Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 35.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքը կճանչնա, որո՞ւ բերնին է ինկեր այդ մարդը դուրս հանել, ամո՛թ։

Այս վերջին բառր մայրիկր կարծես բոլորիս էլ շպրտեց։ Բոլորս էլ գլուխներս կախեցինք։ Մեծ եղբայրս մոտեցքավ մայրիկին, ուզեց Լևոնի համար նրա վճիռը մեղմացնել։

— Ես զինքը դուրս չեմ վռնդեր,— ասաց մայրիկը,— բայց եթե ինքը կպահանջե անոր դուրս ելլալը, ինքը պիտի ելլա։

Այս խոսքերից հետո՝ Գոգոն, արցունքն աչքերին, մոտեցավ մայրիկին, համբուրեց նրա ձեռքը և ասաց․

— Խանըմ, Լևոնը թո՛ղ հոս մնա, ե՛ս կերթամ, քեզմե ըլ շատ ռազի իմ։

— Գոգո, — պատասխանեց մայրիկը կես կշտամբանքով,— տղայի հետ տղա մի ըլլար, ով ինչ կըսե, թող ըսե, դուն ինձի նայիր։

Գոգոն դուրս գնաց լռությամբ և մտնելով խոհանոց՝ սկսեց օջախի կրակը փչել։

Երեկոյան, ընթրիքին, Լևոնը չերևաց։

Մայրիկը մինչև անգամ չհետաքրքրվեց, թե Լևոնը տա՞նն է թե ոչ։ Ընթրեցինք շատ տխուր, ոչ ոք չէր խոսում, ամեն մեկս ջանացինք շուտ վերջացնել և վեր կենալ։ Ընթրիքից հետո Գոգոն մայրիկի համար բերեց մեծ, չինական գավաթով թրքական կոֆե, այն գավաթով, որով միայն հայրս էր խմում և նրա մահվանից հետո երբեք չէր գործածված։ Մայրս բռնեց գավաթը, արցունքի մեծ֊մեծ կաթիլները կախվեցին նրա շագանակագույն խոշոր աչքերից, հանկարծ տեսանք, որ Գոգոն էլ լաց էր լինում, մենք էլ միացանք այդ արցունքներին, լո՜ւռ, մորմոքի՜չ արցունքներին։ Երկար լռությունից հետո մայրս հայտարարեց․

— Այս տան մեջ ո՛չ մեկ փոփոխություն չպիտի ըլլի․․․

Մորս այդ հայտարարությունն այնքան վճռական էր, որ բոլորս էլ դողացինք։

Հաջորդ առավոտյան, Լևոնը հենց որ զարթնեց, գնաց պարտեզ։ Գոգոն պարտեզի ծաղիկներն էր ջրում։

Վճիտ, մաքուր, լվացված առավոտ էր։

Լևոնը կամաց֊կամաց, տատանվելով և վախենալով, բայց