Jump to content

Երազ օրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Երազի օրերից)
Երազի օրեր

Միսաք Մեծարենց


ԵՐԱԶ ՕՐԵՐ


Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտում ինծի նըվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ: