Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեհափառության նամակեն, որ լավ ներշնչված էի: Օգտակար է սակայն, որ ապագային համար լավ կերպով տեղեկացած ըլլամ Ազգային պյուրոյի մասին և շնորհապարտ պիտի ըլլամ Ձեր Վեհափառության, եթե բարեհաճի այդ մասին ինձ հաղորդել իր գաղափարն և հրահանգները: Կփափագիմ մանավանդ գիտնալ, թե ճի՞շտ է, որ Ձեր Վեհափառությունը, ինչպես իմացած եմ, որ հովանավորությունը շնորհած է Պյուրոյին կամ անոր որևէ պաշտոն մը հանծնած է:

Ուրախ եմ ավելացնելու Ձեր Վեհափառության, որ Եվրոպական մամուլը զանազան հոդվածներ հրատարակեց տաճկական կառավարության հայոց վրա ի գործ դրված անգթությանդ դեմ: Պոլկարիո միջոցավ Պոլսո պատրիարքեն ստացած մեկ նամակս Անգլիո և Գաղղիո զանազան անձնավորությանդ հաղորդեցի և բազմաթիվ կարևոր թերթեր անկե համառոտագրություններ հրատարակվեցին: Այս հրատարակությանդ շնորհիվ հանրային կարծիքը օրըստօրե մեզ նպաստավոր կդառնա:

Այսօր իսկ Ազգային հիմնադրամի հանգանակութենեն և Գրետի Լիոնեի միջոցով Ձեր վեհափառության ուղարկեցին 10.000 րոլբլի կամավորներու համար, հետևաբար կհաստատեմ հետևյալ հեռագիրը:

22 օգոստոս-Գրետի Լիոնեի միջոցավ կղրկեմ Ձեզ 10.000 րուբլի կամավորներու համար Ձեր Վեհափառության ընտրության թողած:

Հուսամ, թե Վեհափառությունը ստացած է նամակներս և հիշատակագիրներս, որ տոքթ. Զավրիևին հանձնած եմ, որ իր մեկնման առթիվ Ռուսիո դեսպանեն զանոնք դիվանագիտական պայոապկով փոխադրելու շնորհը ստացած էր: Ահա անոնց ցանկը, որպես Ձեր Վեհափառությունը կարենա ստուգել:

1. Գաղղիերեն, 28 հուլիս ամսաթիվ նամակ մը և իր հայերեն թարգմանությունը

2. «29 հուլիս ամսաթիվ, երկրորդ նամակ մը և Ազգային հիմնադրամի հանգանակության հաշվոյն մի համառոտությունը, հայերեն թարգմանությամբ

3. Հիշատակագիր մը Գաղղիո և Անգլիո պետական անձանց հետ ունեցած տեսակցությանս համառոտությունով:

Տոքթ. Զավրիևի մեկնելեն քանի մը օր վերջը նշմարեցի, որ մոռացած էինք կցել նաև Գաղղիո և Անգլիո արտաքին գործոց նախարարնեոուն ներկայացուցած երկու հիշատակագրերում պատճենները, հետևաբար փութացի զանոնք Ձեր Վեհափառության ղրկել 8 օգոստոս ամսաթիվ նամակով մը:

Հուսամ, թե բոլոր այդ նամակները և զանազան գրությունները հասած են Ձեր Վեհափառության, որոնցմով այժմ պիտի տեղեկանաք ինչ որ կրցա ընել ցարդ:

Մատչելով ի համբույր
պատվական ս. աջոյդ, մնամ
ամենախոնարհ որդի — Պողոս Նուպար
23 օգոստոս 1915թ.

Հ.Գ. - Այս վայրկենիս Տ Առաքելյանե հեռագիր մը ստացա, ուրկե կտեսնեմ, որ թյուրիմացությունը «ծրագիր» բառեն հառաջ կուգա: Հեռագիրը կըսե, թե տոքթ. Զավրիևի կողմե ինձ ներկայացված բարենորոգման ծրագիրը Ձեր Վեհափառության հավանության չէ արժանացած: Այդ բնավ բարենորոգման ծրագրի խնդիր չէ եղած իմ 17 հունիս ամսաթիվ նամակիս մեջ. այն նամակով ես խոսած եմ մեր դիվանագիտական բանակցությանդ ծրագրի մասին և ոչ բարենորոգման ծրագրի մը, զոր որչափ կհիշեմ, չէ պատրաստված ցարդ: Թյուրիմացությունը առաջ կուգա թարգմանութենեն և մյմալ «ծրագիր» բառեն, որ հայերեն կնշանակե թե programme և թե project: Այս պատճառով հետ այսօրիկ նամակներոա հայերեն թարգմանության հետ գաղղիերեն բնագիրն ալ միասին պիտի ղրկեմ:

Պ.Ն

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.19, թ.87-89: Բնագիր: Ձեռագիր: