Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Արտաքին տեսք
(Վերահղված է Ես արդեն երբեք չեմ մոռանալու…ից)
Իմ բալիկին
Ա.
Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու
Մեռնող թռչնակի թևերի նըման։
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանությունն այն կիսաժպտալու,
Մարմինըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ—
Ես արդեն երբեք չեմ մոռանալու…