նախնի մայրերը աշխատում էին։ Ձեր ցանկութենից և աշխատութենից կախվում է ծաղկեցնել և փառավորել [ 377 ] այն, որ հազարների արյունով և թյուրերի արտասուքով պահվել է մինչև այժմ. նույնպես ձեր ծուլութենից, անհոգութենից և չհայութենից է կախվում, որ ունայնանան մեր հորերի և մորերի քաշածները և մեք բոլորեքյան անհայտանանք, որպես մի կաթիլ ջուր ահագին ծովի մեջ։

Հայ կանա՛յք, մեր ազգը ավերվել է այժմ, նորան պիտո է վերանորոգել. նա թմրել է մի խոր քնով, նորան պիտո է զարթեցնել, բայց այս երկու դիպվածում ևս ամենայն ջանք և աշխատությունք զուր կեր թան, եթե գաք չմերկանաք ձեր վերայից անհոգության դատապարտելի քողը, եթե դուք չհագնեք հայությունը, ոչ որպես քրինոլին, այլ որպես գույն ձեր մարմնի, որ ոչինչ բան չէր կարող քերել հանել ձեր վերայից։

Ամենայն ուսումն և գիտություն, դպրոցներում ավանդված, ուշացած են և դժվարավ կներգործեն ձեր զավակների վերա, եթե նոքա ստացած չէին ձեզանից մի ընդունական դաստիարակություն։

Չենք պահանջում ձեզանից այն ընտանեկան դաստիարակությանը, որ պահանջելի էր եվրոպացի կանանցից, առ ժամս, մինչև մեր ազգի նոր մայրերը, հերիք է մեզ և շատ շնորհակալ կլինինք, եթե դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զավակներին նախ, մեր լեզուն, երկրորդ, հոգով և սրտով հայություն, և երրորդ, անձնազոհ սեր դեպի ազգությունը, դեպի մեր ազատ կրոնը։

Աշխարհը հառաջ է գնում, վերստին ծաղկում են թառամած ազգությունքը, և մեզ արժան է անհոգ չլինել այն պարծանքի մասին, որ սահմանված է հայությանը, մարդկության մեջ։ Հայերը պարտական են լուսավորվիլ և գործիք լինել նախախնամության ձեռքում, ասիական ազգերի մեջ լուսավորություն տարածելու։

Հայ կանա՛յք, մինչև այժմ ձեր աղջիկների մասին ձեր հոգաբարձությունը այն է եղել միայն, որ պահեք, մեծացնեք, պայծառ և փառավոր զգեստներով զարդարեք և կորսետի և քրինոլինի հարուստ պաշարներով, օր հառաջ ամուսնացնեք նորանց որքան կարելի է մի հարուստ մարդու հետ։ Շատ այն է եղել, որ ուշադրություն դարձուցած չեք փեսացուի հասակի, բարոյականության, խելքի և բանականության վերա, թողանք, որ շատ անգամ ձեր աղջիկը ոչ թե միայն չէ սիրել յուր փեսայացուն, այլև տեսանել չէ կամեցել այն հարուստ, բայց անհավանելի փեսայացուի երեսը։ Այս չէր ձեր մայրենի պարտականությունը, դուք ձեր աղջիկներից պիտի նոր մայրեր պատրաստեք գալոց սերունդի համար, դուք ձեր աղջիկների մեջ պարտական եք տնկել և սնուցանել ազգության տունկը և ծնողական սուրբ իրավունքներով պարտք գնել նոցա վերա նույնը ավելի աճեցուցած տալ յուրյանը զավակներին։ Տղաների մասին ևս ավելի չավ չէ եղել ձեր հոգաբարձությունը, նոքա ազգի և ազգության անունը անգամ [ 378 ] չլսած ձեզանից, դուրս են եկել նյութականության ծառայելու։ Դուք պարտակա՜ն եք նոր հայրեր պատրաստե նոցանից և ազգությունը, լեզուն և կրոնը հանձնել նոցա, որպես մի սրբազան և անկողոպտելի ավանդ, կտակելով, որ տասնապատիկ շահեցուցած հետ տան այդ նվիրական ավանդը յուրյանը զավակներին։

Հայ կանա՜յք, մեր ազգը մինչև այժմ ապրել է ողորմելի խեղճության մեջ. նա մոխիր է կերել հացի տեղ և նորա խմելիքը խառնված է եղած արտասուքով։ Բռնակալության մուրճերը այնպես սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչև այսօր չէ կարողանում զգաստանալ յար ուշաթափ վիճակից, քննել յուր անձը, քննել յուր անցածը, յուր ներկան և հոգալ ապագայի մասին։ Այս է գլխավոր պատճառը, որ ամենայն թշվառ վիճակ տանելի է եղել մեր խեղճ և քարուքանդ ազգին, նա երկար ժամանակ սովորելով այդպիսի դառն բաժակների, մոռացել է ավելի լավը որոնելու գաղափարը։ Ներկայումս, աշխարհի լուսավորությունը օրե օր թուլացնում է ստրուկ ազգերի կերած ծեծերի սաստկությունը, այս դարու մարդասեր հողին դարմանում է նոցա վերքերը և բռնելով ցանկացողի ձեռքից հանում է ցեխից և ապականութենից դեպի վեր, դեպի մի երջանիկ կյանք։

Մեր ազգը վաղուց մոռացել է ցանկանալ. այո, նա ունեցել է և ունի այս զգացողությունը, բայց միմիայն արծաթե և ոսկու վերաբերությամբ. դորա հակառակ մի բարոյական պարծանքի գաղափար, մի ընդհանուր ազգային շինության գաղափար նորա մտքով ևս չէ անցել։ Մեզ մնում է ցանկանալ այդ աստվածատուր գաղափարին, իսկ թե չհաջողի մեզ իրագործել, այն ժամանակ մեզ հաջորդք պատրաստել և ուխտելով նզով առնել, որ նոքա աշխատեն իրագործել ա՜յն, անդրդվելի հոգով և ցանկությամբ, ինչպես երբեմն Մովսես ցանկանում էր հանել աստուծո ժողովուրդը ավետյաց երկիրը։

Հայ կանա՜յք, դուք, ինչպես և բոլոր արարածը, մահկանացու եք, ձեզ հիշատակ չեն, ձեզ փառք չեն ձեր փայլուն գոհարները կամ ուռած քրինոլինները. ձեր պարծանքը և հիշատակը են ձեր զավակները։ Նոցա ձեռքով և նոցա արժանավորությամբ պիտի փառավորվին և անմահանան ձեր անունները, սորա հակառակ, նոցա անարժանությամբ պիտի մեռանին և ոչնչանան։

Երանի՜ թե լսելի լիներ ձեզ իմ ձայնը, երանի՜ թե մի քանի զոհ փրկեին իմ այս արտասվախառն խոսքերը, ո՜րքան պիտի մխիթարվեի ես. հույսիս արևը մի գրկաչափ ավելի բարձրանար ազգային փրկության հորիզոնի վերա։

Բայց ներկայումս, կրկնում ենք, մինչդեռ չկա դեռևս մեջտեղում [ 379 ] ընտանեկան կամ մայրենի դաստիարակություն, այս պատճառով ազգային դպրոցք պարտական են կատարել այս պաշտոնը քնքուշ խնամով:

Մեր ազգին հարկավոր է ընդհանուր լուսավորություն, որպեսզի ազգը գիտակցություն ստանա. այս կամ այն մասնավոր գիտությունք չունին այն խորհուրդը, ինչպես մտածում են ոմանք։ Հայոց ազգը շատ տեղ գրել կարդալ չգիտե, շատ տեղ կորած է մինչև անգամ և լեզուն, այս պատճառների հիման վերա, առաջին փույթը պիտի լինի նախ և հառաջ կենդանացնել մայրենի լեզուն, ազգի զավակների սրտի, հոգու և բերանի մեջ, անհետացնել մեր միջից թուրքերենը, մոլդավերենը կամ ուրիշները, որ բռնել են ազգային լեզվի տեղը։ Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտոնը էր լեզու և գիր ուսուցանել ազգի զավակներին։ Այնպիսի գեղերում, ուր ժողովրդի չքավորությունը արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը:

Անգլիայի պես հզոր և լուսավոր տերության մեջ գյուղական քահանան գրկվում է յուր ծուխից, եթե հանկարծ մի տղա կամ աղջիկ երևեր նորա ժողովրդի մեջ, որ գրել կարդալ չգիտեր։ Քահանան ունի յուր ծուխի ցուցակը, նա գիտե, թե որ գերդաստանի մեջ քանի զավակ կա, և եթե ծնողք չկամենան յուր ժամանակին ուղարկել յուրյանը զավակքը քահանային, սա իրավունք ունի դատավորի ձեռքով պահանջել։

Անտարակույս, միմիայն հայոց լեզու ուսանելը մի մեծ բան չէ, և դորանով դեռ ազգը չլուսավորեցինք, եթե հասանեինք ևս այդ նպատակին, բայց դա այն առաջին աստիճանն է լուսավորության սանդուղքի, որի վերա չկոխած, չէ կարելի հետևյալները կոխել։ Մեր ազգի մեջ ոչինչ չկա, ամենայն բան հարկավոր է նորից սկսանել. բայց թող չվհատվին փոքրոգի մարդիկ, թե բան չլինելով այժմեն իսկ. կորած էին հայերը, ոչ, նոքա կորած չեն, այլ միայն գտանվում են մի այնպիսի չար ճանապարհի վերա, որի վերջը կորուստ է։

Մարդկությունը մի խմորված վիճակի մեջ գտանվում է ներկայումս, մարդկության մեջ երևում է մեծ գործունեություն, մեծ շարժողություն, և այն ազգը, որ չկամեր ինքնուրույնաբար շարժվիլ և գործ կատարել կուլ կերթա մի ուրիշ ավելի գործունյա և խելացի ազգության, ասացինք, ով ականջ ունի, թող լսե։

Մի կողմից քահանաներից պահանջելով ազգի զավակներին գրել կարդալ ուսուցանել, մյուս կողմից անհրաժեշտ են ազգային օրինավոր դպրոցների հիմնարկությունք։ Բայց այս րոպեիս ի՛նչպես կարող են հիմնվիլ այդ դպրոցքը մինչ ոչ արծաթագլուխ կա և ոչ վարժապետք: Այս ևս մի ահավոր խնդիր է, որի լուծումը որքան դժվարին և անհնարին [ 380 ] Է երևում շատերին, դորա հակառակ մեզ շատ հեշտ։ Այստեղ հարկավոր է ազգի կամքը. եթե սա չէ մեռել կամ չէ դադարել ներգործելուց, և արծաթը կկանաչի և դաստիարակներ կերևեն։ Տարակույս չկա, որ այսպիսի դիպվածներում հարկավոր են վճռական հնարներ. կիսակտուր հնարները ոչ թե միայն չեն հասուցանում այս նպատակին, այլ մեծապես վնասակար են և՛ նյութական և՛ բարոյական կողմից։

Շատ անգամ բերանացի և նամակներով խոսած ենք զանազան մարդերի հետ մի ընդհանուր ազգային արծաթագլուխ գոյացնելու գաղափարի մասին, բայց մի այլ բան մեջ ընկնելով խափանառիթ է եղել այս խնդրի մշակությանը։ Ի՛նչ էր այդ այլ բանը, այն, որ մենք չգիտենք դեռևս մեր ազգի քանակությունը ստուգապես։ Այս բանի մասին ևս խոսքեր կան մեր մեջ և ճաշակ տալու համար մեր ընթերցողներին, թե ինչ բարեխղճությամբ աշխատում էին մի ցանի երիտասարդք այս խնդրի վերա, մեջ եմ բերում մեր բարեկամներիցս մինի նամակը, որի բովանդակությունը հարգելի է մեզ, թե խնդրի վսեմության և թե այդ խնդիրը լուծանելու մասին դյուրին ճանապարհներ մեջ բերելու համար։ Ահա՛ այդ նամակի բառացի պատճենը։


30/18 մարտի 1860, Րեգուակալե


Սիրելի եղբայրս ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈՒԵԼ.


Քո վերջին նամակը, փետրվ. 1/13-ից, ինձ ավելի զարմացրեց, քան թե համոզեց։ Դու իմ առաջարկութենների ընդդեմ գրում ես ինձ, թե անհնար է այժմ գլուխ բերել իմ խնդրած բանը, այսինքն կազմել մի մատյան, ուր պիտի երևեր երկրիս վերա եղած հայերի ստույգ թիվը ներկայումս, և թե որքան ո՛ր աշխարհում բնակվում է։ Ես չգիտեմ, ինչ բան կար սորանից թեթև։ Քո ասածը, թե հարկավոր է, որ մի քանի մարդիկ դուրս գային ու ճանապարհորդեին ամեն աշխարհ, ուր գտանվում էր հայոց ազգ և այնտեղ ամենայն ճշտությամբ արձանագրեին, ոչ միայն բնակիչների թիվը, այլև մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունը, ես ընդունում եմ այո, և սրտով հավատում եմ, որ անարդյուն լինելու չէր մեր ուսումնական ազգայիններին, մինչև հայոց մոռացված գեղերի և քաղաքների մեջ ներս մտանելը, բայց առանց այդ ճանապարհորդության ևս կարող ենք մեր ներկա խնդիրը լուծ անել, այսինքն իմանալ ազգի ստույգ քանակությունը։

Կատարյալ իրավունք եմ տալիս քո գաղափարին, թե թվի հետ հարկավոր էին և մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունը, որպեսզի, եթե ժամանակով հոգ տարվելու լինի ազգին, իմանան հոգացողքը [ 381 ] թե որտղ ինչ էր պակաս կամ ավելորդ, տեղագրությունը նույնպես հարկավոր է, որ հոգացողըը կարողանան բնության երևույթներին հարմարել յուրյանը գաղափարը, որ պիտի ծառայեր ժողովրդին որպես աղբյուր նյութական շահաստացության։ Ըստ որում մեր ազգին, ուսման և Լուսավորության հետքից հարկավոր է տալ և կանոնավոր տնտեսական, գյուղական և վաճառական գիտությունը, որպեսզի հաստատ հիմքերի վերա կանգնի նորա թե երկրագործությունը և թե վաճառականությունը։ Բայց արի՛ տես, որ մեծի քամակից գնալով, կարող ենք և փոքրը կորուստնել: Ո՛վ է մեզանից ճանապարհ ընկնողը սարից սար և քարից քար, թե ինչ է, պիտի օգնե այս խնդրի լուծմանը, ո՛ր ուսումնականը մեր մեջ վիճակված է այնպիսի նյութական ապահովության, որ կարողանար այսպիսի զոհ բերել ազգին։ Հայք չունին ակադեմիա, ուսումնական ճանապարհորդը դուրս ուղարկելու համար։ Ավելորդ է ասելը, որ ներկայումս ազգի կարողքը լսել ևս չկամին մի այդպիսի բան, ուստի մտածում եմ, թե առայժմս պիտո էր ազգի թվովը միայն շատանալ, որ հեշտ, գրավոր ճանապարհով միայն կարելի է հոգալ։

Տարակույս չկա, որ կզարմանաս և թեթևամտություն կհամարես, երբ որ կկարդաս հեշտ ճանապարհով խոսքը, բայց այն ժամանակ հիշիր, որ հայերը ունին և պահպանում են դեռևս մի կրոնական միություն, հիշիր որ ամենայն տեղ կան քահանայք և պատկանում են մի վիճակի, մի իշխանության, այսինքն ենթադրյալ են մի եպիսկոպոսի. եպիսկոպոսքը գտանվում են մասնավոր պատրիարքների, կամ Սսու և Աղթամարի կաթողիկոսների իրավասության տակ. իսկ բոլորը միասին ունին և ճանաչում են մի հոգևոր գլուխ, որի օրինավոր հրամանները միշտ ընդունելի եղած են, ընդունելի են, և պիտի լինեն հոգևոր դասուն։ Կարծեմ, որ այժմ հասկացար միտքս։

Գոնե՛ մի անգամ կվերանային տարակուսությունքը և կարոտ մնալու չէինք այնուհետև օտարների վկայությանը։

Ո՞րքան մեծ ամոթ է մեզ, մեր ազգին ընդհանրապես, որ մեք չգիտենք մեր թիվը, որքանությունը և վիճակը և հարկադրված ենք սուտ ու մոտ ծանոթությունը մուրալ այս կամ այն օտար հեղինակից կամ ճանապարհորդից, մանավանդ երբ այդ վկայոլթյունքը, լինելով շատ անհամեմատ միմյանց հետ, չունին իրավունք մեզանից կատարյալ հավատ պահանջելու։

Այս վերջին օրերումս, մի քանի մարդ, չգիտեմ ինչ նպատակով, աշխատում են փոքր ցույց տալ հայերի թիվը, այսինքն 3—4 միլիոն, մինչ մերկ արծիքով պիտի լինի 4—5 կամ հինգ միլիոնից փոքր պակաս: Հայտնի բան է մեծ բազմությունը գտանվում է Տաճկաստան։ Մինչ Սամսոն [ 382 ] գնալու համար անցանում էի Սինոպից, պատահեցա մի տաճկաց պաջտոնեի, որ ծառայում էր տեղական փաշայի մոտ, և որ պատմեց ինձ, թե տաճկի կառավարությունը դիվանական կերպով համարում է յուր հպատակ հայերը 3,800,000։ Սորա վերա շատ չանցավ, ձեռքս ընկավ էգմոն Շերթիե ֆրանսիացու գիրքը[44], ուր հայոց թիվը բարձրանում է մինչև 3,900,000, որոնցից,— ասում է հեղինակը,— 400,000 բնակվում են եվրոպական Տաճկաստանոլմ, իսկ մնացյալ երեք միլիոն հինգ հարյուր հազարը ասիական Տաճկաստանի մեջ:

Համաձայնի՛ր ինքդ, թե ի՛նչպես կարելի է ազգի հառաջադիմության վերա խոսել, ազգի վերանորոգության վերա մտածել, առանց ճիշտ տեղեկություն ունենալու ազգի վերա, նորա որքանության և վիճակի մասին: Մինչև այժմ, մեք, խոսելով այս բաների վերա, համարյա՛ թե խարխափել ենք մի խավար գետնափորի մեջ, իսկ երբ երևան հանվին վերոգրյալ տեղեկությունքը, այն ժամանակ կարելի է ավելի դրական կերպով խոսել, հարմարվելով ազգի քանակության հետ, նորա նյութական և բարոյական կարողության հետ։

Մնաս բարով, մինչև ցմյուս նամակս.

