Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 91

ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊՈՂՈՍ ՓԱՇԱՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ

ԻՐԵՆ ՈՒՂԱՐԿԱԾ ՕՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22 օգոստոսի 1915թ.
Փարիզ

Վեհափառ Տեր,

Կփորձեմ պատասխանել Ձեր Վեհափառության 19 հուլիս ամսաթիվ գրության, զոր այս վայրկյանին ստացա:

Պատասխանելով իմ 17 հունիս ամսաթիվ նամակիս, որում ըսած էի, թե «Բարիզ հասնելուս պես գործը սկսա, ստանալով տոքթոր Զավրիևի այն ծրագիրը, որ պատրաստված է Ձեր Վեհափառության հետ որուն վրա պիտի հիմնեմ իմ բանակցությունները», Ձեր ս. Օծությունը ինձ կհայտնե այժմ, որևէ ծրագիր չէ հանձնած և թե դեռ որևէ ծրագրի մասին իր հավանությունը չէ տված: Ձեր վեհափառությունը կհավելու, թե նկատի առնելով այս դեպքը, կխնդրեի, որ այսուհետև հավատք չընծայեմ (ի բացառյալ իր կոնդակներով կամ դիվանատան պաշտոնագրով եղածներին) բոլոր այն հայտարարությանց, որ այս կամ այն անձը կընե իր անվամբ:

Բնականաբար թյուրիմացություններ կան, որոնք պետք է ճշտել: Ձեր Վեհափառությունը կգրե, թե արդեն գրած է Թիֆլիսի Ազգային պյուրոյին բացատրություններ պահանջելու համար: Ես ալ իմ կողմես կուգամ խնդիրը ճշտել, որպեսզի Ձեր ս. Օծությունը կարենա պետք եղած լուսւսբանություններ ունենալ:

Լավագույն է նախ ճշտորեն սահմանել տոքթ. Զավրիևի դիրքը. Ձեր Վեհափառությունը 18 ապրիլին ինձ ուղղված հեռագրի մեջ, որում զիս կանվաներ իր Եվրոպիո ներկայացուցիչը, ինչպես նաև Ազգային պատվիրակության նախագահը, ինձ կըսեր, որ «իմ ներկայությունս Լոնտրայի (ի նկատի ունի ք.Լոնդոն-կազմողներ) և Բարիզի մեջ անհրաժեշտ է», և կհավելուր իսկույն. «Մի քանի օր առաջ Զավրիևը և Աբրահամ Ղուկասովը (ը) Բեթրոկրաթեն մեկնած են դեպի Բարիզ և Լոնտրա»: Այս հեռագրեն բնականաբար կհետևեր, թե Զավրիևը և Ղուկասովը մեկնած էին իմ պաշտոնիս վերաբերյալ պատճառներով: Եվ հիրավի տոքթ. Զավրիև Լոնտրայեն Բարիզ եկավ տեսնելու իմ ժամանման օրն իսկ և ինձ տեղեկություններ տվավ Ձեր Վեհափառության Կովկասի և Բեթրոկրատի մեջ կատարած բանակցություններու մասին, որոնք տեղի ունեցած էին իմ Ձեր ներկայացուցիչ անվանվելես առաջ: Պետք եմ դիմել տալ, որ 26 ապրիլին (9 մայիս) Ձեր վեհափառութենեն 18 ապրիլի հեռագրեն զատ ուրիշ հաղորդագրություն մը չէր ստացած: Միայն ամիս մը վերջեն էր, որ 28 ապրիլին Ձեր 18 ապրիլ (1 մայիս) թվագիր կոնդակը ստացա:

Այդ տոքթ. Զավրիև ինձ տեղեկագիր մը հանձնեց, որ ինձ համար պատրաստած էր, որպեսզի զիս տեղյակ ընե Ռուսիո կացության վրա, ի մասին հայկական խնդրոն, ինչպես նաև խորհրդապահական նամակի մը պատճենը, որ Լոնտրայի ռուսական դեսպանին հանձնած էր, որում մանրամասնված էր Բեթրոկրատի մեջ սկզբմամբ ընդունված ծրագիր մը: Աւդ նամակը հետևյալ պարբերությունը կպարունակեր զոր կարտատպեն, որովհետև Ձեր վեհափառության կվերաբերի. «Առ ի գիտություն հայտնելով Ձեր վսեմության վերաբերյալ դեպքերը, պետք է մատնանշել, որ Բեթրոկրատի տեսակցությունք ծանոթ են միայն կաթողիկոսին և պատասխանատվության բաժին մը ունեցող հայերու կողմե նշանակված անձանց»:

Այս պայմաններու մեջ Ձեր Վեհափառությունը չի պիտի զարմանա, երբ ես այդ ծրագիրը նկատեցի Ձեր հավանության արժանացած և անոր հիմնանց վրա գործի սկսա, հիմունքներ, որոնք պարզված էին Ռուսիո դեսպանին հանձնված նամակի մեջ, և