Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 43.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է




***

Հակոբը վերադարձավ կազդուրված, էլի առողջ, հզոր։ Նրա հասակը կարծես ավելի էր բարձրացել։

— Հակոբը եկե՞ր է, հա՞․․․— հարցն ում էին ծանոթները մորս։ Մայրս պատասխանում էր․

— Հա՛, չինարս եկեր է։

Հակոբը տեսել էր ծով, զանազան քաղաքներ, մեծ քաղաքներ՝ Սամսոն, Պոլիս, Զմյուռնիա, Վառնա։ Օրերով նա պատմեց իր տեսածները։ Մենք կախվում էինք նրա շրթունքներից։ Հայրս այդ բոլոր վայրերում եղել էր։ Նա հարցեր էր տալիս․

— Սկյուտար գացի՞ր, ծո։

— Գացի։

— Բո յ աճի֊ գյ ուղ։

— Բոյաճի֊գյուղ ըլ գացի։

— Ստամբոլի կողմը փաչա[1] կերա՞ր։

— Կերա։

— Աֆերիմ, ծո, ամեն տեղ եղեր ես։

Երբ մայրս լսում էր, որ Հակոբը եղել է այն վայրերում, որտեղ եղել է նաև իր ամուսինը, հրճվանքից չէր իմ անում, թե ինչ անի։

— Ղավզայի բաղնիքը լողցա՞ր։

— Չէ՛, հայրի՛կ, ատեն չեղավ։

— Ծո՛, մարդ Ղավզա երթա ու բաղնիքը չլողնա՞․․․ եբոր նորեն երթաս, լողցիր։

— Կլողնամ, հա, — խոստանում էր Հակոբը։

Ամբողջ մի ամիս մեր տանը գլխավոր խոսակցությունն էր Հակոբի ճամփորգությունը, զբաղված էին նրան լսելով և հետը բերած նվերներն ուտելով, հագնելով, կախելով զանազան տեղեր։

Ինձ բերել էր կարմիր չուստ։ Առաջին անգամ երբ հագա և փողոց գնացի, ինձ թվում էր, որ ամբողջ քաղաքի բնակչությունը չուստս է դիտում։

  1. խաշ