Քո ՍԵՐՈՎԲԵ ՇԱՀԲԵԳ

Բերելով այս նամակը Հիշատակարանիս մեջ, կատարում եմ այն բարոյական պարտականությունը, որ մեր պատվելի թղթակիցը գնում էր մեր վերա, և հոգվով չափ ցանկանում եմ, որ մի բարի հետևանք ունենա այս հրատարակությունը մեր ազգի վերաբերությամբ։

Այս միջոցներում ստացած նամակներիս մեջ նույնպես նշանավոր է մի նամակ, որ ստացա պ. Մեսրոպ Տիրատուրյանի ստորագրությամբ[45]: Այս արգո անձը մեզ անծանոթ է գլխովին, և գուցե թե ստորագրությունը ևս լինի մի շինովի անուն, ըստ որում նամակի մեջ չէր գրում ամսաթիվը կամ քաղաքի տեղը։ Նամակի պահարանի վերա երևում էր. 17 փետր. 1860, Թիֆլիս:

Մեք շատ ուրախ ենք այսպիսի թղթակիցների վերա և եթե կամենան, կարող են ծածկած մնալ հասարակոլթենից, երևելով բոլորովին այլ զգեստով, միայն խնդրում ենք, որ մեզ հասուցած տպելիքը հարմարեցուցած լինին ազգի էական օգուտների հետ։ Ահավասիկ վերոգրյալ նամակի բառացի պատճենը։ [ 383 ]
Արգո պարոն, ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈՒԵL

Տարակույս չկա, որ մարդկության պատմության մեջ ոչ մի ժամանակ այնպես սաստիկ և որոշակի երևեցած չեն ազգությունքը, ինչպես ներկայումս։ Ազգությունը ասես թե դարձել է մի ամենօրյա հաց, առանց որին չէր կարելի ապրել. մի էլեկտրականության պես բան, որ փայլակի շուտությամբ տարածվում է զանազան ազգության անդամների մեջ։ Այս բանի խմորը ընկնում է և մեր ազգի մեջ և մեզանում լսվում են ձայներ և մեր մեջ սկսում է բաբախել մի կենդանի սիրտ։

Արդարև, հայոց ազգը, այնքան բարոյական և նյութական դարավոր ավերանքից հետո, չէր կարող իսկույն հասկանալ ազգությունը և պտղաբեր շինել նորան, այս մեր հասարակաց վատաբախտությունն է, բայց դորան նայելով հրաժարվիլ գործունեությունից, մեր կարծիքով ասել է անձնասպան լինել։ Ահա այս պատճառներից ստիպված և ես իջանում եմ հայկական դպրության ասպարեզ, և ես կամիմ մի երկու քար գնել այնտեղ, որի վերա գուցե թե բարձրանա մի օր հայ ազգության շինվածքը։

ներս մտանելով այս գործի մեջ գուցե շարժում էի ձեր հարցասիրությունը, թե արդյոք ի՛նչ դպրոցի և ի՛նչ փիլիսոփայության հետևող եմ։ Առանց դատողության չեմ ընդանում ոչ Քանթը և ոչ Հեգելը, նախ, որ իմ մտածությունքը և խորհելու ազատությունը չկամիմ երբեք ստրկացնել այդ փիլիսոփաների իշխանությանը, առողջ փիլիսոփայության առաջին ընդդեմ գործ համարելով ազատության կորուստը, երկրորդ, փիլիսոփայությունը մի կենդանի, շարժուն և համորեն մարդկության սեփական բան լինելով, ասանում եմ ներկայումս, ազդերի ժամանակակից պատմութեններից և երևույթներից։ Այսքան ծանոթությունը հերիք համարելով իմ հայացքի և սկզբունքի մասին, շարունակում եմ խոսքս, թե մեր ազգությունը զորացնելու և ազգության գաղափարը հասարակաց դարձնելու համար, ամենամեծ և զորավոր հնարներից մինն է նաև ազգային պատմության ուսումը։

Մինչև այժմ մեր ազգը չունի մի օրինավոր պատմություն, մի այնպիսի գործ, որ արժանի լիներ և դիմանար եվրոպական քննության հրափորձությանը։ Հանց եմ առնում հիշել այստեղ, պատմության անունով, մեր մեջ ման եկած գրքերի թեբությունքը և խակությունքը, զանց եմ առնում նույնպես հոչակել հա ռաջան ալի օգուտը մի օրինավոր պատմության երևելուց, այս վերջինս շատ հասկանալի լինելով, զուր տեղը պիտի ժամանակ կորուսած լինեի, այլ հարկավոր եմ համարում մի երկու խոսք ասել այն մասին, թե ինչ բաներ հարկավոր էին ազգին նախ և [ 384 ] հառաջ, որ հետո ազգի ուսումնականքը կարող լինեին ազգային պատմություն գրելու ձեռք զարկել։

1. Մեր ազգային մատենագրության վերաբերյալ գրվածք, որ ցեցակեր և հարյուրավոր տարեկան մագաղաթների մեջ փտում են վանքերի կամ այս ու այն մատենարանի անկյուններում, ձգել տպագրական մամուլի տակ և այս ճանապարհով դարձուցանել նորանց հասարակաց ժառանգություն։

2. Այն գործերը, որոնց անունները միայն հասել են մեզ, իսկ ինքյանք կամ ստուգիվ կորած են ձախողակի, կամ թաղված փոշիների և փլատակների տակ, պատշաճավոր հոգողությամբ որոնել։ Անտարակույս, եթե տասնից հինգը դուրս գա, այն ևս մեծ բան է։

3. Հավաքել և տպել այն բոլոր կցկտուր հիշատակարանքը, որ աբեղայք կամ այլ մարդիկ սովոր էին գրքերի քամակներում գրել. և մեք կարծում ենք, թե էջմիածնի, Աղթամարի և Սսու կաթողիկոսական մատենարանների գրքերը հարուստ լինին այսպիսի հիշատակարաններով։ Սոցա պաշտոնը պատմության մեջ այն է, որ շատ անգամ կարող են վկա լինել ժամանակագրության մի երևելի անցքի, որ անցել էր ազգի մեջ և որի թվականը գուցե թե կորած էր կամ ճիշտ չէր;

Մինչև որ այս բաները եղած չէին, հայոց ուսումնականի գրած պատմությունը նույն բանը կլինի, ինչ որ մինչև այժմ եղած է և ինչ որ մի օտար եվրոպացի գրել է, կամ կարող է գրել, ըստ որում չկային պարզ և նոր աղբյուրք։

Լոլո մնալ մի այլ հարկավոր բանի մասին ևս չենք կարող։ Մեր ազգի ուսումնականներին հայտնի է, որ մեր դպրությունը և լեզվի հիշատակարանքը սկսանում են չորրորդ դարուց, այսինքն Լուսավորչից, որի Հաճախապատում գիրքը սկիզբն դնում է քրիստոնեական հայոց մատենագրության։

Բայց հայոց տերությունը Հայկի ձեռքով հիմնվեցավ Քրիստոսից 2107 տարի հաոաջ, ուրեմն 2428 տարի նախքան Լուսավորիչը։ Նորանից հետո Պարույր նահապետի թագ կապելով Քրիստոսից 749, ուրեմն Լուuավորչից 1070 տարի հաոաջ անցավ օրինավոր թագավորության կարգ։ Քրիստոսից 149, ուրեմն Լուսավորչից 470 տարի հաոաջ վերանորոգվեցավ հայոց տերությունը և այնուհետև սկսավ Հայաստանը ծաղկել և բարեկարգվել։ Այո, մինչև Վաղարշակը չեն եղել հիշատակարանք կամ գրվածք, եթե լինեին, նա կարոտելու չէր Նինվեի դիվանին, բայց Վաղարշակի հիմք դնելով և նորա օրինակով պիտո է մտածել, որ մեր ազգի մեջ ևս մի բան մտած էր պարսիկ, ասորի կամ հույն գրերով։

Ինչ որ կար չկար, թե արքունական և թե մեհենական գրվածք կամ [ 385 ] մատյանք, որ պատկանում էին հայոց ազգի հեթանոսական կյանքին, Լուսավորչի ձեռքով դատապարտվեցան դեպի կորուստ, դեպի կրակ առանց ամենևին խնայելու, կորան կործանվեցան և այն գեղեցիկ արձանները, որ այսօր կարող էին հասկացնել մեզ հայոց ազդի եղած ճարտարագիտության չափ ու կշիռը, և քրիստոնեությունը մի անհայտության պարիսպ քաշեց մեր քրիստոնեական և անցած հեթանոսական կյանքերի մեջ։

Այս պատճառներով ահա, մեզ հայտնի չեն շատ բաներ, չգիտենք մինչև անգամ թե ինչպես էր մեր հայկաբանության ձև ու ոճը քրիստոնեութենից հառաջ, որովհետև քրիստոնեական ժամանակների հայկաբանությունը ստրկացած է հունականին ոչ բառացի, այլ տառացի մտքով, եթե կարելի է այսպես ասել, և այս բանը կերևի պարզ, եթե օրինավոր կերպով քննության տակ դրվի մեր Աստվածաշնչի թարգմանությունը;

Անմահ և երկնային հիշատակի արժանավոր Խորենացին տալիս է մեզ մի քանի հիշատակարանք. այդ խնկելի ծեքունին լսեցնում է մեզ մի քանի տող բան Գողթան երգիչներից, նա ցույց է տալիս մեզ փոքր թե շատ այն տեղերը, ուր պիտո էր մտածել, թե կենտրոնացած էին մեր դպրությունը և կրոնը, կամիմ ասել, այն մեհյանները, որ գտանվում էին Աշտիշատ, Արտաշատ, Տարոն և այլ տեղեր։

Շատ ազդեր, յուրյանը հեթանոսության ժամանակ, սովոր էին յուրյանց մեռելների հետ թաղել զանազան հիշատակարանք, դրամներ, ոսկեղեն և արծաթեղեն զարդեր, կամ թե ուրիշ այնպիսի բաներ, որ գալոց օրերում լույս կարող էին տալ պատմության. մի՞թե չէ կարելի մտածել, որ հայք ևս ունեցած լինեին այս սովորությունը։ Գուցե թե եղած ևս լինի այս հայերի մեջ, բայց սոցա ասումնասիրությունը, որի մասին ինքը Խորենացին բողոքում է, հառաջ է քան թե այլ ամենայն սովորություն։ Լուսավորչից հարյուրավոր տարիներ հետո կանգնեցան Բագրատունյաց և Ռուբենյաց թադավորությունքը, չեմ ասում Արշակունյաց թագավորության շարունակությունը Լուսավորչից հետո, բայց և այս պայծառ օրերը հայերի անցել են առանց մի ծառայություն ցռւյց տալու ազգին, քրքրելով և մշակելով հեթանոսական հնությունը կամ նորա մնացած և կամ կորած հիշատակարանքը։

Այո՛, հնախոս գիտությունը ավելի ծաղկած է այսօր և ավելի շատ գործեր է կատարում, քան թե սորանից հինգ հարյուր տարի հառաջ, և արծաթը, ոսկին կամ այլ անփուտ բաներ, եթե կային մեր մեոելների վերա, գուցե մնացին և մինչև այժմ, բայց բանը այս է, որ մեր մեջ ուժ չմնաց ներկայումս այդ բաները փորելու և քրքրելու, չնայելով այն [ 386 ] վերին աստիճանի կարոտության, որ զգում է մեր պատմությունը, որի շատ երեսները դատարկ են, եթե եվրոպականի ակնոցով նայենք այդ պատմության վերա;

նամակիս խորհուրդը այն է, որ խնդրեմ Ձեզանից, Հիշատակարանիդ միջնորդությամբ, առաջարկել մի խնդիր — մի՞թե չէ կարելի մի ընկերություն կազմել մեր ազդի անդամների մեջ, այսպիսի անունով. «Հայոց պատմության և հնության ընկերություն» այնպես, որ անդամ լինելու ցանկություն ունեցող հայը վճարե ամենայն տարի երեք մանեթ արծաթ, մինչև որ ընկերության գանձարանը ուժ առնու և կարողանա ինքնորեն գործ կատարել, առանց վերստին ծանրաբեռնելու յուր պատվելի անդամքը։ Ես մտածում եմ, որ Տաճկաստանի հայերի մեջ ևս կլինին հազարավոր մարդիկ, որ ուրախությամբ սրտի կցանկանային մասնակից լինել մի այդպիսի ընկերության։ Իմ կարծիքը այնպես է, որ և Ռուսիայի հայք հետ մնալու չէին այս բանից, ըստ որում պատմության չլինելը արդեն զգում են շատերը։

Եվ ի՛նչ ծանրություն էր հայոց ազգի անդամների համար տարին երեք արծաթ վճարել, որ ներկայումս Տաճկաստանի հաշվով ասել է 54 զուռուշ. մի՛թե սակա՞վ են այն մարդիկը, որ ուժ ունեին ամենայն թեթևությամբ վճարել այս քանակությունը արծաթի։ Ես դարձյալ չեմ տարակուսում, եթե միայն ընկերությունը հաստատվեր անխարդախ հիմքերի վերա։

Ընկերության խորհուրդը կլիներ յուր գոյացուցած արծաթով ամենայն խնամով և հոգաբարձությամբ հոգալ այն բոլորը, ինչ որ պատմության համար անհրաժեշտ էին, որպես աղբյուրներ կամ նյութեր, օրինակի համար.

