Հոգուս հատոր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է «Հոգուս հատոր...»ից)
Նախերգանք «Հոգուս հատոր...»

Հովհաննես Թումանյան

Աղոթք


* * *


Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։


1881