Նույնն է հասցեդ հնամյա
Արտաքին տեսք
(Վերահղված է «Նույնն է հասցեդ հնամյա»ից)
* * *
Մենք բոլորըս, բոլորըս
Մանուկներ ենք որբ.
Մանուկներ ենք մենք կորած —
Հավիտյան անմայր.
Մենք բոլորս մոլորված
Անտառում խավար...
Մենք նետված ենք բոլորըս
Երկիրն այս հեռու,
Կանչում ենք միշտ — ձայն չըկա
Աղոթում ենք — ո՞ւմ.
Ո՞վ կփրկե, ո՞վ կըգա,
Որ տանի մեզ տուն...