1. Ընկերությունը կհոգար հին ձեռագիրների տպագրությունը, հայտնի բան է, հանձնելով բանագետ և ուսումնական մարդերի քննել և համեմատել այդ ձեռագիրքը ուրիշ օրինակների հետ և այլն և այլն։

2. Կորոներ ամենայն տեղ ազգի մեջ, թե յուր անդամների և թե հատուկ այս բանին նվիրված առաքյալների ձեռքով, այն բոլոր գործերը, որոնց անունը միայն մեզ հասած լինելով գիտենք։

3. Կհավաքեր զանազան տեղերից ազգային պատմության, կամ ժամանակագրության վերաբերյալ հիշատակներ և լույս կհաներ նորանց տպագրությամբ։

4. Կփորեր և կքրքրեր այն տեղերը, ուր կարծիք կային, թե պիտի լինին հեթանոս հայերի մեռածների մնացորդքը;

5. Գտանված հնությունքը, օրինավոր և ուսումնական քննությամբ կհրատարակեր համորեն ազգի գիտության համար [ 387 ] 6. Բոլոր, կամ, կարելի եղածի չափ նյութեր պատրաստելուց հետո մարդիկ կընտրեր ազգային և եկեղեցական պատմությունքը գրելու։

7. Բոլոր ուսումնական անդամների հաճությամբ և հավանությամբ ընդունված և քննության դիմացած, նոր դրված պատմությունը հայոց կտպեր երկու գլխավոր հայերեն բարբառներով — Ռուսիայի և Թուրքիայի;

8. Այս տպված պատմությունքը պատշաճավոր խնամով, հազարավոր օրինակներով ձրի կբաժաներ ազդի աղքատ և չքավոր մարդերին, հարուստ մարդերից միայն ստանալով գրքի նյութական արժեքը, որ ընկերության կարողությունը չթուլանա ուրիշ այլ ազգային գործերի՝ համար։

Եվ այլ այդպիսի բաներ, որ չգրեցի և որ առողջ դատողությունը ինքնին հասկացնում է։ Հայտնի բան է, եթե ընկերությունը կազմվի, նա պիտի ունենա մի կանոն, որով պիտի առաջնորդվի յուր բոլոր գործողության մեջ։

Կո՛մս, խնդրեմ, այս նամակը հրատարակելով Հիշատակարանիդ մեջ, մոտենալի կացուցանել նորան մեր ազգի անդամներին, որոնց չեմ կարող ամեն մինին առանձին առանձին նամակ գրել, թող որ շատերի հետ ծանոթություն ևս չունիմ, ըստ որում ընկերական հոգին վաղուց թռած է մեր աչքից։

Աստուծո մի նոր շնորհը կլինի մեր վերա, եթե այսուհետև գեթ, աշխարհի լուսավորությունը մի փոքր ազդեցություն գործելով միաբանեցնե հայերը մի ազգօգուտ ամենահարկավոր գործի մեջ։

Հավատարիմ առնելով Ձեզ իմ անդրժելի բարեկամությունը, մնամ և այլնէ

ՄԵՍՐՈՊ ՏԻՐԱՏՈԻԲՅԱՆ

Շնորհակալ ենք մեր անծանոթ բարեկամից նորա այս գովելի գաղափարի մասին, և չենք կարող չուրախանալ հայ մարդու բերանից լսելով այսպիսի խոսքեր։ Օրհնյա՛լ է աստված։

Պարոն Տիրատուրյանի առաջարկած խնդիրը շատ մեծ հարգ ունի մեր աչքում. համաձայն ենք նորա թե գաղափարին ե թե այդ գաղափարը իրագործելու կերպարին և հնարներին։

Պարոն Տիրատուրյանի նամակով կամեի այս անգամ վերջացնել Հիշատակարանս, բայց մի այլ նամակ, մի բարեկամից, տալիս է մեզ հետևյալ լուրը, որի մասին չենք կարող զանց առնել։

«Պարոն Հովհաննես Տեր Գաբրիելյան Պատկանյանցը, վիմագրությամբ տպելով մեր վեհափառ կաթողիկոսի պատկերը, համեմատ լուսանկար [ 388 ] լուսանկար օրինակին, որ ստացվել էր Կոստանդնուպոլսից, շնորհ է գտել մատուցանելու նորին կայսերական մեծութններին, թագավոր կայսեր և թագուհի կայսրուհուն, այլև նորին կայսերական բարձրության, թագավոր ժառանգի տերության։

Թագավոր կայսրը շատ հաճությամբ ընդունելով այս ընծան, պարգևել է ճարտարագետ պ. Պատկանյանցին մի գեղեցիկ բռիլիանտյա մատանի, իսկ թագավոր ժառանգը շնորհել է դրամական վարձատրություն։

Պարտականություն համարելով մեզ հրատարակել այս իրողությունը, չենք կարող չհավելացնել, որ այս կայսերական պարգևը և հաճությունը, եթե մի մասնով պիտի վերաբերվին ճարտարագետ վիմադրողին, մյուս և ավելի մեծ մասնով այն հարգությանը, որ ռուսաց թագավոր կայսրը ունի դեպի ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը։

ԺԴ

Պ․ Չերքեզյանցի հայհոյությունքը—Պ. Խուդաբաշյանի գիրքը.— Պ. Բարկենյանքի մակը.— Սկայորդա՝ տարածած լուրերը․-Հյուսիսափայլը և Հիշաատակարնս.– Կ. Պոլիս հայոդ և Հունաց պատրիարքների փոփոխությունքը։

§1. Մեզ գրում են, թե ինչո՞ւ համար լուռ մնացինք կարդալով տեր Մանգինյանցի Մեղուի մեջ (համար 13) պ. Չերքեզյանցի հայհոյությունքը,[46] որ ամենայն առատությամբ թափում էր Հյուսիսափայփ թե հրատարակողի և թե նորա գործակիցների վերա։

§2. Մեզ գրում են, թե ի՛նչ պատճառով մինչև այժմ մի քանի բառ փոսեցինք պ. Խուդարաշեվի «Обозрение Армении»[47] մակագրով գործի վերա, մինչդեռ շատ նյութ կար այնտեղ Հիշատակարանիս համար։

§ 3. Մեզ գրում են, թե որ զանցառության պատճառով չմերժեցինք լուրերը, որ Ճռաքաղից հետո (հոկտեմբերի 17-ին) ծնած Սկայորգին քանի մի անգամ հրատարակեց տեր Մանգինյանցի Մեղուի մեջ, որպես թե Հյուսիսափայլը խափանվելու էր, որպես թե մեք հեռանալով հրատարակողի գործակցութենից, դադարել էինք աշխատելուց, և թե ինչո՛ւ մինչև այժմ չհայտնեցինք մեր երկարատև լռության պատճառը։

§ 4. Մեզ գրում են, թե ինչու համար Հիշատակարանս կամ Հյուսիսափայլը, չէ նվիրում այնքան ուշադրություն բուն ազգային խնդիրների [ 389 ] որքան լցնում է յուր էջերը կամ ընդհանուր լուսավորության վերաբերյալ բաներով, կամ շատ և շատ հարևանցի քերվելով ազգային խնդիրների մոտից[48]:

Այս չորս խնդիրքը հասել են մեզ րազմաթիվ նամակներով, թեպետև աո ի սրտե պատրաստ էինք հարգել մեր ազնվամիտ թղթակիցքը, պատասխանելով նոցա հարցմունքին, բայց ֆիզիկական անկարելությունը, աոանձին պատասխանել այդ բոլորին, հաղթահարում է մեզ և հարկադրում է դիմել դեպի մամուլի օգնությունը; Այս պատճառով ևս որոշեցինք Հիշատակարանիս միջնորդությամբ խոսել, ուր մաքուր խղճմտանքով կաշխատենք հանդես հանել մեր պատճառները և կերպարանագործել մեր հայացքը, որ ունեինք այս առաջարկած խնդիրների մասին։

§ 1. Պ. Չերքեզյանցին հարգություն ցույց տված պիտի լինեինք, պատասխանելով նորա գրվածին, բայց մեք կարող չէինք հարգել մի մարդ, որ պարսավ էր գրում փոխանակ կրիտիկայի և մի գործ քննելու տեղ անդուռն բերանով հայհոյում էր այդ գործի հեղինակը։ Եթե նորա գրածը լիներ մի այնպիսի բան, որի օրինակը տեսված լիներ որևիցե քաղաքակրթյալ ազգի դպրության մեջ, անշուշտ կհարկադրվեինք պատասխանել, բայց պ. Չերքեզյանցի գրվածի մեջ բացի անամոթ հայհոյութենից բան չգտանք, ուստի և հարկ եղավ լռությամբ մերժել, որ պատասխանելով, մի գուցե մեք ևս ընկերանայինք արժանի գրվածի արժանի հեղինակին։

Եվ ինչ հարկ կար պատասխանելու մի գրվածի, մինչդեռ հասարակաց կարծիքը դատապարտեց նորա հեղինակը։ Ճշմարիտը խոսելով, մեք անչափ ուրախացանք տեսանելով մի այդպիսի թե գրողին և թե հրատարակողին արժանի հոդված։ Պարոնը, շատ ժամանակից սկսած, լրացյալ և անթերի իմաստություն վաճառելով մի տեսակ մարդերի, մանավանդ պանդոկների անկյուններում, կարծիք էր տարածել ամբոխի մեջ, յուր գերածայրյալ լուսավորության մասին։ Հնարը, որով պ. Չերքեզյանցը [ 390 ] կարողացել էր ներկել անդաստիարակ և անկիրթ պարոնների աչքեր, եղած էին նորա անհագ չարախոսությունքը, այս կամ այն պարոնի վերա, հրատարակելով սորանց ադես, և առաթուր կոխելիք լուր բարձրագույն գիտության ոտքի տակ։

Այս բանին մեծապես օգնել էր նաև ալն սոփեստական քննությումը ռուսաց լեզվով հայ Քերականության վերա, որ պ. Զերքեզյանցը հրատարակել էր, ցույց տալու համար լուր գիտությունը հալկական լեզվի մեջ։ Մի քանի բազմադեմ, կամ, ավելի լավ է ասել, անդեմ մարդիկ, փոքր էր մնացել, որ կիսաստվածների կարգը դասեին ալդ քննության հեղինակը[49]։ Դոցա մեջ էր գտանվել և մեր բարեկամներից մինը, որ 1853 թվականից սկսած, շատ անգամ գովելով մեզ այդ անզուգական գիտնականը, հորդորում էր մեզ մոտենալ դորան. բայց մեք, վաղուց արդեն հասկացած լինելով մեր բարեկամի դովասանած մարդու որպիսությունը, հրաժարվելով հրաժարվել էինք այդ բարեկամի առաջարկութենից, միևնույն ժամանակ, չկարողանալով թաքուցանել մեր սրտի ցավը, մեր սիրելի բարեկամի պարզամտության և անփորձության մասին։[50]

Ինչևիցե․ պ․ Չերքեզյանցը ահա այսպիսի կերպերով, հիմնելով լուր փառքի կոթողը վերոհիշյալ մարգերի ուսերի վերա, ավելի քան թե քսան տարու մեջ չէր դադարում հողմ արածելուց։ Պ. Չերքեզլանցը լուր բոլոր կլանքում միշտ դտանվել է վարագուրի քամակում և լուր հսկայական գիտության ապացույցքը գրավորական կերպով բերած դրած չէ հանդիսի մեջ, որ հասարակութլունը կարող լիներ բան հասկանալ և չհավատալ [ 391 ] այնուհետև չար լեզուների խոսածին, թե «դատարկ տակառը մեծ ձայն է տալիս»։

Պարոնը մինչև այժմ երկու տող րան գրած մարգ չէ. համբերում էր... Վերջապես «հատել է նորա համբերությունը», պիտո էր տպագրոuթյամբ հայհոյել. եթե այդպիսի ծայրագույն իմաստասիրության համար արծաթ ևս վճարող չլինի... գո՛նե, մի քանի տարի ժամանակով, դարձյալ կապահովե յուր գիտության համբավը, որ սկսել էր արգեն գունաթափվիլ։

— Ի՛նչ կըլլա եղեր։

— Բայց, արդյոք, այդ գրվածովը հասա՞վ գրոգը յուր նպատակին, կարողացա՞վ բժշկել մի քանի սրտի խոցվածք։

— Արհեստավորը, կատարելով յուրյան ապսպարված գործը, կարոտություն չունի մտանել այն խնդրի մեջ թե ի՞նչ չափով պիտանի էր այդ գործը ապսպարողին։ Նորանից խնդրում են կոշիկ, նա կարում է. մանավանդ եթե ապսպարողը ևս, յուր կողմից, երբեք մտածել չէ այն բաների արժանավորության վերա, որ գործակատարը հանձն էր առել պատրաստել։

-Ուրեմն, уптала той же монетой..

— Անտարակո՛ւյս։

— Արժանավոր հատուցումն։

Մեք կտրում ենք այս մասնավոր խոսակցության թելը, որ, մի տան անկյունում, երկու մարդու մեջ կար։ Մենք դաոնում ենք դեպի հասարակությունը, որի համար, գոնե արտաքին ձևով, տպվել էր այդ գործը, մեք կամինք այստեղ նկատել գորա հետևանքը վերաբերությամբ դեպի հեղինակը։

Հասարակությունը միաբերան մերժեց այգ հայհոյությոլնքը, այլև հալածեց հեղինակի գլխից այն կախարդական լուսակամարի երևույթը, որի մեջ մի քանի մարգերի աչքում պատկերանում էր պարոնը։ Հասարակությունը իրավունք տվեց այն բոլոր մարգերին, որ երբևիցե բամբասված էին պ. Չերքեզյանից. հասարակությունը ստուգապես ճանաչեք այժմ նորան յուր գրվածից։ Վարագույրը հեա քարշվեցավ և հերոսը գտանվում է թատրոնաբեմի վերա, ո՞վ կհամարձակվի բերան բանալ, խոստովանիմ և հավատամ։

Չենք կարող ուրանալ, որ այդ գրվածը հավանելի էր եղել մի թեթևամիտ պառավի, որ երբեմն մի քանի կեղծավոր մարգերի բերանով համեմատվել էր Հոմերոսի և Միլտոնի հետ. (ո՛րպիսի սրբապղծություն). բայց մի՞թե ստույգ չէ առածը «նման զնմանն սիրէ»։ Դարձյալ պիտո է ասենք, ճշմարտության պարծանքի համար, որ այդ պառավը, յուր վայր [ 392 ] ի վերո խոսակցության պատուհասը ընդունեց մի կտրիճ բանասերից, մի բազմության մեջ, մինչև որ անվանված Հոմերոսը ինքը ուրախությամբ ընտրեց Զաքարիայի իննամսյա լռությունը։

Չենք ուրանում, նույնպես, որ պ. Չերքեզյանի գործը շատ և շատ հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի, որ թեև ատում էր գործի հեղինակը, բայց ավելի մեծ ատելություն ունենալով դեպի Հյուսիսափայլի գործակատարքը, այնքան ուրախացել էր, որ մինչև անգործ ոգևորվել էր... Բայց զարմանում ենք, թե ինչպես «Կոտրած ոտքով կավիճ անմահ տաղերգուն[51], մի տաղ չէ ասել պ. Տերքեզյանցի հիշյալ հսկայական քաջագործության վերա։

Մեղուի 13-երորդ թերթը հրատարակվելուց հետո, մեք բավական միջոց քննեցինք այն տպավորութքունքը, որ այդ դրվածը արեց հասարակության վերա. և տեսանելով, որ ժողովուրդը զզվելով մերժեց և դատապարտեց, մեք հասանք մեր վճռական նպատակին։

Մեր սիրտը և հոգին վկայում է մեզ մեր գործի արդարությանը։ Այս վկայությունը հերիք մխիթարություն է մեղ և անսպառելի աղբյուր մինչև ի մահ գործականության։

Մինչև այսօր չենք նայած ուշադրության անարժան արգելառիթների վերա, այսուհետև ևս նայողը չենք, կտրելով մեր ճանապարհը հայկական քարերի և փուչերի մեջ։ Նախատինք համարելու էինք մեզ Մեղուի և նորա համախոհների գովեստը, եթե դոքա մի օր սխալվելով տալու լինեին մեզ, նախատինք համարում ենք ներկայումս և պիտի համարենք ապագայում, ըստ որում չենք կարոդ մեր անձը չանարգել, թայլ տալով մեզ ընդունել այդպիսի գովեստներ։ Մեծ ուրախություն է, որ այդպիսի մարդիկ հայհոյում են մեզ. և ներկայումս շատերը բացերև տեսանում են Հյուսիսփայլի և Մեղուի ուղղությունքը։

Տհաճ չենք, տեսանելով սև բամբասանքի գունդերը մեր վերա հարձակված: Հայհոյությունքը, որ բխում են հայ սրտերից և դուրս են երևում հայ մամուլերից, մեք համեմատում ենք այն նեխած շարավի հետ, որ այսքան դարերով հավաքվել է հայկական հիվանդ կազմվածքի մեջ: Մարդասեր վիրաբույժը տեղիք չունի բարկանալու, եթե մի մահառիթ խոց կամ ուռույց կտրելու ժամանակ, արյուն ու թարախ էր զարկում այնտեղից նորա երեսին։ Վիրաբուժի խորհուրդն է դուրս բերել հիվանդի կազմվածքից այդ ապականությունքը:

Իջանելով հայ դպրության ասպարեզը, մեք գիտեինք, որ դարավոր [ 393 ] տգիտությունը պատերազմ պիտի հայտնե գիտությանը, որին լինելով մի լոկ սպասավոր, օրհնեցինք և ընդունեցինք այդ պատերազմը:

Անհնարին էր, որ ուրիշ ազգերի մեջ պատահածը չպատահեր և մեր մեջ. այս րոպեում անչափելի է մեր ուրախությունը, ըստ որում հայությունը մի քայլափոխ արել է արդեն։

Թշնամությունքը չունին այն զորությունը, որ կարողանային մոլորեցնել մեզ, մեր ուխտյալ ճանապարհից. մեր աստղը քարշում է մեզ դեպի այդ խորհրդական ճանապարհի ելքը և մեք հետևում ենք այդ ճակատագրական ձգտողությանը։

Երանի՛ էր մեզ, եթե ունենայինք խելացի հակառակորդք, բայց, որպես հայ, զրկված ենք, ներկայումս, այդ պարծանքից։

Չկամինք առավել խոսել պ. Չերքեզյանցի գրվածի պատճառով. այլապես, դեպի չարը պիտի գործ դրած լինեինք ընթերցող հասարակության համբերությունը, ձանձրացնելով նորա սիրտը մեր ավելի երկար դադարելովը մի անխորհուրդ ունայնաբանության վերա, որ յուր սրտի հավելվածից, բաշխել էր պարոնը Մեղուի հասարակությանը։

Հաջողություն մաղթելով Չերքեզյանցին, պ. Նազարյանցի պատճառով գրելու գրքի մեջ[52], դառնում ենք դեպի երկրորդ խնդիրը, որ արել էին մեզանից։

