Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ— իմ կյանքի հետ լինեի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին...» «Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ— իմ կյանքի հետ լինեի...»

Հովհաննես Թումանյան

«Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում...»


* * *


Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Մայիսի 12


1920