Էլեկտրական լամպի ֆոսֆորագույն լույսում․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Էլեկտրական լամպիից)
Էլեկտրական լամպի
ֆոսֆորագույն լույսում․․․


Եղիշե Չարենց


Էլեկտրական լամպի ֆոսֆորագույն լույսում․․․


Էլեկտրական լամպի
Ֆոսֆորագույն լույսում
Ձեր էմալե դեմքի
Տխրությունն է հոսում:
Հոսում է լույսը Ձեր
Փողոցների հեռուն —
Ու մի անծի՛ր, անծի՛ր
Թովչություն է փռում:


Երևան, 1920, II