§2. Երբ աոաջին անգամ դուրս երևեցավ պ. Խուդաբաշևի գիրքը, մեք հարկադրվեցանք կարդալ նորան ակամա. ակամա կարգում էինք, հառաջուց ճանաչած լինելով պարոնի թե հայագիտության և թե այլ բաների մասին ունեցած տեղեկության չափը։ Եվ մեր ընթերցանության հետևանքը հաստատեց մեզ, որ իրավունք ունեինք չկարդալու հոժարությամբ և ախորժանքով մի այդպիսի գրված։ Մի փոքր ներքև, կհայտնվի ընթերցողներին մեր իրավունքը։

Մեր դավանությունը, հայոց ազգի ամբողջական ապահովության վերաբերությամբ, այսպես է, թե ազգը պիտի յուր գոյությունը պահպանե յուր եկեղեցու միջնորդությամբ։ Համաշխարհական հեղափոխութենների մեջ, եկեղեցու ինքնուրույնությունը եղել է և մեր ազգի ապահովության գրավականը: Մեք միշտ ուրախությամբ ենք հիշել, որ հայոց ազգը յուր հիշատակի արժանավոր Բարկեն, Աբրահամ և այլ կաթողիկոսների ձեռքով, մերժել է մի այլ եկեղեցու իրավասություն յուր վերա, ըստ որում դորա բարոյական ազդեցությունը պիտի վտանգեր ազգությունը [ 394 ] Հայոց ազգի ներկա սերունդը (բացի մի քանի ախտացած մարգերից), կատարյալ իրավունք է տալիս այդ մարգերին, որ պահպանելով յուրյանց եկեղեցու անկախությունը, պահպանեցին ազգի գոյությունը, և մեր համար սուրբ են նոցա հիշատակքը: Այս երախա տգիտական զգացմունքի լափով, որ ցույց էր տալիս յուր խնկելի և տոնելի բարերարներին, հայոց ազգը արհամարհություն ունի դեպի այն մարդիկը, որ կամ անձնական օգտի, կամ երկյուղի, կամ այլ հարակցության պատճառով օտարի հետ խախտեցին երանելի նախնյաց ուխտը, նենգեցին մեր ազգի և նորա եկեղեցու ինքնուրույն գործնականությունը: եզր [53] անունի սկզբնատառը դարավոր ժամանակներից սկսած գլխիվայր է գրում ազգը և այդ հերոստրատյան պարծանքը ուխտագրուժների մեք պիտի կտակենք մեր զավակներին։

Պ. պոլդաբաշեվի գրվածի հոգին հարկադրում էր մեզ պաշտել մի ամենևին լռություն, թույլ տալով, որ ինքնըստինքյան թանձրանա դորա վերա ժամանակի հավիտենական դատապարտությունը։ Ավելորդ էր նաև ընդդեմ զինվորվիլ մի աշխատության, որ յուր չնչին կարծիքները ևս, կամ այս ու այն տեղից (օրագրերից և լրագրերից) մուրացած տեղեկությունքը և հայացքը հաստատելու համար, աղճատում էր պատմական իրողությունքը և զրպարտում էր այնպիսի մարդիկ մեր երանելի հայրապետներիը, որոց և ոչ կոշիկների խրացը արժանի էր լուծանել։ Այդպիսի աշխատության հատուցումը է մի սառն արհամարհության, որ լիամասն կերպով ընդունեց ազգից։

Շատ ժամանակ է, որ մեք ստացել էինք մեր թղթակիցներից մի քանի արդարացի նկատաղությունք այդ գործի վերա, չտպեցինք նոցանից և ոչ մինը և տպելու ևս չէինք, եթե, ինչպես Հիշատակարանիս սկզբումը ասացինք, բազմաթիվ նամակներ անհանգիստ արած չլինեին մեզ։ Մի քանի տողից հետո կդնենք այդ նկատողութեններից մինը, որ ստացել ենք նամակի ձևով և որ ուներ այսպիսի ստորագրություն «Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկնյանց։ [54]

Պ. Բաբկենյանցի նամակը կարող է մի փոքր ճաշակ տալ մեր ընթերցողներին, թե որպիսի բան էր պ. Խուդաբաշեվի գիրքը։

Մեր կողմից (բացի ծանոթութեններից), ուրիշ բան չենք [ 395 ] նսլմ այդ նամակի վերա, այլ միայն խնդրում ենք արգո ժողովագրից, որ խնայելով յուր ութսունամյա հասակին, հանգիստ տա յուր անձին և ազատ թողա բռնարարութենից հայոց եկեղեցին, որ երբեք չէ խնդրել պարոնի փաստաբանությունը և այսուհետև ևս կամք չունի խնդրել:

Չենք կարծում թե պ. Խուդաբաշեվի ցանկությունը եղած լինի ընկնել հայ մատենագրերի կարգը. եթե այդպես լիներ, ապա նորա աշխտատություն քը պիտի լինեին հայերեն և հարկավորապես այլ կերպարանքով և այլ հոգով. թողնում ենք, որ ներկայումս, մի փոքր ավելի բան հարկավոր է հայ մատենագրին, քան թե ուներ պ. Խուդարաշեվը։

Հույս ունինք, որ խաղաղ հոդով կլսե մեր գրածը պ. Խուդաբաշեվը, ըստ որում, ինչպես մի ժամանակ առակ էին արել Թուրքիայի հայերը, արտաքին թշնամանք չէ, այլ ներքին համոզումն»: Հույս ունինք, թե և դպրության Դոն Քիշոտները կդադարեն մի օր յուրյանը ասպետական քաջագործութեններից, ինչպես Սերվանտեսի հերոսը դադարեցավ, և այո մեր ակնկալությունը, անշուշտ հառաջանում է և ֆիզիկական և բարոյական պատճառներից։

Մեհեկի 10, հայոց 1809 թ., Դվինի ավերակներում:


Արգո պարոն, ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ


«Եթե զանարժանն ըստ պիտոյիցն ոչ

յանդիմանես» մի՛ լինիր վարդապետն:

ԵԶՆԻԿ


Երկար ժամանակ մտատանջությամբ չարչարվելուց հետո, որոշեցի գրել Ձեզ այս նամակը, և սրտիս ցավը թափելով մի փոքր ազատ շունչ առնուլ։

Իհարկե պիտի հարցանես, թե այս ինչ մարդ է, որ բոլորովին անծանոթ լինելով ինձ, արդեն նամակի սկզրիցը վարվում է որպես մի մոտ բարեկամ, որպես մի վաղեմի ծանոթ։ Այո՛, եվրոպացի՛ք, ինքյանք ավելի քաղաքավարի լինելով, իրավունք ունին ուրիշներից ևս ճիշտ քաղաքավարություն պահանջելու, բայց մեք, ասիացիքս, զուրկ ենք այդպիսի բարակ բաներից. մեր մեջ ասիական կոպտության հետ թագավորում է հին նահապետական հոգին - պարզությամբ դիմել դեպի մի մարդ և առանց վարագույրների հայտնել սրտի խորհուրդը:

Թողունք այս ևս, ես հայ եմ, Դուք ևս հայ եք, մի՞թե այո անունը չունի յուր մեջ այն ուժը, որ երկու այդպիսի անունով մարդիկ, թեև հազարավոր [ 396 ] դարավոր մղոններով միմյանցից հեռի, մոտեցներ միմյանց ղեթ սրտով և հոգով. մի՞թե իմ և Ջեր հայությունը գրավական չեն մեր մտերմության, ինչ եմ ասում ես, մեք պիտի ավելի լինենք, քան թե մտերիմ, ըստ որում մեք եղբայրք ենք, ըստ որում մեր երկուքի արյունը ևս մի աղբյուրից է։ Ես կարծում եմ, որ այս բոլորը իրավունք են տալիս ինձ ընտանեբար վարվիլ ձեր հետ, գրելով մի, գուցե երկարախոս, նամակ։ Ես հույս ունեմ, որ Դուք բաց դրկով կընդունիք ձեր հեռավոր եղբայրը և մասնակից կլինիք այն տխրության, որով շրջապատված է հոգիս ներկա րոպեում։


Չկարծեք, թե իմ տխրությունը հառաջանում էր մի մասնավոր, կամ անձնական ցավի, կամ վտանգի պատճառով. քա′վ լիցի. ես մի անհսմ մարդ պիտի լինեի, որ սեական ինձ վերաբերյալ բանի համար անհանգիստ առնեի մի ուրիշ եղբայր, տխրությանս աղբյուրն է մեր արտասվելի ազգը:


Ո′հ, որքան թշվառությունը, որ մինը մյուսի քամակից հաջորդում են, մեր անմիաբանութենից և միմյանց դավաճանելուց. այո′, մի մասնով այս ևս կարելի է ասել, որ «մեր հայրերը ազոխ կերան, իսկ մեր ատամները հարվեցան»։ Բայց այսպիսի վտանգավոր դրության մեջ, մինչ մեր անիվը կանգնած է յուր դարձակետի վերա, որ վազե կամ դեպի փրկություն, կամ դեպի հավիտենական կորուստ, այսպիսի մի խորհրդավոր ժամանակամիջոցում, երբ նախախնամությունը կշռում է և չափում է ազգերը, կվայելե՞ մեզ նոր ի նորո քրքրել հին կրոնական վեճերի քուրան, որին այնքան զոհ տվեց Հայաստանը մինչև այսօր։ Մեր աչքով տեսանում ենք ուրիշ թառամած ազգերի վերստին ծաղկիլը, ճընշված և չորաբեկ սրտերի նոր զորությամբ զվարթանալը և ընդարձակվիլը, այգ բաները լինում են մեր քթի տակ, բայց մեք կրոնական վեճերը քըրքըրելուց ավելի բան չունինք։ Այդ քուրայի մոխիրը և գազախը հերիք է որքան կուրացոլցել է մեզ, լվանանք մի փոքր մեր աչքերը և դադարենք գեթ այսուհետև կուրության գազանին զոհ գնալուց։


Աղետալի անցքեր, որ պատահում են ամենայն օր մեր կողմերում, հատկապես այս կրոնական վեճերի պատճառով, շատ մեծ շարժառիթք են, որ նստիս ու լաս, մինչև որ թաղման գերեզմանդ լցվի աչքեդ արտասուքով. իհարկե ազգային օրագրերից, գոնե հարյուրից մինը, իմանում եք և գիտեք, խոսք չկա, որ մի թշվառ բան է այս, բայց մեք, այս կողմերում, խավար ժողովրդի բնակակից, գուցե մի փոքր ներողության ևս հանդիպինք, հայտնի բան է, շատ չնչին ներողության, եթե աչքի տակ ձգվին բոլոր մեզ շրջապատող պայմանքը։


Իսկ խնչ ասենք, մինչդեռ Դուք ևս լինելով Եվրոպայի մեջ, ազատ [ 397 ] չեք այս թշվառութենից. ի՞նչպես ներենք Ձեր աշխարհում բնակվող մեր եղբայրներին, որոնք այսպիսի լուսավորյալ ժամանակում, բան ու գործ թողած, ընկնում են այդ վեճերի քամակից։ Օտարոտի են Ձեզ իմ խոսքերը, այնպես չէ՞. պարզեմ, որ հասկանաք։

Այս միջոցներումս ձեռքս ընկավ մի ռուսաց լեզվով գիրք, այսպիսի մակագրով «Обозрение Армении» А. Худабашева. Մեծ հաճությամբ նայեցա վերնագրին, բայց երբ սկսեցի կարդալ, արդեն հառաջաբանը, ասես թե, ապտակ իջեցուց երեսիս. հարկ չկա ասել, որ բոլոր գիրքը կարդալը հավասար էր կից ընդունելու։

Թողունք առանց ուշադրության այլ սխալները, որովք շատ փարթամ է պ. Խոլդաբաշեվի գիրքը. պատճառ, ուղղել այդ բոլորը, մեջ բերելով նորա աղճատաբանությունքը և օրինավոր կարգով հերքելով նորա բոլոր սխալական գաղափարը, պիտի հարկադրվեինք մի նոր դիրք դրել, երկու անդամ մեծ պ. Խադաբաշեվի գրքից (պարոնի գործը չարժե այսպիսի աշխատության), թուղանք որ պարոնը Եվժեն Բոռեի աշխարհադրութենից օգուտ եմ քաղել ասելով, հասկանում է եղած յուր բառ առ բառ թարգմանելը. թողունք պ. Խուդաբաշեվի ծուռ և սխալական հայացքը ազգային պատմության մեջ երևեցած իրողութենների վերա, բայց ի′նչպես լոռ մնանք, համր դևի պես պապանձված, կամ ի′նչպես չբողոքենք այն զրպարտությունների ընդդեմ, որ պարոնը ժողովում է մեր երանելի և սուրբ նախահարց գլխին, որպիսիք էին սուրբ Պարթևը, սուրբ Մովսես Խորենացին և սուրբ Ներսես Շնորհալին, որոնց անունը խնկվում է հայկական եկեղեցու մեջ, և որոնց գերեզմանի հողը համբուրելի են մեզ։

Ի′նչպես չհարցանենք պ. Խուդաբաշեվից, թե Խորենացու ո՞ր բանը իրավունք է տվել նորան, որ նա Խորենացին անվանն թեթևամիտ[55]։ Խորենացին, մեր պատմության հայրը, յուր ժամանակի անզուգական փիլիսոփան, ազգի համար մինչև ի մահ աշխատողը և այն խորհեմ, ծանր, խելացի և իմաստուն ծերունին, մի թեթևամիտ հռչակել, և այն օտար լեզվով, մինչ եվրոպական գիտությունը ընդունել է նորան և օրինավոր քննության առնելով հատուցել է արժանի վարձը։ Ո՞չ ապաքեն առավել, քան թե թեթևամիտ է նա, որ այսպիսի անհիմն և անտեղի կարծիք ունի այն երկնաքաղաքացի ծերանա վերա։

Աոաջին անգամ լսելով այս բանը պ. Խուդաբաշեվից, բնավ չտարա կաս ե ցանք կարծել, որ պարոնը, կամ, ամենևին չէ կարդացել Խորենացին, կամ թե լէ հասկանում նորա գրվածքը։ Մի փոքր ավելի [ 398 ] պ. Խուդարաշեվի գրքի, հավաստեց մեզ և երկրորդ կարծիքը:

Առաջին կարծիքը, նորանով, որ պարոնը ապացուցանել կամելով, Հայաստանում, մոգական կրոնի, այսինքն կրակապաշտության, թագավորյալ կրոնը լինելը, իբրև վկայություն մեջ է բերում Խորենացու հոգաբարձությամբ մեզ հասած ազգային երգի կտորը Վահագնի մասին, և հայոց Լեզվի մեջ զենդական խոսքերի երևելը։ Խորենացին կարդացողը, եթե օրինավոր կարդացել էր, պիտի անշուշտ տեսաներ, որ հայերը տիրապես կռապաջտ են եղած և Վահագնի երգը ցույց է տալիս, ինչպես այո՞, պատմությունը ևս վկայում է, որ ազգը Վահագնին ևս անցուցել է յուր դյուցազների կարգը և պաշտել է։ Բացի սորանից, պ. Խուդաբաշեվը զենդական խոսքերի անունը հիշելով և նորանց ապացույց բերելով հայոց կրակապաշտության, ապացուցանում է լուսավորյալ աշխարհի առաջև, որ բնավ իսկ գաղափար չունի, թե ի՞նչ ասել է հնդկա-եվրոպական լեզուներ, կատարելապես ապացուցանում է, որ անտեղյակ է այդ լեզուների ծագման և կերպարանագործության ընդհանուր պատմությանը։

Երկրորդ կարծիքը, այսինքն Խորենացու գրվածքը չհասկանալը (թեպետ հարկավոր ևս չէր այս բանի համար ապացույց ներս բերել), նորանով, որ նույն այդ հառաջ բերած «Երկնէր երկին և երկիր» ամենին հայտնի երգը թարգմանում է այսպես.

Зачинало небо, зачинала земля так же точнокак и море пурпуровое.
Терзали муки зачатия и красный тростник;
Из жершинок его вырвыался дым и вскоре показивалось пламя.
Из пламени этого исходил юноша с русыми власами,
Пламя обняло кудри его и прядало около его бороды;
Очи его и веки были два солнца.

