Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
* * *
Ինչո՞ւ ես տխուր,
Թշվառ Հայաստան,
Է՞ր է վիզըդ ծուռ,
Մայր իմ սիրական.
. . . . . . . . . . .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.
Ինչո՞ւ աչերըդ
Լի են արտասուք,
Է՞ր ես խեղճ նայում
Դեպի արևմուտք.
. . . . . . . . . . .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.
Դուն ևս լավ գիտես,
Որ արևմուտքեն
Օգուտ չըկա քեզ
Զատ անբույժ վերքեն.
. . . . . . . . . . .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.
Թշվառ Հայաստան,
Քաջաց դամբարան,
Անջուր բուրաստան,
Խեղճ, անօգնական։
. . . . . . . . . . .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.
Շրջիր աչերդ,
Որդիքդ ցրված են,
Ժողովիր քաջերդ՝
Արցունքդ կըսրբեն։
1884
|
|