Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(կամ բնակտոր)՝ ուսուցիչը աշակերտների անմիջական մասնակցությամբ գտնում, մեկնաբանում- բացատրում է այդ դերանունների որոշչական գործառույթը: Ընդսմին, թեև աշակերտները նախորդ դասարաններից փոքրիշատե գիտելիքներ են ձեռք բերել որոշչի վերաբերյալ, այլ կերպ ասած` ծանոթ են որոշչին, այդուհանդերձ, 5-րդ դասարանում ուսուցիչը կարող է սահմանափակվել միայն «գոյական անդամի լրացում» հասկացության շումով: Այսպես. բերելով գոյականների օրինակներ` նա, դիցուք, կարող է պահանջել, որ վերոհիշյալ դերանուններն աշակերտներն օգտագործեն գոյականների հետ` նախադասությունների մեջ: Բնավ էլ դժվար չէ եզրակացնել, որ գոյականին լրացնող այդ անդամները կոչվում են գոյականական անդամի լրացում (որոշիչ): Իսկ «Որոշիչ» թեման ուսումնասիրելիս հանգամանորեն պիտի կանգ առնել հետևյալ հարցերի վրա`

ա) ի՞նչ է ցույց տալիս որոշիչը.

բ) ի՞նչ խոսքի մասերով է արտահայտվում այն.

գ) ո՞ր դերանունները կարող են կատարել որոշչի գործառույթ.

դ) դերանունների և որոշչի գործառույթ կատարող մյուս խոսքի մասերի իմաստային և ոճական տարբերությունները:

Այս հարցերը ուսուցիչը մեկնաբանում է որոշակի բնակտորի վրա. բնակտոր, որ հանգեցված լինի որոշիչներով՝ արտահայտված հատկապես դերանուններով: Ավելացնենք, որ վերոհիշյալ հարցերը դյուրին են ընկալվում աշակերտների կողմից, որովհետև նրանք արդեն ուսումնասիրել վերջացել են գոյականը, ածականը, թվականը, դերբայը, իսկ «Որոշիչը և նրա արտահայտությունը» դասանյութն անցնելուց առաջ, պարզ է, ուսումնասիրել են ամբողջ ձևաբանությունը: Իսկ ամեն մի խոսքի մաս ուսումնասիրելիս, որպես օրենք, որոշակիորեն կանգ են առնում համապատասխան խոսքի մասի շարահյուսական հիմնական պաշտոններին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշակերտները լավ են յուրացնում նաև դերանունների շարահյուսական պաշտոնները, որովհետև ծանոթ են գոյականով, ածականով, թվականով այտահայտվող որոշիչներին: Տնային ու դասարանական համապատասխան աշխատանքներ կատարել տալով «Դերանունների տեսակները» և «Որոշիչ» թեմաների շուրջ՝ աշակերտները