[56] [ 399 ] 

Այսպիսի բաներ հազարավոր ունինք նկատած այդ Գրքի մեջ, որ ինքնըստինքյան ոչ այլ ինչ է, բայց միայն ժողովածու տեղի և անտեղի, հում և խակ նյութերի, որ առանց ընտրության, առանց կարգի, այս ու այն տեղից հավաքել է և տպելով խոշոր տառերով, այլև ցանցառ տողերով, կազմել է մի հաստլիկ գիրք, որպեսնի տեսանողը գոնե երևույթին նայելով, հոժարի վճարել որոշած գինը։

Բայց մեք այդ բաների վերա խոսելու միտք չունինք, լռությունը համարելով ամենաարդար դատապարտություն այդպիսի պակաս և անկազմ ծնունդների համար... Բայց աստուծո սիրու համար ասացեք, ինչպես թողանք հետևյալ տողերը. «Ներսեսի մահուց հետո գրված է հայոց եկեղեցու ընդհանրականից բաժանվելու կորստական սկիզբը. [57] [ 400 ] Ներսեսի հաջորդ Սահակը, ջերմեռանդությամբ պաշտպանելով ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան յուր անձնական արտոնությունքը և իրավունքը, չկամեցավ այլևս Կեսարիա դիմել, յուր կաթողիկոսական իշխանության հաստատություն ստանալու համար, և այլն և այլն» (երես 105):

Այստեղ հիշված Ներսեսը և Սահակը են մեծ Պարթևները, բուն Լուսավորչի ցեղից, որոնց հիշատակը հանդիսավեհությամբ տոնում է մեր եկեղեցին, որոնցից սուրբ Սահակին ճանաչում է հայոց ազգը մեծ պատճառ յուր լուսավորության, այլև հիմնադիր թարգմանության սուրբ գրքի։ Չգիտենք ի՛նչ մտածել պ. Խուդաբաշեվի խղճմտանքի մասին, որ չէ երկրայում մուր քսել այսպիսի անմերձենալի մարդու վերա, կարծիք տարածելով մեծ սուրբի մասին, որպես թե նա, ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան յուր անձնականը պաշտպանելու մտքով չէ դիմել դեպի Կեսարիա։

Եթե, արդարև, սուրբ Սահակի օրով լիներ դադարեցուցած մեր կաթողիկոսների ձեռնադրությունը Կեսարիայում, այն ժամանակ ևս, սուրբ Սահակի վարքը, որքան մեզ հայտնի է, տեղիք չէր տալիս մտածելու, թե այդ առաքինի հոգին, եկեղեցու և ազգի համար կենդանի նահատակը, երբևիցե կարող էր յուր անձնականը գերադաս համարել եկեղեցական օգուտից:

Այդ երանելի և սուրբ կաթողիկոսները ե՞րբ և ո՞ւր ցույց են տվել անձնական օգտի կամ փառասիրության ծարավ. խեղճերը ազգի օգտի համար անդադար նեղության, հալածանքի մեջ տարուբերվելով, մինչև անգամ յուրյանց մարմնավոր պիտույքի մասին նեղություն կրելով, նեղություն և ցավ հալածանքից, աքսորից, սովից, նեղություն և ցավ սուտ բարեկամներից և դրուժաններից. այդ հոգիացած առաքինի մարդերից ոմանք ծեծի տակ հոգին փչելով (մի խրտվիլակ թագավորի հրամանով) ոմանք մի պիղծ թագավորի ձեռքով թունավորվելով, ոմանք կապած ձեռք ու ոտով այս կամ այն բռնակալի դուռը տանվելով, բերվելով և՛ շղթաների մեջ յուրյանց անարատ հոգիները արձակելով, և այո բոլոր տառապանքը, վիշտերը և վերջապես մահու բաժակը ազգի անունով, ազգի լավության և եկեղեցու հաստատության համար, մինչև տակը խմելով, պիտի՞ համարվին յուրյանց օգուտը, անձնական իրավունքը գերադասո՞ղք: Համորեն հայոց ազգի անունով բողոքում ենք պ. Խուդաբաշեվի ընդդեմ։

Ուշադրության արժանի է և այն, որ պ. Խուդաբաշեվը մեզանչելով սուրբ Սահակի անձին ընդդեմ, ինչպես վերևում ասացինք, մեծապես մեղանչում է և պատմության ընդդեմ, յուր կամեցածի պես աղճատելով իրողությունքը։ [ 401 ] Լսենք մի փոքր մեր Հովհաննես պատմաբան կաթողիկոսի խոսքերը, որ պատմելով արևելքի առանձին պատրիարքութենների հիմնարկությունքը և հաստատությունքը, շարունակում է․ «Սոցա նման և մեր Արշակ թագավորը և հայոց նախարարությունքը, համարձակության ստանալով, պատրիարք կացուցին հայոց ազգի վրա մեծ Ներսեսը. ինչպես արժան էր, իրավախոհ պատճառ մեջ բերելով մեր Բարթողիմեոս և Թադդեոս սուրբ առաքյալքը, որ տիրոջից վիճակվեցան հայերին, որպես քարոզք և ավետարանիչք, որոնց և նշխարված ոսկերքը կան մեր մեջ և որոնց աթոռը ստացավ կենդանի մարտիրոս Գրիգորիոսը և այլն, և այլն1։

Այս ծանրակշիռ վկայությունը հերիք է ապացուցանելու համար, ազգային և եկեղեցական պատմության անտեղյակ պ. Խուդաբաշեվին, թե հայոց ազգի ինքնուրույն կաթողիկոսությունը սուրբ Սահակից շատ հառաջ, դեռ մեծ Ներսես Պարթևի կաթողիկոսության սկզբումը հաստատված լինելով, և մինչև սուրբ Սահակը, Շահակ, Զավեն, Ասպուրակես առաքինի կաթողիկոսքը, ինքնուրույնաբար կաթողիկոսություն արած լինելով, սուրբ Սահակը պատճառ չուներ Կեսարիա դիմելու, թեև պարոնը չէ ուղարկում նորան Կեսարիա, հրատարակելով նորան անձնական շահասիրությամբ վարակված մարդ։

Ինչպես թողունք պ. Խուդաբաշեվին ասել, թե «հայոց եկեղեցու ընդհանրականի հաղորդութենից բաժանմանը հարակից եղան կորստական հետևանք ազգի բարօրության վերաբերությամբ։ Բաժանվելով ասորաց եկեղեցուց2, որպեսզի կախողություն չունենա նորա հոգևոր

1 «Ըստ սմին սակի ապա և մերն թագաւոր Արշակ և նախարարութիւնք Հայոց համարձակութիւն ասեալ, կացուցին ի պատրիարքութիւն տանս Թորգոմայ զմեծն Ներսէս, փաստս իրաւախորհս ըստ արժանին ի մեջ առեալ զսուրբ առաքեալսն մեր. զԲարթուզիմէոս և զԹագէոս, որք Ազքանազեանս ազին վիճակեցան ի Տեառնէ քարոզք և աւետարանիչք․ և նշխարեալ ոսկերք նոցա կան ի միջի մերում, զորոց և զաթոռն իսկ ընկալաւ կենդանի մարտիրոսն Գրիգորիոս» (Տես. Հովհ․ կաթ․ տպ. ի Մոսկվա, երես 28—29)։

2 Չգիտենք, թե հայոց եկեղեցին ե՛րբ կախումն է ունեցել ասորոց եկեղեցուց, որ գորանից ազատվելու համար հարկ լիներ բաժանվիլ ասորիներից։ Բացի սորանից պ․ Խուդաբաշեվի ասածից դուրս է գալիս, թե հայերը հառաջ ասորոց եկեղեցուց են բաժանվել և հետո հունաց եկեղեցուց։ Արդյոք այս բանը դիմանո՞ւմ է կրիտիկական պատմությանը, կտեսանեք իսկույն։

ա․ Հայոց եկեղեցին, կամ նորա հոգևոր դասը, երբեք կախողություն ունեցած չէ ասորոց եկեղեցուց կամ նորա հոգևոր իրավասութենից, ուստի և ոչ երրեք ապստամբած և հեռացած, ինչպես կամի ցույց տալ մեզ պ․ Խուդաբաշեվը։

բ. Բուն ասորիք, այսինքն նոքա, որ մեր հետ միասին երեք ժողովք ընդունելով մնացին (և ոչ նոքա, որք սահեցան դեպի նեստորականություն), մինչև այդ ընդունում են Հայոց եկեղեցու հաղորդությունը․ սորան իբրև կենդանի ապացույց կարող է լինել այն, որ շատ անգամ նոցա քահանայք կամ եպիսկոպոսները բուն իսկ Էջմիածնի մեջ [ 402 ] խանութենից, իսկ այժմ կտրելով յուր հաղորդությունը հույներից և բոլոր Արևմտյան եկեղեցիներից, որ այն ժամանակ ընդհանրական եկեղեցու հետ մի էին, հայերը զրկվեցան օգնականներից և պաշտպաններից, որ միմիայն կարող էին պաշտպանել նորանց կրակապաշտ պարսկի նեղութեններից» (տե՛ս երես 110)։

Պ. Խուդաբաշեվը, այս տողերը գրելով, ապացուցանում է մեզ, թե ազգի հոգին և հասկացողությունը քաղաքականության կամ կրոնի մասին, երբեք նյութ չէ եղել նորա մտածության։ Բոլոր հայոց պատմության մեջ, պ. Խուդաբաշեվը, ոչ մի տեղում, չէ կարող ցույց տալ մեզ, որ հայերը յուրյանց կրոնը, կամ, դավանությունը զոհ բերած լինեին յուրյանց քաղաքականության կամ մի այլ ապահովության։

[58] [ 403 ] Նոքա լավ էին հասկանում, որ կրոն ասացյալը, դավանություն ասացյալը, խղճմտանքի բան լինելով, բնավ վերաբերություն չուներ օտար կամ դրացի ազգերի։ Հայերը խիստ լավ գիտեին, որ յուրյանց կրոնը կամ դավանությունը վնասակար չէր նոցա, որ կամ դրացի էին Հայաստանին, կամ տիրապետել էին նորան։ Հայերը գիտեին, որ այդ օտար դրացու կամ հարստահարողի փույթը այն չէր, որ հայերը հավանելու չէին փրկության, պատկանելով մի ինքնուրույն ազատ և անկախ եկեղեցու. հայերը գիտեին, որ այդ օտար պետությունքը, ձեռք տալով նորա կրոնին կամ դավանությանը, կամենում էին վեր առնուլ այն որոշող պատը, որ բաժանում էր միմյանցից այդ ազգերը, որպեսզի հեշտ լինի նոցա այնուհետև կուլ տալ խե՜ղճ Հայաստանի որդիքը։ Այս բաների գիտութենից հետևում է մեր պատմության մեջ այն իրողությունը, որ հայերը սուր են ցույց տալիս կրոնի կամ գավանության դաշինքներին փոփոխություն առաջարկողին. այս պատճառով մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին հայոց անցած գնացած կյանքի մեջ:

[59]

Ծան. Բաբկենյանցի
[ 404 ] Ավելորդ մի բան էր ասել և հաստատել, որ Բյուզանդական կայսերրությունը, յուր փտած սկզբունքով, երբեք չէ կարողացել, այլև չէ կամեցել մի հիմնավոր և շարունակ դաշնակցություն պահպանել Հայաստանի հետ: Կտոր փշուր եղած դեպքերը ևս ապացուցել են, արդեն վաղուց, որ Հայաստանին օգնելու մտքով չէր, այլ, իբրև մի որոգայթ խորամանկ քաղաքական խորհրդով։

Ո՛ր մինը կարդաս. «Հայոց հոգևորականությունը, որ հասկացել էր «այս բաժանման (հայոց և հունաց) կորստական մի բան լինելը, յուր հոգու մեջ սաստիկ ցանկանում էր միավորվիլ և խաղաղություն առնել (հունաց հետ), ծածուկ արտասվելով սխալական վարդապետության և ախտավոր ձգտողության այսքան դառն պտուղները» (երես 114, բառական թարգմանություն)։

Այս բաները վերաբերվում են Ներսես երրորդի ժամանակակից անցքերին։ Ո՛ր հայը, որ փոքր ի շատե կարդալ գրել գիտեր, չէ տեսանելու պ. Խուդաբաշեվի սխալանքը պատմության ընդդեմ։ Ներսես երրորդի օրով, բոլոր ազգը պահանջեց կաթողիկոսից, որ սա անխախտելի պահե ազգային եկեղեցու անկախությունը և ինքնուրույնությունը, երբ հունաց Կոստանդին կայսրը գրգռվելով յուր, հայոց մեջ գտանված զորքերից, պահանջեց, որ հայոց եկեղեցին միանա հունաց եկեղեցու հետ։ Հայց, յուրյանց կաթողիկոսով և ազգային եպիսկոպոսների ժողովով, նամակ գրեցին կայսրին և հայտնելով, թե հայերը շատ և անտանելի նեղութենների համբերելով, մեռանելով, նահատակվելով պարսից ձեռքով և ի վերա այնր ամենայնի անխախտ պահելով յուրյանց կրոնը և դավանությունը, չեն կարող ընդունել կայսրի առաջարկությունը։ Այս բանի մանրամասն պատմությունը գտանում ենք Սեբեոս եպիսկոպոսի Պատմության մեջ, ուր պահված է և վերևում հիշված նամակի պատճենը։

Բայց երբ Կոստանդին կայսրը բազմաթիվ զորքով խաղաց Հայաստանի վերա, որ հպատակեցնե յուրյան, և երբ Դվին քաղաքում բնակվեցավ կաթողիկոսի տանը, հրամայեց յուր հոգևոր դասուն քարոզել հայոց եկեղեցու մեջ Քաղկեդոնյան ժողովը և պատարագել, ուր Ներսեսը յուր եպիսկոպոսներով հանդերձ ստիպվեցավ հաղորդվիլ:

Սակայն պիտո է ասել, որ դույն այդ հաղորդության օրում, մի եպիսկոպոս չհաղորդվեցավ և դուրս գնալով բեմից ծածկվեցավ ամբոխի մեջ. և երբ կայսրը կանչեց նորան և հանդիմանեց, նա ուրիշ այլ բաների մեջ պատասխանեց և այս, թե ինքը Ներսեսը հակառակ է հունական հաղորդության։ Կայսրից փոքր հանդիմանություն չլսեց Ներսեսը այս բանի մասին: Իսկ երբ, թեև ակամա կաթողիկոսը հաղորդվեցավ հունական խորհրդին, այն ժամանակ մեծ շշունջ ընկավ ազգի մեջ, մինչև որ [ 405 ] Ներսեսը հարկադրվեցավ փախչել գնալ յուր հայրենի գավառը։ Այն ժամանակ ազգը Հովհաննես Մանասկերտցի վարդապետին հանձնեց աթոռի տեղապահությունը, որ ազգային հոգևորների ժողովով 651 թվականին, նզովեց Մանասկերտի մեջ Քաղկեդոնյան ժողովը։

Ազգային պատմիչների վկայելով այսպես է եղել բանի ընթացքը. իսկ այսպիսի, երկյուղի համար, րոպեական ընդունելությունը մի՛թե նմա՞ն չէ Վարդանանց մոգություն ընդունելուն և միթե կարելի է մտածել, և արդյոք թո՞ւյլ է տալիս լոգիկան եզրակացնել, թե հայք, վերստին (իսկույն) մերժելով այդ հաղորդությունը, ցավեին յուրյանց բաժանվելու վերա։ Եթե պիտի ցավեին, նշանակում է հոգով և սրտով ընդունել էին, իսկ թե ընդունել էին, ի՛նչ հարկ կար վերստին բաժանվելու։

Չգիտենք, թե ի՛նչ աղբյուրից գիտե պ. Խուդաբաշեվը, որպես թե հոգևորականությունը ծարավում էր միաբանության, և սրտի խորքում արտասվում էր հերձվածի դառն պտուղների վերա: Իբրև վկայություն այս բանին, կարո՞ղ է արդյոք պարոնը հառաջ բերել մեզ մի պատմական իրողություն։ Բայց մինչև նորա այս առաջարկությունը ընդունելը կամ մերժելը, թող ներվի մեզ կարծել, թե պ. Խուդաբաշեվը ուրիշ տեսակ չէ իմանում այս բաներս, այլ միայն յուր երևակայական զորությամբ, որ ինչքան և հանդես ունենա բանաստեղծության մեջ, պատմական գործերում զրկված է ամենայն արժեքից։

Դարձյալ պ. Խուդաբաշեվը գրում է, «թեև կարելի էր, հետո, մոտից ճանաչելով ճշմարտությունը, ընդունել Քաղկեդոնյան ժողովի սահմանադրությունքը, ինչպես վրացիք ընդունեցին, բայց, ձախողակի, հայերը մնացին միևնույն սխալ դատողության մեջ» (երես 184), այսինքն մերժեցին Քաղկեդոնյան ժողովը։

Պարտականություն համարում ենք հրապարակով հայտնել անարվեստ կոմպիլատորին, թե մեք, քննելով և քրքրելով հայոց պատմության թերթերը, ո՛չ մի տեղում չենք գտանում բուն ազգի կամ նորա հոգևորականության մեջ միավորության ձգտողություն, իսկ գորան հակառակ միտումն, ամենայն քայլափոխում, մինչև որ Լամբրոնացին հարկադրվեցավ չափավորություն քարոզել, որովհետև եկեղեցու անկախությունը պաշտպանելու և օտարից հեռանալու զգացողությունը բարձրացել էր մինչև թշնամության աստիճան։

