«Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր...» «Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ...»

Հովհաննես Թումանյան

«Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին...»


* * *


Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար,
                                       կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Նոյեմբեր


1919