Օգնություն:Ներածություն
Սա ընդհանուր ներածություն է Վիքիդարանին, ազատ գրադարանին։ Վերևում բերված հղումները տանում են Վիքիդարանի մասին ավելի մասնավոր տեղեկությունների։ Եթե դուք նորեկ եք, խնդրում ենք առաջին հերթին ծանոթանալ այս էջի հետ։
Վիքիդարանի մասին
[խմբագրել]Վիքիդարանը կիրառում է վիքի-մոտեցում գրադարանի ստեղծման գործում՝ հնարավորություն տալով կամավոր մասնակիցների հավաքել, կազմակերպել, սրբագրել, պատկերազարդել և ծանոթագրել հայերեն բնօրինակ տեքստեր։ Վիքիդարանը՝ ազատ գրադարանը, Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ է և քույր նախագիծ Վիքիփեդիային, ազատ հանրագիտարանին։ Վիքիփեդիայի նման, Վիքիդարանը նախագիծ է, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։ Վիքիդարանում տեղադրված բնօրինակ տեքստերը կարող են հաճախ օգտագործվել Վիքիփեդիայի հանրագիտարանային հոդվածների հետ համատեղ՝ արդյունավետ հետազոտությունների համար։
Մասնակցել
[խմբագրել]Մի վախեցեք անել ձեր ներդրումը։ Եթե որևէ սխալ կատարեք, մեկ այլ մասնակից կուղղի այն. մենք ներդրող մասնակիցների հանրություն ենք և ուրախ կլինենք օգնել ձեզ, եթե օգնության կարիք ունենաք։ Դուք կարող եք խմբագրել կամ ավելացնել բնօրինակ գործեր երբ որ կամենաք՝ լինեք գրանցված և մուտք գործած նախագիծ, թե՝ ոչ։ Դուք կարող եք դիմել հանրությանը՝ մեկնաբանություն ավելացնելով հանրության համար Խորհրդարանում։
Մարդիկ անընդհատ բարելավում են Վիքիդարանը՝ լրացնելով արդեն տեղադրված տեքստերը կամ ավելացնելով նոր տեքստեր։ Վերջին փոփոխությունների էջը ցույց է տալիս այսպիսի խմբագրումներից ամենաթարմերը։ Այս պահին մենք ունենք 16 751 բնօրինակ տեքստեր։ Նոր տեքստ ավելացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ներածական էջերի հետ։
Վիքիդարանի առանձնահատկությունները
[խմբագրել]Թաբեր. Յուրաքանչյուր էջի վերնամասում կան հղումներ, որոնք Վիքիդարանում կոչվում են «թաբեր»։ Այս թաբերը հնարավորություն են տալիս անցնել ձեր դիտած էջին կցված այլ էջերը։ Մատնահարեք «քննարկում» թաբին՝ քննարկման էջը տեսնելու համար։ «Խմբագրել» թաբը թույլ է տալիս խմբագրել Վիքիդարանի գրեթե յուրաքանչյուր էջ։ Դուք կարող եք տեսնել, թե ով է նախկինում խմբագրել էջը և նույնիսկ տեսնել էջի նախորդ տարբերակները՝ անցնելով «պատմություն» թաբի հղմամբ։ Եթե դուք մուտք եք գործել համակարգ, ապա կարող եք տեղափոխել (վերանվանել) էջը՝ մատնահարելով «տեղափոխել» թաբին։
Էջերի կողմնամասում կա 6 բաժին։
Շրջել կայքում. Այստեղ են հավաքված Վիքիդարանի հիմնական մասում տեղադրված նյութերին հղումներ։ Հղումների անվանումները ինքնանկարագրական են։ Փորձարկեք այս հղումները և վայելեք Վիքիդարանի առկա նյութերը։
Մասնակցել. Այս բաժինը պարունակում է հղումների դեպի հանրության համագործակցության էջերը, ինչպես նաև մասնակիցների կողմից հաճախ օգտագործվող գործիքներն ու օգնության էջերը։
Ստեղծել գիրք. Այս գործիքը հնարավություն է տալիս Վիքիդարանի մեկ կամ մի քանի էջերից ստեղծել գիրք PDF տարբերակով։ Սրա օգնությամբ կարելի է նաև պատվիրել այդ նյութերից կազմված տպագիր գիրք։ Այս գործիքի օգտագործումը դեռ փորձնական է և կան շատ անավարտ կաղապարներ գործիքի սահուն աշխատանքի համար։
Որոնում. Որոնման ձևը թույլ է տալիս որոնել տեքստեր Վիքիդարանում։ Եթե դուք գիտեք տեքստի (էջի) ճշգրիտ անվանումը, մուտքագրեք այն որոնման դաշտում և մատնահարեք «անցնել» կոճակին։ Եթե դուք ուզում եք որոնել հիմնաբառերով, ապա մուտքագրեք այս բառերը որոնման դաշտում և մատնահարեք «որոնել» կոճակին։ (Որանման հնարավորության օգտագործման խորացված օգնության համար տե՛ս Մեթավիքիի Help:Search էջը։)
Գործիքներ. Այս ընտրացանկը պարունակում է զանազան գործիքներ։ Այստեղ հղվող էջերը կցուցադրի Վիքիդարանի բոլոր այն էջերը, որոնք պարունակում են հղում դեպի ձեր դիտած ընթացիկ էջը։ Կապված փոփոխություններ հղումը ցուցադրում է այն էջերի վերջին փոփոխությունները, որոնց հղում է ընթացիկ էջը։ Բեռնել ֆայլ ձևը թույլ է տալիս պատկեր կամ այլ մեդիա ֆայլ ավելացնել Վիքիդարանում։ Հատուկ էջեր ցանկը ընդգրկում է Վիքիդարանի համակարգի կողմից ավտոմատիկ ստեղծված և թարմացվող էջերը. սրանք չեն կարող խմբագրվել մասնակիցների կողմից։ Տպելու տարբերակ հղմամբ կանցնեք էջի տպելուն ամենահարմար տարբերակին։ Մշտական հղումը ցուցադրում է էջի ընթացիկ տարբերակը և հնարավորություն տալիս հղել սրան, նույնիսկ եթե հետագայում էջը փոխվի։ «PDF-տարբերակը» կստեղծի ներկա էջի պարունակությամբ PDF ֆայլ։
Այլ լեզուներով. Այս ընտրացանկը հղում է դեպի համարժեք էջերը Վիքիդարանի այլ լեզվանի նախագծերում։