Որքան խոսք ու ժողովք եղած են միավորության խնդրի մասին, այդ բոլորը միշտ պատահել են նախ, հույների առաջարկությամբ և երկրորդ, ազգի անիշխանության կամ մի այնպիսի ժամանակ, երբ Բյուզանդիոնը մեծ ազգեցություն ուներ Հայաստանի վերա։ Իբրև ապացույցք մեր այս մասին ասածներին, գնում ենք պ. Խուդաբաշեվի առաջև մեր ազգային [ 406 ] հեղինակների գործերը և խորհուրդ ենք տալիս նորան մի փոքր ուսումնասիրել այդ հեղինակությունքը։ Հույս ունինք, որ այդպիսի ուսումնասիրությունը ավելի՛ մխիթարական կլինի նորան յուր երեկոյացյալ հասակում, քան թե նորա տպած գործի պես աշխատութենների հրատարակելը, որ բանի տեղ չանցանելուց հետո, անլվանալի մեղադրության պատճառ են լինում, քանի որ հայոց տառը պիտի կարդացվի։

Անհայտ չէ հայերից, որ սուրբ Ներսես Շնորհալու ժամանակ, ինչպես նաև նորա եղբոր Գրիգոր կաթողիկոսի ժամանակ, հունաց Մանվել կայսրը, շատ և շատ ցանկանալով հայոց եկեղեցու հունաց հետ միավորության, բացել էր մի շարունակ դավանաբանական գրագրություն այս առարկայի վերա, ուղարկելով ուրիշների հետ Թեորիանոս անունով իմաստասիրությամբ հռչակված հույն աբեղան, որ սա բերանացի խոսե Շնորհալու հետ և կարգի դնե միավորության խնդիրը։

Այս բաների մասին, որպես պատմական գրավոր հիշատակարան մեք միմիայն Ընդհանրական գիրքը ունինք, իսկ նորանից ավելի ոչինչ. այս պատճառով ևս այդ անցքերի պատմության վերա նայում ենք այն չափով և այն հայացքով, ինչ չափով և ինչ հայացքով ավանդվում են այնտեղ։

Պ. Խուդաբաշեվը, որպես ստույգ պատմություն ընդունելով մի հունական գիրք, նորա ռուս թարգմանութենից, որ ուներ ինքը, և ուր որպես թե գրված էին Շնորհալու և Թեորիանոս աբեղայի խոսակցությունքը, յուր ներկա աշխատության մեջ նկարագրում է Ներսես Շնորհալին, որպես մի երկդիմի մարդ, յուր ազգը խաբող, հունական օգուտը պաշտող և ավելի հույն քան թե հայ։ Բացի սորանից, մի քանի բաներ, որ վերաբերվում էին մեր եկեղեցու հատկական բնավորության, որ մինչև այսօր պաշտվում են, և որ պ. Խուդաբաշեվի սրտի մեծ ցավի համար պիտի մինչև վերջը պաշտվին, պարոնը ճանաչում է «կարոտ ուղղությանս»:

Ահա նորա խոսքերը. «Որովհետև այն բաները, որ մեղադրանք էին համարվել հայերին, ոչ բոլորը միօրինակ նշանավոր էին. և մի քանի մեղադրության պատճառներ Ներսեսը յուր նամակների մեջ հրատարակել էր բոլորովին սուտ, այն ժամանակ Թեորիանոսը ուշադրություն դարձուց այն բաների վերա, որ ավելի մեծ էին նորա աչքում և որ հիրավի կարոտ Էին ուղղության, որպես ա. Հիսուսի Քրիստոսի բնության, կամքի և ներգործության վարդապետությունը. բ. Քրիստոսի ծննդյան և մկրտության մի օր տոնելը. գ. Սուրբ աստվածի մեջ խաչեցար վասն մեր հավելացնելը և դ. Դրոշմի խորհրդի մեջ մզյալ յուղերի գործադրությունը». երես 222։ [ 407 ] Ահա այս չորս բաները պ. Խուդաբաշեվն ևս Թեորիանոսի հետ համաձայն, կարոտ է ճանաչում ուղղության։

Փոքր է այս, լսեցե՛ք և հետևյալքը։

«Երբ, այս կերպով, քննվեցան անհամաձայնության նշանավոր խնդիրները, և ողջից գլխավորը, որ բովանդակում էր յուր մեջ Քրիստոսի երկու բնության, կամքերի և ներգործությունների վարդապետությունը ընդունեց կաթողիկոսը (Ներսես Շնորհալին), իսկ ծեսերի զանազանությունքը մեծ մասով ճանաչվեցան հեշտությամբ ուղղվելիք։ Ներսեսը խոստացավ, ուղղափառ եկեղեցու հետ միանալու համար, ամենայն հնար գործ դնել։ Այս օրից, ասում էր նա, կսկսեմ գրել բոլոր հայոց եպիսկոպոսներին և դեպի ժողովը կհրավիրեմ նորանց այս գործի համար և, երբ նոքա հավաքվին, կառաջարկեմ նոցա այն բոլոր վկայությունքը, որոնց վերա մտածում են հայերը հաստատել յուրյանց վարդապետությունը, նույնպես, և քո ցույց տվածները. և սկզբում ինձ ցույց կտամ հայոց կողմում, հետո, փոքր առ փոքր, աստիճան առ աստիճան, և զգուշությամբ կսկսեմ բանալ նոցա յուրյանց մոլորությունքը, մեղադրելով նորանց և Հովհաննես կաթողիկոսի գրվածներով։ Մի խոսքով, ես հույն կլինիմ և հույների համար, կամ ավելի լավ, կաշխատեմ ճշմարտության համար, հայերի ընդդեմ, և հույս ունիմ, որ իմ ոչխարքը կլսեն իմ ձայնին և այլն և այլն և այլն», երես 232։

«Այս բոլորը ավարտելուց հետո,— շարունակում է պ. Խուդաբաշեվը,– Ներսեսը միայն մնալով Թեորիանոսի հետ, արտասուքը աչքերում, հանձնեց նորան խնդրել թագավորից, որ Կոստանդնուպոլսի մեջ, յուրյանց խոստովանությունը հաստատվելուց հետո, հրամայե պատրիարքին... խաչը ձեռքին օրհնել հայոց ազգը, որ այսքան ժամանակ դուրս էր մնացել եկեղեցուց, և հետո աղոթք առնել մոլորության մեջ (այսինքն հունաց դավանությունը չընդունելով) մեռածների համար, որ աստված ներե նոցա անգիտության մեղքը։

Հրաժարական ողջույն տալով Թեորիանոսին (1170 թվականի դեկտեմբերի մեջ), Ներսեսը հանձնեք նորան երկու նամակ կայսեր անունով, մինը ծածուկ, իսկ մյուսը հայտնի։ Առաջին (այսինքն ծածուկ1[60] ) նամակի մեջ նա ուղղակի ցույց էր տալիս յուր առ ի սրտե ցանկությունը ուղղափառ եկեղեցու հետ միավորվելու, և վկայում էր, թե, հավասար առաջին երեք ընդհանրական ժողովների, ընդունում է Քաղկեդոնյան ժողովը։ Իսկ մյուս նամակում (հայտնի նամակում) նա աշխատում էր

Ծան. Բարկեն
[ 408 ] միայն մի փոքր մեղմել զանազանությունքը հայերի և հույների մեջ, թե ծեսերի և թե հավատի վարդապետության»։ Երես 233—234։

Կո՛մս, չափեցեք այս անիրավությունքը, որ չափելով և կամիք, բայց մեք ընդունել այսպիսի բաներ չենք կարող։ Այս բոլորը հրատարակում ենք անարգ գրպարտությունք Ներսես Շնորհալու վերա, և ոչ մի վկայությամբ չհաստատվելիք։

Թեորիանոսի Շնորհալու հետ խոսակցությունը բովանդակող գիրքը, որ պ. Խուդաբաշեվը ընդունում է որպես պատգամ սրբության, և որի վերա հիմնվելով հայերի և օտարների առաջև, սևացնում է Ներսես Շնորհալին, գիտությունը չէ կարող ընդունել։ Այդ դեռ ապացույց չէ, եթե ոչ մի տեղում չեղած և ոչ մի ուրիշի վկայությամբ հաստատված բանը, երևում է Թեորիանոսի գրքի մեջ։ Ի՛նչպես կարելի է ընդունել այն խոսքերը, որպես սեփական խոսքեր Շնորհալու, որի հոգին և ուղղությունը քաջ հայտնի են մեզ բոլորովին այլ կողմից, նույնիսկ Շնորհալու ընդհանրական թղթերից, հոգեշարժ շարականներից կամ այլ աշխատութեններից։

Մեք բողոքում ենք այն խոսքերի ընդդեմ, որ Թեորիանոսը կամայաբար դնում է Շնորհալու բերանը, մերժում ենք, որպես մերկ սուտ, նորա արտասվալի պաղատելը Թեորիանասին և հայերը մոլորված ճանաչելը, մերժում ենք սաստկությամբ նորան վերագրված երկդիմի բնավորությունը, մերժում ենք և ծածուկ նամակի գրությունը կամ գոյությունը։

Ազգի և ազգային եկեղեցու անունով խնդրում ենք բոլոր հայկական օրագրերից և լրագրերից, բոլոր գրչավոր և բանագետ մարդերից, հրապարակով հայտնել յուրյանց կարծիքը այս մասին, որպեսզի այսպիսի այլանդակ գաղափարք չհամարձակվին մյուս անգամ մարմին առնուլ և երևել ազգի մեջ։

Կո՛մս, Դուք պարտակա՛ն եք ազգի բողոքը ընդդեմ այս բաների հրատարակել, եթե այդպիսիք Ձեր անունով ուղարկվին1։[61]

Հյուսիսափայլը, որպես մի բարոյական գործարան, պարտակա՛ն է պաշտպանել յուր ազգը և եկեղեցին։

Հերի՛ք է, արտասուքը խեղդում են խոսքերս կոկորդիս մեջ. աչքերս ընդունակ են այժմ առավել լալու, քան թե գիր գրելու. վերջացնում եմ նամակս և ցանկություն չունիմ մյուս անգամ ձեռք առնուլ այդ գիրքը:

Ծան. Կ. Էմմ.
[ 409 ] Ես այս օրից մոռանում եմ հավիտյան որպես գիրքը նույնպես և նորա հեղինակը:

Փոքրիշատե տեղեկություն տալ ազգին այդ գրքի վնասակար ուղղության մասին, անմերժելի պարտականություն համարեցինք մեզ, առավելը թողնելով ուրիշներին։

Հույս ունիմ, որ այս նամակս տեղ կգտանե Ձեր Հիշատակարանի մեջ, իսկ ես մնամ և այլն...

ԱԲՐԱՀԱՄ ԴԻՈՍԿՈՐՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆՅԱՆՑ

Տարակույս չկա, որ կարդալով այս նամակը կհասկանան ընթերցողքը մեր դրությունը, թե ինչո՛ւ մինչև այժմ լռեցինք և լռել ենք պ. Խուդաբաշեվի չնաշխարհիկ ժողովածուի ընդդեմ։ Ինչ խոսեինք դորա վերա. դիցուք թե պ. Խուդաբաշեվը ձանձրույթից ստիպված, ձեռք է զարկում այդպիսի բաների, կամ ավելի ճիշտ խոսելով, ուրիշներին աշխատեցնում է այդպիսի եգիպտական գործի վերա, բայց մեք ինչպես կարողանանք կարգավոր քննության տակ ձգել մի գործ, որ հառաջաբանից մինչև վերջը պատկերացնում է մի անկարգություն, մի զարհուրելի խաոս, որպիսի հազիվ թե եղած է տիեզերքի արարչագործութենից հառաջ։

Լսվում է, թե պ. Խուդաբաշեվը ձեռք է զարկել այժմ Վրաց պատմություն գրելու. բարի ճանապարհ. եթե կամի, այդ գործը ավարտելուց հետո, թող պարապի Բուխայի ընտանեկան կյանքի նկարագրությամբ... Միայն թե հեռի պահե յուր հեղինակական քանքարը հայոց ազգից։

Ազգը կարոտ չէ նորան և երբեք խնդրած չէ նորա փաստաբանությունը. պարոնը, ինքնակամ, յուր սենեկի անկյուններում աստվածացան դառնալով, մեջ է մտանում կրոնական խնդիրների և ծիծաղելի է կացուցանում որպես հայոց ազգը, նույնպես յուր տաժանելի աշխատության արդյունքը։

Սորանից ավելի բան չունինք ասելու. և ցավում ենք շատ, որ իրրև հիշատակագիր, մի փոքր մերկանդամ հարկադրվեցանք ցույց տալ պ. Խուդաբաշեվին ճշմարտության երեսը, գուցե թերևս դրդելով նորա սեփական կարծիքը յուր (օգտակար անվանած) գործի մասին։

Այժմ դառնանք դեպի երրորդ խնդիրը։

§ 3. Սկայորդու տարածած լուրերը1[62] ավելորդ էինք համարել մերժել. պատճառ, մեզ քաջ հայտնի էր նորա հրատարակած համբավների [ 410 ]

ստությունը․ գիտեինք, որ Հյուսիսափայլը դադարելու չէր ներգործելուց․ գիտեինք, որ մեք ինչպես հառաջ, այժմ ևս գործակից էինք այս հրատարակության։ Ընթերցող հասարակությունը տեսանելով Հյուսիսափայլը, տեսանելով մեր գործակցությունը, կարո՛ղ է վկայել մեր ասածի ստուգությանը։

Թշնամությունը և կատաղի նախանձը հարկադրել էին Սկայորդուն ցանկանալ թե՛ Հյուսիսափայլի վերջանալուն և թե՛ մեր հրաժարվելուն այդ օրագրի գործակցութենից։ Շատ անգամ սաստիկ ցանկությունքը ձգում են մարդս մի ջլային թուլության մեջ, շատ անգամ զառանցանքը, մանավանդ մի այդպիսի խե՜ղճ վիճակում, պատկերացնում է մի վայրկյան հիվանդի աչքին այն ամենայն բանը կատարված, որոնց փափագով ցանկանում էր նա։

Մեք գիտեինք, որ մի այդպիսի ողբալի վիճակում գրել է Սկայորդին յուր վսեմական նամակները դեպի Մեղուն, այս պատճառով ևս ավելորդ համարեցինք մի երկու բառ խոսել, մանավանդ ցանկանում էինք, որ մի փոքր հարատևե նորա ուրախությունը, ըստ որում եսականություն համարում էի՛նք լուծանել նորան։ Թող եթե կամի այսուհետև ևս հրապարակե այդպիսի լուրեր, մեք արգելք չենք. և հիրավի ի՛նչ այլ պաշտոն ուներ նա, բացի սորանից, կատարելու։

Մեղա, մեղա․ նա ինքը յուր անձը ձգել է այժմ կրիտիկոսների կարգը, քննելով Գամառ-Քաթիպայի եզովպոսի առակները։ Այս բանում ևս չէ կարելի չտեսանել նորա պարկեշտությունը, յուր ասպարեզը սկսանելով կես մատնաչափ մի գրքից, մանավանդ քննության արժանի առաջին բանը համարելով հանդես հանել տպագրության սխալները։

Ամենայն հաջողություն ցանկանում ենք պարոնին, այս նոր ասպարեզի մեջ, և հավատում ենք, որ նորա ջանքը կպսակվի, կատարելագործելով, եթե ոչ հայ հեղինակների աշխատությունքը, գոնե հայատիպ մամուլների գրաշարությունը։

Մեր երկարատև լռության մասին, այսքան միայն արժան ենք համարում ասել, որ դա մի կամայական բան չէր։

Մեք միշտ Հյուսիսափայլի հետ ենք եղել և կմնանք. Հյուսիսափայլի դավանությունը է և մեր սրտի խոստովանությունը։ Եվ եթե պատահի մեզ, ո՛վ գիտե, ճանապարհորդությամբ, կամ այլ զանազան մեզանից չկախված պատճառներով ավելի երկար լուռ մնալ, այնուամենայնիվ անբաժան ենք Հյուսիսափայլից, և Հիշատակարանը պիտի երևի նորա մեջ։ Բացակայության ժամանակ, ճանապարհորդության փոշիների միջից ևս կաշխատենք լսելի կացուցանել մեր ձայնը ընթերցող [ 411 ] հասարակության, որքան և որչափ հնարավոր կլինի, մի այդպիսի վիճակի մեջ գտանվող մարդու, գործ կատարել։

Աշխատենք պատասխան տալ և հետևյալ խնդրին։

§ 4․ Հյուսիսափայլը, կամ, Հիշատակարանս, կարելի եղածի չափ պարապում են ազգային բաներով և միշտ պիտի պարապին, այն չափով, ինչ չափով կարող է մի փոքրիկ հասարակություն գործակատար գտանվիլ։Մեք խնդրում ենք այն մարդերից, որ թեթև աչքով նայում են մի շարունակ հրատարակության վերա, իջանել հայկական դպրության ասպարեզը և դորանով ոչ միայն լցուցանել մեր պակաս թողածքը, այլև փորձել աշխատությունը։ Պահանջել շատ հեշտ է, բայց ամենայն պահանջողություն պիտի լինի բանական դատողությամբ։

Ավելորդ ենք համարում ասել թե ոչ ոք իրավունք չունի բռնադատել ուրիշի սրտի վկայությունը. Հյուսիսափայլի ուղղությունը հայտնի է արդեն, նա մինչև վերջը հաստատ պիտի մնա յուր ուղղության մեջ, պարտական չհամարելով յուր անձը ուշադրություն դարձուցանելու անկյունախոս ճարտասանների իմաստակության վերա։

Ազգի էական օգուտներին զոհել ենք և պիտի զոհենք ամենայն բան. պատասխանելու չենք տրտնջանքին, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են այսպիսի չնչին զոհերի պատճառով։ Գորա հակառակ շնորհակալ կլինինք, եթե մի բանասեր ցույց տա մեր վնասը ազդի ընդհանրությանը և նորա ապագա ճակատագրին։

Ազգի լուսավորության և հասկացողության աստիճանը, այլև այն շրջապատը, որի մեջ կանք մեք, վաղուց արդեն հարկադրել են մեզ հայկական դպրությանը տալ այն ակնարկական ուղղությունը, որ երբեմն հայտնի էր Ֆրանսիայում անունովս, Litterature allusionelle[63]:

Շատ ժամանակ չէ, որ ասել էինք, թե ազգության տունկը, ինքնուրույն գործականության աղբյուր է գիտակցությունը, իսկ գիտակցությունը դուրս է բխում լուսավորութենից։ Եթե օրագիրքը մի կողմից պարտական են պահել յուրյանց ազգայնության նեղ շրջանակը, մյուս կողմից չէ պիտո նոցա ձեռքից թողուլ ընդհանուր լուսավորության լայն ասպարեզը։ Մեր կարծիքով, առաջինը առանց երկրորդին երբեք հաջողություն չէ գտանելու և քաղաքակրթության պտղավետ սկզբունքը մեջ պարտական ենք որոնել երկրորդի մեջ։

Ճշմարի՛տ է և այն, որ շատ բան ևս չէ կախվում օրագրի հրատարակողից կամ նորա գործակիցներից․ երկիրը շատ անգամ բուսուցանում [ 412 ] Է դալար ծիլեր, բայց և շատ անգամ հյուսիսի ցուրտը պաղեցնում է նորանց արևագալից հառաջ...

