Էջ:Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի 6.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը ապահովելու ու զարգացնելու գործը։

Ես կպատասխանեմ.— Որտեղից հոգացել է ու հոգում է, էնտեղից էլ պետք է հոգա։ Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ոչ էնպես, ինչպես արել է մինչև օրս։

Ահա մեր ընկերություններից ամենահինը— Բաքվի Մարդասիրական Ընկերությունը, որը ոչ թե կարող է, այլև առաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարուցել, թե կենսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով, արդեն երեք-չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց։

Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու, բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը։

Ահա Պետրոգրադի Եկեղեցական Խորհուրդը, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատել է հայ ագգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նպաստելու։

Ահա Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը, որ հենց պ. Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատություն է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կրթության վրա ու հիասթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար։ Նա, Նոր Նախիջևանը՝ Գամառ-Քաթիպայի ու Նալբանդյանի ծննդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանում են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթացածներին