Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ զանոնք ընդունած էր առանց առարկության: Ի վերա այս ամենայնի կհավելեմ, որ որևէ պատճառ չունեի մերժելու այն ծրագիրը, որ պատվական կգտնեի և որուն վրա հենվելով, ես ալ շատ նպաստավոր փաստեր կրցա գտնել: Այն փաստերն էին, որ իմ բանակցությանս մեջ. թե հոս և թե Լոնտրա, արժեցուցի և զորոնք պարզեցի Գաղղիո և Անգլիո արտաքին գործոց նախարարներան ներկայացուցած հիշատակագիրներուս մեջ, որոնց պատճեններն ուղարկած եմ Ձեր Վեհափառության: Անոնց մեջ միայն փոփոխություն մը ներմուծեցի, որ բացատրված է Լոնտրայի ռուսական դեսպանին հետ ունեցած տեսակցությանս մեջ, որուն տեղեկագրությունը ստացած է Ձեր Վեհափառությունը, այն ալ Թուրքիո գերիշխանության վերաբերյալ մասն է, որ ընդունված է Զավրիևի ծրագրին մեջ: Միշտ հայտնած եմ, որ իբր հայ ես չեմ կրնա, նկատի առնելով բոլոր անցյալը, պահանջել կամ ընդունել Թուրքիո գերիշխանությունը, սույն խնդիրը պատերազմեն վերջ կրնա պետությանց կողմե լուծվիլ, մենք հարկադրված կըլլանք խոնարհիլ, եթե իրենք այնպես որոշեն:

Ահա տոքթ. Զավրիևի կողմե ինձ հանձնված ծրագրի պատկանող դեպքերուն ճշգրիտ մանրամասնությունը: Ձեր Վեհափառությունը պիտի տեսնե, որ եթե այդ ծրագիրը կանխապես իր հավանության արժանացած չէ, դեռ անդարմանալի դիմում մը չէ եղած, և ես կրնամ շարունակել այդ հիման վրա:

Մյուս կողմե «Մշակի» մեջ լույս տեսած հոդված մը հաղորդեցին, որ գրեթե բառացի կերպով կարտաւոպե Ձեր վեհափառության նամակին ծրագրի և Կենդր[ոնական] պյուրոյե պահանջած տեդեկությանց վերաբերյալ մասը: Կկարծեմ, թե այս տեսակ հրատարակություններ կվնասեն մեր դատին, ցույց տալով ազգին մեջ երկպառակտություններ: Անոնք կարտատպվեն ուրիշ հայ թերթերու և երբեմն էլ Եվրոպական թերթերու կողմե և կշահագործվին մեզ դեմ: Անոնք մեր աշխատությունը ոչնչության մատնելու վտանգին կենթարկվեն: Ես կկարծեմ, որ ընդհանրապես պետք ենք զգուշանալ լրագրական որևէ հրատարակութենե ի մասին մեր բանակցությանդ, որոնք մինչև այսօր թուրքերը զայրացնելու բնույթ ունեցած են և գիրենք մղած են կրկնապատկելու իրենց անգթությունը և հալածանքները: Հետևաբար հանձնարարեցին իմ բարեկամներուս ետ կենալ ապագային պատվիրակության աշխատությանդ վերաբերյալ որևէ ակնարկութենե կամ տեղեկութենե:

Տոքթ. Զավրիևի վերաբերյալ ուրիշ կետ մ ալ կուզեմ լուսաբանսդ: Ստեպ ինձ խոսեցավ Ազգային պյուրոյի և անոր սերտորեն աշխատակցելու պետքի մասին, - ինձ հասկցնել տալով նաև, թե այն Պյութոն ընտրված էր բոլոր հայկական կուսակցություններին կոդմե, և թե ես պետք էի ընդունել սույն Պյուրոյի ազգային գործերու վարչության մեջ մասնավոր դեր մը ունենալու իրավունքը: Միշտ մերժեցի գայն, պատասխանելով, որ ես ուղղակի կներկայացննի Ձեր Վեհափառությունը և Ձեր հետ միայն պետք էի հաղորդակցիլ պաշտոնիս վերաբերյալ ամեն գործի համար: Ավելցուցի, թե իբր ներկայացուցիչ Ձեր Վեհափառության, ես չեմ պատկանիր և կամ չեմ կրնար պատկանիլ որևէ կուսակցության, որ ես պետք եմ միշտ դուրս մնալ, բայց թե սիրահոժար կընդունիմ անխտիր որևէ կուսակցության աջակցությունը Ազգային պատվիրակության գործին հօգուտ և ի շահ մեր ազգային դատին:

Նույնպես միևնույն իմաստով պատասխանեցի. ԿԱռաքելանի(ն), որ ինձ հեռագրած էր, թե Եգիպտոսի հնչակյանները և ռամկավարները իրեն գրած էին, թե որոշած են ինձ աջակցել և ինձ հետ համերաշխիլ, և ինձմե կխնդրեր հաստատել իմ այս մասին համաձայն ըլլալս:

Գալով տոքթ. Զավրիևի[ն], իմ պատասխանս զինքը չի գոհացուց, պնդեց, թե Ազգային պւուրոն Ձեր Վեհափառության հետ սերտ աջակցությամբ, կներկայացնե Ռուսիո հայ ժողովրդի մեծամասնության միակ փափագը և միակ կամքը, և ոչ բնավ միայն դաշնակցականները, ինչպես կուզեն ենթադրել, այն կներկայացնե բոլոր կուսակցությունները: Զիս ապահովցուց, որ իրապես երկու դրոշակյան միայն անդամ են այդ Պյուրոյին: Բայց ես իմ հայտարարությանս վրա պնդեցի և կտեսնեմ Ձեր