Նայելով մեր ներկա վիճակին, մեր մխիթարությունը պիտի որոնենք անդադար գործականության մեջ. շարժողությունը, ինչ կերպով ևս հայտնվի մարդկության մեջ, օրհնած է, որովհետև հոգի կա նորանում, որովհետև կյանք ունի։

Ավարտելով մեր խոսքը, այն չորս խնդիրների մասին, որ եղած էին մեզանից, չենք կարող չհայտնել մեր ցավը, այն պատճառով, որ չենք կարող այս անգամս ուրիշ բաների վերա խոսել, ըստ որում առանց նոցա ևս բավական ձգվեցավ բանի ընթացքը։ Բայց և այնպես կարելի չէր զանց առնել և չհայտնել Կոստանդնուպոլսի ամենապատիվ սրբազան Գևորգ արքեպիսկոպոսի պատրիարքական աթոռից իջանելը և նորա փոխանակ Բրուսսայի առաջնորդ ամենապատիվ սրբազան Սարգիս արքեպիսկոպոսի պատրիարքական գավազան ընդունելը։

Սորանից մի քանի շաբաթ հառաջ, մասնավոր նամակներ տեղեկություն էին տալիս մեզ, թե պատրիարքական գավազանը երրորդ անգամ պիտի հանձնվի ամենապատիվ Հակոբոս սրբազան արքեպիսկոպոսին, բայց ազգի քվեարկությունը չճշմարտեց մեր թղթակցի կարծիքը։ Հունաց պատրիարքը նույնպես փոխված է։

  1. Առաջին իսկ օրից պահպանողական «Մեղու Հայաստանի»-ն թշնամական գիրք բռնեց «Հյուսիսափայլս»–ի և մասնավորապես նրա գլխավոր հրապարակախոս Ծ. Նալբանդյանի նկատմամբ։ Հայ կղերա-ֆեռդաչական և բուրժուական-նացիոնալիսաական հոսանքների հաաժողովրդական գործերի անխնա մերկացումը Նալբանդյանի կողմից «Մեղու Հայաստանի»-ի խմբագիր Մանդինյանը համարում էր սրբապղծության և ազգակործան արարմունք։ «Ազգը իզուր չվատաբանենք»,— գրում էր այդ թերթը՝ խավարամիտ կզերին և խարդախ վաճառականներին դիմակազերծ անելք համարելով «ամբողջ ազգի վատարանում»։ Այդ թերթը կոշ էր անում «չպառակտել ազգային ուժերը», «համերաշխ գործել»։ Նալբանդյանը գտնում էր, որ հենց ժողովրդի, ազգի շահերն են պահանջում այդ մերկացումները կատարել և չի կարելի թշնամական իրարամերժ ուժերի մեջ թորթոքվող պայքարը կասեցնել. այդ պայքարը րնական է և անհրաժեշտություն։ Մանդինյանը թերթի 1858 թ, №16-ում հանդես եկավ մի Նոր հոդվածով ուղղված «Հյուսիսափայլ»-ի դեմ։ նալբանդյանը ակնարկում է ահա այդ հոդվածը։
  2. Մանդինյանը մի ժամանակ եղել է նալբանդյանի քաղաքական թշնամի և հալածող, Ներսես Աշտարակեցու քարտուղարը և ակնարկը դրա մասին է։
  3. Ռեակցիոններ Մսեր Մսերյանը կրոնի դասագիրք կազմելու համար Ներսես Աշտարակելուց ստացել է «աստվածաբանության մագիստռոս» տիտղոսը: Հեղինակն ակնարկում է այդ փաստը:
  4. «Հանդես նոր հայախոսության» կրիտիկայում Նալբանդյանը մերկացել է սղոլաստիկների կարծիքը քննադատության մասին: Ակնարկը վերաբերում է դրան:
  5. «Կովկասս - շաբաթաթերթ, հրատարակվում է 1846-47 թթ Թիֆլիսում՝ Հ. Կաքենյանի և Հ. Արզանյանի խմբագրությամբ, գրաբար լեզվով։ Այս շարաթաթերթին աշխատակցել է Խաչատուր Աբովյանը:
  6. «Արարատ» - 1859—51 թթ. Թիֆլիսում՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ՝ լույս տեսնող պահպանողական ուղղութան՝ քաղաքական–բանասիրական և աոևտրական շաբաթաթերթ։ Առաջին անգամ այս շաբաթաթերթում է տպագրվել Նալբանդյանը
  7. Նալբանդյանը նկատի է ունեցել «Նոր քնար Հայաստանի» ընդհանսւր խորագրի տակ Լույս տեսած գրքերից աշուղ Սեյեադի ժողովածուն. «Զանազան երգը», պ. Պետրոսի Տ ՑովսԷփեան Մագաթեանց Շամախեցվոյ Ծեյեադի մականուանելոյ...Մսսկվա, 1857։
  8. Նկատի ունի Խորենացու «Հայոց պատմության» մեջ պատմած առասպելը Արտավազդի մահվան մասին։
  9. Նալբանդյանի աոանձին հոդվածը աշուղ Սեյեագի ժողովածուի («Նոր քնար Հայաստանի» չորրորդ տետրակի) մասին լույս չի տեսել, չնայած «Հյուսիսափայլում» Նազարյանցը ծանոթագրություն է տվել, թե ամսագրի համարներից մեկում հրաաարակելու է այն։
  10. Ակնարկում է «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվը։
  11. Լոթեռ — ճիշտը՝ լութերական։
  12. Ֆարմասոն - ճիշտը՝ ֆրանկմասոն, մասոնականության հետևող.
  13. Գիրսաս Բրամինապետ - նկատի ունի ռեակցիոներ Սարդիս եպիսկոպոս Ջալալյանին։ Վերջինս հասկացել է, որ Գիրսասն ինքն է (Սարգիս անունը կազմող տասերը աեղափոխած) և հեաադայում կովկասյան փոխարքայի գլխավոր գրասենյակի պետին գրած զեկուցագրում գանգատվել է դրա դեմ։
  14. Կոմս Էմմանուելը հորեղբայր էր անվանում «Հյուսիսափայլ»֊ի գյխավոր խմբագիր Նազարյանին «Հորեղրորիցս ծածուկ շարադրել էի» — արտահայտությամբ Նալբանդյանը բողոքում էր, որ լիբերալ հայացքներ ունեցող խմբագիրը խանգարում է նրան կղերա- աղայական և բուրժուական ազգայնական հոսանքների դեմ ազատ գրելու։ Մի ուրիշ տեղ Նալբանդյանը (Կոմս Էմմանուեը) գրում էր իր ընթերցողներին. «Ինչպես վաղուց հայտնել եմ ձեզ, պատվելի ընթերցողը, մի հորեղբայր ունիմ, որ միշտ «քննում է իմ բոլոր առանձնական գրվածքն անգամ»։ Նայբանդյանը գանգատվում էր, որ Նազարյանը նրա գլխին ոչ միայն խմբագիր է, այլն գրաքննիչ։
  15. Մի բերանացի ավանդություն, որ հասել է ինձ, և որի ստուգությանը չեմ կարող երաշխավոր լինել, ասում է, թե մի հայկական աբեղա, նախանձելով Պետրոս Վարդապետի շնորհին, որ գտել էր Եկատերինա կայսերուհու առաջն բարձրագույն հրովարտակ ստանալով նորանից, այլև առաջնորդ կարգվելով գաղթական հայերի վերա, գեղ է տվել և սպանել է նորան։ Շնորհակալ կլինեինք, եթե մեր Նախիջեանցի բարեկամքը, ծերունի մարգերից, հարց ու խնդիր առնելով, մի ստույգ տեղեկություն հասուցանեին մեզ այս իրողության մասին։
  16. Նախիջևանի Մագիստրատը, պարզ քաղաքական գործերում, որպիսիք էին առևտրականք, ժառանգականք, վարվում է այդ օրինագրքով, որի քրեական և պատժապարտական մասները անհամաձայն լինելով Տերութենական օրենքներին մնացած են առանց ներգործության: Խնդրում ենք մեր գիտնական բարեկամ Թեոդոբոս Եսայան Խատամյանից հարգել մեզ ուսումնական ծանոթաբանությամբ այդ օրինագրքի մասին, որպես վայել էր նորա նման ուսումնական հայ պարոնի, որովհետև մեք քսան տարի հառաջ տեսած ենք այդ օրինագիրքը, և այն վայր ի վերո:
  17. Ներսես Աշտարակեցին Նախիջևանի դպրոցից, որտեղ սովորում էր Նալբանդյանը, վտարեց Գաբրիել Պատկանյանին և նրա փոխարեն ուսուչից նշանակեց իր լրտես, կաթոլիկ Մկրտիչ Եգանյանին։ Նալբանդյանը դասի ժամանակ, հրապարակորեն ցույց տվեց Եգանյանին տգիտությունը և հեռացավ դպրոցից։ Այո եղավ Նալբանդյանի առաջին ելույթը բռնակալ Աշտարակեցու դեմ։
  18. Նախիջևան և Ղրիմի քաղաքներումը «թեթև թափել» ասում են այն բանին, որ Հայաստանումը անվանվում է «վախ թափել»։ Այս բանի մանրամասն նկարագրությունը կգտանե ընթերցողը պ. Նալբանդյանցի «Մինին՝ խոսքը, մյուսին՝ հարսն» աշխատության մեջ։
  19. Ակնարկում է է «Ազգասերի» 1847 թ. № 60-ում տպագրված Մասեհ Բաբաջանի կտակը։ Օգտագործելով այն, որ այդ կտակի գործով, Նոր նախիջևանի հասարակությունն իրեն պատվիրակ է ընտրել 1860 թվականի վերջերին Նալբանդյանը մեկներ արտասահման հեղափոխական աշխատանքներ ծավալելու համար:
  20. Ակնարկում է Ն. Աշտարակեցու կողմից Թիֆլիսում հիմնադրած Ներսիսյան դպրոցը, որի մասին Նալբանդյանը բացասական կարծիք ուներ։
  21. Արա՛, ինչ անում ես (այսինքն՝ քո գործով զրաղվիր): (Ծոնոթ, 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։
  22. * Ի դեպ (ֆր.): (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։
  23. Իտալական կոմպոզիտոր Վերգիի այս օպերան շատ Էր սիրում Նալբանդյանը։
  24. Մովսես Խորենացու արտահայտությունն է:
  25. Սարգիս Վանանդեցու «Արիստակես» ողբերգությունը։
  26. Թե ի՛նչ վիճակներում գտանված հոգևորականներ ազգային լուսավորությանը գործակից են, այդ մեզ հայտնի չէ. կցանկանայինք լսել, թեև շատ տխուր դիմադրությունք այդ խոսքին վաղուց արդեն շտեմարանված կան հին տարիների Հիշատակարաններիս մեջ։
  27. «Մասյաց աղավնի» — կղերական ռեակցիոն հանդես, հրատարակվում էր սկզբում Փարիզում (1855—58)՝ հայերեն և ֆրանսերեն, ապա Թեոդոսիայում (1858—65)՝ հայերեն և ռուսերեն։ Խմբագրում էր ռեակցիոներ Գաբրիել Այվազովսկին։
  28. «Ճռաքաղը» Մսեր Մսերյանցի ղեկավարությամբ զինակցում էր Գաբրիել Այվազովսկուն՝ Նալբանդյանի և «Հյուսիսափայլի» դեմ մղած կռվում:
  29. Անգլո-թուրքական գործակալ, կովկասյան ժոդովուրդների և Ռուսաստանի թշնամի, 19-րդ դարի 30—50-ական թթ. ռեակցիոն շարժման՝ մյո.րիտիզմի պարագլուխ Իմամ Շամիլի անունը Նալբանդյանն օգտագործել է Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն բնութագրելու համար։ 1859 թ. մարտի 31-ին Գր. Սալթիկյանին գրած նամակում Նալբանդյանը ասում է. «Հիշատակարանն իհարկե կարդացել, թող պ[արոն] Շամիլը յուր Խալիլ Նայիբին մին հոգոց ասե» (Մ. Նալբանդյան, «ԻԼԺ», Դ հատոր, 1949 թ.. էջ №1): Խալիլ Նայիբի անվան տակ նալբանդյանը նկատի ուներ Այվազովսկու գինակից՝ Նոր-Նախիջևանի հասարակությանը հարստահարող Հարություն աղա Խալիբյանին։ Գեղարվեստական փայլուն պատկերի միջոցով Նալբանդյանը աոաջադրել է Շամիլի գնահատման իր կոնցեպցիան։ Նալբանդյանը Շամիլի մեջ տեսել է կատաղի բռնապետին և հասարակ ժողովրդի ազատության մոլեռանդ թշնամուն։ Նալբանդյանի նկարագրած Շամիլն իր նայիրների շրջապատում ասում է. «Ազատությունը ստեղծել է աստված միմիայն հզոր մարդերի համար. մյուս անզոր մարդիկ զրկված են նորանից։ Եվ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող ե հրամայող, իսկ մյուսները ծառա, ստրուկ և հրամանակատար։ Ամենայն գործողություն հասարակ և անզոր մարդերի կողմից ազատությամբ հաոաջացուցած, մենք ճանաչում ենք ապստամբություն, իսկ ապստամբությունը — պատժի արժանի հանցանք»: Շամիլի նպատակը ոչ թե հասարակ ժողովրդի ազատությունն է, այլ այդ ժողովրդի վրա իր բռնակալական իշխանության հաստատումը։ Այվազովսկուն համեմատելով Շամիլի հետ Նալբանդյանը մերկացրել է հայ ժողովրդի թշնամուն, իսկ Շամիլին համեմատելով Այվազովսկու հետ՝ դիմակազերծ է արել լեռնական դեսպոտին ու խավարապաշտին: Հետևելով պատմական գրականության սխալ տրադիցիային, Նալբանդյանի երկերի սովետական հրատարակության ծանոթագրողները մեր պայծառ դեմոկրատին մեղադրել են Շամիլին սխալ գնահատելու մեջ։
  30. Այն բանը, որ ընդդեմ չէ հորեղբորս ճաշակին և հասկացողությանը, անտարակույս ընդունելի է ժողովրդին, ըստ որում հորեղրայրս ունի լավ ճաշակ և տեր է խիստ, բարոյականության: Բացի սորանից պ. Շահրեգի պարկեշտութենից հառաջացած արգելանքը զրկանք ճանաչելով Հիշատակարանիս ընթերցողներին, արժան համարեցի ներս բերել Հիշատակարանիս մեջ նորա խորհրդավոր տեսիլը, հուսալով մեր բարեկամի ներողամտության վերա:
  31. Այնքան գրելիք կան, այնքան խոսելիք կան, որ ժամանակ կորուսանել մի այդպիսի գիրք քննելով, ամենևին կամք չունիմ. հայանում եմ հրապարակով։
  32. Ակնարկում է Սարգիս Ջալալյանի «ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» աշխատության երկրորդ հատորը:
  33. Գալֆալանները «Հրեշտակն Հայաստանի» անունով պարբերական չեն հրատարակել։
  34. Ակնարկում է Նապոլեոն Բոնապարտին:
  35. Ապերախտ բռնակալը Լուի Թոնապարան է։
  36. «Լամարթինի գանգատանքը» հավանորեն Նալբանդյանը չի թարգմանել։ Ուրիշ հիշաաակում չկա այդ առթիվ։
  37. (Լաա.)։ Նմանը նմանին բուժում է (Ծանոթ․ 1945 թ․ Երկերի լիակատար ժող․ խմբ.)։
  38. Տե՛ս Յավելուած ի պատմութին վերադարձի,երես 86, տպած Փարիզ. 1858։ «Թեև գուզնաքեայք ոմանք, բայց այս օրուան չորս միլիոն ազգի մը երեսփոխանք են ճանչցուած Գաղզիո կայսերտնիսա մայրաքաղաքին մեջ»։Մինչ իսպառ բողոքում ենք այս ինքնակոչ երեսփոխանության ընդդեմ, Արևմուտքի հետ միասին։
  39. Թոռնակ Կըկռիկյանը Փարիզում տպարանատեր ճանիկ Արամյանի գրական ծածկ անունն էր։
  40. Չգիտենք, թե պ. Թ. Կըկռիկյանը, ինչ խորհրդով Մխիթարյան անունի վերա դնում է պատկառելի ածականը «պատկառելի»։ Մխիթարյանց ո՛ր գործի համար վերագրվում է նոցա անունին այդ ծանրակշիռ խոսքը
  41. Գերապայծառ Հասուն ասելով, հասկանում է պապական հայերի պատրիարքը Կոստանդնուպոլսի մեջ։ Սա որպես փրոփականդադի թշնամի է մխիթարյանց, և մխիթարյանք փոքր ինչ ընդդիմություն ցույց տալուց հետո, խոնարհական և մեղայական նամակներով, թերևս ընծաներով ստիպվեցան նորա սիրտը առնուլ:
  42. Ներքին համոզումն, տպած 1853. Նոյեան աղավնու տպարանում, երես 29. «Ա» տպած գրքերդ, քեզ թող ըլլա, վանքիդ մեջ պահե զանոնք, որ ուրիշի մը ընծա ընե: Պապին կողմեն, մենք քեզմեն շնորհակալ ենք ու հռովմեական պարգևի կարոտ չենք» Արդարև այս խոսքերը լսելուց հետո Մխիթարյան համախոհի վերստին ընծա առնելը մեք ևս ճանաչում ենք վերին աստիճանի անհամություն։ Եվ այսպիսի ընծան, համաձայն ենք պ. Կըկռիկյանցին, որ կատակից ավելի ուրիշ թանի արժանի չէ։

