Jump to content

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...»

* * *


Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող
արդյոք կապրե՞ս...

Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ...
Այն խոսքերը այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
արդյոք կըզգա՞ս...

1904