Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Ես էլ ուզում էի երգել, երգել լիահնչյո՜ւն, արևալի՜ց և արևակո՜ծ։


***

Աշնան այդ լիառատ օրերին հայրս պատրաստվում էր գնալ Ստամբուլ։

Ասում էին, որ Ստամբուլում մի կին դյութել է նրան։

Բայց այս մասին այն ժամանակ, երբ կանեմ մորս պատմությունը։


***

Ճաշում ենք՝ լո՜ւռ։

Լռությունը դաժանագույն պայման էր, ոչ մի ծիծաղ, ո՛չ մի խոսք՝ այսպես էր պահանջում հայրս։

Մայրս դեմ էր այդ լռության, նա սիրում էր, որ ճաշն անցներ ճիչերով, ծիծաղով, թեև անկարգ, բայց ուրախ կանչերով, մեկը փրթկացներ, պատառը բերանում (այսպես էինք ճաշում, երբ հայրս բացակա էր), բայց երբ հայրս ներկա էր, մայրս էր, որ լռության էր հրավիրում բոլորին, որովհետև այդպես էր ամուսնու կամքը։

«Ծիծաղ և խոսակցություն ճաշից առաջ և հետո, բայց երբեք՝ ճաշի ժաանակ»,— այս էր հորս փիլիսոփայությունը։

Երբեմն փորձում էինք շուռ տալ կարգը, հայրս սաստում էր․

— Ծո՜ , ձա՛նըդ…


***

Տարին երկու անգամ հայրս հագնում էր նշանազգեստը, հագնում էր հայհոյելով, որովհետև այդ զգեստով դժվար էր նստել էշի վրա։ Այդ նշան ազդես ար երկար, սև սյուրտուկ էր, առաջը վերից վար կոճկված, բարձր օձիքով՝ վրան սրմայով բանված, ծոպավոր, ոսկեհուռ ուսադիրներ, կրծքի վրա աջ