  43. Հավանաբար այս բանաստեղծությանը գրել է Նալբանդյանը։
  44. Reformes en Turquie par Edmond Ghertier Paris 1858
  45. Տիրատուրյան Մեսրոպ-Նալբնդյանի ծածկանուններից մեկը:
  46. Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1860, № 13:
  47. Խաղարաշեվի հիշյալ ռուսերեն աշխաատությունքը լույս է տեսել 1850 թ. Պետերբուրգում։
  48. Նալբանդյանը չորրորդ կետում բողոքում է, որ «Հյուսիսափայլ-ի կենդանի կապը բուն երկրի՝ հայ իրականության հետ թույլ է; Նա ինքը ամեն ինչ կատարում էր ամսագիրը ժողովրդի կյանքին մոտեցնելու համար, սակայն խանգարում էին մի կողմից դաժան ցենզուրան, մյուս կողմից հասարակ ժողովրդի հոգսերից հեոու կանգնած գլխավոր խմբագիրը։ Նազարյանը չէր համաձայնում գավառներից ուղարկված նյութերը զետեղել ամսագրում, պատճառաբանելով, որ այդ Նյութերից շատերի մեջ բանախոսությունը ցացանում էր ամենևին մերկանդամ ճշմարտություն» (Հյուսիսափայլ, 1859, №7, էջ Տ68)։ Այդ մերկանդամ ճշմարտությունը հաճելի չէր լիբերալ Նազարյանին, այնինչ Նալբանդյանը բորբոքված որոնում էր ժողովրդի կյանքի՝ հասարակական նշանակություն ունեցող ճշմարտացի փաստերը՝ ժողովրդի թշնամիներին մերկացնելու համար: Այդ հողի վրա Նալբանդյանն ընդհարվում էր Նազարյանի հետ:
  49. Պ․ էմինի Քերականությունը, որի վերա դրված էր վերևում ասված քննությունը, այնպիսի մի գործ չէր, որի թերությունքը ցույց տալու համար հարկ լիներ քննություն գրել։ Ինքը պ. էմինը երբեք չէ համ արել այդ գործը սխալներից ազատ։ Գլխավոր ուշադրության արժանին այն է (իհարկե, եթե հավատանք չար Լեզուների խոսածին), որ այդ քննության հեղինակը եղել է ոչ պ. Չերքեզյանցը, այլ Սալլանթյան Միքայել եպիսկոպոսը, որ, անձնական թշնամության պատճառով պ. էմինի հետ, շարադրել է այդ քննությունը և տվել է պ․ Չերքեզյանցին ռուսերեն թարգմանելու, շնորհելով նորան գրվածքի տակ «Астраханский армянин» ստորագրելու իրավունքը, որպես վարձ աշխատության: Մեր համար, ով և լիներ դորա հեղինակը, այդ քննության մեջ տեսանում ենք միայն միակողմանի իմաստակություն - педантизм, զուրկ, կրիտիկայի վերաբերյալ, ամենայն արմանավորութենից: Թողնում ենք առանց ուշադրության այն անպատշաճությունը, որ հայերեն գործի վերա գրել են ռուսերեն. ինչպես և իցե, մեր կողմից արգելք չկա այդ գործի պ. Չերքեզյանցին սեփական համարվելուն, որովհետև շատ մոտավորություն կա ուղղության մասին, որ վերևում հատկացուցինք։ Է՛հ, ինչ հարկավոր է հին բաները քրքրել... (Ծ. Հ.)։
  50. Նալբանդյանը 1853 թ․ ծանոթացել է Ստ․ Նազարյանին և այստեղ հավանորեն նկատի ունի նրան։
  51. Չի պարզվել, թե ով է այդ տաղերգուն:
  52. Նազարյանի դեմ զրած Հ. Չերքեզյանի՝ «Հերքումն կարծյաց այնոցին, որ քարոզում են, թե պետք է վերանորոգություն (ոեֆորմ) առնել Հայաստանյաց եկեղեցումը» վերնազրով հոդվածը լույս տեսավ «ճռաքաղ»-ի 1860 թ. 9-րդ տետրակում, և հետո առանձին գրքով։
  53. Եզր Փառածնակերտցի կաթողիկոսը 632 թ, Կարնո ժողովում, քաղաքական նկատառումներով ուխտադրում նահանջեք հայոց եկեղեցու դիրթերից և ընդունելով Հերակլ թագավորի հավատո գիրը, չնզովեց քաղկեդոնի ժողովը: Դրանից հետո դավաճան կաթողիկոսի անվան առջին տառը հայերը գլխիվայր էին այս ձևով արտահայտելով իրենց ատելությունը նրա նկատմամբ։
  54. Մ. Նալբանդյան ծածկանուններից մեկը։
  55. Երես 18
  56. Պ. էմինի թարգմանությունը մեզ ավելի մոտ է թվում բնագրին, ուստի և գնում ենք այստեղ, որ ընթերցողքը համեմատեն նորան պ. Խուգարաչեվի թարգմանության հետ։

    В муках рождения находились небо и земля;
    В муках рождения лежало и пурпуровое море;
    Море разрешилось красненким тростником;
    Из горлышка тростника выходил дым,
    Из горлышка тростника выходило пламя;
    Из пламени выбегал юноша.

  57. У него было огонь-волосы, Борода была из пламени, А очи словно два солнышка. См. Ист. Арм. Монсея Хоренского, перевод Г. Эмина, стр. 70. Թե պ. Խուդաբաշեվը ինչպես է հասկանամ Խորենացուն և առհասարակ նորա հայագիտությունը ցույց տալու համար, դնում ենք այստեղ մի պարբերություն, մեր բարեկամներից մինի դրած նամակից։ «Պ. Խուդաբաշեվը քրքրում է պ. էմինի Խորենացու թարգմանությունը և յուր կարծիքով մի աններելի սխալ Է գտել «оскопить скопцов» հայերենում գրած է «խզել զներքինիս»: Պ. Խուդաբաշեվը հանդիպողին ցույց է տալիս այս բանը, նորա հետ միասին և մի կտոր թուղթ — այդ նորա կարծիքն: Ինչ է պ. խուդաբաշեվի կարծիքը. թե «խզել զներքինիս յազդէն յայնմանէ», նշանակում է հեռացնել ներքինիքը այն ազգից. ահա նորա բուն խոսքերը, որ ասում է բարեկամական ոճով «Как же, братец оскопить скопцов, человек после известной операции становится скопцом, ведь нельзя повторить этой операции; здесь Г. Эмин не только не понял оригинала, во даже согрешил против логики. «խզել զներքինիս յազգեն յայնմանէ» նշանակում է՝ удалить скопцов от этого народа». «Պ. Խուդաբաշեվին պատասխանում են, թե հայոց լեզվով «խզել զներքինիս» նշանակում է ներքինացուցանել. ցույց են տալիս այդ ոճի գործածությունը և Հովհաննես կաթողիկոսի մեջ, վերջապես ցույց են տալիս բառարանի մեջ: Պ. Խուդաբաշեվը այո բոլորը թույլ ապացույց է համարում յար կարծիքը հերքելու համար, մանավանդ յուր բառարանը տպած օրից դադարել է բառարանի հավատալուց: Դնենք թե պ. Խուդաբաշեվը կատարյալ իրավունք ունի յուր բառարանին չհավատալու, բայց մի՞թե երկհատոր Հայկազնյան բառարանը ևս արժեք չունի նորա աչքում: Որքան ևս բամբասվեր այդ Վենետիկի բառարանը, այնուամենայնիվ դեռ նորա մեչ չտեսանք «Աւշակ». տես Օշակ. «Օշակ» տես «Աւշակ» և այլն, և այլն, և այլն, ինչպես տեսանում ենք պ. Խուդաբաշեվի բառարանում»:
  58. պատարագած են, որպես նաև մեր օրերում Թիֆլիսի մեջ հանգուցյալ Ներսես կաթողիկոսի ներկայությամբ: Պ. Խուդաբաշեվը չէ կարող ապացուցանել մեզ սոցա ընդդեմ։ Գիտելի է դարձյալ, որ հայերը բաժանվեցան հույներից Քաղկեդոնյան ժողովի ժամանակ և դույն այդ ժողովի պատճառով. արդյոք իրավունք ունեի՞ն, կամ ո՛ր չափով, թող պատասխանեն մեզ ազգային ուսումնականք։ Քաղկեդոնի ժողովից հառաջ, եղած էր Եփեսոսի ժողովը, ուր դատապարտվեցավ Նեստորը 431—432 թվականների մեջ։ Նա ուներ շատ կողմնակից եպիսկոպոսներ, որպես Թեոգորետ, Իբաս և Հովհան եպիսկոպոս Անտիոքի։ Այս Հովհանը, որ Եփեսոսի ժողովի ընդդեմ մի փոքրիկ ժողով կազմելով, արդարացուցել էր Նեսաորը և նզովել էր Կյուրեզ Աղեքսանդրիու պատրիարքը, յուր համախոհ ընկերներով, հունական հոգևոր և քաղաքական իշխանության ձեռքով դատապարտվելով, դուրս ձգվեցավ հունական եկեղեցու հաղորդութենից։ Բայց երբ այս դատապարտյալքը տեսան, որ Նեստորը ընկավ անկանգնելի և նորա թշնամիք զորացան, ինքյանք ևս հարկադրվեցան արտաքին ձևով հաշտվիլ Կյուրեղի հետ և հաղորդվիլ հունական եկեղեցուն։ Հունական եկեղեցին ներեց նորանց և ընդունեց։ Երբ 451 թվականին, Եփեսոսի ժողովից քսան տարի հետո, սկսվեցավ Քաղկեդոնի ժողովը, որի մեջ ներկա գտնվողների թիվը երկու, երեք անգամ շատ էր, քան թե առաջին, երկրորդ և երրորդ ժողովներում. վերոգրյալ Հովհան Անտիոքացին, Թեոգորետը և Իբասը յուր մյուս ընկերներով նույնպես հրավիրվեցան նստելու այդ ժողովի մեջ։ Բայց որովհետև այն բոլոր աշխարհների բնակիչներին հայտնի էին այո մարդիկը, որպես աշակերտք և հետևողք Նեստորի, որովհետև գիտեին սոցա Կյուրեղի նզովելը և Նեստորի արդարացնելը, յուրյանց մասնավոր ժողովով, որ կազմել էին մի պանդոկի մեջ, որովհետև գիտեին, որ այս մարդիկը թերևս վախից, կամ, հացից չզրկվելու խորհրդով հաշտվել էին հունական եկեղեցու հետ, այս պատճառով հայք, վրացիք, ասորիք, և հապեշք բողոքեցին, որ այդ մարդիկը աթոռ չստացան Քաղկեդոնի ժողովի մեջ։ Հռովմի Լեոն առաջին պապը չընդունեց այս բողոքը և հուսալով յուր անմեղանչական իշխանության վերա, այլև համախոհ գտանվելով հունաց եպիսկոպոսների հետ, հաստատեց, որ այդ մարդիկը աթոռ ստանան Քաղկեդոնյան ժողովում։ Երբ բողոքող ազգերը տեսան, որ յուրյանց արդարացի առաջարկությունը մերժվեցավ, պատասխանեցին թե ինքյանք
  59. չկամին մասնակից լինել մի այնպիսի ժողովի, ուր պիտի դատավոր նստին դատապարտվածքը, և այս պատճառով ևս աչ գնացին, աչ տեսան: Մեք անհիմն կարծիք ենք համարում այն, որ նորերումս տարածվում է, թե հայք, Վարդանանց պատերազմի պատճառով, չկարողանալով անձամբ անձին գնալ այդ ժողովը, հետևաբար ևս, անտեղյակ լինելով ժողովի իսկական և էական դրութեններին, հրաժարվել են ընդունելուց։ Մեզ երևում է, որ այս կարծիքը հաստատված է շատ խախուտ հիմքերի վերա, մանավանդ պարծանք չէ մեզ չքմեղ լինել ժողովը չգնալու համար: Ավելորդ է մեզ հիշել այստեղ ժողովի անցքերը, Դիոսկորոսի ժանդարմներից պաշարվիլը, այն բարձրաձայն բողոքները և աղմուկները, որ տերության քաղաքապահ զորքի օգնությամբ շիջուցին։ Ավելորդ է հիշել հունաց կայսրների այս ժողովը անվավեր համարելը, չնդունելը 4 նզովելը, ինչպես նաև վկայում է մեր Հովհաննես կաթողիկոսը։ Ավելորդ համարում ենք նույնպես Հռոմի Փելիքս երկրորդ պապի թյուզանդիան Զենոն կայսրը և նորա հրովարտակը նզովելը, որ դրված էր Քաղկեդոնյան ժողովը անվավեր համարելու համար, բայց այս միայն հարկավոր ենք համարում հիշատակել, որ հայք, վերոգրյալ պատճառներից և անցքերից հետո, չէին կարող, առանց յուրյանց անձը, յուրյանց ազգը և յուրյանց եկեղեցին անարգելու, ընդունել Քաղկեդոնյան ժողովը: Մեք խնդրում ենք պ. Խուդաբաշեվից կարդալ և ուսումնասիրել ընդհանուր եկեղեցական պատմությունը. այս մասին կարող է նորան մեծապես օգտակար լինել ուրիշ հեղինակների հետ և Բարոնիոս, եկեղեցական պատմության հեղինակը (բնագիրը լատիներեն է, բայց կա նորա և ֆրանսիական թարգմանությունը)։ Այո՛, դեռևս շատ բաներ կարող էինք հանդես հանել պ. Խուդաբաշեվի ընդդեմ և նորա գաղափարների ոխալականաթյունքը ավելի մերկանգամ ցուցանել, բայց հույս անինք, որ ընթերցողքը կհերիքանան այս փոքրով ևս, մանավանդ եթե Հիշեն, որ մեր գրությունը հրաժարական է և պաշտպանողական միայն, հարձակողական դրությունը թեքյան է գրավել պ. Խուդաբաշեվը...
  60. Այդ ծածուկ նամակը մեք մերժում ենք և չենք սխալվում ազգը մեր հետ կարծելով։
  61. Ինչ չափով, կամ ինչքան հնարավոր էր մեզ հանդես տալ ազգի օգտի կամ նորա պաշտպանության համար եղած բողոքներին, միշտ պատրաստ ենք և պիտի լինինք։
  62. Սկայորդի— Զարմայր Մսերյանի ծածկանունը։ Տե՛ս «Մեղու Հայաստանին», 1860, 36 12 14,:
  63. 1Ակնարկող, ակնարկ գրականություն։ (Ծանոթ․ 1065 թ․ Երկերի լիակատար ժողով․ խմբ․):