Էջ:Խելոք աքաղաղներ 9.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազդեցությունն ի՞նչպես ոչնչացնել, արմատախիլ անել։

Եվ գիտեք ի՞նչ արավ։

Մի օր նրան այցելության եկած հավերի բնավորությունը լավ հասկացող մի ուրիշ աղա և երբ լսեց իր պաշտոնակցի գանգատը, ծիծաղեց ու ասաց.

― Երևում է, ընկեր, որ հավերին լավ չես ճանաչում։ Իմ գաղութն էլ, չգիտեմ ինչպես, ենթարկվեց վտանգավոր մտքերի ազդեցությանը, բայց ես շուտով կարողացա առաջն առնել… Հավերդ կարդալ գիտե՞ն։

— Կան գիտցողներ էլ։

― Շատ լավ. բայց շատ չկարդան․ հաճախ գրքերն են ներս բերում այդպիսի մտքերը… Նախ, նրանցից, այդ քո հավերից, մի քանի ամենաազդեցիկներին և հանդուգններին շնորհիր առանձին արտոնություններ․ օրինակ, պաշտոններ հիմնիր, մեկի վզից մի ժապավեն կախիր, մյուսի ոտքիցը՝ բոժոժ, երրորդի կատարը ոսկեզօծիր․․․ Այս այսպես։ Հետո, նրանց վերակացու նշանակիր մյուսների վրա. ամենաազդեցիկին՝ ընդհանուր կառավարիչ, նրանցից պակասներին՝ ոստիկաններ, ավելի պակաս ազդեցիկներին՝ տիտղոսներ շնորհիր, իսկ ամենաճարպիկներից հիմնիր մի գաղտնի, վերահսկող մասնախումբ և մի մոռանալ, այդ բոլորին էլ զանազան նշաններով պատվիր, որոշի՛ր մյուսներից ու մանավանդ ավելի լավ կերակրիր, եթե տեսնես, որ կսկսեն հափշտակել հպատակներից՝ մատների միջոցով նայիր, ա՛չք խփիր․․․ Դու երևի ինձ հասկանում ես։

Աղան սքանչացումով սեղմեց իր ընկերոջ ձեռքը և մյուս օրն ևեթ գործադրեց նրա խորհուրդը։

Պիտի ասել, որ ճարպիկությամբ ձեռնարկեց գործի։

Նախ, բռնվածներից ամեն ահանդուգնի վզից կապեց մի փայլուն գույնզգույն ժապավեն, ոտներից էլ՝ մի-մի հնչեղ բոժոժ. հետո լավ կուտ տվավ, խոստացավ միշտ այդպես կերակրել և կառավարիչ կարգեց նրան մյուսների վրա։

Ապա սահմանեց աստիճանավորներ՝ առանձին արտոնություններով, և այդպես, լիովին հետևեց ստացած խորհրդին։

Սկզբում ամբողջ գաղութը զարմացած էր․ նոր պաշտոնյաները