Օգնության էջերը տրամադրում են ձեռնարկներ, ուսումնական հրահանգներ և ընդհանուր տեղեկատվություն Վիքիդարանի մասին, որոնք բաժանված են ըստ ստորև բերված բաժինների։ Եթե դուք նորեկ եք Վիքիդարանում, տեղեկությունների ծավալը կարող է վհատեցնող լինել. Օգնություն: Ներածությունը ներկայացնում է Վիքիդարանը նորեկ մասնակիցներին և բացատրում, թե ինչպես ուսումնասիրել, խմբագրել, օգտագործել կայքի առանձնահատկությունները և նոր տեքստեր ավելացնել Վիքիդարանում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ օգնության էջերը դեռ ավարտուն չեն, հետևաբար կոչ ենք անում ձեզ համբերատար լինել և հարցերի դեպքում չհապաղել դիմել հանրությանը Խորհրդարանի էջում։
Վիքիդարանը հայերեն առաջնային աղբյուրների տեքստերի աճող հավաքածու է։ Այս՝ հայերեն Վիքիդարանում տեղադրվող տեքստերը պետք է լինեն հայերենով։ Վիքիդարանի տեքստերի մեծ մասը պատկանում է հանրային սեփականությանը և պաշտպանված չէ որևէ հեղինակային իրավունքով կամ լիցենզիայով։ Սակայն որոշ տեքստեր կարող են պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով և թողարկված GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիայի ներքո։