Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի հետ, հանկարծ այնպիսի անհաշտ դիրք բռնեց նրանց հանդեպ, որ բոլշևիկները ստիպված եղան թողնել բանակցության վայրը և ձեռնունայն տուն վերադառնալ:

Այս բոլոր իրադարձությունները մեծ իրարանցում են առաջ բերել բոլշևիկնեիր աշխարհում: Եվ նորից ահանզա է ճնչում Մոսկվայից:

Վտանգն այնքան մեծ է բոլշևիկների համար, որ վերջիններս հարկադրված են ստեղծելու մի արտակարգ զինվորական խորհուրդ՝ կազմված ցարական գեներալներից և նույնիսկ մի ցարական նախարարից (Պոլիվանով): Ավելին, բոլշևիկները այս անգամ իրենց դիմակները վայր են նետել և հայտարարել թե Ռուսաստանը ստիպված է ազգային կռիվ մղել լեհաստանի դեմ, որը կամենում է ռուսական շրջանները նվաճել:

Բոլշևիկների դրությունը բնավ ապահով չէ նաև Հյուսիսային Կովկասիում, և կոզակների մեջ վտանգավոր խմորում են նկատվում նորից բոլշևիկների դեմ:

Բայց բոլշևիկների դրությունը ապահով չէ կարող լինել նույնպես և Ադրբեջանում ու Դաղստանում, որոնք Սովետական, բոլշևիկյան գույն ընդունելով, մեծ խոստումներ են ստացել բոլշևիկներից իրենց պանիսլամիստական մութ ծրագրերի իրագործման համար և որոնք դաժան հուսախաբություն պիտի ունենա անտարակույց, երբ տեսնեն, որ ռուս բոլշևիկները ոչ մի իրական օգնություն չեն տալիս նրանց, այլ միայն յուրացնում-տանում են Բաքվի նավթը դեպի հյուսիս միլիոնավոր փթերով և փոխարենը ոչինչ չեն տալիս ու չեն էլ կարող տալ: Եվ այն օրը, երբ դաշնակիները կթելադրեն բոլշևիկներին հրաժարվել Բաքվից՝ այդ գնով ձեռք բերելու համար հաշտություն, մի օր անգամ չի մնա այնտեղ Սովետական իշխանություճը:

Ինչու՞: Որովհետև բոլշևիկների գերագույն մտահոգությունն է փրկել իրենց դրությունը բուն Ռուսաստանում: Այս նպատակի համար նրանք պատրաստ են շատ և շատ կարևոր շահերից հրաժարվել:

Բոլշևիկների դրությունը Ռուսաստանում այնքան խախուտ է ամեն տեսակետով, և դաշնակիցների ստեղծած նոր վտանգը Լեհաստանի, Ուկրաինայի, Մախնոյի, Ֆինլանդիայի, Վրանգելի ու չուտով թերևս նաև Ռումինիիայի կողմից այնքան սպառնական է, որ բոլշևիկները, հակառակ իրենց բոլոր ցանկություններին՝ չեն կարող ագրեսիվ քաղաքականություն վարել ոչ հանդեպ դաշնակից-