Jump to content

Դու իմ գարնան առավոտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու իմ գարնան առավոտ

Դու իմ գարնան առավոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՛տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպես կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...
1920