Շատ երգեր կան իմ սրտում
Արտաքին տեսք
(Վերահղված է «Շատ երգեր կան իմ սրտում»ից)
* * *
Շատ երգեր կան իմ սրտում,
Բայց ես էլ չեմ երգելու.
Փախչում եմ լուռ ու տրտում
Չար հողմին հլու...
Համր է հիմա իմ լեզուն
Եվ խորհուրդս խոր.
Մի նոր հուր է ինձ կիզում՝
Դառն ու ահավոր.
Ու մենության մութ ծոցում
Սիրտս՝ ողջակեզ,
Սրբում եմ ես այն բոցում,
Որ անհայտ է ձեզ.
եվ չեք տեսնի դուք բնավ
Հուրն ու մոխիրն իմ սիրո.
Լո՜ւռ և խո՜ր և սեր, և ցավ,
Եվ ցնորք, և զոհ...
1917