Երազ (Վահան Թեքեյան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Երազ (Թեքեյան)ից)
Երազ
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորդութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
Օ՛հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...