Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ: Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ: Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին, Բայց ինչո՞ւ են ամոքում — ճաճանչներ են լոկ...